24.5 C
Yerevan

Հայ-Իրա­նա­կան Հարե­վա­նությունը Ռուս-թրքա­կան Խաչմե­րուկին

Ամե­րի­կա-իրանյան լարվա­ծության թոթափման որեւէ քայլ, որեւէ առա­ջընթաց շահե­կան է Հայաստա­նի համար:

Հակոբ Բադալյան

Իրա­նի նախա­գա­հը հայտնում է, որ մայի­սի 19-ին Վիեննա­յում տեղի ունե­ցող իրան-արեւմտյան, ըստ էության իրան-ամե­րիկյան, բանակցությա­նը ձեռք է բերվել պատժա­մի­ջոցնե­րի մի որո­շա­կի մասի չեղարկման համա­ձայնություն, թեեւ կա հստա­կեցնե­լու մի քանի կետ:

Իրա­նի նախա­գա­հի հայտա­րա­րությունը անշուշտ ունի ներքա­ղա­քա­կան տողա­տակ էլ, չմո­ռա­նանք՝ Իրա­նում մի քանի շաբաթ անց նախա­գա­հի ընտրություն է, որտեղ պայքար կա ոչ միայն կոնկրետ թեկնա­ծունե­րի, այլ նաեւ պահպա­նո­ղա­կան եւ ռեֆորմիստա­կան թեւե­րի միջեւ, որի ներկա­յա­ցուցիչ է Ռոհա­նին: Նա ինչպես հայտնի է սպա­ռում է երկրորդ ժամկե­տը եւ չունի շարունա­կե­լու իրա­վունք:

Վիեննա­յում տեղի ունե­ցո­ղը կարող ենք դիտարկել նաեւ այդ համատեքստում‘արեւմտյան օժանդա­կություն ռեֆորմիստնե­րին, թեեւ ստույգ ասել, թե դա ինչ դեր կունե­նա իրանյան հանրության համար, բարդ է:

Միարժեք է մի բան, որ ամե­րի­կա-իրանյան լարվա­ծության թոթափման որեւէ քայլ, որեւէ առա­ջընթաց շահե­կան է Հայաստա­նի համար, թեեւ իհարկե զուգա­հեռ սրում է այդ առա­ջընթա­ցով չոգեւորված ուժե­րի ռեակցիոն վարքագծի հավա­նա­կա­նությունը: Ցավոք, այդ ուժե­րի շարքում են Ռուսաստա­նը եւ նրա գործընկեր Թուրքիան: Էստեղ շատ կարեւոր է, որ Արեւմուտքը կարո­ղա­նա Հայաստա­նին գործուն օժանդա­կել այդ ռեակցիոն վարքագծից բխող մարտահրա­վերնե­րը զսպե­լու հարցում: Հավա­նա­բար նաեւ այդ հանգա­մանքը դեր ունի Սյունի­քում ստեղծված սահմա­նա­յին իրա­վի­ճա­կում Արեւմուտքի՝ Հայաստա­նի իրա­վունքի արձա­նագրման բավա­կա­նին հստակ եւ կոշտ դիրքո­րոշման հարցում: Այլա­պես ինքն իր ուժով Հայաստա­նը անկա­րող է հաղթա­հա­րել ամե­րի­կա-իրանյան հարա­բե­րության կարգա­վորման հեռանկա­րի հանդեպ Ռուսաստա­նի ռեակցիոն վարքագծի ռիսկը:

Ի դեպ, նկա­տենք մի բան էլ, որ ապրիլյան քառօրյա պատե­րազմը փաստո­րեն հաջորդեց Օբա­մա­յի վարչա­կազմի շրջա­նում Իրա­նի հետ կնքված գործարքին:

Առնչվող Հոդվածներ