24.5 C
Yerevan

Սահմա­նա­զատման Թնճուկը եւ Արցա­խի Կարգա­վի­ճա­կը

Հայաստա­նի բուն խնդի­րը այն չէ՝ կընթա­նա սահմա­նա­զատման գործընթաց, թե ոչ, այլ այն է, թե կկա­րո­ղա­նա՞ Հայաստա­նը պահել իր շահե­րը այդ գործընթա­ցում լիարժեք, եւ զուգա­հեռ՝ իր սահմաննե­րը պաշտպա­նել լիարժեք, հարկ եղած դեպքում՝ ուժով:

Հակոբ Բադալյան

Սահմա­նագծման եւ սահմա­նա­զատման գործընթա­ցի հարցը ունի իհարկե բազմա­թիվ նրբե­րանգներ, մեծ ու փոքր, եւ դրա հանդեպ վերա­բերմունքը բնա­կա­նա­բար ամե­նա­տարբեր է: Դա իր հերթին:

Միայն թե ինձ անհասկա­նա­լի է Արցա­խի կարգա­վի­ճա­կի եւ սահմա­նագծման միջեւ կապը, երբ խոսվում է, որ սահմա­նա­զա­տումը կնշա­նա­կի հրա­ժա­րում Արցա­խի կարգա­վի­ճա­կից:

Արցախն ու Հայաստա­նը չունեն ուղիղ, անմի­ջա­կան սահման եւ կապվում են Լաչի­նի միջանցքով, որի կարգա­վի­ճա­կի հարցը մշտա­պես եղել է Արցա­խի կարգա­վի­ճա­կից իրա­վա­կա­նո­րեն զատ: Հետեւա­բար, ինչպե՞ս եւ ինչի՞ց է բխում, որ, ենթադրենք, հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զա­տումը եւ սահմա­նագծումը նշա­նա­կում է, որ Հայաստա­նը հրա­ժարվում է Արցա­խի կարգա­վի­ճա­կից:

Ավե­լին, այդ տրա­մա­բա­նությամբ, հենց Ալիեւն է հայտա­րա­րում՝ կարգա­վի­ճա­կից հրա­ժարվեք, նոր ճանա­չեմ Հայաստա­նի սահմա­նը: Եթե լիներ ուղիղ կապ, ապա չէր լինի այդ հայտա­րա­րությունը: Այսինքն, էս սահմա­նագծման գործընթա­ցը իրա­կա­նում Ադրբե­ջա­նին էլ ըստ էության պետք չէ, որովհե­տեւ նրանց հոգսը կարգա­վի­ճա­կի հարցից խուսա­նա­վելն է: Ըստ այդմ, նրանց պետք է սահմա­նի այս անո­րոշ, վիճե­լի պարա­գան, որպեսզի այդօ­րի­նակ սադրանքնե­րով փորձի առա­վե­լա­գույնս մանեւրել կարգա­վի­ճա­կի հարցից, մինչեւ կկա­րո­ղա­նա պայմա­նա­վորվել այդ հարցը դնող ԱՄՆ ու Ֆրանսիա­յի հետ:

Ըստ այդմ, Հայաստա­նի բուն խնդի­րը այն չէ՝ կընթա­նա սահմա­նա­զատման գործընթաց, թե ոչ: Բուն խնդի­րը կարծում եմ այն է, թե կկա­րո­ղա­նա՞ Հայաստա­նը պահել իր շահե­րը այդ գործընթա­ցում լիարժեք, եւ զուգա­հեռ՝ իր սահմաննե­րը պաշտպա­նել լիարժեք, հարկ եղած դեպքում՝ ուժով: Ինչպես միշտ, հայ հանրությա­նը շեղում են բուն խնդրից: Որովհե­տեւ, եթե մենք ի զորու չենք մեր շահն ու անվտանգությունը լիարժեք ապա­հո­վե­լու այդպի­սի գործընթա­ցում, մենք դա ի զորու չենք լինե­լու ընդհանրա­պես՝ առանց այդ գործընթա­ցի էլ:

Առնչվող Հոդվածներ