15.1 C
Yerevan

Ինքնա­խա­բեության Կատարյալ Օրի­նակ

Երբ ասում ենք, որ ընդդի­մությունը լի է քաղա­քա­կան վրի­ժա­ռունե­րով, որոնք միայն աթո­ռակռիվ են տալիս, միանգա­մից գոռում են, ո’չ,  մեր ընդդի­մությունը հայրե­նա­սեր է և սկզբունքա­յին:

Արա­յիկ Մկրտւմյան

Պատե­րազմից հետո հայե­րիս մի մասի մոտ հարցեր առա­ջա­ցան, որոնց պատասխաննե­րը իրավմամբ սկսե­ցինք փնտրել, ոչ թե առա­ջին հայացքից խելա­ցի խոսքե­րի մեջ, այլ շատ ավե­լի խորը թաղված խնդիրնե­րի, ավե­լի էական ու կարև­որ երև­ույթնե­րի մեջ:

Մեզնից շատե­րը համա­ձայնվե­ցին, որ երկար տարի­ներ է, ինչ մեր հասա­րա­կությունն ապրում է երկա­կի արժեքնե­րով ու կուտակված կեղծի­քով: Երև­ույթներ, որոնցով փակել ենք մեր աչքերն ու ձևացրել, որ ամեն ինչ շատ լավ է, մինչև իրա­կա­նությունը զոռով մտցրին մեր աչքը ու հիմա շատե­րը չեն կարո­ղա­նում հասկա­նալ, թե այդ ինչպե՞ս այդ հրա­շա­լի և կատարյալ վիճա­կը մեկ ակնթարթում վերածվեց նեխած ավե­րա­կույտի:

Որովհետև մենք գտնվում ենք կատարյալ ինքնա­խա­բեության մեջ, մի հիմար ցնորքի, որտեղ ամեն ինչ լավ է, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկա­նում են ցրել ինքնաոչնչացման տանող այդ պատրանքը, միանգա­մից ընկնում են բարո­յա­խոսնե­րի ու պարապ մարդկանց խաչաձև կրա­կի տակ, որտեղ չի դիմա­նում ոչ մի առողջ միտք ու գաղա­փար:

Այն ամենն ինչի մասին ահա­զանգում էր Րաֆֆին գրե­թե մեկուկես հարյուրամյակ առաջ, ոչ միայն չի առողջա­ցել, այլև այնպես է այլանդակվել, որ նույնիսկ դժվար է լինում որո­շել, որևէ  բանի նախնա­կան տեսքը, այնքան ինքն իրե­նից հեռա­ցած ու այլա­կերպված է:

Երբ մենք ասում ենք, որ հայոց հպարտություն համարվող ընտա­նիք երև­ույթն այլանդակված, փչա­ցած վիճա­կում է գտնվում, կորցրել է իր ազգա­յին ձևն ու բնույթը, կորցրել է իր երբեմնի պարզությունը և գլո­բա­լիստա­կան երև­ույթնե­րից բազմա­թիվ բացա­սա­կան որդեգրումներ է արել, միանգա­մից վրա են տալիս հակա­ճա­ռողնե­րը, որոնք ասում են, որ ընտա­նի­քը սրբություն է և չի կարե­լի ընտա­նի­քին դեմ խոսել, որովհետև հայի համար իր ընտա­նի­քը սրբություն է:

Երևի հազա­րա­վոր ամուսնա­լուծություններն են դրա ապա­ցույցը կամ չամուսնա­նա­լու, հղիության արհեստա­կան ընդհատման դեպքերն են այդ սրբության սրբո­ցի ապա­ցույցը:

Երբ ասում ենք, որ հայոց լեզուն հայի համար սկսել է դառնալ երկրորդա­կան, երբ ասում ենք, որ հայն այսօր խոսում է կիրթ անգլե­րե­նով ու ժարգո­նա­յին հայե­րե­նով, մեզ ընդդի­մա­նում են: Երբ ասում ենք, որ «լանչ»-ն ու «թրեյնինգ»-ը կարե­լի է նորից դարձնել «նախա­ճաշ» ու «վերա­պատրաստում», երբ ասում ենք, որ լեզվի կորուստը ռեալ վտանգ է ու այսօր Սփյուռքի ամեն երկրում հայն ավե­լի լավ է տիրա­պե­տում այդ երկրի լեզվին, իսկ Հայաստա­նում հաղորդա­վարնե­րը չգի­տեն «մեղանչել» բառի իմաստը, կրկին մեզ հակա­ճա­ռում են, որ ոչ, հայե­րե­նը աշխարհի ամե­նա­գե­ղե­ցիկ լեզուն է, որ մեր այբուբե­նը կատարյալ է, որ մենք չենք կարող «թրենդից» հետ մնալ ու որ պետք է «կրեա­տիվ» լինել:

Այո՛, հայն այսօր ստեղծա­րար ու ճարպիկ միտք չունի, նա այսօր կրեա­տիվ է:

Երբ ասում ենք, որ գրա­կա­նությունն այլանդակվել է ու աղքա­տա­ցել, որ գրա­խա­նութնե­րում վաճառվում են անգրա­գետ, արտագրած ու պարզունակ գրքեր, միանգա­մից հակա­ճա­ռում են, որ դրանք տարբերվող են ու ժամա­նա­կա­կից: Անընդհատ նոր գրքեր են տպագրվում ու ոչ մի գրքի հասցեին գոնե մեկ քննա­դա­տա­կան բառ չես գտնի: Բոլոր գրողնե­րը հանճարներ են, իսկ գրքե­րը՝ հրա­շա­լի: Երբ ասում ենք, ո՛չ, այդպես չէ, միանգա­մից հակա­ռա­կում են, որ մենք նախանձ ենք, չուզող ու չկամ ու նորից պնդում, որ հայ ժամա­նա­կա­կից գրա­կա­նությունը հրա­շա­լի է, որ ամեն ինչ լավ է:

Երբ ասում ենք, որ մամուլը խայտա­ռակ վիճա­կում է, որ լրագրողնե­րի մեծ մասը չունի ոչ բարձրա­գույն կրթություն, ոչ էլ տարրա­կան դաստիա­րա­կություն, մեզ հակա­ճա­ռում են, որ մենք ուզում ենք սահմա­նա­փա­կել մարդկանց իրա­վուքնե­րը և ճնշել նրանց մասնա­գի­տա­կան կամքը և պնդում են, որ այստեղ ևս ամեն ինչ լավ է: Բոլոր խմբագրատնե­րը իրենք իրենց ճշմարտության մարտիկներ են երև­ա­կա­յում:

Երբ ասում ենք, որ եկե­ղե­ցին կորցրել է իր նշա­նա­կությունն ու առա­քե­լությունը, որ հոգև­ո­րա­կաննե­րը փոխա­նակ կրթե­լու և բարո­յա­կան հասա­րա­կություն դարձնե­լու, զբաղված են շորթումնե­րով, վատնումնե­րով ու առևտրա­կա­նությամբ, որ եկե­ղե­ցին կորցրել է իր պարզությունն ու վեհությունը և զբաղվում է փարի­սե­ցիությամբ, կեղծա­վո­րությամբ ու ձևա­պաշտությամբ, մեզ վրա հարձակվում են՝ դու անկրոն ես, անհա­վատ, գոռում են, չի կարե­լի խոսել Աստծո ու եկե­ղե­ցու դեմ, մեր եկե­ղե­ցին սուրբ է:

Երբ ասում ենք, որ կրթության որակն այնպես է իջել, որ ազգա­յին ու պետա­կան չարիք է դարձել, որ այս ու այն տեղից վերցրած օրենքնե­րի բիրտ կիրա­ռումը քանդում է մեզ, միանգա­մից հարձակվում են պրոֆե­սորնե­րի տարա­տե­սակ խմբեր, որոնք ապա­ցուցում են, որ դպրոցն ու համալսա­րա­նը կրթության տաճարներ են: Երբ ասում ենք, որ այս թշվառ վիճա­կը տանում է դեպի չարյաց անդունդ, մեզ հակա­ռա­կում են ու ցույց տալիս Բոլոնյան համա­կարգն ու էլի անծա­նոթ համա­կարգեր և գոռում, որ մեր կրթությունը առա­ջա­տար է և որակյալ:

Մենք ասում ենք, որ մտա­վո­րա­կաննե­րը դարձել են կեղտոտ խաղե­րի մասնա­կիցներ և կամա­կա­տար ձեռնա­ծուներ, որոնք ազգ կրթե­լու ու բարձրացնե­լու փոխա­րեն նրա ապա­գան վաճա­ռում են մի մեդա­լով ու դիպլո­մով, մեզ հակա­ռա­կում են, որ ո՛չ մեր մտա­վո­րա­կա­նի նման հայրե­նա­սեր ու ազնի­վը չկա:

Ասում ենք, որ իշխա­նությունը լցված է ապի­կարնե­րով, որոնք կարող են հիմքից քանդել ամեն ինչ և  ի վիճա­կի չեն որևէ բան կառուցե­լու ու պահպա­նե­լու, միանգա­մից վրա են տալիս ու գոռում, որ ոչ ո՜չ, իշխա­նությունն արդար է և արդյունա­վետ, ազնիվ ու բարի:

Երբ ասում ենք, որ ընդդի­մությունը լի է քաղա­քա­կան վրի­ժա­ռունե­րով, որոնք միայն աթո­ռակռիվ են տալիս, միանգա­մից գոռում են, ո՜չ,  մեր ընդդի­մությունը հայրե­նա­սեր է և սկզբունքա­յին:

Երբ խոսում ես գիտության թշվառ վիճա­կի մասին, որ գիտության հիմնարկնե­րը վերածվել են դատարկ սենյակնե­րի, որ գիտնա­կաննե­րը քաղցած են և անուժ ու սոսկ մի քանի­սը կոչումա­վա­ճառներ են դարձել, միանգա­մից հակա­ճա­ռում են, որ հայ գիտնա­կա­նի նման տաղանդա­վո­րը չկա ու հայոց գիտությունը, կարող է աշխարհ շրջել:

Խոսում ես տնտե­սության սխա­լի ու բացե­րի մասին, ասում են ոչ ու ցույց են տալիս թվեր, հաշվեկշիռներ, քաղվածքներ, դու չգի­տես ասում են, այսպես է պետք կառա­վա­րել:

Ստացվում է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու հրա­շա­լի: Ինչի մասին խոսում ես ու թերությունը ցույց ես տալիս, միանգա­մից բերանդ կարում են ու գոռում, որ լավ է:

Ստացվում է, որ մենք կործանվում ենք կատարյալ վիճա­կում:

Այս ամբողջ աղե­տը գալիս է այս հիմար ինքնա­խա­բեությունից ու հիմար գոռո­զությունից, որ մենք չենք կարող սխալ լինել և հայկա­կան ամեն ինչը լավն է:

Այս տեսակ ինքնա­խա­բեությունը առաջ է քաշում ազգա­սերնե­րի մի զանգված, որ հայրե­նի­քը սիրում են առանց ճանա­չե­լու ու զգա­լու:

Պատկե­րացրեք, որ հիվանդին տանեն բժշկի մոտ ու նա ասի, որ այդ մահա­մերձ հիվանդի մոտ ամեն ինչ լավ է ու հրա­շա­լի, որ հիվանդը կատարյալ առողջություն ունի:

Կստացվի, որ նա մեռնում է կատարյալ առողջ վիճա­կում:

Նույնը և մենք: Մենք կորցրել ենք գնա­հա­տե­լու, տեսնե­լու, քննա­դա­տե­լու ու քննարկե­լու ունա­կությունը… մեզ ինչ որ սարսա­փե­լի կուրություն ու խլություն է պատել:

Իսկ գուցե ժամա­նակն է ի վերջո լայն բացել աչքերն ու մաքրել մեր ախտա­հարված գիտակցությունը, քանի դեռ այն չի մթագնել ու դարձել սև խոռոչ, որը կուլ է տալիս լույսի ցանկա­ցած նշույլ…

Առնչվող Հոդվածներ