26.4 C
Yerevan

ՔՀԿ Հայտա­րա­րություն

ԱՆՀԱՊԱՂ դիմել Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության Անվտանգության խորհրդին

2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի հրա­դա­դա­րի եռա­կողմ համա­ձայնագրից կես տարի անց հայ ժողո­վուրդը դեռևս բախվում է ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յին:

2021թ․ մայի­սի 12-ից սկսած Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, խախտե­լով ՀՀ պետա­կան սահմա­նը, դիրքա­վորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրա­ժարվե­լով վերա­դառնալ ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նա­յին դիրքեր։ Ընդ որում, խմբա­վո­րումնե­րը զինված են և կիրա­ռում են հրաձգա­յին զինա­տե­սակներ՝ սկզբնա­կան շրջա­նում իրա­կա­նացնե­լով օդ կրա­կոցներ, իսկ 2021 թվա­կա­նի մայի­սի 25-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության Ադրբե­ջա­նի հետ շփման գծում սպանվել է մեկ զինծա­ռա­յող: Հաջորդ օրը, մայի­սի 27-ին, Հայաստա­նի տարածքում ինժե­նե­րա­կան աշխա­տանքներ կատա­րե­լու ընթացքում Ադրբե­ջա­նի կողմից գերե­վարվել է Հայաստա­նի 6 զինծա­ռա­յող:

Ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը, ոգև­որված Արցա­խում Թուրքիա­յի հետ համա­տեղ՝ վարձկան ջիհա­դիստնե­րի լայն ներգրավմամբ սանձա­զերծած պատե­րազմի միջազգա­յին հանրության կողմից չդա­տա­պարտումից ու գործած պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի անպատժե­լիությունից, ինչպես նաև օգտվե­լով Հայաստա­նում անկա­յուն քաղա­քա­կան իրա­վի­ճա­կից ու նախընտրա­կան լարվա­ծությունից, ավե­լի ու ավե­լի ագրե­սիվ և անմարդկա­յին քայլեր է ձեռնարկում և շարունա­կե­լու է ձեռնարկել՝ թուլացնե­լու մեր պետությունը՝ հիմքեր ստեղծե­լու հայա­թափման և Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքից ցանկա­լի կտորներ գրա­վե­լու համար:

Վերոնշյալ իրա­վի­ճա­կում իր բացարձակ անգործունա­կությունն են ի ցույց դնում ՀՀ անվտանգա­յին համա­կարգի արտա­քին բաղադրիչնե­րը, մասնա­վո­րա­պես՝ անվտանգության և պաշտպա­նության բնա­գա­վա­ռում ՀՀ-ՌԴ փոխգործակցա­յին համա­կարգը, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգա­յին համա­կարգը։ Անկասկած է, որ Հավա­քա­կան անվտանգության պայմա­նագրի կազմա­կերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել և որից աջակցություն է ակնկա­լում Հայաստա­նի կառա­վա­րությունը, շահագրգռված չէ և նպա­տակ չունի պատշաճ ու պատեհ աջակցություն ցույց տալու Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, ինչի վկա­յությունն է առնվազն այն, որ տվյալ կառույցի անդամնե­րից և ոչ մեկը մինչ օրս հրա­պա­րա­կա­յին չի քննա­դա­տել Հայաստա­նի ինքնիշխան տարածքում Ադրբե­ջա­նի դիրքա­վորվե­լու փաստը: Ավե­լին, չնա­յած այն հանգա­մանքին, որ ՀՀ և ՌԴ միջև բարե­կա­մության, համա­գործակցության և փոխա­դարձ օգնության մասին 1997թ․ պայմա­նագրի  և նաև այդ հիմքով  2016թ․ նոյեմբե­րի 30‑ի՝  ՀՀ և ՌԴ կողմից համա­տեղ զինված ուժե­րի ձևա­վորման վերա­բերյալ  համա­ձայնագրի դրույթնե­րին համա­պա­տասխան ՌԴ‑ն պարտա­վոր է անհա­պաղ արձա­գանքել ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտման դեպքե­րին, ՌԴ իշխա­նության կողմից որևէ արձա­գանք առկա չէ ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նության խախտման արձա­նագրված դեպքե­րին։ Բացի այդ, ՌԴ իշխա­նություններն, ըստ էության, սանձա­զերծում են նոր ագրե­սիա­յի հնա­րա­վո­րություն՝ իրա­վի­ճա­կի հարթման միակ ճանա­պարհ դիտարկե­լով ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նի դելի­մի­տա­ցիա­յի և դեմարկա­ցիա­յի գործընթա­ցի իրա­վա­կան ձևա­կերպումը՝ իր չհիմնա­վորված մասնակցությամբ։ 

Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի անվտանգությունը ռիսկի տակ է: Անվտանգության ապա­հովման պատասխա­նա­տուն Հայաստա­նի Հանրա­պե­տության գործող կառա­վա­րությունն է, այլ ո՛չ Ադրբե­ջա­նը կամ ՀԱՊԿ‑ը կամ Ռուսաստա­նը: ՀՀ վարչա­պե­տի կողմից ներկա­յացվող խաղաղ հանգուցա­լուծման պլա­նը բավա­րար լուծում չէ, և անհասկա­նա­լի է Հայաստա­նի համար ճակա­տագրա­կան հարցով իրա­վա­սու կառույցնե­րին չդի­մե­լը:

Հաշվի առնե­լով վերոնշյա­լը՝ պահանջում ենք, որ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը ԱՆՀԱՊԱՂ դիմի Միա­վորված ազգե­րի կազմա­կերպության Անվտանգության խորհրդին՝ քննարկե­լու 2020 թվա­կա­նի աշնա­նը Արցա­խում սանձա­զերծած պատե­րազմից ի վեր տարա­ծաշրջա­նում տիրող իրա­վի­ճա­կը, ինչպես նաև՝ ընթացք տա այլ պետություննե­րի կողմից ներկա­յացված անվտանգության ապա­հովման հետ կապված առա­ջարկնե­րին:

Նման գործե­լաո­ճը բխում է քաղա­քա­ցու անվտանգությունն ապա­հո­վե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության պարտա­վո­րությունից, հակա­ռակ պարա­գա­յում վերջինս պատասխա­նա­տու է պետա­կա­նությա­նը սպառնա­ցող հետև­անքնե­րի համար: 

Թրանսփա­րենսի Ինթերնեշնլ հակա­կո­ռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի Վանա­ձո­րի գրա­սենյակ

«Իրա­վունքնե­րի պաշտպա­նություն առանց սահմաննե­րի» ՀԿ

Բաց հասա­րա­կության հիմնադրամներ — Հայաստան

Իրա­վունքի զարգացման և պաշտպա­նության հիմնադրամ

Համայնքա­յին համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասո­ցիա­ցիա իրա­վա­պաշտպան ՀԿ 

«Խաղա­ղության երկխո­սություն» ՀԿ

«Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ

«Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի» ՀԿ

«Հանրա­յին լրագրության ակումբ» ՀԿ

«Հեռանկա­րա­յին զարգացման կենտրոն» ՀԿ

«Մեդիա նախա­ձեռնություննե­րի կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսա­յին կենտրոն» ՀԿ

Խոսքի ազա­տության պաշտպա­նության կոմի­տե

Ինֆորմա­ցիա­յի ազա­տության կենտրոն

«Փինք» իրա­վա­պաշտպան ՀԿ

«Մարդու իրա­վունքնե­րի հետա­զո­տություննե­րի կենտրոն» ՀԿ

«Բազմա­զա­նություն» սոցիալ-մշա­կութա­յին, իրա­վա­պաշտպան ՀԿ

Առնչվող Հոդվածներ