20 C
Yerevan

Հայաստա­նը Եվ Ֆինլանդիա­յի Փորձը

1940–45-ին ֆիննե­րը երկու պատե­րազմ վարե­ցին՝ 1940‑ի Ձմե­ռա­յին պատե­րազմը, ապա Շարունակվող պատե­րազմը (The Continuation War)։ Առա­ջին պատե­րազմի ընթացքում ոչ ոք չօգնեց ֆիննե­րին՝ ո՛չ Անգլիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ մեկը։

Կարեն Հարությունյան

Լավ ընկեր Tigran Mkrtchyan-ի խորհրդով սկսե­ցի կարդալ Ջարըդ Դայմոնդի (Jared Diamond) «Վերելք» (Upheaval) գիրքը։ Այն պատմում է երկրնե­րի մասին, որոնք կարո­ղա­ցել են մեծ ցնցումնե­րից, աղետնե­րից հետո բռնել վերելքի ուղին՝ Ֆինլանդիա, Ճապո­նիա, Չիլի, Ինդո­նե­զիա, Գերմա­նիա, Ավստրա­լիա։

Առա­ջին գլուխը Ֆինլանդիա­յի մասին է։ Երկիր, որի մասին կարդա­լիս ակա­մա մտա­պատկե­րումդ հայերն են։

Էս օրե­րին, երբ մենք՝ հայերս, զբաղված ենք ինքնա­խա­րա­զանմամբ, արժե ուսումնա­սի­րել ֆիննե­րի փորձը։

Դայմոնդը գրում է, թե ինչ էր վիճակված Ֆինլանդիա­յին որպես երկիր՝ ընտրության հնա­րա­վո­րության բացա­կա­յություն, ճակա­տագրա­կան պահե­րին դաշնա­կիցնե­րի կողմից աջակցության բացա­կա­յություն, հաջո­ղության հասա­նե­լի մոդելնե­րի բացա­կա­յություն։

Ֆիններն իրենց մասին (ինչպես և հայե­րը) մտա­ծում են՝ մենք փոքր երկիր ենք, և մեր աշխարհագրությունը երբեք չի փոխվե­լու։ Նկա­տի ունեն հարև­ան Ռուսաստա­նը (Հայաստա­նի դեպքում՝ Թուրքիան)։

Դայմոնդը խոսում է ֆիննե­րե­նի յուրա­հատկության մասին, որը նման չէ եվրո­պա­կան որևէ լեզվի և որը ֆիննե­րի համար ազգա­յին հպարտության մեծ աղբյուր է (բա հայե­րը ինչ ասեն)։

Ֆիննե­րը հպարտ են իրենց երգա­հաննե­րով, ճարտա­րա­պետնե­րով, դիզայներնե­րով (ինչպես և հայե­րը):

Յան Սիբե­լիուսը (կարդա­ցեք Արամ Խաչատրյան!) համարվում է 20-րդ դարի մեծա­գույն կոմպո­զի­տորնե­րից մեկը։

Ֆինլանդիան կռվախնձոր էր Շվե­դիա­յի ու Ռուսաստա­նի միջև։ (Մենք՝ հայերս, կռվա­տանձ լինե­լու ավե­լի երկար պատմություն ունենք):

1930-ականնե­րին ֆիննե­րը իրենց նշա­նա­վոր գենե­րալ Մաներհայմի հրա­մա­նա­տա­րությամբ սկսե­ցին ուժե­ղացնել բանա­կը։ 1939-ին՝ ԽՍՀՄ‑ի հետ պատե­րազմից առաջ, ֆիննե­րը ստեղծե­ցին Մարենհայմի հզոր պաշտպա­նա­կան գիծը։ Արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ 1930-ականնե­րին նրանք չմիա­ցան Սովե­տի նկատմամբ անտա­գո­նիստ Հիտլե­րին՝ նախքան ԽՍՀՄ‑ի հետ պատե­րազմը։

1938-ին Ռիբենտրոպ-Մոլո­տով պակտի կնքումից հետո Սովե­տը տարածքա­յին պահանջներ ներկա­յացրեց ֆիննե­րին։ ֆիննե­րը պատրաստ էին որոշ բաներ զիջել, բայց ոչ այնքան, որքան Սովետն էր պահանջում։

Գաղտնի բանակցություններ էին տեղի ունե­նում։ Ինքը՝ գենե­րալ Մաներհայմը, կողմնա­կից էր ավե­լի շատ զիջումնե­րի, գիտեր, որ ֆիննա­կան բանա­կի ուժե­րից վեր է ռուսնե­րին դիմագրա­վե­լը, բայց ֆիննե­րի քաղա­քա­կան բոլոր կուսակցութուննե­րը՝ աջեր ու ձախեր, կարմիրներ ու սպի­տակներ (ֆիննե­րը 1917-ին իրար փրթե­ցին քաղա­քա­ցիա­կան պատե­րազմում), միա­հա­մուռ հանդես եկան զիջումնե­րի դեմ։ 1940-ին Բրի­տա­նիա­յում, մինչդեռ, քաղա­քա­կան առա­ջա­տար գործիչներ կային, որ կոչ էին անում զիջումնե­րի գնալ Հիտլե­րին հանուն խաղա­ղության։

Ֆիննե­րի վախն այն էր, որ Ստա­լի­նին հիմա զիջեն, հետո ավե­լի շատ պահանջներ է ներկա­յացնե­լու։ Նրանք դաս էին քաղել Չեխոսլո­վա­կիա­յից, որին նրա դաշնա­կիցնե­րը զոհա­բե­րե­ցին Հիտլե­րին։

Ստա­լի­նը չէր պատկե­րացնում, որ այդ փոքր երկի­րը, որ 50 անգամ քիչ բնակչություն ուներ, քան Սովե­տը, այդպես կատա­ղի դիմադրություն ցույց կտա։ Ֆինլանդիան այդ ժամա­նակ ուներ 3,7 միլիոն բնա­կիչ, իսկ ԽՍՀՄ‑ը՝ 170 միլիոն։

Սովե­տա­կան չորս բանա­կի դեմ՝ ընդհա­նուր 500 հազար, Ֆինլանդիան հանեց իր ամբողջ բանա­կը՝ 120 հազար։ Ընդ որում, Սովե­տը շատ ավե­լի լավ էր զինված, ֆիննե­րը գրե­թե տանկ, հրե­տա­նի և այլ սպա­ռա­զի­նություն չունեին։

Աշխարհն արդեն տեսել էր, թե ինչպես գերմա­նա­կան բանա­կը, որ սովե­տա­կան բանա­կի կեսի չափ էր, 1939-ին մի քանի շաբա­թում գրա­վեց Լեհաստա­նը, որ տասն անգամ ավե­լի բնակչություն ուներ Ֆինլանդիա­յից։

Ֆիննե­րը հասկա­նում էին, որ չեն կարող հաղթել ռուսնե­րին, բայց վճռա­կան էին, որ ռուսներն այդ պատե­րազմի համար պետք է չափա­զանց մեծ գին վճա­րեն։

Հենց այս պատե­րազմի ժամա­նակ սպա­ռա­զի­նության ու զինամթերքի պակա­սը ստի­պեց ֆիննե­րին հնա­րել Մոլո­տո­վի կոկտեյլը, որը բավա­րար էր սովե­տա­կան տանկը խափա­նե­լու համար։

Ինչո՞ւ էին ֆիննե­րին այդքան լավ կռվում, հարցադրում է անում Դայմոնդը և պատասխա­նում։

Որովհետև նրանք գիտեին, որ պաշտպա­նում են իրենց ընտա­նիքնե­րը, երկի­րը, անկա­խությունը, ինչի համար պատրաստ էին մեռնել։

Ֆիննա­կան բանա­կը իր չափե­րին անհա­մե­մատ էֆեկտիվ էր, քանի որ նրա զինվորնե­րը (ինչպես Իսրա­յե­լի բանա­կում) կարո­ղա­նում էին տարբեր իրա­վի­ճակնե­րում ինքնուրույն որո­շումներ ընդունել և կատա­րել, քան թե կուրո­րեն սպա­սել վերա­դա­սի հրա­մաննե­րին։

1940‑ի սովե­տա-ֆիննա­կան պատե­րազմի ժամա­նակ Մաներհայմը չանսաց իրեն ենթա­կա հրա­մա­նա­տարնե­րին, որոնք խնդրում էին նահանջել։ Նա գիտեր, որ խաղա­ղության բանակցություններն սկսվե­լու են շուտով, և պետք է հնա­րա­վո­րինս շատ տարածք պահել խաղա­ղության լավ վերջնարդյունքի համար։

1940‑ի պատե­րազմում զոհե­րի հարա­բե­րակցությունը 1/8 էր՝ հօգուտ ֆիննե­րի։

Ֆիննե­րը կորցրին իրենց Կարե­լիա նահանգը։ Դա ավե­լին էր, քան Սովե­տի պահանջա­ծը նախքան պատե­րազմը։ Սակայն ինչպես ցույց տվեց փորձը, Սովե­տը փոքր տարածքնե­րը ստա­նա­լով՝ հետա­գա­յում նպա­տակ ուներ նվա­ճել ամբողջ Ֆինլանդիան, ինչը եղավ բալթյան հանրա­պե­տություննե­րի դեպքում։ Ֆիննե­րը կռվե­ցին ու պահե­ցին երկի­րը։

1940–45-ին ֆիննե­րը երկու պատե­րազմ վարե­ցին՝ 1940‑ի Ձմե­ռա­յին պատե­րազմը, ապա Շարունակվող պատե­րազմը (The Continuation War)։

Առա­ջին պատե­րազմի ընթացքում ոչ ոք չօգնեց ֆիննե­րին՝ ո՛չ Անգլիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ մեկը։

Բայց անգամ երկրորդ պատե­րազմի ժամա­նակ, երբ Ֆինլանդիան Գերմա­նիա­յի կողմում էր կռվում, մնաց սկզբունքա­յին իր արժեքնե­րում և օրի­նակ հրեա­նե­րին չհանձնեց նացիստնե­րի ձեռքը։

Երկրորդ աշխարհա­մարտի ընթացքում ֆիններն այնքան խելոք գտնվե­ցին, որ մերժե­ցին Հիտլե­րին և հյուսի­սա­յին կողմից չհարձակվե­ցին Լենինգրա­դի վրա, երբ գերմա­նա­ցի­նե­րը քաղա­քը պաշա­րել էին արև­ելյան կողմից։ Ստա­լի­նը հետո գնա­հա­տեց ֆիննե­րի այդ քայլը։

Պատե­րազմից հետո Ֆինլանդիան ագրա­րա­յին ու անտառտնտե­սա­կան երկրից վերածվեց արդյունա­բե­րա­կան զարգա­ցած երկրի՝ շնորհիվ իր ողջա­միտտնտե­սա­կան ու արտա­քին քաղա­քա­կա­նության։ Սովե­տի հետ պահպա­նեց լավ հարա­բե­րություններ, չմտավ ՆԱՏՕ, բայց դարձավ արևմտյան ընտա­նի­քի մաս։ Այսօր աշխարհի ամե­նա­զարգա­ցած երկրնե­րից է։

Հայաստա­նը պիտի մանրա­մասն ուսումնա­սի­րի Ֆինլանդիա­յի փորձը։ Շատ բան կա սովո­րե­լու։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ