20 C
Yerevan

Ստեղծա­րար Գաղա­փարնե­րով

Հանրությա­նը չպետք է բաժա­նել յուրա­յիննե­րի ու սրի­կա­նե­րի, եթե անգամ համոզված եք, որ մի մասը սխալվում է:

Հակոբ Բադալյան

Նախօ­րեին հեռուստաա­լիքնե­րից մեկով մի հաղորդում ընկավ աչքովս, որտեղ հյուրը եւ հաղորդա­վա­րը խոսում էին քաղա­քա­կան հեռանկա­րի, ընտրության, եւ այլնի մասին: Ընդդի­մա­դիր հեռուստաա­լիքնե­րից մեկն էր, բնա­կա­նա­բար ընդդի­մա­դիր հյուրով: Խոսակցության ընդհա­նուր բովանդա­կությունը թերեւս պարզ էր, բայց երկու հատկանշա­կան հանգա­մանք:

Հյուրը մի միտք է արտա­հայտում, որ ժողովրդին «նիկո­լիզմից» կտրե­լու համար պետք է սիրես այդ ժողովրդին: Հետո քիչ անց մեկ այլ միտք է արտա­հայտում, որ Նիկո­լին ձայն տվո­ղը սրի­կա է:

Այստեղ է, որ պետք է ասել՝ հարգե­լիս, կողմնո­րոշվիր, հիմա դու սիրում ես այն ժողովրդին, որ ձայն է տալիս Նիկո­լին՝ անկախ, թե դու ինչպես ես վերա­բե­րում նրան եւ նրա քաղա­քա­կա­նությանն ու ընդհանրա­պես առա­քե­լությա­նը, թե՞ այդուհանդերձ ժողովրդին սիրե­լու մասին ուղղա­կի գեղե­ցիկ խոսում ես, իսկ իրա­կա­նում ըստ քաղա­քա­կան նախա­սի­րության բաժա­նում ես յուրա­յիննե­րի եւ սրի­կա­նե­րի: Ընդ որում, այս խնդի­րը տարա­ծե­լի է բոլոր քաղա­քա­կան ուղղություննե­րի եւ գործիչնե­րի հանդեպ: Որեւէ մեկին ձայն տվողնե­րի շարքում կան թե նյութա­կան մոտի­վացվա­ծությամբ, թե ուղղա­կի համո­զումով ձայն տվողներ:

Մեկի դեպքում շատ են համո­զումով ձայն տվողնե­րը, մեկի դեպքում շատ քիչ, դա էական չէ: Էական է երբեք չմո­ռա­նալ, որ քաղա­քա­կան գործիչնե­րի անուննե­րի հետեւում կա հանրություն, շատ, թե քիչ, բայց որը ապրում է Հայաստա­նում, եւ պետք է ապրի Հայաստա­նում: Հետեւա­բար, այդ հանրությա­նը չպետք է բաժա­նել յուրա­յիննե­րի ու սրի­կա­նե­րի, եթե անգամ համոզված եք, որ մի մասը սխալվում է:

Ու այստեղ նաեւ աչքովս ընկած հաղորդման երկրորդ հանգա­մանքը: Հաղորդա­վա­րուհին հյուրի հետ խոսում է եւ ծոր տվող ժպի­տով արձա­նագրում, թե «դեռ վերջին էջը չէ»: Հայ ժողովրդի պատմությունը կամ Հայաստա­նի պատմությունը նկա­տի ունի: Եվ «դեռ վերջին էջը չէ», քանի դեռ կա հնա­րա­վո­րություն այս ընտրությամբ ընտրել իրենց թեկնա­ծուին կամ թեկնա­ծունե­րին:

Հարգե­լի­ներս, դուք ունեք ձեր աշխա­տանքը, ձեր գործա­տուն, բայց համո­զեք նաեւ նրանց, որ քաղա­քա­կան կամ որեւէ այլ նպա­տա­կի պետք չէ գնալ «վերջին էջի» կանխա­վարկա­ծով:

Այո, այսօր ապրում ենք չափա­զանց ծանր, բարդ ու պատմա­կան մի փուլ, պայմա­նա­վորված նաեւ, եւ թերեւս ամե­նից առաջ աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի ծանրությամբ: Աշխարհա­կարգ է քանդվել եւ կա նորի համար դաժան պայքար, որտեղ Հայաստա­նը արանքում գտնվող սուբյեկտնե­րից մեկն է:

Տարբեր մոտիվնե­րով քաղա­քա­կան պայքա­րում են ամե­նա­տարբեր ուժեր, բայց որեւէ մեկը թող չմո­ռա­նա երբեք՝ գլխա­վոր խնդի­րը պետք է լինի Հայաստա­նում ապրող մարդկանց մոտ վախճա­նա­բա­նա­կան մտայնություններ չառա­ջացնե­լը: Քաղա­քա­կան պայքա­րը շատ կոշտ է եւ թեժ, հասկա­նա­լի է, բայց այ պայքա­րը մի կառուցեք՝ «եթե ես չեմ, ուրեմն Հայաստա­նը կործանված է» տրա­մա­բա­նության վրա:

Հակա­ռա­կը, հաղորդեք հանրությա­նը, որ ընտրության ցանկա­ցած արդյունքի դեպքում միեւնույն է Հայաստա­նի պատմության վերջը չէ, որովհե­տեւ Հայաստա­նը բոլոր դեպքե­րում կանգնել ու կանգնած է ոչ թե որեւէ գործչի կամ ուժի, այլ Հայաստա­նում ապրող ժողովրդի վրա: Այդ ժողո­վուրդը ունի քաղա­քա­կան տարբեր հայացքներ, պատկե­րա­ցումներ, համակրություններ, ճիշտ, սխալ, բայց այդ ժողովրդի վրա է ամեն ինչ, հետեւա­բար անգամ 10 տոկո­սի մոտ մի առա­ջացրեք համո­զում, թե կամ այսպես է, կամ Հայաստա­նը կործանված է:

Դա վարակ է, անհաղթա­հա­րե­լի վարակ: Կառուցեք քաղա­քա­կան պայքա­րը ստեղծա­րար գաղա­փարնե­րի, ոչ թե «վերջին էջի» տրա­մա­բա­նության վրա: Այլա­պես, դա բումե­րանգ է, որ վերա­դառնա­լու է անխուսա­փե­լի:

Առնչվող Հոդվածներ