Մեր ժողովորդին չի հուզում ընտրական օրակարգը: Հայաստանն այսօր ընտրությունների խնդիր չունի, պետությունը փրկելու խնդիր ունի, հայրենիքը պահելու խնդիր ունի:
Հարցազրույց ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանի հետ
ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի կապված աղմուկ է բարձրացել և հայտարարությու է տարածել, որ չպետք է գնար այս ընացքում: Ձեր կարծիքով, ինչո ՞ւ է ՀՅԴ-ի Արևմտյան Եվրոպայի կառույցը նման կերպ արձագանքում և որքանով է սա քաղաքական մոտեցում:
Անհեթեթություն է դա, ինչ խոսք, որ իրավունք ունի այցելել այս կամ այն երկիր, որովհետև երկրի վարչապետն է: Նա հրաժարական է ներկայացրել, որպեսզի արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, եթե վարչապետը դրանցով չզբաղվի, մյուսներն էլ չզբաղվեն, պետությունը կկործանվի, բզիկ-բզիկ կլինի: Ասել, որ այս պահին նա թեկնածու է և ինչ գործ ունի, ինչու է գալիս Ֆրանսիա կամ Բելգիա, դա անզորության մանկական դրսևորումներ են:
Իրենք ասում են, որ հայրենիքը ճգնաժամի մեջ է, մենք ունենք նոր գերիներ, իսկ գերագույն հրամանատար կոչումով անձը լքում է երկիրը, մեկնում արտասահման, սա անպատասխանատու և դասալիք պահվածք է անընդունելի և դատապարտելի:
Սա ի՞նչ խոսքեր են, անհեթեթություն է: Դաշնակցությունը ամբողջ հայ ազգի հարստությունն է, այն ինչ հիմա կատարվում է, ՀՅԴ-ի հետ կապ չունի: Սա հին մտայնությության հետևանք է: Հայաստանում այդպիսի մտայնություն է տիրում այսօր հայ քաղաքական մտքի մեջ: Ասում են՝ թեկնածու է, ինչու է եկել, ինչ գործ ունի, որ եկել է: Դա քո իմանալիքը չէ: Եթե դու քո պետության, հայրենիքի հոգսը ունես, զորացրու պետությունը: 30 տարի ասեցինք՝ Ադրբեջանը Ալիևների ագարակն է, Ալիևների հարստահարած պետությունն է, որ սա պետություն չի, այնքան ասեցինք, մինչև եկանք հասանք այս օրվան: Ինչու՞, որովհետև դիմեց Թուրքիային, Թուրքիայի միջոցով ստացան Ռուսաստանի օրհնությունը որոշ քայլերի համար, իսկ Ռուսաստանին ձեռք էր տալիս դա, ու հիմա մենք պետք է վճարենք: Ես այդ իմաստով հետևել եմ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նա ասում է, որ 1997 թվականին Արցախը բանակցային կողմի կարգավիճակից զրկել է Քոչարյանը: Բա ճիշտ է ասում: Այդ սխալները 1997-ից մինչև հիմա մեզ հետ են գալիս: Արցախում Արթուր Մկրտչյանի սպանությունը մինչև օրս մնաց չբացահայտված: Մեկը չեղավ, որ բացահայտեր, թե ի՞նչ պատակեց Արթուր Մկրտչյանի հետ, 30 տարի է անցել: Ամոթ է մեզ, որ մենք չենք կարողանում Արցախի առաջին ընտրված ղեկավարի մահվան հանգամանքները պարզել: Նաև չենք կարողացել պարզել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանության առեղծվածը: Մեկ ասացին՝ թուրքի պատվեր է, մեկ ասացին՝ դաշնակների պատվեր է: Այս ամենը մեզ կործանում է, մենք կործանման ընթացքի մեջ ենք: Հիմա 1-2-ը վեր են կացել Դաշնակցության անունից հայտարարում են, թե ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը գա Ֆրանսիա: Սա անհեթեթություն է:
Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական վիճակը Հայաստանում:
Մեր ժողովորդին չի հուզում ընտրական օրակարգը: Հայաստանն այսօր ընտրությունների խնդիր չունի, պետությունը փրկելու խնդիր ունի, հայրենիքը պահելու խնդիր ունի: Ժողովուրդը հուսախաբ է եղել Փաշինյանից, որը չկարողացավ մեկ տարի առաջ դատարանում պահել Ռոբերտ Քոչարյանին իր գործած հանցանքների համար: Նա իր մեծ սխալը գործեց, երբ Քոչարյանի ամենից կասկածելի, աննշան յուրացումների հարցը տարավ դատարան: Մինչդեռ այստեղ պետություն թալանած մարդու հարցը կա, մարդկանց սպանելու հարցը կա: Փոխանակ այդ հարցերով գնար դատարան, Փաշինյանը դատարան գնաց չգիտեմ ինչ հարցով, ինչ-որ յուրացումների հարցով: Այդ օրվանից Փաշինյանը անկման մեջ է: Ժողովուրդը, որ 2018-ին թավշյա հեղափոխություն արեց, հիմա որոշ մարդիկ ասում են՝ սա ի՞նչ հեղափոխություն էր, ժողովրդին խաբեցին, ոտքի հանեցին, հիմա ժողովուրդը խաբված է: ժողովուրդը հեղափոխությունի հիասթափված չէ: Ժողովուրդը հիասթափված է այդ հեղափոխությանը հավատարիմ գտնվելու հարցում Նիկոլ Փաշինյանից, որ ժողովրդի ակնկալիքը իրականացնելու խնդիր ունի, չի կարողանում: Ես տարակուսում եմ, որ չի կարողանում, բայց պետություն կոչվածը, իշխանություն կոչվածը իր հետ բերում է այնպիսի սարդոստայն, որը չգիտես, թե որ սատանային է ծառայում այդ սարդոստայնը: Հիշենք, 1991 թվականը, երբ 90 տոկոս ժողովրդի վստահությունը վայելող Լ:ևոն Տեր-Պետրոսյանը այդ սարդոստայնի հետևանքով ստիպված էր 1996-ին ընտրություններ կեղծել: Անգամ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ եթե 100 տոկոս ձայն էլ ստանայիք, մենք իշխանություն չէինք տա: Ղարաբաղյան շարժման վերնախավը, որ Մատենադարանից, այլ գիտական հիմնարկներից իշխանության եկած մարդիկ այդ սարդոստայնի մեջ կերպարափոխվեցին անհասկանալի ինչ-որ մի կենդանու, որը մեր ժողովրդի աչքին անճանաչելի էր: Հիմա էլ նույնն է, այսօր Ռոբերտ Քոչարյան ընտրելով, նույնիսկ Փաշինյան ընտրելով ինչ արդյունք կգրանցի հայ ժողովուրդը:
Աղբյուրը` 1in.am
շատ բարի, իր տեսակետները կը յայտնէ կոր պարոն Նազարեթը:
Բայց Դաշնակցական գաղափարախոս չէ, այդպիսի պիտակաւորում մի տա՛ք.
Ոչ մօտէն ոչ ալ հեռուէն կապ չ՚ունի ինքը Դաշնակցութեան հետ, կրնաք ըսել նախկին Դաշնակցական թերթի խմբագիր: