16.9 C
Yerevan

Փաշինյա­նի՝ Ֆրանսիա կամ Բելգիա Այցի Վերա­բերյալ ՀՅԴ Քննա­դա­տություննե­րը Անզո­րության Մանկա­կան Դրսև­ո­րումներ են

Մեր ժողո­վորդին չի հուզում ընտրա­կան օրա­կարգը: Հայաստանն այսօր ընտրություննե­րի խնդիր չունի, պետությունը փրկե­լու խնդիր ունի, հայրե­նի­քը պահե­լու խնդիր ունի:

Հարցազրույց ՀՅԴ գաղա­փա­րա­խոս Նազա­րեթ Բերբերյանի հետ

ՀՅԴ‑ն Նիկոլ Փաշինյա­նի Ֆրանսիա կատա­րած այցի կապված աղմուկ է բարձրա­ցել և հայտա­րա­րությու է տարա­ծել, որ չպետք է գնար այս ընացքում: Ձեր կարծի­քով, ինչո ՞ւ է ՀՅԴ‑ի Արևմտյան Եվրո­պա­յի կառույցը նման կերպ արձա­գանքում և որքա­նով է սա քաղա­քա­կան մոտե­ցում:

Անհե­թե­թություն է դա, ինչ խոսք, որ իրա­վունք ունի այցե­լել այս կամ այն երկիր, որովհետև երկրի վարչա­պետն է: Նա հրա­ժա­րա­կան է ներկա­յացրել, որպեսզի արտա­հերթ ընտրություններ տեղի ունե­նան: Հայաստա­նում բազմա­թիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, եթե վարչա­պե­տը դրանցով չզբաղվի, մյուսներն էլ չզբաղվեն, պետությունը կկործանվի, բզիկ-բզիկ կլի­նի: Ասել, որ այս պահին նա թեկնա­ծու է և ինչ գործ ունի, ինչու է գալիս Ֆրանսիա կամ Բելգիա, դա անզո­րության մանկա­կան դրսև­ո­րումներ են:

Իրենք ասում են, որ հայրե­նի­քը ճգնա­ժա­մի մեջ է, մենք ունենք նոր գերի­ներ, իսկ գերա­գույն հրա­մա­նա­տար կոչումով անձը լքում է երկի­րը, մեկնում արտա­սահման, սա անպա­տասխա­նա­տու և դասա­լիք պահվածք է անընդունե­լի և դատա­պարտե­լի:

Սա ի՞նչ խոսքեր են, անհե­թե­թություն է: Դաշնակցությունը ամբողջ հայ ազգի հարստությունն է, այն ինչ հիմա կատարվում է, ՀՅԴ‑ի հետ կապ չունի: Սա հին մտայնությության հետև­անք է: Հայաստա­նում այդպի­սի մտայնություն է տիրում այսօր հայ քաղա­քա­կան մտքի մեջ: Ասում են՝ թեկնա­ծու է, ինչու է եկել, ինչ գործ ունի, որ եկել է: Դա քո իմա­նա­լի­քը չէ: Եթե դու քո պետության, հայրե­նի­քի հոգսը ունես, զորացրու պետությունը: 30 տարի ասե­ցինք՝ Ադրբե­ջա­նը Ալիևնե­րի ագա­րակն է, Ալիևնե­րի հարստա­հա­րած պետությունն է, որ սա պետություն չի, այնքան ասե­ցինք, մինչև եկանք հասանք այս օրվան: Ինչու՞, որովհետև դիմեց Թուրքիա­յին, Թուրքիա­յի միջո­ցով ստա­ցան Ռուսաստա­նի օրհնությունը որոշ քայլե­րի համար, իսկ Ռուսաստա­նին ձեռք էր տալիս դա, ու հիմա մենք պետք է վճա­րենք: Ես այդ իմաստով հետև­ել եմ Նիկոլ Փաշինյա­նի ելույթին, նա ասում է, որ 1997 թվա­կա­նին Արցա­խը բանակցա­յին կողմի կարգա­վի­ճա­կից զրկել է Քոչարյա­նը: Բա ճիշտ է ասում: Այդ սխալնե­րը 1997-ից մինչև հիմա մեզ հետ են գալիս: Արցա­խում Արթուր Մկրտչյա­նի սպա­նությունը մինչև օրս մնաց չբա­ցա­հայտված: Մեկը չեղավ, որ բացա­հայտեր, թե ի՞նչ պատա­կեց Արթուր Մկրտչյա­նի հետ, 30 տարի է անցել: Ամոթ է մեզ, որ մենք չենք կարո­ղա­նում Արցա­խի առա­ջին ընտրված ղեկա­վա­րի մահվան հանգա­մանքնե­րը պարզել: Նաև չենք կարո­ղա­ցել պարզել Վազգեն Սարգսյա­նի և Կարեն Դեմիրճյա­նի սպա­նության առեղծվա­ծը: Մեկ ասա­ցին՝ թուրքի պատվեր է, մեկ ասա­ցին՝ դաշնակնե­րի պատվեր է: Այս ամե­նը մեզ կործա­նում է, մենք կործանման ընթացքի մեջ ենք: Հիմա 1–2‑ը վեր են կացել Դաշնակցության անունից հայտա­րա­րում են, թե ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյա­նը գա Ֆրանսիա: Սա անհե­թե­թություն է:

Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում նախընտրա­կան վիճա­կը Հայաստա­նում:

Մեր ժողո­վորդին չի հուզում ընտրա­կան օրա­կարգը: Հայաստանն այսօր ընտրություննե­րի խնդիր չունի, պետությունը փրկե­լու խնդիր ունի, հայրե­նի­քը պահե­լու խնդիր ունի: Ժողո­վուրդը հուսա­խաբ է եղել Փաշինյա­նից, որը չկա­րո­ղա­ցավ մեկ տարի առաջ դատա­րա­նում պահել Ռոբերտ Քոչարյա­նին իր գործած հանցանքնե­րի համար: Նա իր մեծ սխա­լը գործեց, երբ Քոչարյա­նի ամե­նից կասկա­ծե­լի, աննշան յուրա­ցումնե­րի հարցը տարավ դատա­րան: Մինչդեռ այստեղ պետություն թալա­նած մարդու հարցը կա, մարդկանց սպա­նե­լու հարցը կա: Փոխա­նակ այդ հարցե­րով գնար դատա­րան, Փաշինյա­նը դատա­րան գնաց չգի­տեմ ինչ հարցով, ինչ-որ յուրա­ցումնե­րի հարցով: Այդ օրվա­նից Փաշինյա­նը անկման մեջ է: Ժողո­վուրդը, որ 2018-ին թավշյա հեղա­փո­խություն արեց, հիմա որոշ մարդիկ ասում են՝ սա ի՞նչ հեղա­փո­խություն էր, ժողովրդին խաբե­ցին, ոտքի հանե­ցին, հիմա ժողո­վուրդը խաբված է: ժողո­վուրդը հեղա­փո­խությունի հիասթափված չէ: Ժողո­վուրդը հիասթափված է այդ հեղա­փո­խությա­նը հավա­տա­րիմ գտնվե­լու հարցում Նիկոլ Փաշինյա­նից, որ ժողովրդի ակնկա­լի­քը իրա­կա­նացնե­լու խնդիր ունի, չի կարո­ղա­նում: Ես տարա­կուսում եմ, որ չի կարո­ղա­նում, բայց պետություն կոչվա­ծը, իշխա­նություն կոչվա­ծը իր հետ բերում է այնպի­սի սարդոստայն, որը չգի­տես, թե որ սատա­նա­յին է ծառա­յում այդ սարդոստայնը: Հիշենք, 1991 թվա­կա­նը, երբ 90 տոկոս ժողովրդի վստա­հությունը վայե­լող Լ:ևոն Տեր-Պետրոսյա­նը այդ սարդոստայնի հետև­անքով ստիպված էր 1996-ին ընտրություններ կեղծել: Անգամ Վազգեն Սարգսյա­նը հայտա­րա­րել էր, որ եթե 100 տոկոս ձայն էլ ստա­նա­յիք, մենք իշխա­նություն չէինք տա: Ղարա­բաղյան շարժման վերնա­խա­վը, որ Մատե­նա­դա­րա­նից, այլ գիտա­կան հիմնարկնե­րից իշխա­նության եկած մարդիկ այդ սարդոստայնի մեջ կերպա­րա­փոխվե­ցին անհասկա­նա­լի ինչ-որ մի կենդա­նու, որը մեր ժողովրդի աչքին անճա­նա­չե­լի էր: Հիմա էլ նույնն է, այսօր Ռոբերտ Քոչարյան ընտրե­լով, նույնիսկ Փաշինյան ընտրե­լով ինչ արդյունք կգրանցի հայ ժողո­վուրդը:

Աղբյուրը‘ 1in.am

Առնչվող Հոդվածներ