15.1 C
Yerevan

Նախ Եւ Առաջ Միասնա­կա­նութիւն է Պէտք

Միասնա­կա­նութեամբ է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տութեան ինքնիշխա­նութիւնը կ՛ապահովուի:

Հայկազ Պետրո­սեան

Ընտրա­պայքարնե­րը սկսած ու շարունակւում են: Չգի­տեմ ուրա­խա­լի երև­ոյթ է թէ հակա­ռա­կը, որ 26 կուսակցութիւններ ու դաշինքներ ընտրուե­լու հաւակնութեամբ բուռն կեպով պայքար են մղում ոչ այնքան միմանց դէմ, ինչքան Նիկոլ Փաշի­նեա­նի ու մասնաւո­րա­պէս Ռոբերտ Քոչա­րեա­նի:

Իմ կարծի­քով 26ը ոչ միայն շատ է, այլ վտանգաւոր երկու միլիոն քուէ ունե­ցող երկրի համար, աւե­լի վտանգաւո­րը այն, որ 26ի շարքին են երկու դաշինքներ, ովքեր այսօր պէտք է բանտե­րում կամ նուա­զա­գոյնը քաղա­քա­կան դաշտից հեռա­ցուած լինէին: Միւս 24 կուսակցութիւններն ու դաշինքնե­րը ամենքն էլ հայրե­նա­սէր են և նպա­տակ ունեն Հայաստա­նը փրկել ներկայ քաո­սա­յին վիճա­կից, ես սրա­նում կասկած չունեմ, թէև նրանց մէջ էլ ծայրա­հեղ դէպի Արև­ելք կամ Արևմուտք թեքուե­լու պայքար է մղւում :

Զարմա­նա­լի երև­ոյթ չէ այդքան մեծ թւով կուսակցութիւննե­րի ստեղծումը: Եօթա­նա­սուն տարի խորհրդա­յին համա­կարգը, այնուհետև նրա ժառանգորդներ՝ երեք նախա­գահնե­րը քսան հինգ տարի­նե­րից աւե­լի շարունա­կե­լով նոյն ՔԳԲա­կան գործե­լաո­ճը չթոյլատրե­ցին ազատ քաղա­քա­կան դաշտ ձևաւո­րուէր Հայաստա­նում մինչև, որ 2018 թուա­կա­նի յեղա­փո­խութիւնը, որ բացեց այդ ճանա­պարհը: Ակնյայտ էր թէ ինչի ծարաւը կար Հայաստա­նում և ինչու մէկը միւսի ետև­ից հիմնուե­ցին շուրջ 50–60 կուսակցութիւններ:

Պատա­հա­կան չէ նաև, որ փորձ է արւում ընտրա­պայքա­րը կենդրո­նացնել և ժողովրդի հայացքը սևե­ռել միայն երկու կողմե­րի ուղղութեամբ, Նիկոլ Փաշի­նեա­նի և Ռոբերտ Քոչա­րեա­նի, որին՝ (Ռոբերտ Քոչա­րեա­նին ու իր դաշինքը) անուա­նում են հինգե­րորդ շարա­սիւն և, որ նրանք միայն մէկ բան են հետապնդում, ջախջա­խել Նիկոլ Փաշի­նեա­նին ու վերջ, նրա­նից յետոյ Կրեմլը գիտի թէ ինչ է անե­լու Հայաստա­նի հետ: Նիկոլ Փաշի­նեա­նը՝ յուսա­խաբ դարաւոր դաշնակցից ու ԵԱՏՄից վերջա­պէս հայեացքը ուղղեց դէպի Եւրո­պա և ԱՄՆ, որ շատ լաւ է, գոնէ զգաստա­ցումի մէկ քայլ է Կրեմլին: Նոյն ժամա­նակ շատ մեծ յոյս կա, որ իր թիմը վերընտրուի, բայց յոյսը կապել միայն նրան՝ հիմա­րութիւն է:

Ուրեմն երրորդ ուժի կամ ուժե­րի ներկա­յութիւնը յոյժ կարև­որ է: Սակայն, կրկնում եմ, այնքան մեծ թւով կուսակցութիւննե­րի առանձին-առանձին մասնակցութիւնը ոչ թէ դրա­կան արդիւնքի չի հանգեցնե­լու, այլ Ազգա­յին Ժողով և կառա­վա­րութիւն կազմե­լու հնա­րաւո­րութիւնը գրե­թէ անհնա­րին է դարձնե­լու, յատկա­պէս եթէ հստակ չէ թէ ամեն մէկը որքան քուէ կարող է ապա­հո­վել: Պատկե­րացրէք ինչ քաոս է ստեղծուե­լու եթէ 26ն էլ մտնեն Ազգա­յին Ժողով:

Ուրեմն միակ ելքն է համախմբուել և մանր քուէննե­րը կենդրո­նացնել 4–5 ուժե­րի շուրջ, ովքեր իրա­պէս գիտեն թէ ինչպի­սի ինքնիշխան պետա­կա­նութիւն կարե­լի է ստեղծել: Այդ ես չեմ, որ պիտի ասեմ ովքեր են, ամենքն էլ ճանա­չում են նրանց:

Այսօր բոլոր ժամա­նակնե­րից շատ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ է պէտք եւ միակ ու վերջին առիթն է հաւա­տալ Եղի­շէ Չարենցի խօսքին, ով ասում է՝ «Ով Հայ ժողո­վուրդ Քո Միակ Փրկութիւնը Քո Հաւա­քա­կան Ուժի Մէջ է»: Առայժմս ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ կամ ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ բառե­րը իրա­կա­նութիւնից շատ հեռու են Հայաստա­նում, եթէ չասենք հրաշքի նման մի բան: Սակայն վերջա­պէս ե՞րբ պէտք է գիտակցել հարցի կարեւո­րութեա­նը եթէ ոչ հէնց այսօր:

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տութեան ինքնիշխա­նութիւնը կ՛ապահովուի: Միասնա­կա­նութեամբ կարող կը լինեն ընդմիշտ գրո­ղի ծոցը ուղարկել նախկին թալանչի­նե­րին, գողա­պե­տե­րին ու երկիր ծախողնե­րին, այսինքն հինգե­րորդ շարա­սեա­նը: Այս վճռա­կան քայլով է, որ վերջնա­կա­նա­պէս Հայաստա­նը ազատ շունչ կը քաշի: Սա միակ առիթն է, որ պէտք է օգտա­գործել:

Հայրե­նի­քի սիրոյն այս անգա­մին պէտք է իրա­կա­նացնել այդ հրաշքը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ: Հաստատ կը յաջո­ղեն, միայն կամք եւ զոհա­բե­րութիւն է հարկաւոր առանց սեփա­կան եսը առաջնա­հերթ դասե­լով:

Առնչվող Հոդվածներ