15.1 C
Yerevan

Ինչպէս Գաղա­փար Կազմե­ցինք Դաշնակցութեան Մամուլի Մասին

Դրաստա­մատ Կանա­յեան

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋԱՊԷՍ ԾԱՌԱՅԵԼ ՄԻԱՅՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ։ ԵԹԷ Կ’ՈՒԶԷՔ ՔՆՆԱԴԱՏԵԼԻ ԿԷՏԵՐ ՉԼԻՆԵՆ՝ ՓԱԿԷՔ ԼԵԿԱԼ ԹԵՐԹԵՐԸ

«Ազդակ» օրա­թերթին մէջ 1950ականներուն լոյս տեսած «Ինչպէս Գաղա­փար Կազմե­ցինք Դրօն, (Դրաստա­մատ Կանա­յեան), կը պատմէ թէ 1900ականներուն կայա­ցած ռայո­նա­կան ժողո­վի մը ընթացքին քննարկուած է ՀՅԴ մամուլի դերն ու նշա­նա­կութիւնը հայ կեանքէն ներս։

Այդ ժողո­վին, Հայ յեղա­փո­խութեան ամէ­նէն աւանդա­պահ ու կարծրա­տիպ համա­րուած Նիկոլ Դումա­նի խօսքը ցոյց կուտայ այդ օրե­րու մեր յեղա­փո­խա­կաննե­րուն լայնա­խո­հութիւնը, ազա­տամտութիւնն ու Դաշնակցա­կա­նի լայն աշխարհա­յեացքը։

Ձարա­կան բռնա­պե­տութեան  տակ դաշնակցութեան ամբողջ  գործունէութիունը, ինչպէս և անոր խօսքն ու մամուլը գաղտնիացման ենթա­կայ էին։

900 ական թուա­կաննե­րուն, աշա­կերտա­կան կազմա­կերպութիւննե­րի մէջ մենք կարդում  էինք միայն Խ․ Աբո­վեա­նի, Րաֆֆու եւ Ահա­րո­նեա­նի գրուածքնե­րը։

Մեր Վարիչնե­րը երբ բաւա­կա­նա­չափ վստա­հութիւն ունե­ցան մեր վրայ, օր մը յայտնե­ցին թէ մեզի պիտի տային կարդա­լու Հ․Յ․ Դաշնակցութեան գաղտնի թերթը՝ «Դրօշակ»ը։

Նոր աշխահ մը բացուե­ցաւ մեր առջեւ։ Մեծ յափշտա­կութեամբ և լափե­լով կարդա­ցինք մեր ձեռքը ինկած «Դրօ­շակ» ի թիւե­րը։ Ճիշդն ասած՝ մեզ ոգև­ո­րո­ղը նրանց բովանդա­կութիւնը չէր այնքան, որքան քաջա­րի մարտիկնե­րի և նահա­տա­կուած հերոսնե­րի կենսագրութիւնը, որ մենք գտնում էինք Դաշնակցութեան օրկա­նի էջե­րում։

Հպարտ էինք որ մեզ արժա­նացրել էին կուսակցութեան մամուլի ընթերցման։

Երբ ասում էինք «կուսակցա­կան» մամուլ, մենք հասկա­նում էինք շրջա­բե­րա­կաններ, թռուցիկներ և Դրօ­շա­կի թիւեր, բոլորն  էլ գաղտնա­բար ձեռքէ ձէռք փոխանցուած։

Բայց դաշնակցութեան խօսքը թափանցում էր ամէն անկիւն և իր յեղա­փո­խիչ դերը կատա­րում։ Մեր կուսակցութեան կնի­քը կրող յուրա­քանչիւր թերթ ու թուղթ սրբութիւններ էին երի­տա­սարդութեան և ժողո­վուրդի համար։ Բազմա­թիւ յուզիչ դրուագներ կան կապուած նրանց հետ։

Յիշում եմ թէ ինչպէս, եկե­ղե­ցա­կան կալուածքնե­րի գրաւման օրե­րին, երբ փակուած էին հայ վարժա­րաննե­րը, մեծ թիւով աշխուժ պատա­նի­ներ և երի­տա­սարդներ հաւա­քուել էինք Իգտի­րում, երեք այգի­նե­րի մէջ։ Այնտեղ բերին և մեզ կարդա­ցին կեդրո­նա­կան կոմի­տէի թռուցի­կը, որ նկա­րագրում էր ձարա­կան կառա­վա­րութեան ի  գործ դրած բռնութիւննե­րը։ Մենք զայրույթով տեղե­կա­ցանք թէ ռուսա­կան իշխա­նութիւննե­րը չբաւա­կա­նա­նա­լով եկե­ղե­ցա­կան կալուացնե­րի գրաւումով՝ ուղարկել էին ռուս քահա­նա­ներ, որոնք սակաւա­հող  գիւղա­ցոց հող էին խոստա­նում, որպէսզի դաւա­նա­փոխ լինին։Կեդր․ Կոմի­տէն  կոչ էր անում ամէն գնով դիմադրել և կամո­վին չյանձնել հայ ժողո­վուրդի իրաւունքնե­րը։ Դաշնակցութեան  պատգա­մա­խօս թերթի­կը հրա­հանգում էր, որ այդ թռուցի­կը տարա­ծուի ամէն կողմ,  կարդուա­ցուի ամէն անկիւն, թէ խրճիթնե­րում, թէ դաշտե­րում, թէ այգի­նե­րում, համայն գիւղա­ցի­նե­րէն ու աշխա­տաւորնէ­րեն։

Երի­տա­սարդութիւնը իսկոյն գործի լծուեց և բաժա­նուեց գիւղէ գիւղ։ Մեզա­նից ամէն մէկին տուին բաւա­կա­նա­չափ թռուցիկներ։ Մենք սրանք վերցրինք որպէս սրբա­զան մասունք՝ համբուրե­լով և թաքցնե­լով մեր ծոցե­րի մէջ։ Ըմբոստութեան հրե­ղէն ոգիի թեւա­վոր պատգամներ․․․ Երկու օրուուան ընթացքին Սուրմա­լուի ամբողջ գաւա­ռը հաղորդուեց մեր ցրուած թռուցիկնե­րի բովնդա­կութեան։

Մի շատ հետաքրքիր դէպք է պատա­հում մեր երեք ընկերնե­րի հետ, որոնք թռուցիկ բաժա­նում էին կարդում Խոչխա­պար գիւղում, Պարթո­ղեան լեռնե­րի շղթա­յի մօտիկ։

Երբ թռուցի­կի ընթերցումը կը վերջա­նայ և տղերքը կհասնին ստո­րագրութեան — Հ․ Յ․ Դաշնակցութեան Կեդր․Կոմիտէ, գուղա­ցիք զարմա­ցած հարց կը տան։

— Բա՛,  էս նեղ րոպէին, ի՞նչ եղան մարդի­կը, ընկե­րութիւնն ո՞ւր է։

Խոչխա­պարցիք «ընկե­րութիւն» ասե­լով հասկա­նում էին յեղա­փո­խա­կաննե­րին։ Թէեւ նրանք յաճախ ակա­նա­տես էին եղել զէնքի փոխադրութեան եւ հայդուկա­յին շարժումնե­րի, բայց Դաշնակցութիւն անունը այնքան ծանօթ չէր նրանց, որքան «ընկերութիւն»բացատրութիւնը։

Տղա­քը յայտնում էին որ Ընկե­րութիւն և Դաշնակցութիւն միւնոյն բաներն են։

—Ուրեմն, ասում են գիւղա­ցիք, Կեդրո­նա­կան Կոմի­տէն նրանց մեծաւորն է։ Մեր աչքի ու գլխու վրայ նրա հրահանգը։ք

Ահա այսպէս է որ մեր ժողո­վուրդը ընտե­լա­ցաւ Դաշնակցութեան խօսքին և ճանչցաւ նրա մամուլը։ Մի խորհրդաւոր մարմին ստո­րերկրեայ տպա­րաննե­րից թղթիկներ էր լոյս աշխարհ ուղարկում, հրա­հանգներ էր տալիս, որին անսա­լով ժողո­վուրդը ըմբոստութեան դրօշ էր պարզում, արիւն թափում՝ իր արդար իրաւունքնե­րի պաշտպա­նութեան համար։

Անցան տարի­ներ, մենք ունե­ցանք  լեկալ թերթեր։ Մեզ համար մեր մամուլի թերթօններն անգամ գուրգուրանքի առարկայ էին։ Մեծ նախանձախնդրութիւն  էր տիրում նրա բուանդա­կութեան հանդէպ։

 Ահա դրուագմը  եւս՝ որ շատ բնո­րո­շիչ է այդ օրե­րի մտայնութեան տեսա­կէ­տից։

Մի անգամ Թիֆլի­սի րայօ­նա­կան ժողո­վում, Սիմոն Զաւա­րեա­նը կատա­ղի յարձա­կում էր գործում Թիֆլի­սի դաշնակցա­կան օրա­կան «Ալիք» ի վրայ, որի վարիչներն էին Խաժա­կը և Եղի­շէ Թօփչեա­նը։ Սիմո­նը ուժեղ քննա­դա­տում էր թերթը, ասե­լով որ նա պատշաճ վայելչութեամբ չի ներկա­յացնում Դշնակցութեան Գաղա­փա­րա­բա­նութիւնը։

Երեք ամբողջ ժամ տեւեց մամուլի քննա­դա­տութիւնը։ Շատերն էին խօսք առնում և խնդի­րը կնճռո­տում էր։ Յանկարծ Նիկոլ — Դուման որ առհա­սա­րակ սակաւա­խօս էր, մատ բարձրացրեց, ձայն ուզեց և հանդարտ եղա­նա­կով ասաց․

—Ընկեր Սիմոն, երբ մամուլը գաղտնի էր, պահպա­նո­ղա­կան կամ զգուշաւոր տարրը մեզ մեղադրում էր ծայրա­յեղ յեղա­փո­խա­կան լինե­լու մէջ: Բայց մեր գաղտնի մամուլը կատա­րում էր իր դերը եւ դառնում կուսակցութեան կամքի և պայքա­րի արտա­յայտի­չը։ Հիմա որ ազատ մամուլ ունինք՝ նրան մեղադրում են բաւա­կա­նա­չափ յեղա­փո­խա­կան ջիղ չունե­նա­լու յանցանքով։ Բայց նա էլի կատա­րում է իր դերը։ Վրի­պումներն ու թերութիւննե­րը անխուսա­փե­լի են։ Ազատ մամուլը չի կարող ամբողջա­պէս ծառա­յել  միայն կուսակցա­կան պահանջնե­րի։ Եթէ կ՛ուզէք քննա­դա­տե­լի կէտեր չլի­նեն՝ փակէք լեկալ թերթե­րը։

Սիմոն Զաւա­րեան, որ շատ էր սիրում Դումա­նին, ասաց․

—Դուման, ես բաւա­րա­րուած եմ, էլ չեմ վիճում։

Այսօր երբ ամբողջ աշխա­րում մամուլը հանրա­յին կեանքի հսկայ ուժե­րից մէկն է, դաշնակցա­կան թերթե­րը մեծ դեր ունին կատա­րե­լիք դարձեալ, իբրեւ աւանդա­պա­հը մեր կուսակցութեան ոգիին և արի ու գաղա­փա­րա­պաշտ ղկա­վա­րը հանրա­յին կարծի­քին։

Առնչվող Հոդվածներ