20 C
Yerevan

Իրա­կան Հայաստան

Արա­յիկ Մկրտումյան

Նայե’ք գործա­տուին, որ քերթում է իր աշխա­տո­ղի կաշին՝ նրան շահա­գործում, լացացնում, տրո­րում արժա­նա­պատվությունն ու ստո­րացնում, որովհետև գիտի, որ աշխա­տո­ղը կարի­քից խեղդված շարունա­կե­լու է աշխա­տել։


Օ՜, հայա­սերներ և հայրե­նա­սերներ, դուրս եկե’ք ձեր տաք գրա­սենյակնե­րից ու սրճա­րաննե­րից ու նայե’ք Հայաստա­նին։

Նայե՛ք Հայաստա­նին,

Նայե’ք թերսնված ու կիսա­քաղց երե­խա­նե­րին, նայե’ք հնա­մաշ ու կարկա­տած շորե­րով գործա­զուրկնե­րին, նայե’ք ողորմություն խնդրող գիտնա­կաննե­րին ու լեփլե­ցուն երթուղա­յի­նի մեջ կիսակռա­ցած հոգնա­տանջ աշխա­տո­ղին։

Ահա՛ Հայաստա­նը։

Նայե’ք կիսա­դա­տարկ շենքե­րին, չբնա­կեցված գյուղե­րին, քանդված գործա­րաննե­րին, ընդա­մե­նը մի քանի աշա­կերտ ունե­ցող դպրոցնե­րին, կիսա­քանդ գրա­դա­րաննե­րին, չքա­վոր ուսումնա­րաննե­րին։

Ահա՛ Հայաստա­նը։

Նայե’ք ընդա­մե­նը 100 դրամ ունե­ցող շփոթվա­ծին, որ բաց է թողել վերջին երթուղա­յի­նը ու հիմա էլ չգի­տի, թե ինչ անի։

Նայե’ք մաշված դեմքով ու 80 հազար դրա­մով 9֊11 ժամ աշխա­տող երի­տա­սարդնե­րին, որ ապրե­լու ոչ ժամա­նակ ունեն, ոչ ուժ։

Նայե’ք ջահե­լին, որ ընկե­րուհուն խաբում է, թե մի քանի օր խիստ զբաղված է լինե­լու, որովհետև տնից դուրս գալու դրամ չունի։

Նայե’ք գործա­տուին, որ քերթում է իր աշխա­տո­ղի կաշին՝ նրան շահա­գործում, լացացնում, տրո­րում արժա­նա­պատվությունն ու ստո­րացնում, որովհետև գիտի, որ աշխա­տո­ղը կարի­քից խեղդված շարունա­կե­լու է աշխա­տել։

Նայե՛ք իսկա­կան Հայաստա­նին։

Նայե’ք տարի­նե­րով փոշոտվող ծրագրե­րին, գրքե­րի ու տնտե­սա­կան, գիտա­կան, կրթա­կան ծրագրե­րին, որոնց ոչ մի կոպեկ չեն տալիս իրա­կա­նա­նա­լու համար։

Նայե’ք քվեի համար իրար ծվա­տող ու բոլոր սահմաններն անցնող քաղ ուժե­րին։

Նայեք մի քանի հազար դրա­մի համար ստով ապրող լրագրո­ղին։

Նայե’ք թատրո­նի մասին երա­զող ու անմա­կարդակ սերիալնե­րում հանգող դերա­սաննե­րին։

Նայե’ք բանվոր աշխա­տող երգա­հա­նին ու հղփա­ցող երգչստին։

Նայե՜ք Հայաստա­նին։ Ահա Հայաստա­նը՝ մերկ, քաղցած, խաբված, ծեծված։ Իսկ ձեր գրա­սենյա­կա­յին ֆոկուսը ձեր փոքր Հայաստանն է, ձեր կեղծ կրկնօ­րի­նա­կը։

Ասում եք Հայաստան։ Ի՞նչ գիտեք դուք Հայաստա­նի մասին։

Հ.գ. զոհե­րի, վիրա­վորնե­րի, գերի­նե­րի ու նրանց ընտա­նիքնե­րի մասին չեմ էլ ասում։

Շարունա­կե­լի…

Առնչվող Հոդվածներ