25.1 C
Yerevan

Հայ-ռուսա­կան Հարա­բե­րություններ. (Մաս Բ)

Եվ ահա, մենք քաղա­քա­վա­րի ժպտա­լով նայում ենք ռուսնե­րին և ո՞ւմ ենք տեսնում՝ բարե­կա­մի՞, դաշնակցի՞, հովա­նա­վո­րի՞, թե՞հարևանի։

Արա­յիկ Մկրտումյան

Եվ այսպես։ Մենք հասկա­ցանք ժողովրդի ու պետության տարբե­րությունը։ Հիմա եկեք հասկա­նանք դաշնակցի ու հովա­նա­վո­րի տարբե­րություննե­րը, որովհետև մենք ոչ միայն չենք կարո­ղա­նում բարե­կա­մին տարբե­րել գործընկե­րո­ջից, այլև դաշնակցին՝ հովա­նա­վո­րից։ Ու հենց այստեղ էլ մենք անում են մեր կոպտա­գույն սխալնե­րից մեկը։

Ի՞նչ է նշա­նա­կում դաշնա­կից։

Դա այն պետությունն է, որի հետ դու ունես ընդհա­նուր շահ, իրար հետ եք աշխա­տում և իրար հետ էլ պատասխա­նատվություն եք կրում արա­ծի ու չարա­ծի համար։ Դուք իրար օգնում եք։ Ամեն դեպքում այդպես պիտի լինի, տրա­մա­բա­նությունն այդ է ենթադրում։

Ի՞նչ է նշա­նա­կում հովա­նա­վոր։

Հովա­նա­վո­րը կամ խնա­մա­կալն այն է, որն ինքն է որո­շում քո փոխա­րեն։ Նա է որո­շում, թե քեզ ինչ է պետք, իսկ ինչ՝ ոչ։ Այս դեպքում դու չունես ընտրության տարբե­րակ կամ բանակցության հնա­րա­վո­րություն։ Դու պարզա­պես համա­ձայնվում են քո հովա­նա­վո­րի ու խնա­մա­կա­լի որո­շումնե­րի հետ։

Հիմա եկեք հասկա­նանք‘ ռուսնե­րը մեր դաշնա­կիցն են, թե հովա­նա­վո­րը։ Պաշտո­նա­պես՝ դաշնա­կիցն են, իրա­կա­նում՝ հովա­նա­վո­րը, կամ որ ավե­լի վատ է, տիրություն անողնե­րից մեկը։ Այս վիճա­կի ողբերգությունն այն է, որ հայե­րը որպես պետություն կատա­րում են պետա­կան դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րը և որպես ժողո­վուրդ՝ տուժում այդ ամե­նից։

Օրի­նակ, երբ հայե­րի կողմից առա­ջա­ցան հարցեր, թե ինչու ռուսնե­րը չեկան ու չկռվե­ցին Արցա­խում, Վլա­դի­միր Պուտի­նը հստակ ասաց, որ Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը ՀՀ‑ն է, որը պաշտո­նա­պես պատե­րազմի մեջ չի եղել, իսկ Արցա­խը միջազգա­յին իրա­վունքի տեսակյունից համարվում է Ադրբե­ջա­նի տարածք։

Այս տողե­րը մեծ զայրույթ առա­ջացրին հայե­րի մեջ, ու մենք ռուսնե­րին մեղադրե­ցինք, որ նա ծախում է ու արհա­մա­րում իր դաշնակցին․․․․ու հետո հիշում ենք պետություն կոչված սառը մեքե­նա­յի մասին ու հասկա­նում ենք, որ եթե Արցա­խում նույնիսկ ցեղասպա­նություն կատարվեր, ապա ռուսներն էլի չէին միջամտե­լու, քանի որ ՌԴ‑ի դաշնա­կի­ցը ՀՀ‑ն է, ոչ թե չճա­նաչված Արցա­խը։ Ու ռուսա­կան տրա­մա­բա­նությունն այն է ենթա­դո­րում, որ եթե ՀՀ‑ն Արցա­խը չի ճանա­չում որպես իր տարածք կամ անկախ պետություն, ապա ինքն ինչո՞ւ պիտի այնտեղ կռվի։

-Է՜, իսկ այդ դեպքում ինչպե՞ս ռուսա­կան զորքը եկավ Արցախ,- կբարկա­նա ընթերցո­ղը,- սա կրկե՞ս է։

Ո՛չ, սա կրկես չէ, սա կոչվում է քաղա­քա­կա­նություն։ Եթե կրկե­սում կենդա­նի­նե­րին են տանջում, ապա քաղա­քա­կա­նության մեջ՝ ժողո­վուրդնե­րին։

Ռուսնե­րը եկան Արցախ որպես խաղա­ղա­պահ՝ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի համա­ձայնությամբ։

Այս աբսուրդը եռա­ցող զայրույթով է լցնում հասա­րակ մարդու սիրտը։ Մենք դառնությամբ ենք նայում, թե ինչպես նույն բանի մասին տարբեր տոնով խոսե­լիս լրիվ ուրիշ բան են ասում ու կարե­լի է թույլ տալ մարդկա­յին մի մեծ հանցա­գործություն, որովհետև ինչ որ թղթե­րի վրա ինչ որ բաներ գրված չեն։

-Լավ, Արցա­խը պաշտո­նա­պես ճանաչված չէր, բա Հայաստա՞նը,- զայրա­ցած կգո­ռա ընթերցո­ղը,- Հայաստա­նը չէ, ՀՀ‑ն, ժողո­վուրդը չէ, պետությունը, դաշնա­կի­ցը։ Այստե՞ղ ինչ է կատարվում։ Ադրբե­ջանցի­ներն արդեն ինչքան ժամա­նակ է մտել են մեր տարածք, մարդ են սպա­նում,  գերի են տանում ու տանջում, անա­սուն են գողա­նում, մեքե­նա փախցնում, ո՞ւր է այդ գրո­ղի տարած դաշնա­կի­ցը։

Իսկ դաշնա­կի­ցը, թանկա­գին բարե­կամ, դաշնա­կի­ցը չօգնե­լու այնքան արդա­րա­ցումներ ունի, որ հերիք կանեն մի քանի պատե­րազմի։ Որովհետև կան բազմա­թիվ դաշնագրեր ու նման դժվա­րըմբռնե­լի տողեր։

Ռուսաստանն այս մասին ասում է, որ կատարվում է սահմա­նագծում՝ ըստ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի ու դրան պաշտո­նա­պես համա­ձայնվել են Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի հանրա­պե­տություննե­րը։ Ու կնե­րեք, եթե դա ձեր սրտով չէ, այդպես էլ է պատա­հում, իսկ եթե ադրբե­ջանցի­նե­րը համը հանում են, ապա պաշտո­նա­պես ասեք, որ Ադրբե­ջա­նը հարձակվել է ՀՀ‑ի վրա ու պաշտո­նա­պես ռազմա­կան օգնություն խնդրեք։ 

-Այդ դեպքում էլ երևի մի քանի շաբաթ կքննարկվի, կոչեր, կոչեր,- կվշտա­նա ընթերցո­ղը։

Իհարկե։ Այդպես էլ պիտի լիներ։ Ռուսաստանն իր մատը կշարժի միայն այն դեպքում, երբ դա իրեն որևէ օգուտ կբե­րի, հակա­ռակ դեպքում  ոչինչ էլ չի անի։ Ոչ ոք չի անի, լինի դա Ֆրանսիան կամ Տուվա­լուն։ Եթե ռուսա­կան շահը պահանջի, ապա հայ-ռուսա­կան միացյալ զորքե­րը մի ամիս հետո Բաքվում կլի­նեն, իսկ եթե ոչ՝ ապա ռուսա­կան զորքե­րը հանգիստ կնա­յեն, թե ինչպես են թուրքե­րը Երև­ա­նը արյան բաղնիք դարձնում։ Որքան էլ որ ցավոտ է ու դաժան, դա այդպես է։ Մնում է միայն գոհա­նալ, որ այստեղ միայն Ռուսաստա­նը չէ, որ հարց է լուծում ու խաղա­ցողնե­րը շատ են։ Իհարկե վտանգ կա, որ մեզ խաբողնե­րը շատ կլի­նեն, բայց և չի լինի միայն մեկը, որ բարե­կա­մից դահիճ կդառնա իրեն հարմար պահի։         

Մենք այդպես էլ դուրս չենք գալիս այդ պարզունակ մտա­ծե­լա­կերպից ու չենք ուզում ընդունել, որ ամեն երկիր միայն իր շահով է զբաղված։

Մենք մինչև հիմա առաջնորդվում ենք բարո­յախրա­տա­կան ճառե­րով։ Դա մասամբ գալիս է նրա­նից, որ դարե­րով պետություն չունե­նա­լը մեզ զրկեց պետա­կան շահ ասվա­ծի կարև­ո­րության գիտակցումից։ Մենք այդպես էլ չհասկա­ցանք պետություն ասվա­ծի ողջ լրջությունն ու կարև­ո­րությունը։ Ու հիմա մենք անընդհատ տուժում ենք, որովհետև նորմալ պատկե­րա­ցումներ չունենք, թե ինչ, որտեղ ու երբ։

Հաճախ նման կարև­որ, միջպե­տա­կան հարցե­րի մասին խոսե­լիս մենք բավա­րարվում ենք բուլվա­րա­յին քննարկումնե­րով ու հետո էլ զարմա­նում, թե ինչու աշխարհն իրեն մեր պատկե­րացրա­ծի նման չի պահում։

Մենք քաղա­քա­կա­նությամբ ենք ուզում զբաղվել գոմում նստած։ Մեր միաբև­եռ հայցքը մեզ զրկում է ամե­նա­տարրա­կան եզրույթնե­րը հասկա­նա­լուց։

Մենք երկու բան պիտի ընդունենք ու հասկա­նանք։

Առա­ջին՝ եթե Ռուսաստա­նը լավ դաշնա­կից չէ (թեև դաշնա­կի­ցը լավը կամ վատ չի լինում, այն կամ կա կամ՝ ոչ), ապա պետք է պաշտո­նա­պես վերա­նա­յել մեր հարա­բե­րություննե­րը։ Կրկնում եմ պաշտո­նա­պես, ոչ թե բակա­յին տրա­մա­բա­նությամբ ու մեղր ծախո­ղի սկզբուքնե­րով։ Միջպե­տա­կան հարցե­րը շատ ավե­լի լուրջ են քան վարունգի դիմաց կարտոֆիլ վերցնե­լը։

Երկրորդ՝ մեր բոլոր դաշնա­կիցնե­րի պահվածքը կախված է ուղղա­կիո­րեն մեզնից։ Եթե մենք հասկա­նանք մեր շահը, ապա կստի­պենք հարգել այն ուրիշնե­րին, եթե ոչ, ապա այդ ուրի­շը, ով էլ որ նա լինի, մեզ կօգտա­գործի ի շահ իրեն։ Եվ պետք չէ միամտո­րեն նայել, թե ռուսնե­րին ինչն է օգուտ, ինչը՝ վնաս ու փորձել տեղա­վորվել դրա արանքում։ Հավա­տացնում եմ, որ ռուսներն իրենք մեզնից հազար անգամ ավե­լի լավ գիտեն, թե ինչն է իրենց համար լավ։ Ու մենք էլ անի­մաստ խորհրդա­տուից պիտի վերածվենք սեփա­կան շահը գիտակցո­ղի, թե չէ․․․

Ու մի շտա­պեք շատ մեղադրել մեր պետությա­նը։ Այն շատ ավե­լի ծանր պայմաննե­րով է դաշնա­կից դարձել։ Չլի­ներ ռազմա­կան, թուրքա­կան վտանգը, ռուսա­կան դաշնակցությունը մեզ հավա­նա­բար ընդհնա­րա­պես պետք չէր գա, իսկ ռուսնե­րը դա գիտեն։ Ռուսնե­րը նաև գիտեն, որ մենք ևս գիտենք։ Մենք էլ գիտենք, որ ռուսնե­րը գիտեն։ Եվ երբ գոռգո­ռա­լով պահանջում ենք, որ անմի­ջա­պես պետք է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ, պետք է հասկա­նանք, որ մենք այնտեղ չենք էլ մտել, մեզ այնտեղ զոռով մտցրել են։ Ժողովրդա­կան մի շատ դիպուկ խոսք կա․ «Էշին նստե­լը մի այիբ է, իջնե­լը՝ երկու»։ Մեզ առայժմ չեն էլ թողնի ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց թուլա­նա­լու և հաճույք ստա­նա­լու փոխա­րեն ավե­լի լավ կանենք լրջա­նանք ու հասկա­նանք, որ մեզ համար վաղը կարող է չգալ։ Պետք է արթնա­նալ ավե­լի շուտ, մինչև լրիվ անպի­տան դառնա­լը, որ մեզ վերջնա­կա­նա­պես մանրադրա­մի չվե­րա­ծեն։

Եվ ահա, մենք քաղա­քա­վա­րի ժպտա­լով նայում ենք ռուսնե­րին և ո՞ւմ ենք տեսնում՝ բարե­կա­մի՞, դաշնակցի՞, հովա­նա­վո­րի՞, թե՞հարևանի։

Մտա­ծեք։

Առնչվող Հոդվածներ