20 C
Yerevan

Հայաստա­նը Որո­շիչ Գործոն է

Հարգե­լի­նե’րս, Հայաստա­նը այսօր իհարկե որո­շում է զգա­լիո­րեն քիչ բան, քան մինչեւ պատե­րազմը, բայց Հայաստա­նը որո­շիչ գործոն է:

Հակոբ Բադալյան

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը հայտա­րա­րում է, որ Հայաստանն Արցա­խի հարցում չի որո­շում ոչինչ, սա ինչ որ տեղ հասկա­նա­լի է՝ նա մասնակցում է ընտրության, ունի իր քաղա­քա­կան նպա­տակնե­րը, խնդիրնե­րը, եւ նրա հայտա­րա­րություննե­րը բխում են դրա­նից: Իհարկե բացա­ռությամբ էն մարդկանց, ովքեր առաջնորդվում են Տեր-Պետրոսյա­նի՝ քաղա­քա­կա­նության «Աստված» լինե­լու կանխա­վարկա­ծով:

Բայց ես չեմ հասկա­նում մարդկանց, որոնք այդ ամե­նի մեջ չեն, բայց նույնպես խոսում են, թե Հայաստա­նը չի որո­շում ոչինչ:

Անշուշտ, պատե­րազմից հետո Հայաստա­նի դերը էապես թուլա­ցել է, հնա­րա­վո­րություննե­րը էապես նվա­զել են, ահռե­լի է դարձել Ռուսաստա­նի անմի­ջա­կան ազդե­ցությունը բուն Արցա­խում ու Հայաստա­նի վրա, անվտանգությունը այս պահին ապա­հո­վում են ռուս խաղա­ղա­պահնե­րը եւ այլն :

Բայց էդ ամե­նը չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը չի որո­շում ոչինչ: Հարգե­լի­նե’րս, Հայաստա­նը այսօր իհարկե որո­շում է զգա­լիո­րեն քիչ բան, քան մինչեւ պատե­րազմը, բայց Հայաստա­նը որո­շիչ գործոն է: Ավե­լին, հենց այդ գործոնն է, որ պատե­րազմից հետո էլ շարունակվում է ենթարկվել հիբրի­դա­յին գրոհնե­րի ներքին ու արտա­քին դաշտե­րում:

Այդ գործո­նի ազդե­ցության աճն անշուշտ կախված է պետության հետա­գա որակնե­րից, ուժից եւ այլն, բայց Հայաստանն այսօր էլ որո­շիչ գործոն է, այլա­պես Հայաստա­նը ոչ թե կլի­ներ թիրա­խում, այլ ուղղա­կի մոռա­ցած կլի­նեին Հայաստա­նի մասին:

Բավա­կան է «սեփա­կան ոչմի­բա­նության» գիտակցում խորացնե­լը ներկա­յացնել որպես քաղա­քա­կան պրագմա­տիզմ կամ սթա­փություն: Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն եւ ժողո­վուրդ: Հասկա­նա­լի է, որ անի­րա­կա­նա­նա­լի նպա­տակնե­րի մասին բարձրա­ձայնելն էլ մեկ այլ ծայրա­հե­ղություն է: Բայց, բավա­կան է հենց երկու ծայրա­հե­ղություննե­րով Հայաստա­նը սնուցե­լով «պինգ-պոնգ» խաղալ հանրա­յին գիտակցության ու հոգե­բա­նության հետ:

Առնչվող Հոդվածներ