20 C
Yerevan

Ընտրություննե­րի Մասին

Սա հայ քաղա­քա­կան դաշտի վերջին գաստրոլն է: Ես հավա­տում եմ հայ հանրության ներուժին ու հայ ժողո­վորդին: Եթե շատ նեղվե­ցիք, ֆուտբոլ նայեք՝ կանցնի:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Ում հաստատ չեմ ընտրե­լու: Կամ՝ ե՞մ Այ իվըլ, յես այ եմ:

 Ընտրարշա­վին շատ թույլ եմ հետև­ել: Առջև­ում դեռ քաղա­քա­կա­նա­պես այնքան լարված օրեր, ամիսներ ու տարի­ներ կան, որ այս օրե­րը լավ առիթ էին, մի քիչ դուրս գալով՝ ուժ կուտա­կե­լու համար: Իրա­կան քաղա­քա­կան պայքարներն առջև­ում են:

Ընտրարշա­վի ու ընտրություննե­րի արժե­քը չեմ զրո­յացնում ու հարգում եմ դրան մասնակցած ընկերնե­րիս իրա­վունքը, համոզմունքը ու ջանքը: Այդուհանդերձ ընտրություննե­րից հետո գալու է պահը, երբ զարթնե­լու ենք և հասկա­նա­լու, որ մնա­ցել ենք նույն հիմնա­րար, լուրջ խնդիրնե­րի առջև, որոնք հնա­րա­վոր չէ լուծել սոսկ ընտրություննե­րով՝ անկախ նրա­նից, թե ով կհաղթի դրանցում:

Ինչևէ: Ընտրություններն իրո­ղություն են, ու պետք է դրանց հանդեպ դիրքո­րո­շում ունե­նալ:

Եվ ես հաստատ որո­շել եմ առնվազն այն մասով, թե ում չեմ ընտրե­լու: Իմ քվեն հաստա­տա­պես չեն ստա­նա­լու Հայաստա­նը երբևէ ղեկա­վա­րած նախկին և ներկա ուժե­րից և ոչ մեկը: Ավե­լի պարզ՝ Հայաստա­նի չորս ղեկա­վարնե­րից և ոչ մեկը:

Ինչո՞ւ՝

Ներկա­նե­րի մասով բավա­կա­նին պարզ է ու կարճ, թեև դրա­նից ոչ պակաս հիմնա­վոր: Ես չեմ ընտրե­լու այսօրվա իշխող ուժին, որովհետև՝

1. Պատե­րազմում պարտվե­լը չեմ համա­րում ներե­լի քաղա­քա­կան մեղք՝ անկախ բոլոր օբյեկտիվ հանգա­մանքնե­րից: Պատե­րազմը քաղա­քա­կան երև­ույթ է, և պարտության պատասխա­նատվությունը միշտ էլ նախ քաղա­քա­կա­նությանն է, իսկ հետո՝ ռազմա­կան գործիչնե­րի­նը:

2. Հեղա­փո­խություն ասվա­ծը տապալվել է: Հեղա­փո­խությունը բառ չէ, ոչ էլ սոսկ պաշտոննե­րի փոփո­խություն: Հեղա­փո­խությունը քաղա­քա­կա­նության տեսակ է, որը ներգրա­վում և կազմա­կերպում է լայն ժողովրդա­կան զանգվածներն ու առաջ է տանում նրանց շահե­րը: Վերա­նո­րո­գում է ամբողջ պետա­կան օրգա­նիզմը: Դա մեզա­նում տեղի չունե­ցավ: Չեմ տեսնում, թե ինչպես պետք է տեղի ունե­նա, քանի որ չեմ տեսնում, որ կա խնդրի հասկա­ցություն:

Հօգուտ ներկա­նե­րի, պետք է ասեմ, որ այդուհանդերձ այս ազա­տությունը, որն այսօր ունեն քաղա­քա­կան ուժե­րը, նրանց շնորհքն է, և վեջին տարի­նե­րին Հայաստա­նում նման բան չի եղել: Բայց սա թույլ մխի­թա­րանք է: Մյուս մխի­թա­րանքն այն է, որ «պարզ ժողովրդի» մեծ մասն այդուհանդերձ ներկա իշխա­նության կողմից է: Իսկ թե ինչու՝ պետք է հասկա­նալ, այլ ոչ թե հայհո­յել կամ մեղադրել մարդկանց: Բարդ էլ չի հակա­նալ, բայց սրա մասին հետո:

Ինչու չեմ ընտրե­լու երեք նախա­գահնե­րից որևէ մեկի ներկա­յացրած ուժը: Չնա­յած շատ տարբեր են երեքն էլ, բայց ունեմ միասնա­կան պրե­տենզիա: Ընդ որում՝ ես բացարձակ մի կողմ եմ դնում մինչև 2020‑ն իմ եղած վերա­բերմունքնե­րը երե­քին էլ: Դա ինձ համար խորը անցյալ է, և քիչ ակտուալ այսօր:

Իմ պրե­տենզիա­ներն են՝

1. Պատե­րազմի ընթացքում նրանք միանշա­նակ դիրք չեն ընդունել: Որևէ միասնա­կան կոչ չեն արել ժողո­վորդին դիմադրության՝ անկախ ամե­նից: Կոչ չեն արել համախմբվա­ծության, որը պատե­րազմի ընթացքում բնա­կան և միակ ճանա­պարհն է: Չեն ասել, որ սա նույն պատե­րազմն է, որն եղել է 1991–94-ին և 2016-ին, կարծես, Արցա­խի կոնֆլիկտը օդից ընկավ գլխնե­րիս, և ոչ մի կապ չուներ 1988–2018 թթ.-ի հետ: Այնպի­սի մթնո­լորտ են ձևա­վո­րել, կարծես պատե­րազմը ոչ պետությանն է, ոչ էլ ժողովրդի­նը, այլ՝ օրվա կառա­վա­րությա­նը:

2. Պատե­րազմից հետո իրենք վրա չեն վերցրել պատասխա­նատվության չափը պարտության համար: Այլ միայն ամբողջ գցել են այլոց վրա՝ տիպիկ կուսակցա­կան, բայց ոչ պետա­կան վարք: Մինչդեռ մի ոտա­նի կապույտ կենգուրուին էլ պարզ է, որ պատե­րազմն այն երև­ույթը չէ, որում պարտության ու հաղթա­նա­կի հիմքը երկու կամ նույնիսկ 12 տարում չի ձևա­վորվում: Պատասխա­նատվության որո­շա­կի չափ  իրենց վրա վերցնե­լու դեպքում, ես պատրաստ էի լսել որևէ մեկին նախկին ղեկա­վարնե­րից: Բայց եթե դա չկա, ինձ կարև­որ էլ չէ որպես քաղա­քա­ցի, իրենք ավել ինչ են ասում:

3. Պատե­րազմի մեղքը փաստա­ցի Հայաստա­նի վրա գցե­լը: Սա ամե­նա անմարսե­լի բանն է ինձ համար: Ընդ որում՝ չեմ հավա­տում, որ դա չհասկա­նա­լով է արվում: Անվա­նա­պես՝ օրվա իշխա­նության վրա, բայց օրվա իշխա­նությունը գնա­ցո­վի-եկո­վի է, իսկ մեղքը մնում է պետության վրա: Փաստա­ցի կոնսե­սուս է «նախկիննե­րի» մեջ, որ պատե­րազմն արդյունք է Հայաստա­նի քաղա­քա­կա­նության: Նույն կենգուրուին պարզ է, որ սրա­նով գիտակցված նպա­տակ է դրվում արդա­րացնել արտա­քին ուժե­րին՝ Ադրբե­ջա­նին, Թուրքիա­յին, և իհարկե՝ Ռուսաստա­նին: Կնե­րեք, բայց ես չգի­տեմ ինչու ընտրության իրա­վունք ունեն նրանք, ովքեր սա չեն տեսնում ու չեն հասկա­նում:

4. Պատե­րազմից հետո  պատե­րազմի իրա­կան պատճառնե­րը չբա­ցա­հայտե­լը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստա­նի դերը: Որ պատե­րազմը ռուսա­կան քաղա­քա­կա­նության արդյունքն էր: Եվ նպա­տակն էր՝ ռուսա­կան զորքի տեղադրումը Արցա­խում: Իհարկե, միայն ռուսնե­րը չէին, պարզ է, որ մեծ ու փոքր թուրքե­րը նույնպես սուբյեկտ են, բայց գլխա­վոր պատճա­ռը պատե­րազմի ռուսա­կան քաղա­քա­կա­նությունն էր: Հանուն արդա­րության նշեմ, որ այս կետում գուցե որոշ կաշկանդվա­ծություն կա: Եվ երե­քից առնվազն մեկը գոնե այլա­բա­նո­րեն, թեև բավա­կա­նին պարզ, բացել է այս թեման: Այդուհանդերձ՝ կողմնա­կիցնե­րի մակարդա­կում հաճախ տիրում է ռուսնե­րի այնպի­սի սրտխառնո­ցա­յին ապո­լո­գիա, որ նույնիսկ ծնո­ղը սեփա­կան երե­խուն այդպես չի պաշտպա­նի:

5. Վերջա­պես 7 ամսա ընթացքում ոչ մի ռեա­լիստա­կան, կոնկրետ իրա­վի­ճա­կից ելքի ծրա­գիր չի առա­ջարկվել: Ֆորմալ ծրագրե­րի մասին չի խոսքը: Իրա­կան ծրա­գիր չի էլ կարող առա­ջարկվել առանց իրա­կան վերլուծության: Իսկ իրա­կան վերլուծությունը չի կարող խուսա­փել առնվազն ռուսա­կան գործո­նը: Այնպես, որ փակ շղթա է:

Կնե­րեք, եթե ինչ որ մեկի զգացմունքնե­րին չափից ավե­լի կպա այս գրառմամբ: Եթե շատ նեղվե­ցի­քէ ֆուտբոլ նայեք, օգնում է: Եթե չեք նայում, լավ չի, դրա համար էլ ուժասպառ եք լինում:

Շնորհա­կալ եմ նրանց, ովքեր համբե­րա­տար կարդա­ցին: Լավ կլի­նի ամեն ինչ:

Սա հայ քաղա­քա­կան դաշտի վերջին գաստրոլն է: Ես հավա­տում եմ հայ հանրության ներուժին ու հայ ժողո­վորդին: Եթե շատ նեղվե­ցիք, ֆուտբոլ նայեք՝ կանցնի:

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէն ամե­նայն աշխարհիս Հայոց:

Facebook.am

Առնչվող Հոդվածներ