16.9 C
Yerevan

Անհարկի Համե­մա­տություն

Բոլոր տեսա­կի համե­մա­տություննե­րը Հիտլեր-Ստա­լի­նի ու Փաշինյա­նի մեջ՝ անհա­մա­տե­ղե­լի են: Նրա քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը նույնիսկ պիտի ուրախ լինեն, որ Նիկոլ Փաշինյա­նը ո՛չ Ստա­լին է, ո՛չ Հիտլեր, հակա­ռակ դեպքում, նրանք գլխատվեին, դեռ բերաննե­րը չբա­ցած: Ի՞նչ եք կարծում արժե Հիտլե­րի ու Ստա­լի­նի հետ համե­մա­տել մի մարդու, որի հասցեին բացեի­բաց կարո­ղա­նում է ասել, խոսել ու գործել ոչ միայն շարքա­յին քաղա­քա­ցին, այլև պետա­կան համա­կարգի մի մեծ հատված: Չէ, Նիկո­լը շատ թույլ է Ստա­լին ու Հիտլեր լինե­լու համար: Նիկոլ Փաշինյա­նը նույնիսկ դատա­վորնե­րին չի իշխում: ԱԱԾ‑ն ձերբա­կա­լում է, դատա­վորնե­րը՝ բաց են թողնում:

Արա­յիկ Մկրտումյան

Երեկ Հանրա­պե­տության Հրա­պա­րա­կում տեղի ունե­ցավ Նիկոլ Փաշինյա­նի աջա­կիցնե­րի հավաք ու հիմնա­կան թեման այն է, որ Նիկոլ Փաշինյա­նին ընդդի­մա­դիրնե­րից ոմանք համե­մա­տում են Հիտլե­րի կամ Ստա­լի­նի հետ:

Եկեք հասկա­նանք, թե արդյո՞ք Փաշինյանն ու վերո­հիշյալ երկուսն իրար նման են թե ոչ և արդյոք ինչ կտա դա մեզ:

Խոսքը գնում է կերպարնե­րի վերլուծության ու ժամա­նա­կա­յին համե­մա­տության հետ, թե չէ վիրա­վո­րե­լու նպա­տա­կով Հիտլեր կամ Ստա­լին ասելն առանձնա­պես օրի­գի­նալ չէ: Քաղա­քա­կան հակա­ռա­կորդներն իրար սատա­նա­յի հետ էլ համե­մա­տում, սեռա­կան հայհո­յանքնե­րի պակաս էլ չկա, այնպես որ սկսենք սկզբից:

Իոսիֆ Ստալին(Մոսկովյան մարդասպա­նը)՝

Ստա­լի­նը, կամ ինչպես նրան անվա­նե­ցին ծննդյան պահին՝ Իոսիֆ Վիսա­րիո­նո­վիչ Ջուղաշվի­լին, առա­ջին բոլշև­իկնե­րից էր: Նա դեռ 1905թ. հանդի­պել էր Լենի­նին և դարձել նրա օգնա­կա­նը: Այդ ժամա­նակ Ստա­լինն ավե­լի շատ կուսակցա­կան քարո­զիչ էր, քան թե քաղա­քա­կան գործիչ: Ստա­լի­նը երգի­ծա­կան պամֆլետներ էր գրում, միտինգներ ու նույնիսկ ավա­զա­կա­յին հարձա­կումներ կազմա­կերպում: Բոլշև­իկյան կուսակցության մեջ առա­ջա­վոր դիրք գրա­վել էր 1917թ. հեղա­փո­խությունից հետո: Լենինն ինքը հասկա­նում էր, որ Ստա­լի­նը չափից ավե­լի դաժան և կոպիտ մարդ է և խուսա­փում էր, որ Ստա­լինն ընտրվի որպես առա­ջին քարտուղար:

Կուսակցա­կան աստի­ճաննե­րով վեր բարձրա­նա­լու համար Ստա­լինն ընտրել էր ստվե­րա­յին քաղա­քա­կա­նությունն ու վախեցնե­լու տակտի­կան: Դեռ այն ժամա­նա­կից ի վեր, ինչ Ստա­լինն իրեն ենթարկեց կուսակցա­կան հատուկ ոստի­կա­նա­կան բաժի­նը՝ Արտա­կարգ Հանձնա­ժո­ղո­վը, որի նպա­տակն էր պայքա­րե­լու հակա­հե­ղա­փո­խա­կան տարրե­րի ու երև­ույթնե­րի դեմ (ռուսե­րեն՝ ЧеКа или Чека — Чрезвычайная комиссия по борьбе с контрреволюцией и саботажем) , այդ ժամա­նա­կից սկսած նա ուղիղ ու հետև­ո­ղա­կան քայլե­րով գնաց դեպի իշխա­նա­կան բուրգի գագաթ: Լենի­նի մահից հետո նա ընտրվեց, ավե­լի ճիշտ ինքն իրեն ընտրեց որպես ԿոմԿուսի առա­ջին քարտուղար և այդպես էլ մնաց մինչև իր մահը՝ 1953թ.
Ստա­լի­նը պերճա­խոս չէր, ժողովնե­րի ժամա­նակ հաճախ լռում էր, խոսում էր հազվա­դեպ, բայց շատ շատերն էին նրա առաջ թպրտում: Լինե­լով ինտրի­գան և բյուրոկրատ, նա բոլո­րի մեջ հակա­ռա­կորդ էր տեսնում և կարո­ղա­նում էր ազատվել նրանցից: Վախն ու դաժա­նությունն այս կասկա­ծա­միտ մարդու գլխա­վոր զենքերն էին:
Իշխա­նության գալուց հետո Ստա­լի­նը մի կողմ դրեց համաշխարհա­յին հեղա­փո­խության մասին ռոմա­տիկ երազներն ու սկսեց զբաղվել Ռուսաստա­նով, որին տիրում էր միանձնյա: Ստա­լի­նը ռուսա­կան կայսրությա­նը փոխա­րի­նեց էլ ավե­լի հզոր բոլշև­իկյան Ռուսաստա­նով ու եթե ռուս ցարերն իրենց գերեզմա­նից դուրս գային ու գնա­հա­տեին Ստա­լի­նի գործը, նրանք միանշա­նակ կհիա­նա­յին նրա արածնե­րով ու կպնդեին, որ դեռևս ոչ ոք չէր կարո­ղա­ցել այդպես և թերևս մի քիչ դժգոհ կմնա­յին Ստա­լի­նի դաժա­նությունից: Ստա­լի­նը, ով նաև ցանկա­նում էր Ռուսաստա­նը վերա­ծել տնտե­սա­կան հզոր պետության, իսկա­կան դահիճ դարձավ իր իսկ երկրի գլխին: Շատե­րը նշում են, որ Ստա­լինն իր քաղա­քա­կա­նությամբ ավե­լի շատ մարդ է սպա­նել, քան գերմա­նա­կան բանակնե­րը: Ոչ ոք ի վիճա­կի չէր կանգնեցնե­լու խելա­հեղ բռնա­կա­լին՝ հատկա­պես 30-ականնե­րի «զտումնե­րի» ժամա­նակ, երբ բանա­կը մնա­ցել էր առանց ղեկա­վար անձնա­կազմ, երբ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ էին աքսորվում ու գնդա­կա­հարվում, հոբե­գուժա­րաննե­րում ու բանտե­րում սպանվում, իսկ թրի պես կտրող վախը, ժողովրդին ստի­պում էր գովերգել «ժողո­վուրդնե­րի հորը», որի հանդեպ վախը հասել էր փսի­խո­զի աստի­ճա­նի: Իր դաժան ու մոլե­գին քաղա­քա­կա­նությամբ Ստա­լի­նը ԽՍՀՄ‑ը դարձրեց տխուր ու վախե­ցած մի երկիր, ու նաև կարո­ղա­ցավ անմարդկա­յին ջանքե­րի շնորհիվ Ռուսաստա­նը հանել ֆեո­դա­լա­կան հետամնա­ցության ցեխից, թեև դա արվեց սոսկա­լիա­գույն դաժան գնով: Կասկա­ծա­միտ, դաժան, մեծա­միտ այս առաջնորդը, որին համա­րում են սատա­նա­յի ավա­տարնե­րից մեկը, նվա­զա­գույն նմա­նություն չի կարող ունե­նալ Նիկոլ Փաշինյա­նի հետ՝ ոչ իր դաժա­նությամբ, ոչ՝ իր կամքով: Նիկոլ Փաշինյա­նը դժբախտա­բար չունի Ստա­լի­նի երկա­թե ձեռքն ու երկա­թե կամքը և բարե­բախտա­բար չունի նաև նրա՝ դաժա­նա­գույն բնա­վո­րությունը:

Ադոլֆ Հիտլեր(Բեռլինի մոլա­գա­րը)՝

Ադոլֆ Հիտլե­րը իր գործունեությունը սկսել է դեռևս առա­ջին համաշխարհա­յի­նի ժամա­նակ: Եղել է կապրալ և սուրհանդա­կի դեր տարել՝ հրա­մաննե­րը ճակա­տի այս կետից այն կետը հասցնե­լով: Ժամա­նա­կա­կիցնե­րը փաստում են, որ Հիտլե­րը դեռ այն ժամա­նա­կից խրա­մատնե­րում կարող էր ժամե­րով բորբո­քուն ճառեր արտա­սա­նել ու խոսել վառ երև­ա­կա­յա­կան թեմա­նե­րից, որոնցից շատե­րը ծաղրի էին ենթարկվում:

Առա­ջին համաշխարհա­յից հետո պարտված, ջախջախված Գերմա­նիան վրեժ էր տենչում: Նրան զրկել էին ազատ տնտե­սություն ու բանակ ունե­նա­լու իրա­վունքից և ծայրա­հեղ ծանր ռազմա­տուգանքներ դրել: 1919թ. Հիտլե­րը դարձավ աջ ծայրա­հե­ղա­կան Գերմա­նա­կան Աշխա­տա­վո­րա­կան Կուսակցության 55-րդ անդա­մը, մի քանի շաբաթ հետո՝ գլխա­վոր դեմքե­րից մեկը, իսկ 1921թ. գլխա­վո­րեց կուսակցությունը: Նա անձամբ մշա­կեց և ընդունեց կուսակցության զինանշա­նը՝ սև կեռխաչ սպի­տակ շրջա­նա­կում՝ կարմիր ֆոնի վրա և անվա­նա­փո­խեց կուսակցության անունը՝ այն դարձնե­լով գերմա­նա­կան Նացիո­նալ-սոցիա­լիստա­կան աշխա­տա­վո­րա­կան կուսակցություն(NSDAP):

Հիտլե­րը, ի տարբե­րություն Ստա­լի­նի, կրքոտ ճառա­խոս էր: Նա կարող էր մոլեգնել ամեն առի­թով: Աշխույժ ու միա­ժա­մա­նակ դեպրե­սիվ, դաժան մի մարդ, ով որո­շումներ կարող էր ընդունել մեկ ակնթարթում, կամ՝ չկողմնո­րոշվել մի քանի շաբաթ շարունակ: Հիտլե­րը դեմա­գոգ էր, անզուսպ խելա­գա­րի նոպա­նե­րով և սիրում էր կրկնել, որ ազդե­ցիկ պրո­պա­գանդա­յի հաջո­ղությունն անվերջ կրկնության մեջ է ու մի միտքը պետք է կրկնել այնքան, մինչև լսողնե­րը այս սկսեն հասկա­նալ այնպես, ինչպես քեզ է պետք: Ունե­նա­լով ֆենո­մե­նալ հիշո­ղություն, անվերջ կարդում էր և իրեն համա­րում նոր Կեսար, Նապո­լեոն: Արկա­ծախնդիր լինե­լով նա հավա­տում էր, որ ինքը կանի այն ինչ չհա­ջողվեց Ֆրիդրիխ Բարբա­րո­սա­յին ու տևտո­նա­կան ասպետնե­րին:
Հիտլե­րը չէր սիրում պրոֆե­սիո­նալ զինվո­րա­կաննե­րին և արհա­մա­րում էր բոլո­րին՝ իրեն համա­րե­լով գերմա­նա­ցի­նե­րի մեջ մեծա­գույնը:

Հիտլե­րը նաև շատ լավ կարո­ղա­նում էր ազատվել իր հակա­ռա­կորդնե­րից՝ դա անե­լով միանգա­մից, դաժա­նո­րեն ու առանց տատանվե­լու: Եթե Ստա­լինն իր գործիքն էր դարձրել ՉԵԿԱ‑ն, որը տեռո­րի էր ենթարկում ողջ ԽՍՀՄ բնակչությա­նը, ապա Հիտլե­րի ձեռքում դահիճ դարձան SS ջոկատները(ՍՍ-նացիստական կուսակցա­կան զինված պահնորդա­կան ջոկատնե­րը) և Գեստապոն(գաղտնի ոստի­կա­նություն):

Հիտլերն ու իր կուսակցությունը իշխա­նությունը ստանձնե­ցին Գերմա­նիա­յի համար ծանրա­գույն պայմաննե­րում: Եթե Ստա­լի­նը արդյունա­բե­րությունը զարգացրեց անմարդկա­յին զոհե­րի ու քաղա­քա­կան բռնաճնշումնե­րի գնով, ապա Հիտլերն ազգայնացրեց ամեն ինչ՝ ոչնչացնե­լով հատկա­պես հրեա­նե­րին ու քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րին կամ պարզա­պես լոյալնե­րին:
Գերմա­նիա­յում ու ԽՍՀՄ-ում տիրում էր սարսափ: Մահվան ահը չոքած էր ցանկա­ցած քաղա­քա­ցու կոկորդին,իսկ հետո այս երկու սատա­տա­ներն իրար հետ դաշինք կնքե­ցին և սկսե­ցին թալա­նել, ահա­բե­կել ու սպա­նել հարև­ան երկրնե­րին, մինչև ելան իրար դեմ ու երկուսն էլ ճգնա­ժա­մի հասցրին սեփա­կան երկրնե­րը:
Գերմա­նիան կատա­րեց պատմության ամե­նա­մեծ հանցա­գործություննե­րից մեկը(ոչ միայն հրեա­կան հոլոքստը, այլև ԽՍՀՄ տարածքնե­րում մասսա­յա­կան ջարդե­րը) և պատե­րազմի վերջում հենց ինքը ավե­րակ դարձավ՝ կորցնե­լով իր պետա­կա­նությունն ու բաժանվե­լով երկու մասի:

ԽՍՀՄ‑ը հաղթեց պատե­րազմում, բայց ի՞նչ գնով: Առանց այն էլ 1941թ.պատերազմից մեկ օր առաջ ԽՍՀՄ‑ը ուժասպառ պետություն էր՝ ներքին սարսա­փե­լի քաղա­քա­կան ահա­բե­կումնե­րից ու համա­կենտրո­նացման ճամբարնե­րից արնա­քամ եղած, ու դրան գումարվեց նաև պատե­րազմն իր ողջ սարսափնե­րով:
1945թ. ԽՍՀՄ-ում հաղթա­նա­կած ճիչը հազիվ էր լռեցնում կորուսնե­րի ու սպանվածնե­րի հոգոցնե­րը, չհաշված տնտե­սա­կան ջարդը, որ եղավ ԽՍՀՄ-ում:

Հիմա գանք Նիկոլ Փաշինյա­նին: Բոլոր տեսա­կի համե­մա­տություննե­րը Հիտլեր-Ստա­լի­նի ու Փաշինյա­նի մեջ՝ անհա­մա­տե­ղե­լի են: Նրա քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը նույնիսկ պիտի ուրախ լինեն, որ Նիկոլ Փաշինյա­նը ո՛չ Ստա­լին է, ո՛չ Հիտլեր, հակա­ռակ դեպքում, նրանք գլխատվեին, դեռ բերաննե­րը չբա­ցած: Ի՞նչ եք կարծում արժե Հիտլե­րի ու Ստա­լի­նի հետ համե­մա­տել մի մարդու, որի հասցեին բացեի­բաց կարո­ղա­նում է ասել, խոսել ու գործել ոչ միայն շարքա­յին քաղա­քա­ցին, այլև պետա­կան համա­կարգի մի մեծ հատված: Չէ, Նիկո­լը շատ թույլ է Ստա­լին ու Հիտլեր լինե­լու համար: Նիկոլ Փաշինյա­նը նույնիսկ դատա­վորնե­րին չի իշխում: ԱԱԾ‑ն ձերբա­կա­լում է, դատա­վորնե­րը՝ բաց են թողնում: Փաշինյա­նից ի՞նչ Հիտլեր կամ Ստա­լին: Ի վերջո չի կարե­լի մարդկության պատմության երկու արյունակզակ հրեշնե­րին նույնացնել սեփա­կան պետության ղեկա­վա­րի հետ: Ո՛չ Փաշինյանն է Հիտլեր կամ Ստա­լին, ոչ էլ Քոչարյա­նը, Ս. Սարգսյա­նը կամ Տեր-Պետրոսյա­նը: Ե՛վ բարե­բախտա­բար, և՛ դժբախտա­բար:

Բարե­բախտա­բար, որովհետև Հիտլեր կամ Ստա­լին լինե­լու դեպքում տվյալ մարդը պիտի արդեն մի քանի տասնյակ հազար մարդու գնդա­կա­հա­րեր բանտե­րում ու համա­կենտրո­նացման ճամբարնե­րում և դժբախտա­բար, որովհետև ՀՀ ոչ մի ղեկա­վար չի փայլել իր կամա­յին ուժով, իսկ սեփա­կան ժողովրդին վախեցնե­լը կամքի նշան չէ, այլ թուլություն:

Ինչևէ: Հայաստա­նում Ստա­լին ու Հիտլեր չկա ու պետք էլ չէ: Հայ հասա­րա­կությունն էլ այնքան փոքր է, որ նման խելա­գա­րի ծնունդ տալ չի կարող: Իսկ Արցա­խի հարցն էլ մի թնջուկ է, որ 1994թ. չկա­րո­ղա­ցանք լուծել մինչև այսօր ու դեռ պարզ չէ, թե ինչ է լինե­լու Արցա­խի մնացյալ հատվա­ծի հետ: Փաշինյա­նը գուցե թույլ ղեկա­վար է, բայց Ստա­լին կամ Հիտլեր չէ: Նա նույնիսկ Սան Իենգ կամ Պոլ Պոտ չէ: Նա Մաո էլ չէ: Անի­մաստ եմ համա­րում աշխարհի բոլոր բռնա­կալնե­րին թվել:
Նիկոլ Փաշինյա­նը 1991թ. սկսած մինչև 2018թ. անգործության, անբա­նության ու ոչ պրոֆե­սիո­նալ ղեկա­վարման արդյունք է, որովհետև հենց այդ վիճա­կը ստի­պեց հայ քաղա­քա­ցուն ընտրել Փաշինյա­նին, ոչ թե ռասսա­յա­կան ամբի­ցիան, կամ սոցիա­լիստա­կան երազնե­րը: Իսկ 2020թ. պատե­րազմը այդ նույն 1994թ սկսված անպտուղ բանակցություննե­րի ու կույր դիվա­նա­գի­տության արդյունքն էր, որը փլվեց մեր գլխին անցյալ տարվա սեպտեմբե­րին՝ մեզնից խլե­լով մեր հազա­րա­վոր եղբայրնե­րի ու մեր հազա­րամյա հողը:
Դե իսկ եթե համա­ձայն չեք, ապա Ստա­լին ու Հիտլեր կարե­լի է համա­րել աշխարհում գրե­թե բոլո­րին:

Առնչվող Հոդվածներ