16.9 C
Yerevan

Էլի Երկար Ստացվեց

Ընտրության արդյունքը մեկին կարող է դուր գալ, տասին՝ ոչ, կամ տասին դուր գալ, մեկին՝ ոչ: Յուրա­քանչյուրն ունի իր քաղա­քա­կան պատկե­րա­ցումը, ունի նաև իր շահը՝ նորմալ է, ի վերջո բոլորս էլ ընտրում ենք ըստ այդ շահի, ուղղա­կի այդ շահն է ձևա­վորվում տարբեր գործոննե­րից եւ արժեքնե­րից:

Հակոբ Բադալյան

Տեսնում եմ գրա­ռումներ մարզե­րի, գյուղե­րի բնա­կիչնե­րի հասցեին: Երև­անցի­ներ, կամ որոշ Երև­անցի­ներ, այդպես դրսեւո­րում են իրենց վերա­բերմունքը ընտրության արդյունքի նկատմամբ: Ֆեյսում երկու կոճակ կա, դրանց միջո­ցով էլ ես իմ վերա­բերմունքը դրսև­ո­րե­ցի մարզե­րի, գյուղե­րի բնա­կիչնե­րի նկատմամբ այդ գնա­հա­տա­կաննե­րի հեղի­նակնե­րին:

Ընտրության արդյունքը մեկին կարող է դուր գալ, տասին՝ ոչ, կամ տասին դուր գալ, մեկին՝ ոչ: Յուրա­քանչյուրն ունի իր քաղա­քա­կան պատկե­րա­ցումը, ունի նաև իր շահը՝ նորմալ է, ի վերջո բոլորս էլ ընտրում ենք ըստ այդ շահի, ուղղա­կի այդ շահն է ձևա­վորվում տարբեր գործոննե­րից եւ արժեքնե­րից:

Բայց, եթե Հայաստա­նում կա հանրա­յին հարա­բե­րա­կան անշա­հախնդիր, Հայաստան երկրի հետ անշա­հախնդիր կապված մի շերտ, Հայաստան պահող շերտ՝ դա մարզա­յին, գյուղա­կան բնակչությունն է: Դա Երև­ա­նը չէ: Երեւանն այս տարի­նե­րի ընթացքում Հայաստա­նի ավե­լի ու ավե­լի մեծացրած, բայց էդ իմաստով ավե­լի ու ավե­լի դատարկ գլուխն է, որը զբաղված է միայն փող աշխա­տե­լով, ըստ էության ուրիշ ոչ մի բանով:

Երկիր պահե­լով զբաղված են մարզե­րը, գյուղե­րը, և, եթե նրանց որո­շումներն ու մոտե­ցումնե­րը երև­անյան սրճա­րաննե­րում ու էլի­տար ակումբնե­րում ժամա­նակ անցկացնող շերտե­րին դուր չեն գալիս, ապա դրա պատճա­ռը պետք է փնտրել հենց երև­անյան «էլի­տա­րա­նոցնե­րում», էդ մարդկանց «էլի­տար դասեր» տալու փոխա­րեն: Ընդ որում, Երև­ա­նը տվյալ դեպքում աշխարհագրա­կան կամ վարչա­կան միա­վոր չէ, որովհետև նույն «էլի­տա­րա­նոցնե­րը» նույն կերպ նայում են հենց Երեւա­նում իրենց կողքին ապրողնե­րին: Ընդ որում, էդ «էլի­տա­րությունը» նաև շերտեր ունի:

Բոլո­րը Երև­ա­նում են կուտակված իհարկե, բայց օրի­նակ, հանրա­պե­տա­կան մասշտա­բի «էլի­տա­րը» վերև­ից է նայում մայրա­քա­ղա­քա­յի­նին, մայրա­քա­ղա­քա­յին մասշտա­բի «էլի­տա­րը» վերև­ից է նայում «թաղա­յի­նին», «թաղա­յին» մասշտա­բի «էլի­տա­րը» վերև­ից է նայում բակա­յի­նին, հետո բակա­յի­նը՝ շենքա­յի­նին: Լավ է, որ դեռ տնա­յին կամ ընտա­նե­կան մակարդա­կի բաժա­նում չկա, երբ ընտա­նի­քի մի «էլի­տար» անդա­մը վերև­ից կնա­յի մյուս անդա­մին: Դե էդտեղ իհարկե գործում է «օջա­խի» սրբա­զան գաղա­փա­րը և զերծ պահում բաժա­նումնե­րից, կամ բաժանվո­ղին ուղղա­կի «քացու տակ» են առնում:

Մի քիչ զգա­յա­կան է թվում, բայց նայեք շուրջը ու կտեսնեք: Անգամ երե­խա­նե­րի վրա են տարա­ծում, երբ մի մակարդա­կի «էլի­տար» ծնո­ղը դեմքի անթա­քույց արհա­մա­րանքով է հետ քաշում իր երե­խա­յին մեկ կամ մի քանի աստի­ճան ցածր աստի­ճա­նի երե­խա­յի հետ խաղա­լու անմեղ փորձից:

Մասնա­գի­տա­կան պաշար չունեմ, էդ երեւույթի մշա­կութա­բա­նա­կան շերտե­րին անդրա­դառնա­լու համար, բայց առանց շերտե­րի էլ բավա­րար է դրա նողկա­լիությունը, որի վրա լիուլի աղ և այլ համե­մե­նունքներ են լցվում արդեն քաղա­քա­կան համակրանք-հակակրանքի բերումով:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ