20 C
Yerevan

Նոր ու Կենսունակ Ուժի Սպա­սումով

Հայաստա­նում իրա­պես նոր ու կենսունակ ուժ ձեւա­վո­րե­լը համառ ու տարի­նե­րի աշխա­տանքի եւ ռազմա­վա­րության խնդիր է, ըստ այդմ դրան իրա­պես հավակնե­լու համար պետք է պատրաստ լինել այդ աշխա­տանքին

Հակոբ Բադալյան

Ընտրության արդյունքի առնչությամբ հաճախ է հնչում տեսա­կե­տը, որ մեծ բաց է խորհրդա­րա­նում արեւմտա­մետ ուժի բացա­կա­յությունը:

Կասեմ գուցե առա­ջին հայացքից տարօ­րի­նակ բան, բայց ես կարծում եմ այդտեղ չկա որեւէ բաց: Բաց կլի­ներ, եթե մենք ունե­նա­յինք այդ առումով կայա­ցած օրա­կարգով, սոցիա­լա­կան բավա­կա­նին շոշա­փե­լի բազա­յով մի ուժ, որի դուրս մնա­լը կլի­ներ բաց: «Արեւմտա­մետ» ուժի խնդի­րը Հայաստա­նում այլ տեղ է: «Մետությունն» այստեղ կիրա­ռում եմ պայմա­նա­կա­նո­րեն, որովհե­տեւ խնդի­րը մետությունը չէ, այլ Հայաստա­նի համար այլընտրանքա­յին օրա­կարգե­րի եւ արտա­քին քաղա­քա­կան ու անվտանգա­յին դիվերսիֆի­կա­ցիա­յի կենսա­կան հարցը:

Այդ դաշտում բուն խնդի­րը այն է, որ այդպի­սի ուժ Հայաստա­նում դեռ պետք է ձեւա­վորվի, որ հետո արդեն խորհրդա­րա­նում հայտնվել-չհայտնվե­լը լինի նշա­նա­կա­լի հարց: Տարբեր գործիչնե­րի հարցազրույցնե­րը, հայտա­րա­րություննե­րը, գնա­հա­տա­կաննե­րը եւ այլն, դա դեռ չի նշա­նա­կում կայա­ցած օրա­կարգով ուժ:

Կա ներուժ, որը դեռ պետք է իրացնել, իսկ դրա համար 21-րդ դարում ամե­նեւին պարտա­դիր պայման չէ խորհրդա­րա­նի հարթա­կի առկա­յությունը: Ըստ այդմ, այդ ներուժը պարունա­կող ուժե­րը պետք է հանգիստ, սթափ եւ առարկա­յո­րեն ձեռնմուխ լինեն իրենց քաղա­քա­կան օրա­կարգը բովանդա­կա­յին փաթեթնե­րով համալրե­լուն եւ հասա­րա­կության հետ դրանց շուրջ երկխո­սություն սկսե­լուն, առանց զգա­յա­կա­նության, առանց Ռուսաստա­նին «մերկացնե­լու», առանց Արեւմուտքին իդեա­լա­կա­նացնե­լու, պարզա­պես՝ բովանդա­կա­յին քաղա­քա­կան երկխո­սություն հանրության հետ, որը պետք է ներա­ռի ոչ միայն քաղա­քա­կա­նությանն ու անվտանգությա­նը, այլեւ տնտե­սությա­նը, մշա­կույթին, արժե­հա­մա­կարգին վերա­բե­րող շերտեր:

Ավե­լին, արեւմտյան ուղղությունը Հայաստա­նում ունի հենց այդ զգա­յա­կա­նությունից եւ իռա­ցիո­նա­լությունից էապես զտվե­լու կարիք: Եվ, ընդ որում, կարծում եմ այդ իռա­ցիո­նա­լությունը սնուցվում է այդ դաշտ նաեւ միանգա­մայն գիտակցված, ինչը նշա­նա­կում է նաեւ, որ Ռուսաստա­նը թշնա­մի, իսկ Արեւմուտքը դաշնա­կից հռչա­կե­լը դեռ չի նշա­նա­կում ոչինչ: Դրա համար եմ ասում, որ Հայաստա­նում իրա­պես նոր ու կենսունակ ուժ ձեւա­վո­րե­լը համառ ու տարի­նե­րի աշխա­տանքի եւ ռազմա­վա­րության խնդիր է, ըստ այդմ դրան իրա­պես հավակնե­լու համար պետք է պատրաստ լինել այդ աշխա­տանքին: Նաեւ այդ համա­տեքստում է կարեւոր կուսակցություննե­րի խոշո­րացման այն խնդի­րը, որի մասին գրա­ռում էի արել նախօ­րեին:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ