Հայաշխարհ

Ինչպե՞ս Հասնել Այդ Նպատակին. (Մաս Դ)

Եթե Հայերը ցանկանում են ազդել/մասնակցել պետությունների կառավարությունների որոշումների կայացման գործընթացին, ապա նրանք նախ պետք է թափանցեն ցանկացած ոլորտ, ինչը ծանրակշիռ կդարձնի իրենց խոսքը, գործելաոճը և մտածելակերպը՝ ավելի լավ գործելու և աշխարհը միաձուլելու համար:

Կայծ Մինասյան


Որո՞նք են պայմանները, որ պետք է իրականացվեն դրված նպատակին հասնելու համար: Հիմնական պայմաններից մեկը  առասպելների ապակենտրոնացումն  ու միօրինակ ու վտանգավոր ինքնության կառուցվածքի առանձնացումն է: Այս ապակենտրոնացումն ու առանձնացումը արձանագրում են ինքնության ապակենտրոնացում և վերադարձնում են հարգանքը միջավայրի և մշակույթների բազմազանության նկատմամբ:

Այս ապակենտրոնացումը իրագործվում է երեք եղանակով:

Առաջին՝ անհրաժեշտ է անհապաղ տարանջատել քաղաքականը կրոնականից և քաղաքականը՝ մեսիանիզմից: Կենսականորեն անհրաժեշտ է  քաղաքականությանը վերադարձնել թարմության այս խթանը և թույլ տալ, որ այն գտնի իր ողջամտությունը՝ զերծ մնա կրոնական դոգմայից, ինչպես նաև գաղափարական դոգմայի անցանկալի սերմերից: Առանձնանալ կրոնական կամ գաղափարական մեսիականությունից նշանակում է, ապահովել Հայկական Պետության գոյությունն արդի աշխարհում, որ Հայաստանի քաղաքացիները լիարժեք ապրեն ժամանակակից աշխարհում ու սփյուռքն ամբողջությամբ օգտագործի/վայելի իր կարողությունները: Այլ կերպ ասած, անհատները կդառնան ազատասեր էակներ և ոչ թե դժոխային մեքենայի ատամնանիվներ: Եթե ​​խզումը/առանձնացումը չհաջողվի, հայերը հավաքականորեն չեն ապրի իրենց աշխարհում՝ Մեր աշխարհում: Եթե ​​անջատումը ձեռք է բերվում, դա նշանակում է վտանգավոր և անիրական սկզբունքի գաղափարական միասնության ավարտ: Ինչո՞ւ: Որովհետև գաղափարական միասնությունը ստանդարտ է դարձնում միտքն ու վարքագիծը և կտրում իրականությունից նրանց, ովքեր ընդունում են այն: Հայաստանում, Իրանում, Լիբանանում, Հունաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում, Ռուսաստանում հաստատված անհատները կարող են ունենալ փոխադարձ շահեր, սակայն նրանք չեն կարող նույն կերպ մտածել՝ դրանք կախված են տեղական պայմաններից, ճանաչողական, նորմատիվ և սոցիալական միջավայրից, որոնք տարբեր են յուրաքանչյուր երկրում: Գաղափարական միասնությունն իր մեջ ընդգրկում է բոլոր այս բազմազանությունները և համախմբում դրանք մեկ միասնական, բայց խաբուսիկ կաղապարի մեջ: Կոնվերգենցիայի բազմազանությունից է, որ ծնվում են գաղափարները և  ստեղծագործական դրույթները: Միատարրությունը չէ, որ յուրաքանչյուր անհատի վերածում է երևակայական մի էակի, որը լիովին կտրված է շրջապատող  իրականությունից, ձերբազատված է առկա խնդիրներից: Ապրել երևակայորեն  նշանակում է ոչ միայն գոյություն ունենալ, այլ նաև լինել անիրական աշխարհում: Երևակայորեն ապրելը չպետք է չափից ավելի մեծ ազդեցություն թողնի, դա անհետևողական է: Երևակայորեն ապրել նշանակում է ոչ թե իրապես մտածել, այլ թափառել առանց հենասյուների և  ամուր կապերի:

Այսպիսով, ապակենտրոնացումը նշանակում է ընդունել գլոբալիզացիան, և միջսոցիալական աշխարհի ինտեգրացումն իրականացնել քաղաքացիական հասարակությունների ներթափանցման միջոցով:

Հայաստանի թուլացման պատճառներից մեկն էլ անկախությունից ի վեր, միջազգային դինամիկայից և գաղափարներից դուրս մնալն է: Հայերը, տարբեր միջազգային զարգացումներում պասիվ են: Պասիվ են Եվրոպայում, Ամերիկայում կամ Մերձավոր Արևելքում, ԱՊՀ և աշխարհի մնացած երկրներում:

Հայերը հավաքականորեն կապված են միայն ցեղասպանությանը՝ Հայաստանի երևայական ներկայացմամբ: Եվ հետո՞: Ուրիշ ոչինչ չկա ո՛չ Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ, ոչ արդյունաբերական երկրներում տեղի ունեցող հասարակական բանավեճերում, ոչ էլ Մերձավոր Արևելքի պետությունների զարգացման մեջ (կամ գոնե մնացած այլ շրջանակներում):

Եթե ​​Հայերը ցանկանում են ազդել/մասնակցել պետությունների կառավարությունների որոշումների կայացման գործընթացին, ապա նրանք նախ պետք է թափանցեն ցանկացած ոլորտ, ինչը  ծանրակշիռ կդարձնի իրենց խոսքը, գործելաոճը և մտածելակերպը՝ ավելի լավ գործելու և աշխարհը միաձուլելու համար:

Լավագույն օրինակը Թուրքիայի քաղաքացիական հասարակություն ներթափանցելն է: Թուրքիայում ռազմական անկումից և ԱԶ Կուսակցության (Արդարություն և զարգացում կուսակցություն) իշխանության գալուց ի վեր, ոչ մի հայկական կազմակերպություն գործունեություն չի ծավալել Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ, թուրքական տնտեսություններում՝ կրթելու և ծանոթանալու անատոլիական ժողովրդավարության մնացորդի հիմունքներին: Թուրքիայում հայդատիզմի զարգացումը անցնում է էական միջսոցիալական այս էտապը:

Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ ներթափանցելը և երկխոսելը Անկարայի ավտորիտար իշխանության համար  խաղ չէ: Հակառակը, հաջողվում է տարանջատել Թուրքիայի քաղաքացիներին պաշտոնական դիսկուրսից և պաշտոնական ազգայնական պատմությունից: Քաղաքացիական հասարակությունների այս ներթափանցումը և միջազգային դինամիկան պետք է հաստատվեն օրինականության և թափանցիկության հիմքի վրա: Պետք է մերժել միասնական և սոցիալական գործողությունների ցանկացած գաղտնի և զինված մոտեցում: Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված ինքնիշխան պետություն է: Պետական ​​ապարատից դուրս գտնվող հայկական կազմակերպության ցանկացած գաղտնի գործունեությունը հանցագործություն է:

Վերջապես, ինքնության ապակենտրոնացումը նշանակում է համազգային մոտեցում գտնել և մերժել համայնքային մոտեցումը, կոմունիտարիզմը, ինչը նշանակում է նախատեսել հայկական սփյուռքի լավագույն մասնակցությունը: Համայնքի վարձակալության ժամանակը սպառված է: Համայնքային ռենտայի այս մոդելը ատրոֆացնում  է մարդկանց միտքը և նեղացնում գործողությունների շրջանակը: Այն առանձնացնում է անհատներին, միտքը՝ իրականությունից և մշակում է միանգամայն անարդյունավետ, չլսվող, մանկամիտ  հուշերի էություն: Միասնական գործողությունների և ինքնության կառուցողական միջազգային և միջսոցիալական մոդելը ելք է այս մտավոր աղքատացումից: Համայնքային մոտեցումից հրաժարվելը նշանակում է վերադառնալ Վրացյանի, Խատիսյանի բնութագրերին՝  ի վնաս համայնքային նկարագրի: Քսաներորդ դարի սկզբի առաջատար այս կերտողները իրենց խոսքում ունեին պետական ​​այնպիսի հզորություն, որը «կոմունիստական ​​կադրերը» չունեն և չեն կարող ունենալ:

Ապակենտրոնացման այս նպատակի առավել ընդունելի կազմակերպական մոդելը  միջազգայնության և միջսոցիալականության մոդելն է: Կազմակերպչական այս մոդելը կարող է հիմնվել Հայերի միջազգային գաղափարի վրա, որտեղ յուրաքանչյուր ճյուղն ինքնավար է՝ փոխկապակցված այլ ազգային ճյուղերի, հարգվում է յուրաքանչյուր երկրում ընդունվող մշակույթը, և որտեղ մերժվում է գաղափարական կենտրոնացումը:

Այս կազմակերպությունը կամ ֆորումը կարելի է անվանել Հայերի իրավունքների համաշխարհային Ֆեդերացիա (Հայկական Իրավունքների Համաշխարհային Ֆեդերացիա): Բայց ինչպե՞ս է այս կազմակերպությունն ընդունում իր որոշումները:

Սա կդառնա 21-րդ դարի, աշխարհում Հայերի ուրույն տեղի վերաբերյալ այս արտացոլման հինգերորդ և վերջին մասի թեման …

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *