25.1 C
Yerevan

Ինչպե՞ս Հասնել Այդ Նպա­տա­կին. (Մաս Դ)

Եթե Հայե­րը ցանկա­նում են ազդել/մասնակցել պետություննե­րի կառա­վա­րություննե­րի որո­շումնե­րի կայացման գործընթա­ցին, ապա նրանք նախ պետք է թափանցեն ցանկա­ցած ոլորտ, ինչը ծանրակշիռ կդարձնի իրենց խոսքը, գործե­լաո­ճը և մտա­ծե­լա­կերպը՝ ավե­լի լավ գործե­լու և աշխարհը միա­ձուլե­լու համար:

Կայծ Մինասյան


Որո՞նք են պայմաննե­րը, որ պետք է իրա­կա­նացվեն դրված նպա­տա­կին հասնե­լու համար: Հիմնա­կան պայմաննե­րից մեկը  առասպելնե­րի ապա­կենտրո­նա­ցումն  ու միօ­րի­նակ ու վտանգա­վոր ինքնության կառուցվածքի առանձնա­ցումն է: Այս ապա­կենտրո­նա­ցումն ու առանձնա­ցումը արձա­նագրում են ինքնության ապա­կենտրո­նա­ցում և վերա­դարձնում են հարգանքը միջա­վայրի և մշա­կույթնե­րի բազմա­զա­նության նկատմամբ:

Այս ապա­կենտրո­նա­ցումը իրա­գործվում է երեք եղա­նա­կով:

Առա­ջին՝ անհրա­ժեշտ է անհա­պաղ տարանջա­տել քաղա­քա­կա­նը կրո­նա­կա­նից և քաղա­քա­կա­նը՝ մեսիա­նիզմից: Կենսա­կա­նո­րեն անհրա­ժեշտ է  քաղա­քա­կա­նությա­նը վերա­դարձնել թարմության այս խթա­նը և թույլ տալ, որ այն գտնի իր ողջամտությունը՝ զերծ մնա կրո­նա­կան դոգմա­յից, ինչպես նաև գաղա­փա­րա­կան դոգմա­յի անցանկա­լի սերմե­րից: Առանձնա­նալ կրո­նա­կան կամ գաղա­փա­րա­կան մեսիա­կա­նությունից նշա­նա­կում է, ապա­հո­վել Հայկա­կան Պետության գոյությունն արդի աշխարհում, որ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը լիարժեք ապրեն ժամա­նա­կա­կից աշխարհում ու սփյուռքն ամբողջությամբ օգտագործի/վայելի իր կարո­ղություննե­րը: Այլ կերպ ասած, անհատնե­րը կդառնան ազա­տա­սեր էակներ և ոչ թե դժո­խա­յին մեքե­նա­յի ատամնա­նիվներ: Եթե ​​խզումը/առանձնացումը չհա­ջողվի, հայե­րը հավա­քա­կա­նո­րեն չեն ապրի իրենց աշխարհում՝ Մեր աշխարհում: Եթե ​​անջա­տումը ձեռք է բերվում, դա նշա­նա­կում է վտանգա­վոր և անի­րա­կան սկզբունքի գաղա­փա­րա­կան միասնության ավարտ: Ինչո՞ւ: Որովհետև գաղա­փա­րա­կան միասնությունը ստանդարտ է դարձնում միտքն ու վարքա­գի­ծը և կտրում իրա­կա­նությունից նրանց, ովքեր ընդունում են այն: Հայաստա­նում, Իրա­նում, Լիբա­նա­նում, Հունաստա­նում, Ֆրանսիա­յում, Միացյալ Նահանգնե­րում, Արգենտի­նա­յում, Ավստրա­լիա­յում, Ռուսաստա­նում հաստատված անհատնե­րը կարող են ունե­նալ փոխա­դարձ շահեր, սակայն նրանք չեն կարող նույն կերպ մտա­ծել՝ դրանք կախված են տեղա­կան պայմաննե­րից, ճանա­չո­ղա­կան, նորմա­տիվ և սոցիա­լա­կան միջա­վայրից, որոնք տարբեր են յուրա­քանչյուր երկրում: Գաղա­փա­րա­կան միասնությունն իր մեջ ընդգրկում է բոլոր այս բազմա­զա­նություննե­րը և համախմբում դրանք մեկ միասնա­կան, բայց խաբուսիկ կաղա­պա­րի մեջ: Կոնվերգենցիա­յի բազմա­զա­նությունից է, որ ծնվում են գաղա­փարնե­րը և  ստեղծա­գործա­կան դրույթնե­րը: Միա­տարրությունը չէ, որ յուրա­քանչյուր անհա­տի վերա­ծում է երև­ա­կա­յա­կան մի էակի, որը լիո­վին կտրված է շրջա­պա­տող  իրա­կա­նությունից, ձերբա­զատված է առկա խնդիրնե­րից: Ապրել երև­ա­կա­յո­րեն  նշա­նա­կում է ոչ միայն գոյություն ունե­նալ, այլ նաև լինել անի­րա­կան աշխարհում: Երև­ա­կա­յո­րեն ապրե­լը չպետք է չափից ավե­լի մեծ ազդե­ցություն թողնի, դա անհետև­ո­ղա­կան է: Երև­ա­կա­յո­րեն ապրել նշա­նա­կում է ոչ թե իրա­պես մտա­ծել, այլ թափա­ռել առանց հենասյունե­րի և  ամուր կապե­րի:

Այսպի­սով, ապա­կենտրո­նա­ցումը նշա­նա­կում է ընդունել գլո­բա­լի­զա­ցիան, և միջսո­ցիա­լա­կան աշխարհի ինտեգրա­ցումն իրա­կա­նացնել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի ներթա­փանցման միջո­ցով:

Հայաստա­նի թուլացման պատճառնե­րից մեկն էլ անկա­խությունից ի վեր, միջազգա­յին դինա­մի­կա­յից և գաղա­փարնե­րից դուրս մնալն է: Հայե­րը, տարբեր միջազգա­յին զարգա­ցումնե­րում պասիվ են: Պասիվ են Եվրո­պա­յում, Ամե­րի­կա­յում կամ Մերձա­վոր Արև­ելքում, ԱՊՀ և աշխարհի մնա­ցած երկրնե­րում:

Հայե­րը հավա­քա­կա­նո­րեն կապված են միայն ցեղասպա­նությա­նը՝ Հայաստա­նի երև­ա­յա­կան ներկա­յացմամբ: Եվ հետո՞: Ուրիշ ոչինչ չկա ո՛չ Թուրքիա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության մեջ, ոչ արդյունա­բե­րա­կան երկրնե­րում տեղի ունե­ցող հասա­րա­կա­կան բանա­վե­ճե­րում, ոչ էլ Մերձա­վոր Արև­ելքի պետություննե­րի զարգացման մեջ (կամ գոնե մնա­ցած այլ շրջա­նակնե­րում):

Եթե ​​Հայե­րը ցանկա­նում են ազդել/մասնակցել պետություննե­րի կառա­վա­րություննե­րի որո­շումնե­րի կայացման գործընթա­ցին, ապա նրանք նախ պետք է թափանցեն ցանկա­ցած ոլորտ, ինչը  ծանրակշիռ կդարձնի իրենց խոսքը, գործե­լաո­ճը և մտա­ծե­լա­կերպը՝ ավե­լի լավ գործե­լու և աշխարհը միա­ձուլե­լու համար:

Լավա­գույն օրի­նա­կը Թուրքիա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն ներթա­փանցելն է: Թուրքիա­յում ռազմա­կան անկումից և ԱԶ Կուսակցության (Արդա­րություն և զարգա­ցում կուսակցություն) իշխա­նության գալուց ի վեր, ոչ մի հայկա­կան կազմա­կերպություն գործունեություն չի ծավա­լել Թուրքիա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության մեջ, թուրքա­կան տնտե­սություննե­րում՝ կրթե­լու և ծանո­թա­նա­լու անա­տո­լիա­կան ժողովրդա­վա­րության մնա­ցորդի հիմունքնե­րին: Թուրքիա­յում հայդա­տիզմի զարգա­ցումը անցնում է էական միջսո­ցիա­լա­կան այս էտա­պը:

Թուրքիա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության մեջ ներթա­փանցե­լը և երկխո­սե­լը Անկա­րա­յի ավտո­րի­տար իշխա­նության համար  խաղ չէ: Հակա­ռա­կը, հաջողվում է տարանջա­տել Թուրքիա­յի քաղա­քա­ցի­նե­րին պաշտո­նա­կան դիսկուրսից և պաշտո­նա­կան ազգայնա­կան պատմությունից: Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րի այս ներթա­փանցումը և միջազգա­յին դինա­մի­կան պետք է հաստատվեն օրի­նա­կա­նության և թափանցի­կության հիմքի վրա: Պետք է մերժել միասնա­կան և սոցիա­լա­կան գործո­ղություննե­րի ցանկա­ցած գաղտնի և զինված մոտե­ցում: Հայաստա­նը միջազգա­յին հանրության կողմից ճանաչված ինքնիշխան պետություն է: Պետա­կան ​​ապա­րա­տից դուրս գտնվող հայկա­կան կազմա­կերպության ցանկա­ցած գաղտնի գործունեությունը հանցա­գործություն է:

Վերջա­պես, ինքնության ապա­կենտրո­նա­ցումը նշա­նա­կում է համազգա­յին մոտե­ցում գտնել և մերժել համայնքա­յին մոտե­ցումը, կոմունի­տա­րիզմը, ինչը նշա­նա­կում է նախա­տե­սել հայկա­կան սփյուռքի լավա­գույն մասնակցությունը: Համայնքի վարձա­կա­լության ժամա­նա­կը սպառված է: Համայնքա­յին ռենտա­յի այս մոդե­լը ատրոֆացնում  է մարդկանց միտքը և նեղացնում գործո­ղություննե­րի շրջա­նա­կը: Այն առանձնացնում է անհատնե­րին, միտքը՝ իրա­կա­նությունից և մշա­կում է միանգա­մայն անարդյունա­վետ, չլսվող, մանկա­միտ  հուշե­րի էություն: Միասնա­կան գործո­ղություննե­րի և ինքնության կառուցո­ղա­կան միջազգա­յին և միջսո­ցիա­լա­կան մոդե­լը ելք է այս մտա­վոր աղքա­տա­ցումից: Համայնքա­յին մոտե­ցումից հրա­ժարվե­լը նշա­նա­կում է վերա­դառնալ Վրացյա­նի, Խատիսյա­նի բնութագրե­րին՝  ի վնաս համայնքա­յին նկա­րագրի: Քսա­նե­րորդ դարի սկզբի առա­ջա­տար այս կերտողնե­րը իրենց խոսքում ունեին պետա­կան ​​այնպի­սի հզո­րություն, որը «կոմունիստա­կան ​​կադրե­րը» չունեն և չեն կարող ունե­նալ:

Ապա­կենտրո­նացման այս նպա­տա­կի առա­վել ընդունե­լի կազմա­կերպա­կան մոդե­լը  միջազգայնության և միջսո­ցիա­լա­կա­նության մոդելն է: Կազմա­կերպչա­կան այս մոդե­լը կարող է հիմնվել Հայե­րի միջազգա­յին գաղա­փա­րի վրա, որտեղ յուրա­քանչյուր ճյուղն ինքնա­վար է՝ փոխկա­պակցված այլ ազգա­յին ճյուղե­րի, հարգվում է յուրա­քանչյուր երկրում ընդունվող մշա­կույթը, և որտեղ մերժվում է գաղա­փա­րա­կան կենտրո­նա­ցումը:

Այս կազմա­կերպությունը կամ ֆորումը կարե­լի է անվա­նել Հայե­րի իրա­վունքնե­րի համաշխարհա­յին Ֆեդե­րա­ցիա (Հայկա­կան Իրա­վունքնե­րի Համաշխարհա­յին Ֆեդե­րա­ցիա): Բայց ինչպե՞ս է այս կազմա­կերպությունն ընդունում իր որո­շումնե­րը:

Սա կդառնա 21-րդ դարի, աշխարհում Հայե­րի ուրույն տեղի վերա­բերյալ այս արտա­ցոլման հինգե­րորդ և վերջին մասի թեման …

Առնչվող Հոդվածներ