16.5 C
Yerevan

Մի Ծանր Ժառանգության Մասին

Ի վերջո՝ եթե ՀՀ‑ն հանդի­սա­նում է ՀԽՍՀ‑ի իրա­վա­հա­ջորդը, ապա պիտի ընդունի նաև Կարսի պայմա­նա­գիրն ու հրա­ժարվի և՛ Սևրից, և՛ Թուրքա­յի հանդեպ ցանկա­ցած պահանջից: Այդ դեպքում ամե­նա­շա­տը, որ կարող ենք պահանջել այն է, որ թուրքերն ընդունեն ցեղասպա­նությունը որպես պատմա­կան իրո­ղություն և բարո­յա­պես: Ավել ոչ մի բան սպա­սել չի լինի: Իսկ դա հասկա­նում ենք, որ անընդունե­լի է:

Արա­յիկ Մկրտումյան

Ադրբե­ջա­նա­կան զորքե­րը դեռևս շարունա­կում են մնալ ՀՀ տարածքում, իսկ ՀԱՊԿ‑ն էլ նախօ­րեին հայտա­րա­րեց, որ Հայաստա­նի հարա­վում ստեղծված իրա­վի­ճա­կը չի համա­պա­տասխա­նում այն ՀԱՊԿ կետե­րին և ՀԱՊԿ‑ը չի միջամտի, քանի որ.…ու սկսվեց անհա­մո­զիչ բացատրություննե­րի մի ողջ շքերթ: Դա առանձնա­պես զարմա­նա­լու չէր: ՀԱՊԿ‑ը Հայաստա­նի համար նույնն է, ինչ և Վեզուվի հրա­բուխը՝ իտա­լա­ցի­նե­րի: Ոչ մի լավ բան սպա­սել պետք չէ: ՀԱՊԿ‑ի մասին դեռ կհասցնենք խոսել, բայց հիմա ավե­լի կարև­որ թեմա կա:

Հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­զա­տումը դեռևս ամբողջա­պես իրա­կա­նա­ցած չէ և շատ շատ են վիճե­լի հարցերն այն առումով, թե ինչը ում է պատկա­նում ու ով ինչպես է հիմնա­վո­րում իր կարծի­քը: Ու այստեղ առա­ջա­նում են մի շարք կարև­որ ու իրա­րա­մերժ երև­ույթներ: Առաջ են բերվում խորհրդա­յին քարտեզներ, ինչ որ ուղղումներ, կոորդի­նա­ցիա­ներ են փոխվում, բայց փաստը մնում է այն, որ ադրբե­ջանցի­նե­րի ախորժա­կը գնա­լով մեծա­նում է, իսկ մենք անգամ չգի­տենք, թե որոնք են մեր սահմաննե­րը: Խոսքը պատմա­կան հայրե­նի­քի մասին չէ: Մենք դա չենք կարող ներկա­յացնել միջազգա­յին հանրությանն ու ասել, որ ըստ պատմության՝ դա մերն է: Ո՛չ, այստեղ ավե­լի ռեալ փաստաթղթեր են պետք:

Եվ այսպես՝

Ադրբե­ջա­նը 1991թ. հոկտեմբե­րի 18‑ի պետա­կա­նության վերա­կանգնման մասին սահմա­նադրա­կան ակտով հրա­ժարվել է սովե­տա­կան իրա­վա­պայմա­նագրա­յին հիմքից և իրեն հռչա­կել առա­ջին հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ։ Իսկ Հայաստա­նի պարա­գա­յում պարզ չէ: Մենք անգամ չգի­տենք, թե ներկա­յիս ՀՀ‑ն ո՞ւմ իրա­վա­հա­ջորդն է՝ ՀԽՍՀ‑ի թե՞ Առա­ջին Հանրա­պե­տության: Մենք ապրում ենք մի աբսուրդա­յին, երկա­կի իրա­կա­նության մեջ, երբ 2021թ. դրությամբ կա Ադրբե­ջան, որը 1918թ. Ադրբե­ջա­նի կրողն է հայտա­րա­րում, և կա Հայաստան, որը հայտա­րա­րում է մի բան, բայց ապրում է ՀԽՍՀ թողած սահմաննե­րով: Ու նաև աբսուրդն էլ այն է, որ նույնիսկ ՀԽՍՀ սահմաննե­րը նույնիսկ հստակ չեն:

Սկսենք սկզբից:

Նախ՝ ՀՀ‑ն եթե շատ էլ ուզի, միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից չի կարող լինել ՀԽՍՀ ժառանգը զուտ այն առումով, որ ՀԽՍՀ‑ն երբևէ չի եղել միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ և ճանաչված չի եղել ո՛չ Ազգե­րի լիգա­յի կողմից, ո՛չ ՄԱԿ‑ի:

1918թ.-ին ստեղծված երեք հանրա­պե­տություննե­րը՝ Վրաստան, Հայաստան, Ադրբե­ջան, երեքն էլ իրար հետ տարածքա­յին վեճեր ու կոնֆլիկտներ են ունե­ցել, որից ամե­նա­թե­ժը եղել են հայ-ադրբե­ջա­նա­կան ու հայ-վրա­ցա­կա­նը: Ադրբե­ջանն ու Վրաստա­նը համե­մա­տա­բար ավե­լի խաղաղ են լուծել իրենց տարածքա­յին հարցե­րը:

Առա­ջին հանրա­պե­տությունն, ի տարբե­րություն ՀԽՍՀ‑ի, միջազգայնո­րեն ճանաչված պետություն էր և ուներ շատ ավե­լի մեծ տարածքներ, քան ներկա­յիս ՀՀ‑ն, որը մնա­ցել է խորհրդա­յին մկրա­տով անդա­մա­հատված Հայաստա­նի քարտե­զի վրա:

Եթե Ադրբե­ջանն իրեն հայտա­րա­րում է 1918թ. Ադրբե­ջա­նի իրա­վա­հա­ջորդը, ապա պիտի իմա­նա, որ 1918–20թթ. ՀՀ‑ի սահմաննե­րում էին և՛Արցախը, և՛ Նախիջև­ա­նը, և՛ Կարսի մարզը: Փարի­զի խաղա­ղության կոնֆե­րանսին ներկա­յացված նախագծով միայն Արցա­խի մի հսկա մասը հենց պատկա­նում էր ՀՀ-ին: Խնդիրն այն է, որ ադրբե­ջա­նա­կան զորքե­րը ռազմա­կա­լել էին Արցա­խի մի մասը, որը համա­պա­տասխա­նում է ներկա­յիս Քարվա­ճառ, Լաչին տարածքնե­րին և ՀՀ‑ն ամբողջա­պես կարո­ղա­նում էր վերահսկել Արցա­խի այն տարածքը, որը համա­պա­տասխա­նում էր ԼՂԻՄ‑ի տարածքին, բայց շատ ավե­լի մեծ սահմաննե­րով, ինչպես օրի­նակ ներա­ռե­լով Գետա­շե­նը: Ինչ վերա­բե­րում է Նախիջև­ա­նին, ապա այն ամբողջա­պես Հայաստա­նի վերահսկո­ղության տակ էր և նվի­րա­բերվեց Ադրբե­ջա­նին 1921թ. մարտի 16‑ի Մոսկվա­յի պայմա­նագրով, որը վերա­հաստատվեց նույն տարվա հոկտեմբե­րի 13-ին Կարսում: Մենք դեռ կվե­րա­դառնանք այս խայտա­ռակ ու անօ­րի­նա­կան պայմա­նագրին, բայց նախ փորձենք հասկա­նալ ՀՀ‑ի իրա­վա­հա­ջորդության հարցը:

Եվ այսպես: Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տությունն ուներ բավա­կան մեծ տարածքներ: Խոսքը դեռ չի էլ գնում Սևրի պայմա­նագրի մասին: Նույնիսկ մինչև Սևր էլ, առա­ջին համաշխարհա­յի­նից հետո, թուրքա­կան նահանջի արդյունքում ՀՀ‑ն արդեն իսկ ազա­տագրել էր հսկա­յա­կան տարածքներ՝ օրի­նակ Կարսի մարզը: Բավա­կան բորբոքված կերպով ինչ որ առումով լուծվեց նաև հայ-վրա­ցա­կան կոնֆլիկտը, երբ Լոռու մարզի շուրջ ծագած թնջուկն ի վերջո վերածվեց հայ-վրա­ցա­կան պատե­րազմի ու այն կընթա­նար հայկա­կան հաղթա­նա­կով, եթե վերջին պահին անգլիա­կան միջամտությունը չփրկեր վրա­ցի­նե­րին: Էությունն այն էր, որ վրա­ցի­նե­րը դուրս բերե­ցին իրենց զորքե­րը Հայաստա­նից և Լոռին մնաց մեզ: Ի դեպ այս առումով տարածված կարծիք կա, որ հայ զինվորնե­րը փառա­հեղ հաղթա­նակ տարան, իսկ հայ դիվա­նա­գետնե­րը՝ ջախջա­խիչ պարտություն: Դեռ չենք խոսում այն մասին, որ 1917թ. հայ վրա­ցա­կան համա­ձայնությամբ վրա­ցի­ներն իրենք ընդունել էին Փարվա­նա, Տաբիսծղուր լճե­րի՝ հայե­րին պատկա­նե­լու համա­ձայնա­գի­րը: Ինչևէ, հարցն այն է, որ ի վերջո հայ-վրա­ցա­կան հարցը ևս այդ պահի դրությամբ լուծում ստա­ցավ, իսկ Թուրքիա­յի պահով ի վերջո ստո­րագրվեց Սևրի պայմա­նա­գի­րը: Սևրի պայմա­նագրով Հայաստա­նը բավա­կան մեծ տարածքներ բոլոր կողմե­րում, լուծե­լով միանգա­մից Վրաստա­նի, Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հարցե­րը: Առա­ջին հանրա­պե­տության տարի­նե­րին Նախիջև­ա­նը, Զանգե­զուրն ու Արցա­խը մնա­ցին հայկա­կան և նորից եմ կրկնում, Նախիջև­անն ու Արցա­խի մի մասը նվիրվեց Ադրբե­ջա­նին, իսկ մի մասն էլ մնաց Ադրբե­ջա­նի կազմում որպես ինքնա­վար տարածք, մեզ հայտնի է ԼՂԻՄ անունով:

Հիմա գանք իրա­վա­հա­ջորդության հարցին:

Նախ ՀՀ‑ն ՀԽՍՀ ժառանգը չէ և չի էլ կարող այդպես լինել, քանի որ ՀԽՍՀ‑ն միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից չէր կարող համարվել պետություն, քանի որ վերջինս ոչ թե անկախ և ինքնուրույն քաղա­քա­կա­նություն վարող պետություն էր, այլ՝ մեկ կենտրո­նի կողմից կառա­վարվող գաղութ:

Նախ ասենք, որ Անկա­խության մասին հռչա­կագրի ու ՀՀ Սահմա­նադրության մեջ ամրագրված սկբունքնե­րում որևէ խոսք չկա, որ  ՀՀ‑ն ՀԽՍՀ‑ի իրա­վա­հա­ջորդն է։

Արդեն ասա­ցինք, որ  ՀԽՍՀ‑ն միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից չճա­նաչված, հետև­ա­բար, այսպես ասված «անօ­րի­նա­կան» պետություն էր, քանի որ այն անկախ ու ինքնուրույն չէր, այլ գտնվում էր մի միության մեջ, որը կառա­վարվում էր Մոսկվա­յից և Հայաստա­նը չուներ ինքնուրույնություն, չնա­յած նրան, որ ԽՍՀՄ սահմա­նադրությամբ իբրև թե ինքնա­կամ էր:

ՀԽՍՀ‑ն չկար ՄԱԿ-ում, կամ մեկ այլ միջազգա­յին կազմա­կերպությունում, չկար ՄԱԿ-ին նախորդող Ազգե­րի լիգա­յում: ՀՀ‑ն չի կարող լինել չճա­նաչված պետության իրա­վա­հա­ջորդ, իսկ մենք, հայտա­րա­րե­լով հանդերձ, որ «զարգացնե­լով 1918 թվա­կա­նի մայի­սի 28-ին ստեղծված անկախ Հայաստա­նի Հանրա­պե­տության ժողովրդա­վա­րա­կան ավանդույթնե­րը»,(Հայաստա­նի Անկա­խության Հռչա­կա­գիր), ապրում ենք ՀԽՍՀ թողած պայմաննե­րով ու տառա­պում դրա համար:

Անդրա­դառնանք Մոսկվա­յի  պայմա­նագրին: Բազմիցս շեշտել եմ, որ դրանք անօ­րի­նա­կան պայմա­նագրեր էին: Ահա թե ինչու՝

  • պայմա­նագրի ստո­րագրման պահին պատվի­րա­կություննե­րից և ոչ մեկը լիա­զորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսա­կան (բոլշև­իկյան) և թուրքա­կան (քեմա­լա­կան) պատվի­րա­կություննե­րը դեռևս չէին ներկա­յացնում իրենց երկրնե­րի իշխա­նություննե­րը։
  • պայմա­նա­գիրն ստո­րագրվել է միջազգա­յին իրա­վունքի դարեր ի վեր գործող պարտա­դիր և անբե­կա­նե­լի մի քանի հիմնադրույթնե­րի (jus cogens) խախտումով։
  • Հայաստա­նը 1921թ մարտին անկախ էր(փետրվարյան ապստամբություն) և պաշտո­նա­կան Երև­անն այդ պահին չի մասնակցել այդ պայմա­նագրե­րին

Նախ, Մոսկվա­յի քեմա­լա-բոլշև­իկյան պայմա­նա­գի­րը անօ­րի­նա­կան է և անվա­վեր դրան կողմ հանդի­սա­ցող ՌՍՖՍՀ‑ի և Թուրքիա­յի ազգա­յին մեծ ժողո­վի կարգա­վի­ճակնե­րի պատճա­ռով։

Պայմա­նա­գի­րը կնքե­լու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետև­ա­բար՝ միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ։ Բնա­կա­նա­բար նրա կառա­վա­րությունը չուներ միջազգա­յին պայմա­նա­գիր կնքե­լու որևէ իրա­վա­սություն։ ՌՍՖՍՀ‑ի, արդեն ԽՍՀՄ տարա­զով, միջազգա­յին օրի­նա­կան ճանա­չումը սկսվել է միայն 1924թ.՝ Մեծ Բրի­տա­նիա­յի ճանա­չումով (փետրվա­րի 1, 1924 թվա­կան)։ Մինչև 1924թ տեղի ունե­ցած «ճանա­չումնե­րը» չեն առա­ջացրել որևէ իրա­վա­կան հետև­անք, քանի որ իրենց հերթին բխել են չճա­նաչված երկրնե­րից կամ վարչախմբե­րից։

Բայց նույնիսկ եթե այդ պայմա­նագրե­րը լիո­վին օրի­նա­կան լինեին, ապա ներկա­յիս ՀՀ‑ն չպի­տի դրանք ճանա­չի ու հարգի, որովհետև դրանք կնքվել են 1921թ. ԽՍՀՄ‑ը սկսել է կազմա­վորվել 1922թ. իսկ միջազգա­յին ճանա­չումը՝ 1924-ից: Ու ոչ միայն դա: Անկա­խությունից հետո, 1992թ. Ալմա Աթա­յի պայմա­նագրով ՀՀ‑ն երաշխա­վո­րում է միայն 1992թ. մինչև 1991թ. ընդունած ու կնքած պայմա­նագրե­րը: Այսինքն ԽՍՀՄ, իսկ Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րը ոչ միայն անօ­րի­նա­կան էին, այլև կնքվել են ոչ թե Թուրքիա­յի ու ԽՍՀՄ կառա­վա­րություննե­րի, այլ Թուրքիա­յի «Ազգա­յին Մեծ Ժողո­վի», որն այդ պահին ընդա­մե­նը հասա­րա­կա­կան կազմա­կերպության կարգա­վի­ճակ ուներ և ՌՍՖՍՀ‑ի, այսինքն Ռուսաա­կան պետության մեջ, այսինքն չեն հանդի­սա­նում ԽՍՀՄ‑ի կողմից կնքված պայմա­նա­գիր, իսկ 1992թ. Ալմա Աթա­յով ընդունվում ու ճանաչվում է ԽՍՀՄ‑ի պայմա­նագրե­րը:

Արդեն ասա­ցինք, որ միջազգա­յին իրա­վունքի տեսանկյունից ՀԽՍՀ‑ն ճանաչված չէր ու ՀՀ‑ն չի կարող ու չպի­տի նրա իրա­վա­հա­ջորդը լինի: ՀՀ‑ն երաշխա­վո­րում է միայն ԽՍՀՄ‑ի կողմից կնքված պայմա­նագրե­րը, ոչ թե դրա կազմում գտնվող առանձին ԽՍՀ-ների: Ինչպես գիտենք, Կարսի պայմա­նագրում կա նաև ՀԽՍՀ ներկա­յա­ցուցչի ստո­րագրությունը: Մի պետության, որը օրի­նա­պես ճանաչված չէր և դա ևս մեկ գործոն է, որ այդ պայմա­նա­գիրն անընդունե­լի է և՛ բարո­յա­պես, և ՛ իրա­վա­պես:

Իսկ այն, որ ԽՍՀՄ‑ը հետա­գա­յում ճանա­չել է Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րը, այլ հարց է: Այս պահով կա հետևյա­լը: Այդ նույն Ալմա Աթա­յի հռչա­կագրում նշված է. «ԽՍՀ Միության պայմա­նագրե­րից ու համա­ձայնագրե­րից բխող միջազգա­յին պարտա­վո­րություննե­րի կատա­րումը երաշխա­վո­րե­լու մասին»: Դա նշա­նա­կում է ԽՍՀՄ օրոք կնքված պայմա­նա­գիր, ոչ թե նրա կողմից ճանաչված, հասկանո՞ւմ եք: Մենք մեր ձեռքում ունենք բազմա­թիվ այս և այլ փաստաթղթեր, որոնք պարզա­պես նվեր են ՀՀ-ին, բայց մենք կամ կույր ենք, կամ չափից ավե­լի անճա­րակ՝ այդ ամե­նը հասկա­նա­լու ու ընդունե­լու համար:

Եվս մի բան: Չկա ոչ մի փաստա­թուղթ, որ ԽՍՀՄ‑ը պաշտո­նա­պես կնքել կամ վերա­հաստա­տել է Կարսի պայմա­նա­գի­րը: ԽՍՀՄ‑ը հայտա­րա­րել է, որ տարածքա­յին պահանջներ չունի Թուրքիա­յից, որը հաստա­տել է նաև ՀԽՍՀ‑ն: Քանի, որ արդեն մի քանի անգամ ասա­ցի, թե ինչ կարգա­վի­ճակ ուներ ՀԽՍՀ‑ն, ավե­լորդ եմ համա­րում նորից կրկնել: 1967թ. փետրվա­րի 28-ին ԽՍՀՄ‑ը և Թուրքիան ստո­րագրում են սահմա­նա­զատման մասին նոր պայմա­նա­գիր: Եթե Կարսի պայմա­նա­գի­րը հաստատված էր, ինչո՞ւ էր սահմա­նա­զատման համար նոր գործո­ղություններ արվում: Իրա­կա­նությունն այն է, որ ՀԽՍՀ-Թուրքիա սահմանն ինքնա­բե­րա­բար դարձել է ԽՍՀՄ-Թուրքիա սահման:

ԽՍՀՄ ժառանգ կարող է լինել միայն Ռուսաստա­նը: Միայն և միայն Ռուսաստա­նը կարող է շահագրգռված լինել ԽՍՀՄ ժառանգորդ լինե­լու հարցում: Թեկուզ հենց արև­ելյան Պրուսիա­յի հարցով, որ ԽՍՀՄ‑ը գրա­վեց և Քյո­նիքսբերգը անվա­նա­փո­խե­ցին Կալի­նինգրա­դի: Թերևս կարե­լի էր Ռուսաստա­նին հարցնել, թե ինչ հիմքով է գերմա­նա­կան հողե­րը պահել իրեն:

Սա ի միջիայլոց, իսկ եթե նույնիսկ ՀՀ‑ն իրեն ճանա­չի ՀԽՍՀ ժառանգորդ, արդյո՞ք նա հիմա պիտի միջազգա­յին հարցե­րում փորձի պաշտպա­նել այն միջազգա­յին պայմա­նագրե­րը, որոնք կնքվվել են ԽՍՀՄ կողմից, ասենք ինչ որ շվե­դա­կան կամ լատի­նա­կան հարցե­րով: Իհարկե ո՛չ:

Ի վերջո՝ եթե ՀՀ‑ն հանդի­սա­նում է ՀԽՍՀ‑ի իրա­վա­հա­ջորդը, ապա պիտի ընդունի նաև Կարսի պայմա­նա­գիրն ու հրա­ժարվի և՛ Սևրից, և՛ Թուրքա­յի հանդեպ ցանկա­ցած պահանջից: Այդ դեպքում ամե­նա­շա­տը, որ կարող ենք պահանջել այն է, որ թուրքերն ընդունեն ցեղասպա­նությունը որպես պատմա­կան իրո­ղություն և բարո­յա­պես: Ավել ոչ մի բան սպա­սել չի լինի: Իսկ դա հասկա­նում ենք, որ անընդունե­լի է:

Հուսով եմ, որ կարո­ղա­ցա փոքր ինչ բացատրել, թե ինչ խայտա­ռակ իրա­վի­ճա­կում ենք գտնվում ու ինչ աննե­րե­լի սխալներ ու բացթո­ղումներ ենք անում անընդհատ: Մենք ի վերջո պիտի հասկա­նանք, թե ինչ ենք ուզում և ումից: Մենք հենց հիմա մեր ձեռքից բաց ենք թողնում մեծ հնա­րա­վո­րություններ ու միա­ժա­մա­նակ կռա­նում արհեստա­կան խնդիրնե­րի առաջ: Արցա­խի հարցն այդ ողջ թնջուկի մի փոքր մասն է միայն: Արցա­խի հարցով գուցե և ուշա­ցել ենք, բայց ՀՀ‑ի հարցով մենք դեռ կարող ենք ու պիտի փոխել մեր ջայլա­մա­յին ինքնավնաս քաղա­քա­կա­նությունն ու ի վերջո ուշքի գանք: Հարկա­վոր է դադա­րեցնել այս ողջ խելա­գա­րությունն ու սկսել լարված աշխա­տե­լը փոխա­րի­նել խելա­ցի աշխա­տե­լով:

Առնչվող Հոդվածներ