16.5 C
Yerevan

Կուսակցա­կան Դժոխք

Կուսակցություննե­րի բազմա­քա­նա­կությունը չի նշա­նա­կում բազմա­կուսակցա­կան համա­կարգի առկա­յություն։ Իսկ Հայաստա­նում, ըստ էության, ավերված ու կազմա­քանդված բազմա­կուսակցա­կա­նություն է:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նոմ, ինչպես արդեն բոլորս գիտենք, կան  հարյուրից ավել կուսակցություններ: Խայտաբղետ այս կույտը, որն ավե­լի շատ հարձակման ենթարկված մեղվի փեթակ է հիշեցնում, քան թե քաղա­քա­կան դաշտ, ամբողջո­վին ավե­րել է ՀՀ քաղա­քա­կան գործընթացներն ու արժեզրկել թե՛ կուսակցություն ասվա­ծը, թե՛ քաղա­քա­կա­նություն կոչվա­ծը:

Իրա­կա­նում, այն ինչ կոչվում է կուսակցություն, լրիվ այլ բան է, քան այն ինչ կա Հայաստա­նում: Կուսակցություննե­րը, որ մեծ մասամբ Հայաստա­նում դիտվում են պատվի­րա­տու ջուր պղտո­րողներ, պաշտո­նա­մոլներ և ծաղրի են արժա­նա­նում, ունեն լրիվ այլ առա­քե­լություն, քան իրար հետ պարզունակ կռիվներն ու անդեմ պահվածքը:

Եկեք հասկա­նանք, թե ինչ են իրենցից ներկա­յացնում կուսակցություննե­րը, որ  Հայաստա­նում դրանք այդքան շատ են:

Կուսակցություննե կային դեռևս հին ժամա­նակնե­րում: Հին ասե­լով նկա­տի ունեմ իրոք հին, ոչ թե երեք չորս տարի, որովհետև Հայաստա­նում մեկ էլ կտեսնես մի քանի տարվա կուսակցություն, որն իրեն համա­րում է հայոց ազգի հիմնադիր(սա ի միջի այլոց): Կուսակցություններ կային օրի­նակ հին Հունաստա­նում, Հռո­մում: Իհարկե ոչ դասա­կան առումով: Այդ հին ժամա­նակնե­րի կուսակցություններն իրենցից ներկա­յացնում էին իշխա­նության համար պայքար մղող խմբա­վո­րումնե­րի ամբողջություն: Օրի­նակ անտիկ Հռո­մում իշխա­նության համար պայքա­րում էին երեք խմբա­վո­րումներ՝ Հուլիոս Կեսա­րի, Գնեոս Պոմպեո­սի ու Լուկուլլո­սի գլխա­վո­րությամբ, որոնց հետո փոխա­րի­նե­ցին Օգտա­վիա­նո­սի, Կրա­սո­սի ու Անտո­նիո­սի խմբա­վո­րումնե­րը: Հռո­մում դրա­նից առաջ իշխա­նության համար պայքա­րում էին Դրակքոննե­րը, Բրուտնե­րը, Սկի­պիոննե­րը և այլք:

Սա կուսակցություննե­րի վաղ փուլն է:

Միջնա­դա­րում կուսակցություննե­րի դերն իրենց վրա վերցրին թագա­վորն ու խոշոր և մանր ազնվա­կան տոհմե­րը, որոնց հիմնա­կան նպա­տա­կը իշխա­նության տիրա­նալն էր: Այս շրջա­նում ևս նրանք դեռևս այն կուսակցություննե­րը չէին, ինչ հասկա­նում ենք հիմա: Սկզբունքն էր նույնը՝ խմբա­վո­րումնե­րի պայքար՝ հանուն իշխա­նության:

Միջնա­դա­րում նաև հայտնվե­ցին առա­ջին գաղա­փա­րա­կան, նեղ ուղղվա­ծության խմբա­վո­րումնե­րը, որոնք թեև իշխա­նության համար պայքար չմղե­ցին, բայց հասա­րա­կության մեջ սկսեց արմա­տա­վորվել առանձին խմբի, խմբակցության, ըստ դրա նաև գաղա­փա­րա­խո­սության կուտա­կումը: Դրա լավա­գույն օրի­նակնե­րը Եվրո­պա­յում գործող ասպե­տա­կան ռազմա­վա­նա­կան միա­բա­նություններն էին՝ օրի­նակ տաճարականները(տամպլիեր), հիվանդախնամները(հոսպիտալիերներ), տևտո­նա­կաննե­րը և այլն: Այդ միա­բա­նություննե­րը միա­ժա­մա­նակ նաև կատա­րում էին ներկա­յումս շատ տարածված հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի ու նախա­ձեռնություննե­րի դեր, թեև այն ժամա­նակ նրանք ունեին հսկա­յա­կան ազդե­ցություն ու իրա­վա­սություններ:

Դասա­կան առումով կուսակցություննե­րի ձևա­վորման գործընթա­ցը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսե­րից: Կուսակցություննե­րի ամբողջա­կան փուլերն անցել են Անգլիա­յի պահպա­նո­ղա­կաններն ու լիբե­րալնե­րը:

Առա­ջին մասսա­յա­կան կուսակցությունը հայտնվել է 1861թ.:

Հայ իրա­կա­նության մեջ քաղա­քա­կան կուսակցություննե­րի կայացման գործընթա­ցը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին, երբ ստեղծվե­ցին հայկա­կան առա­ջին կուսակցություննե­րը՝ Արմե­նակյաննե­րը, Հնչակյաններն ու Դաշնակցությունը:

Ժամա­նա­կա­կից պայմաննե­րում քաղա­քա­կան կուսակցություններն իրենցից ներկա­յացնում են ինստի­տուցիո­նալ կազմա­վո­րումներ, որոնք առանձնա­նում են մի շարք կարև­որ հատկա­նիշնե­րով, ինչով էլ տարբերվում են հասա­րա­կա­կան այլ կազմա­կերպություննե­րից։ Մասնա­վո­րա­պես, քաղա­քա­կան կուսակցություննե­րը կազմա­կերպություննե­րի հիմքի վրա ստեղծված իրա­վա­կան-նորմա­տիվ ձևա­կերպում ստա­ցած որո­շա­կի թվով մարդկանց միա­վո­րումներ են, որոնց հիմնա­կան նպա­տա­կը պետա­կան իշխա­նությունը նվա­ճելն է կամ էլ առնվազն իշխա­նության վրա ազդե­ցություն ունե­նա­լը։

Պատմա­կան առումով այսքա­նը, իսկ ժամա­նա­կա­կից կուսակցա­կան համա­կարգե­րի մասին խոսե­լիս պետք է նաև հստա­կո­րեն ընդգծել նրանց տիպա­բա­նությունն ու համա­կարգե­րը, քանի, որ դրանք են այն հիմնա­կան տարբե­րա­կիչներն ու բնութագրիչնե­րը, որոնցով առանձնա­նում են ժամա­նա­կա­կից կուսակցությունե­րը:

Կուսակցության գլխա­վոր տարբե­րա­կիչ չափա­նի­շը գաղա­փա­րա­խո­սությունն է:

Հիմնա­կա­նում առանձնա­ցել են հետևյալնե­րը՝

  • Մարքսիստա­կան
  • Սոցիա­լիստա­կան
  • Կոմունիստա­կան
  • Լիբե­րալ
  • Պահպա­նո­ղա­կան կամ Կոնսերվա­տիվ
  • Ազգայնա­կան
  • Ֆաշիստա­կան:

Կուսակցություննե­րի տարբերման հաջորդ չափա­նի­շը գործե­լաոճն է:

Ավանգարդա­յին կուսակցություննե­րը, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղա­քա­կան գործե­լաոճ, կողմնա­կից են քաղա­քա­կան պայքա­րի կոշտ մեթոդնե­րի։ Իշխա­նության գալով, որպես կանոն, քաղա­քա­կան դաշտից դուրս են մղում իրենց քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րին և արա­գո­րեն սերտա­ճում են պետա­կան բյուրոկրա­տա­կան ապա­րա­տի հետ։ Ավանգարդա­յին կուսակցության դասա­կան օրի­նակ է Բոլշև­իկյան կուսակցությունը։

Նախընտրա­կան կուսակցություննե­րը հիմնա­կա­նում վարում են պասիվ քաղա­քա­կան գործունեություն։ Նրանք հիմնա­կա­նում ակտի­վա­նում են ընտրություննե­րի նախա­շե­մին՝ լուծե­լով տարբեր մարտա­վա­րա­կան խնդիրներ, մասնա­վո­րա­պես, այս կուսակցություննե­րը կարող են հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րություններ անել, աջակցել այս կամ այն թեկնա­ծունե­րին, մեծա­մասնության իմի­տա­ցիա ստեղծե­լու նպա­տա­կով։

Պառլա­մենտա­կան կուսակցություննե­րը հիմնա­կա­նում աչքի են ընկնում ակտիվ քաղա­քա­կան գործունեությամբ, գործում են մշտա­պես։ Հիմնա­կա­նում ներկա­յացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղա­քա­կա­նությամբ և փոխզի­ջումնե­րի գնա­լու ընդունա­կությամբ։ Սրանք առա­վել հաճախ ձևա­վո­րում էին կոա­լի­ցիոն կառա­վա­րություն։

Կուսակցա­կան հաջորդ չափա­նի­շը կազմա­կերպա­կան կառուցվածքն է: Դրանցում տարբե­րակվում են կադրա­յին կամ զանգվա­ծա­յին:

Կադրա­յին կուսակցություննե­րը, որպես կանոն, ունեն ներքին կուսակցա­կան թույլ օղակներ, անդա­մակցության բավա­կա­նա­չափ հեշտացված ընթա­ցա­կարգ։ Կադրա­յին կուսակցություննե­րում հիմնա­կան ֆինանսա­կան միջոցնե­րը ձևա­վորվում են նվի­րատվություննե­րի և բարե­գործա­կան հատկա­ցումնե­րի հաշվին։ Այստեղ կուսակցա­կան վերնա­խա­վի որո­շումնե­րը պարտա­դիր չեն կուսակցության բոլոր անդամնե­րի համար։

Ի հակադրություն կադրա­յիննե­րի՝ մասսա­յա­կան կուսակցություննե­րը ավե­լի բազմա­քա­նակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմա­կերպա­կան խիստ կառուցա­կարգով։ Ունեն կուսակցա­կան ամուր օղակներ, սկզբնա­կան բջիջներ, տեղա­կան և ռեգիո­նալ կուսակցա­կան կազմա­կերպություններ։ Մասսա­յա­կան կուսակցություննե­րի հիմնա­կան ֆինանսա­կան միջոցնե­րը ձևա­վորվում են անդա­մավճարնե­րի հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդա­մակցության բարդ համա­կարգ, բարձր կուսակցա­կան կարգա­պա­հություն, կուսակցա­կան կոպուսի (վերնա­խավ) որո­շումնե­րը պարտա­դիր են կատարման բոլոր անդամնե­րի համար։ Մասսա­յա­կան կուսակցության օրի­նակներ են Կոմունիստա­կան և Սոցիա­լիստա­կան կուսակցություննե­րը։

Կուսակցություննե­րի դասա­կարգման հաջորդ չափա­նի­շը քաղա­քա­կան դաշտում զբա­ղեցրած դիրքն է։

Սա ավե­լի պարզ համա­կարգ է ու կուսակցություննե­րը բաժանվում են երեք հիմնա­կան խմբի՝

Աջեր, ձախեր, կենտրո­նա­մետներ կամ ցենտրիստներ:

Աջե­րը իշխա­նա­մետներն են, ձախե­րը՝ ընդդի­մա­դիրնե­րը, իսկ կենտրո­նա­մետներն ավե­լի շատ փորձում են նեյտրալ-դրա­կան և մեծ հաշվով չեզոք դիրք ընդունել:

Այս ամե­նի տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն այն է, որ կուսակցություննե­րի առկա­յությունն ինքնին պարտադրում է ունե­նալ կուսակցա­կան համա­կարգ: Կուսակցա­կան կառա­վարման առումով համա­կարգե­րը լինում են երեք տեսակ՝

  • Միա­կուսակցա­կան
  • Երկկուսակցա­կան
  • Բազմա­կուսակցա­կան:

Սրանցից ամեն մեկն ունի իր առա­վե­լություններն ու թերություննե­րը:

Բայց կան էական տարբե­րություններ: Երբ ասում եմ կուսակցա­կան համա­կարգ, նկա­տի ունեմ ոչ թե կուսակցություննե­րի թվա­քա­նա­կը, այլ պետա­կան իշխա­նության ձևա­վորման գործում կուսակցություննե­րի մասնակցության չափը։ Այսինքն կարև­որ չէ, որ երկրում լինի մի քանի հարյուր կամ հազար կուսակցություններ, այլ կարև­որ է, թե դրանցից քանիսն իրա­կա­նում գոյություն ունեն, այսինքն գործընթա­ցի մեջ են:

Միա­կուսակցա­կան համա­կարգում պետա­կան իշխա­նության և կառա­վա­րության ձևա­վորման իրա­վունքը վերա­պահված է մեկ կուսակցության, որը մոնո­պոլ կերպով ձևա­վո­րում է պետա­կան իշխա­նության բոլոր ինստի­տուտնե­րը։  Սկզբունքո­րեն կարող են գործել նաև այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա էական ազդե­ցություն չունեն և չեն կարո­ղա­նում մասնակցել պետա­կան իշխա­նության իրա­կա­նացմա­նը։ Միա­կուսակցա­կան համա­կարգի դասա­կան օրի­նակներ է ԽՍՀՄ‑ը, ժամա­նա­կա­կից Չինաստա­նը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստա­կան կուսակցությունը, որն էլ երկա­րա­ժամկետ կտրվածքով միանձնյա ղեկա­վա­րում է պետությունը։ Այդ համա­կարգի առա­վե­լություն կարե­լի է համա­րել այն, որ ավե­լի հեշտ է հասնել հասա­րա­կության համախմբման (կոնսո­լի­դա­ցիա­յի), ձևա­վո­րել միասնա­կան տրա­մադրություններ երկրի քաղա­քա­կան զարգացման վերա­բերյալ։ Բայց միա­կուսակցա­կան համա­կարգի բացա­սա­կան հետև­անքներն էլ ավե­լի վատն են մասնա­վո­րա­պես, քաղա­քա­կան այլընտրանքնե­րի բացա­կա­յությունը, որի դեպքում հնա­րա­վոր չէ մշա­կել քաղա­քա­կան զարգացման այլընտրանքա­յին սցե­նարներ։ Միա­կուսակցա­կան համա­կարգը հանգեցնում է քաղա­քա­կան մրցակցության թուլացման, որից համա­կարգը կարող է հայտնվել ստագնա­ցիա­յի կամ լճացման մեջ։ Մյուս կարև­որ թերությունն այն է, որ պետա­կան կուսակցա­կան բյուրոկրա­տիան սերտա­ճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգա­րում է երկի­րը արդյունա­վետ կառա­վա­րե­լու գործում։ 

Երկկուսակցա­կան համա­կարգե­րը հիմնա­կա­նում բնո­րոշվում են նրա­նով, որ այստեղ գործում են 2 հիմնա­կան կուսակցություններ, որոնք միմյանց պարբե­րա­բար փոխա­րի­նում են իշխա­նության ղեկին։ Երկկուսակցա­կան համա­կարգի դասա­կան օրի­նակներ են ԱՄՆ‑ն և Մեծ Բրի­տա­նիան։

Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություննե­րից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտի­վությունը պարբե­րա­բար ցուցա­բե­րում են տեղա­կան մակարդա­կում, բայց համա­պե­տա­կան քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա էական ազդե­ցություն չունեն։ Երկկուսակցա­կան համա­կարգի առա­վե­լություննե­րից է այն, որ այստեղ քաղա­քա­կան ուժե­րը կարո­ղա­նում են ձևա­վո­րել մրցակցա­յին դաշտ և հասա­րա­կությա­նը ներկա­յացնել այլընտրանքա­յին քաղա­քա­կան ծրագրեր։ Երկկուսակցա­կան համա­կարգի դեպքում կուսակցություննե­րը պարբե­րա­բար փոխա­րի­նում են միմյանց իշխա­նության ղեկին։ Մեկի հաղթե­լու դեպքում, մյուսը դառնում է ընդդի­մություն։ Այս համա­կարգե­րում ընդդի­մության դերա­կա­տա­րումը շատ բարձր է, որովհետև այն իրե­նից ներկա­յացնում է կառա­վա­րող կուսակցության ռեալ այլընտրանք։ Երկկուսակցա­կան համա­կարգը ևս ունի իրեն բնո­րոշ թերություննե­րը։

Թույլ են ներկա­յացված փոքրա­մասնության տեսա­կետնե­րը և շահե­րի արտա­հայտման տեսանկյունից սոցիա­լա­կան տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղա­քա­կան տեսա­դաշտից։ Բացի այդ, երկկուսակցա­կան համա­կարգի պարա­գա­յում որո­շա­կի քաղա­քա­կան իրա­վի­ճակնե­րում ձևա­վորվում են արմա­տա­կան-ծայրա­հե­ղա­կան մոտե­ցումնե­րը, ամեն ինչ սևի և սպի­տա­կի մեջ ներկա­յացնե­լու միտումնե­րը, ինչը իր հերթին հասա­րա­կությունում առա­ջացնում է պառակտում 2 հակա­դիր ճամբարնե­րի միջև։

Բազմա­կուսակցա­կան համա­կարգը ամե­նա­տա­րածվածնե­րից մեկն է։ Հայաստա­նում օրի­նակ բազմա­կուսակցա­կան համա­կարգ է: Գոնե պաշտո­նա­պես:  Այս դեպքում հստակ պետք է տարբե­րա­կել կուսակցություննե­րի բազմա­քա­նա­կություն և բազմա­կուսակցա­կա­նություն հասկա­ցություննե­րը։ Կուսակցություննե­րի բազմա­քա­նա­կությունը չի նշա­նա­կում բազմա­կուսակցա­կան համա­կարգի առկա­յություն։ Իսկ Հայաստա­նում, ըստ էության, ավերված ու կազմա­քանդված բազմա­կուսակցա­կա­նություն է:

Բազմա­կուսակցա­կան համա­կարգեր ձևա­վորվում են այն պարա­գա­յում, երբ երկա­րա­ժամկետ կտրվածքով քաղա­քա­կան ուժե­րից ոչ մեկը միանձնյա չի կարո­ղա­նում ձևա­վո­րել կառա­վա­րություն։ Այս դեպքում մի քանի քաղա­քա­կան կուսակցություններ կոա­լի­ցիոն սկզբունքնե­րով կարող են ձևա­վո­րել կառա­վա­րություն, և միմյանց միջև կիսել քաղա­քա­կան պատասխա­նատվությունը։ Դեմոկրա­տա­կան կառա­վարման տեսանկյունից բազմա­կուսակցա­կան համա­կարգը ավե­լի ընդունե­լի է, քանի որ այն թույլ է տալիս հասա­րա­կա­կան ավե­լի լայն շերտե­րի շահե­րը ներկա­յացնել քաղա­քա­կա­նության մեջ։ Բազմա­կուսակցա­կա­նության հաստատմա­նը նպաստում է նաև երկրում գործող ընտրա­կան օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություննե­րին ևս ներկա­յացված լինել խորհրդա­րա­նում և գործա­դիր իշխա­նության մեջ։

Հիմնա­կան թերությունկա­րե­լի է համա­րել այն հանգա­մանքը, որ չափից դուրս մանր կուսակցություննե­րի հայտնվե­լը խորհրդա­րա­նում կարող է դժվա­րացնել կառա­վա­րության վերջնա­կան ձևա­վորման գործընթա­ցը, ինչպես նաև հասա­րա­կությունը տրո­հել ավե­լի մանր խմբե­րի, որի դեպքում հետա­գա­յում դժվա­րա­նում է ձևա­վո­րել միասնա­կան քաղա­քա­կան տեսա­կետներ։

Կարե­լի է ասել, որ Հայաստա­նում կա երեք համա­կարգե­րի թերություններն էլ:

Վերլուծե­լով այս ամե­նը, մենք կարող ենք ավե­լի հստակ պատկե­րա­ցում կազմել կուսակցություննե­րի մասին ու հասկա­նալ, թե ինչ է կատարվում Հայաստա­նում: Մենք կարող ենք նաև սեփա­կան կարծի­քը ձևա­վո­րել, թե ի վերջո մեզ պե՞տք է այն, ինչ կոչվում է բազմա­կուսակցա­կան համա­կարգ, մանա­վանդ որ Հայաստա­նում կուսակցություննե­րի մեծ մասն ինքնանպա­տակ է և ավե­լի են խորացնում այն թերությունները,որ սկզբունքո­րեն ունի հենց բազմա­կուսակցա­կան համա­կարգը:

Առնչվող Հոդվածներ