13.5 C
Yerevan

Կասկա­ծե­լի Զրույցներ

Ցանկա­ցած մեկը, ով այս հարցում կլի­նի կողմ, դեմ ըլլա­լով կողմ, արդա­րա­ցումնե­րով կողմ, վերա­պա­հումնե­րով կողմ, նվնվո­ցով կողմ, “ռեա­լիզմով” կողմ և այլն՝ քաղա­քա­կան թշնա­մի է:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Հայաստան-Ռուսաստան միութե­նա­կան պայմա­նագրի մասին թեմա է տարածվում:

Եթե էդ խոսակցությունը պաշտո­նա­կան բնույթ ստա­նա, ապա դա բացի ամե­նից կարև­ո­րա­գույն ու վերջնա­կան ջրբա­ժա­նի պետք է վերածվի:

Հետևյալ իմաստով.

1. Բոլոր քաղա­քա­կան ուժե­րը, գործիչնե­րը, ազդե­ցություն ու հեղի­նա­կություն ունե­ցող անհատներն ու խմբե­րը պետք է իրենց աներկբա, միանշա­նակ, պարզ դիրքո­րո­շումը հայտնեն: Այստեղ չպետք է լինի ոչ մի միլի­մետր, կնե­րեք արտա­հայտությունս՝ «կռուտի­տի» շանս: Կողմ կամ դեմ, այո կամ ոչ: Ու ոչ մի արդա­րա­ցում չի անցնե­լու, պետք է վերջա­պես հստա­կեցվի ո՛վ է Հայաստա­նի անկա­խության կողմից, իսկ ով՝ ոչ: Ճիշտ է, շատե­րի համար դա այսպես թե այնպես պարզ է՝ պատե­րազմն ամեն բան ցույց տվեց: Բայց այժմ հարցն այնպես է դրվե­լու, որ չեն կարո­ղա­նա­լու լղո­զել, և ոչ մի ուժ, անհատ, գործիչ, խումբ կողմ լինե­լու դեպքում չպետք է ունե­նա ներման շանս, հանդուրժվե­լու շանս:

2. Մյուս կողմից: Բոլոր այն ուժե­րը, անհատնե­րը, խմբե­րը որոնք պետք է դեմ լինեն այս գաղա­փա­րին, պետք է ի վիճա­կի լինեն ցույց տալ, որ ոչ միայն խոսքով, այլև գործով, եռանդով պատրաստ են իրենց դիրքո­րո­շումը պնդել՝ համախմբվե­լով, գործնա­կան մոտեցմամբ, կազմա­կերպչա­կան ջանքով՝ ամեն մեկն իր չափով:

Կոնկրետ ինձ համար: Ցանկա­ցած մեկը, ով այս հարցում կլի­նի կողմ, դեմ ըլլա­լով կողմ, արդա­րա­ցումնե­րով կողմ, վերա­պա­հումնե­րով կողմ, նվնվո­ցով կողմ, “ռեա­լիզմով” կողմ և այլն՝ քաղա­քա­կան թշնա­մի է:

Ճշտեմ: Մարդա­կին առումով թշնա­մություն անել չգի­տեմ ու թշնա­մի, փառք Վահագնի, չունեմ: Մարդկա­յին թշնա­մությունն իմը չէ: Այնպես որ խոսքը հենց քաղա­քա­կան իմաստով թշնա­մության մասին է:

Դա նշա­նա­կում է, որ անկախ մարդկա­յին հարա­բե­րություննե­րից, քաղա­քա­կան իմաստով ցանկա­ցած «կողմի» հանդեպ լինե­լու եմ իմ չափով անխնա, մինչև վերջ հարվա­ծող, քաղա­քա­կան գերեզման հասցնող: Բոլոր արգե­լակնե­րը, խնա­յո­ղա­կան ռեժիմնե­րը, որ հիմա աշխա­տում են մոտս, չնա­յած ամեն ինչի, անջատվե­լու են:

Բայց խնդի­րը ես չեմ:

Բոլորս պետք է այդ անխնա ռեժի­մը միացնենք, ու երբեք չմոռնա­նանք, չնե­րենք, մատնե­րի արանքով չնա­յենք որևէ մեկին, ով այս հարցում կողմ կարտա­հայտվի:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ