26.4 C
Yerevan

Մուրճի ու Մանգա­ղի Արանքում

Միևնույն մարդուն երկու քաղա­քա­կան ուժ է հայհո­յում ու մեկը նրան «պիցցա­յա­կեր ծախու շուն» է անվա­նում, իսկ մյուսը՝ «անհայրե­նիք լափա­կեր զոմբի թուրք»: Ու վայ նրան, ով հայտնվում է այս «մուրճի» ու «մանգա­ղի» պայքա­րի արանքում: Նրան քիչ է մնում խաչեն:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նում դեռևս կրքե­րը չեն հանդարտվում: Բնա­կան է: Մենք կորցրել ենք Արցա­խի Հանրա­պե­տության մոտ 75 տոկո­սը: Դա այն խնդիրնե­րից չէ, որ երկու օրում մոռացվի: Մենք նաև կորցրել ենք մեր հազա­րա­վոր եղբայրնե­րի: Կրկնա­կի ցավ է: Մենք դեռ ցավում ենք հարյուր տարի առաջ տեղի ունե­ցա­ծի համար, կորցրած հողե­րի համար: Չենք կարող մոռա­նալ մի բան, որ տեղի ունե­ցել ընդա­մե­նը մի քանի տարի առաջ ու հիմա հայկա­կան իրա­կա­նությունը շփոթված է, տագնա­պած: Օրն ու օդը լի է անո­րո­շությամբ: Ու անընդհատ մեղադրանքներ են հայրե­նի­քը ծախե­լու մեջ: Ընդ որում բոլո­րը մեղադրում են բոլո­րին: Ստացվում է, որ բոլո՞րս ենք դավա­ճան:

Իսկ ո՞ւմ են ծախել, ո՞ւմ են դավա­ճա­նել: Ծախել ու դավա­ճա­նել են հայ ժողովրդին: Ոչ միայն  Արցա­խին, ոչ միայն ՀՀ-ին կամ խրա­մա­տում ողջ ողջ այրված 18 ամյա երե­խա­յին: Դավա­ճա­նել են միանգա­մից բոլո­րիս ու հայրե­նի­քին՝ հային:

Մենք հավա­նա­բար այդպես էլ կոնկրետ անուն չենք իմա­նա, թե ով ծախեց: Դե հա, ԱԱԾ‑ն դեռ կշա­րունա­կի բացա­հայտել պաշտոնյա­նե­րի, որոնք գումա­րի դիմաց դավա­ճա­նություն են գործել, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Հիմա դավա­ճան ասում են հասա­րակ մարդուն: Հատկա­պես նախ ու հետ ընտրա­կան էտա­պում:

«Դավա­ճան» ու «ծախու» անվա­նում են հասա­րակ մարդուն, որովհետև նա ձայն չի տվել իրենց թեկնա­ծուին:

Լավ, եթե նա դավա­ճան է, ապա ո՞ւմ է դավա­ճա­նել:

Այդ հասա­րակ մարդկանցից շատե­րը մի կերպ ապրում են օրա­վարձով, ամսա­կան 80–100 հազար դրամ չնչին աշխա­տա­վորձով, խրված են պարտքե­րի ու վարկե­րի մեջ: Այդ «դավա­ճաննե­րից» շատե­րը չեն կարո­ղա­նում 20 հազար դրա­մով շոր կամ կոշիկ գնել, իսկ ընդմի­ջումնե­րին էժա­նա­գին երշիկ են ուտում, որ փողը հերի­քի մինչև մյուս ամիս ու այդպես շարունակ:

Նրանց մեջ կան բազմա­թիվ քաղցածներ ու անտուններ: Տարի­քով, կյանքի հարվածնե­րից կոտրված, որ ողջ տարին հագնում են միևնույն հնա­մաշ պիջա­կը և անձե­ռո­ցիկ վաճա­ռում:

Նրանց մեջ կան բազմա­թիվ, առողջա­կան ամե­նա­լուրջ խնդիրնե­րով մարդիկ, ովքեր չգի­տեն, թե ինչպես գումար ճարեն օրվա դեղը հասցնե­լու համար, ու նույնիսկ դեղ ունե­ցած ժամա­նակ ցավն անտա­նե­լի է, իսկ առանց դրա՝ ուղղա­կի անհնար:

Նրանց մեջ շատ են տարի­քով մարդիկ, ովքեր իրենց կյանքը խորհրդա­յին շրջա­նում քիչ թե շատ ապա­հով են ապրել, իսկ այսօր ստիպված են հաց մուրալ, կամ մնա­ցել են խղճուկ կենսա­թո­շակնե­րի ու բարե­կամնե­րի հույսին ու նրանց ծաղրում են «զարգա­ցած» երի­տա­սարդնե­րը, որ նրանք դարքնե­թից այնպես լավ չեն հասկա­նում, ինչպես իրենք:

Նրանց մեջ շատ շատ են միջին տարի­քի մարդիկ, ովքեր արդեն բարկա­ցած, հուզված ու զզված են տասնամյակնե­րի խնդիրնե­րից: Մարդիկ, որոնց մի կողմից կյանքն է հարվա­ծել, մյուս կողմից «լավտղությունն» ու կաշա­ռա­կեր համա­կարգի զզվե­լի վերա­բերմունքը: Նրանք աշխա­տում են ոչ իրենց մասնա­գի­տությամբ, շատե­րը կորցրել են իրենց հարա­զատնե­րին պատե­րազմում, ով էլ հարա­զատ չի կորցրել, կորցրել է իր հավատն ու հույսը վաղվա նկատմամբ:

Այդ մարդիկ արդեն մինչև կոկորդնե­րը կուշտ են քաղա­քա­կա­նությունից էլ, Ացա­խից էլ, ամեն-ամեն ինչից: Նրանք միայն մի բան են ուզում՝ խաղա­ղություն ու աշխա­տանք:  Նրանցից շատե­րը բավա­րարվում են անգամ նրա­նով, որ գոնե մեկ երկու օր կուշտ քնեն կամ այդ ամիս չանհանգստա­նան էլեկտրաէ­ներգիա­յի ու գազի վարձի համար:

Նրանց մեջ են ուսա­նողներ, որ չգի­տեն, թե ինչպես վարձ վճա­րեն, գիտնա­կաններ, որ չգի­տեն, թե ինչպես ապրեն մինչև հաջորդ ամիս, գրողներ, որ արցունքներն աչքե­րին, զայրույթից կարմրած դեն են նետում իրենց գրածնե­րը, որովհետև միջոց չկա տեղ հասցնե­լու:

Նրանց մեջ են այն մարդիկ, ովքեր երա­զանքով նայում են Տիգրան Մեծի քարտե­զին ու կիսա­ձայն աղո­թում, որ մի հրաշքով Հայաստա­նը նորից ոտքի կանգնի:

Այս բոլոր մարդիկ այնքան մեղմ ու համեստ պահանջներ ունեն կյանքից, որ դավա­ճա­նության չեն ձգում: Այդ մարդիկ չեն դավա­ճա­նել, չեն ծախել, բայց ստիպված են վճա­րել:

Վճա­րել ամեն ինչի համար ու բոլո­րի փոխա­րեն: Վճա­րել կյանքով, առողջությամբ, հարկե­րով, վիրա­վո­րանքներ կուլ տալով: Վճա­րել պատե­րազմում զոհվե­լով, հաշմանդամ դառնա­լով, հարա­զա­տին կորցնե­լով: Իրենց խեղճ աշխա­տա­վարձնե­րից հարկեր վճա­րե­լով, որ պետությունն ապրի ու վճա­րել՝ հենց ապրե­լով: Նրանց ապրելն անգամ վճար է մյուսնե­րին ապա­հո­վե­լու համար:

Ու նրանք դեռևս փորձում են ապրել: Փորձում են տորթ թխել ու ուրա­խա­նալ, որ իրենք ողջ են մնա­ցել:

Ու հանկարծ քաղա­քա­կան ուժե­րը կեղտա­ջուր են լցնում գլխնե­րին, հայհո­յում ամե­նա­վերջին բառե­րով, մեղադրում ամե­նա­ծանր հանցա­գործություննե­րի մեջ ու արհա­մա­րանքով ավե­լացնում, որ «էս տեսակ անա­սուններն արժա­նի չեն պետության ու անկա­խության»: Միևնույն մարդուն երկու քաղա­քա­կան ուժ է հայհո­յում ու մեկը նրան «պիցցա­յա­կեր ծախու շուն» է անվա­նում, իսկ մյուսը՝ «անհայրե­նիք լափա­կեր զոմբի թուրք»: Ու վայ նրան, ով հայտնվում է այս «մուրճի» ու  «մանգա­ղի» պայքա­րի արանքում: Նրան քիչ է մնում խաչեն:

Ասե՛ք, այս մարդիկ դավաճա՞ն են: Դավաճա՞ն են, որ Արցա­խին գումար են նվի­րել, բայց հարստա­ցել է  ինչ որ պաշտոնյա: Դավաճա՞ն են, որ չեն ուզում քաղա­քա­կա­նությամբ զբաղվել: Դավաճա՞ն են, որ ո՛չ մադրիդյան սկզբունքնե­րից բան հասկա­ցան, ո՛չ Կազա­նի փաստաթղթից, բայց զոհվե­ցին ու վիրա­վորվե­ցին այդ որո­շումնե­րի ու փաստաթղթե­րի արդյունքում ու հետև­անքով: Դավաճա՞ն են, որ ծնվե­ցին հետպա­տե­րազմյան աղքատ երկրում ու մնա­ցին թերասնման, անգրա­գի­տության ու հանցա­վոր տրա­մադրություննե­րի տակ: Նայե՛ք 90-ականնե­րի սերնդին: Ինչո՞ւ է նրանց մեծ մասը փոքրա­հա­սակ, սովո­րա­կա­նից նիհար ու անա­ռողջ: Իսկ ես կասեմ: Այդպես են, որովհետև մնա­ցին վատ սննդի, չջե­ռուցվող դպրո­ցի, կարկա­տած շորե­րի մեջ: Իսկ մեծա­նա­լուց հետո, ով որ չզոհվեց քառօրյա­յի կամ 2020թ պատե­րազմի ժամա­նակ, հանկարծ լսե­ցին, որ դավա­ճա­նել են: Ի սեր Աստծո, դուք ձեզ գոնե լսո՞ւմ եք:

Դավաճա՞ն են, որ մեծա­ցան չքա­վո­րության մեջ ու կյանքն այնպես կատա­ղեցրեց, որ մի կտոր հացի համար հազար տեսակ խաբեության գնա­ցին, որովհետև ծնված օրից միայն դա տեսան ու լսե­ցին: Դավաճա՞ն են, որ իրենց ուսուցի­չը ապրե­լու գումար չունե­նա­լու պատճա­ռով սկսեց կաշառք վերցնել ու իրենցից շատե­րը ստա­ցան ցածր գնա­հա­տա­կաններ ու չարա­ցան դպրո­ցի ու ուսման հանդեպ պատա­նի տարի­քում: Դավաճա՞ն են, որ հեռուստա­ցույցով միայն էրո­տիկ քրեա­կան սերիալներ ու ֆիլմեր տեսան, ապազգա­յին խոսքեր, անգրա­գետ հաղորդա­վարներ ու չիմա­ցան, թե ով է Նժդե­հը, կամ ինչ է նշա­նա­կում «տարո­նա­կա­նություն»: Դավաճա՞ն են, որ ծառա­յե­ցին բանա­կում, բայց երկու տարի շարունակ սրա-նրա հագուստն էին լվա­նում, հատակ մաքրում, սպա­նե­րի այգի­նե­րում ու դաշտե­րում աշխա­տում որպես ձրի բանվոր, թե դավա­ճան են, որ բնությունն իրենց գեղե­ցիկ արտա­քին չի պարգև­ել ու այսօր ինչ որ ջահել մեծա­խոս նրանց կարող է ամե­նաստոր կերպով ծաղրել ու ասել, որ նման արտա­քին ունե­ցո­ղը չի կարող մարդ լինել: Փողոցնե­րում օրը մի քանի հազար դրա­մով չարքաշ բանվո­րություն անո­ղին արդեն հետաքրքիր էլ չեն ո՛չ Քոչարյա­նը, ո՛չ Փաշինյա­նը: Նա գիտե, որ  ով որտեղ տապալվի, միևնույն է՝ իրեն են սխալ հանե­լու ու ինքն է պատասխան տալու  քաղա­քա­կան «ամե­նա­գետնե­րի» տապա­լումնե­րի համար:

Կամ ներկա­յիս դեռա­հա­սը դավաճա՞ն է, որ դեռ չափա­հաս չի դարձել, բայց հայտնվեց «մուրճի» ու «մանգա­ղի» արանքում ու նրա քթին դեմ արին իրենց «ճշմարտություննե­րը»:

Ասացե՛ք: Որտեղի՞ց է սկսվում դավա­ճա­նությունը:

Հստակ կարող եմ ասել միայն, որ դավա­ճա­նել են այդ բոլոր մարդկանց ու ստի­պել են, որ նրանք մարսեն ամեն ինչ: Միշտ: Անընդհատ:

Ժողովրդի մի մասը եռաբլուրում է, մի մասը՝ սգի մեջ:

Հանգիստ թողեք հասա­րակ մարդուն: Նրա միակ «մեղքը» հասա­րակ մարդ լինելն է:

Առնչվող Հոդվածներ