16.5 C
Yerevan

Իսկ Հետո՞

Մի՞թե 100 տարի հետո գլխա­վոր քննարկումը լինե­լու այն, թե Փաշինյա­նը մուրճ վերցրեց, իսկ Քոչարյա­նը՝ մանգաղ: Իհարկե ոչ: 100 տարի հետո խոսե­լու են այն մասին, թե Հայաստա­նը ինչ կորցրեց, կամ ինչ նվա­ճեց:

Արա­յիկ Մկրտումյան

Անընդհատ տեղի են ունե­նում հարցազրույցներ, հանդի­պումներ, քննարկումներ, գրվում են հոդվածներ, արվում են մեկնա­բա­նություններ, թե ի վերջո ինչ պատա­հա­հեց:

Այդ հարցը բոլո­րին է հետաքրքրում: Խոսքն իհարկե արցախյան պատե­րազմի ու դրա հետև­անքնե­րի մասին է:

Մի քիչ շատ, մի քիչ քիչ, մարդիկ հարցեր են տալիս ու կիսատ պռատ մեկնա­բա­նում, որ ահա այս պատճառնե­րով պարտվե­ցինք: Ու ամե­նից տխուրն այն է, որ այդ քննարկումներն ու մնա­ցա­ծը շատ ցածր մակարդա­կի վրա են:

Պատե­րազմից հետո անցնում է արդեն ութե­րորդ ամի­սը, իսկ Հայաստա­նում ոչ մի հարցի պատասխան դեռևս տրված չէ: Ոչ միայն պատասխան: Նորմալ հարցեր էլ տրված չեն, չեն տրվում: Քաղա­քա­կան կուսակցություններն այս ամե­նը քննարկե­ցին շատ ցածր մակարդա­կով: Արցա­խում կրած պարտությունը վերածվեց ցածրա­մա­կարդակ ներքա­ղա­քա­կան քաշքշուկի: Ոչ ոք այդպես էլ հարցը ազգա­յին ու պետա­կան մակարդա­կով չդրեց: Ես դեռևս պատե­րազմից երեք շաբաթ հետո սպա­սում էի, որ ահա բոլոր ինստի­տուտներն իրենց մասնա­գի­տա­կան ուղղվա­ծության վերլուծա­կան թեզերն ու կառա­վարման հետա­գա առա­ջարկներ կներկա­յացնեն: Հայա­գետնե­րը, պատմա­բաննե­րը, տնտե­սա­գետնե­րը, կառա­վարման ոլորտի մասնա­գետնե­րը, քաղա­քա­գետներն ու միջազգայնա­գետնե­րը: Սպա­սում էի, որ ահա ԳԱԱ‑ն մի շարք թեզեր կներկա­յացնի պետությանն ու հանրությա­նը, կուսակցություններն անմի­ջա­պես խորը և ռացիո­նալ, չոր վերլուծություններ կանեն: Առա­ջին հերթին կկանխվի ներքա­ղա­քա­կան անխուսա­փե­լի ճգնա­ժա­մը, իսկ դրա­նից հետո բոլո­րով ձեռնա­մուխ կլի­նեն հետա­գա հարցե­րի կարգա­վորմա­նը:

Բայց ոչ, ամենև­ին էլ այդպես չեղավ, ոչ ոք ոչ մի թեզ ու վերլուծություն չառա­ջարկեց, ԳԱԱ‑ն բավա­րարվեց հրա­ժա­րա­կան պահանջե­լով, կուսակցություններն էլ միակ բանը որ առա­ջարկում էին Փաշինյա­նի ու իր թիմի հեռա­ցումն էր: Ազգա­յին համա­ձայնություն չեղավ, իսկ այս ութ ամսում ամեն ինչ խորացվեց էլ ավե­լի ահա­վոր աստճա­նի ու մակարդա­կի:

Ազգա­յին ու պետա­կան կարև­ո­րության հարցը իջեցվեց քաղա­քա­կան, կուսակցա­կան մակարդա­կի ու պայքար տարվեց միայն մի բանի համար՝ իշխա­նության: Ներկա­նե­րը մեղադրե­ցին նախկիննե­րին, նախկիննե­րը՝ ներկա­նե­րին ու այդպես էլ մնաց: Իսկ Տեղի ունե­ցավ ընտրություններ, որի ընթացքում մարդիկ ընտրե­ցին մերժման սկզբունքով ու քաղա­քա­կան դաշտում հիմա զարմա­նա­լի լռություն է տիրում:

Հայաստա­նում մի այնպի­սի անհո­գություն է, որ կարե­լի է կարծել, թե մենք ոչ թե Արցա­խի 75 տոկոսն ենք կորցրել, հազա­րա­վոր զոհեր տվել, այլ ընդա­մե­նը մի փոքր ու ոչ կարև­որ խնդիր է եղել, դե ոչինչ կմո­ռացվի: Փոխա­նակ մեղվի փեթա­կի նման եռար, դատարկ ափսեի նման լուռ է:

Չնա­յած լռությունից առաջ եղած աղմուկն էլ բանի պետք չէր: Հայհո­յանքից ու մեղադրանքից բացի՝ ոչինչ չկար: Ընդդի­մությունը, որ պահանջում էր  րոպե առաջ ազատվել հողա­տու կապի­տուլյանտից, հանգիստ մասնակցեց ընտրություննե­րին, ստա­ցավ իր բաժին մանդատնե­րը ու վերջ: Առայժմ միայն հայտա­րա­րում են, որ այս նոր խորհրդա­րա­նին օր ու արև չեն տալու, իսկ մյուս հարցե­րի մասին խոսող չկա էլ, բացա­ռությամբ հատ ու կենտ մարդկանց:

Հայաստա­նում ընդդի­մությունը կատա­րեց նույն սխա­լը, ինչ որ 2018թ, երբ Հայաստա­նի ամբողջ խնդիրնե­րը մարմնա­վորվե­ցին «Մերժիր Սերժին» նախա­դա­սության մեջ: Սերժ Սարգսյա­նը ընդունվեց որպես բացարձակ չարիք ու նրան մերժե­ցին: Սերժը գնաց, բայց խնդիրնե­րը հո մնա­ցին: Եկավ Փաշինյա­նը, եղավ կորո­նա, պատե­րազմ ու ընդդի­մությունն առա­ջարկեց հիմա էլ մերժել Նիկո­լին:

Մարդիկ կարծես չուզե­ցին հասկա­նալ, որ Սերժին մերժե­լով ոչ մի խնդիր չլուծվեց ու Նիկո­լին մերժե­լով էլ ոչ մի խնդիր չի լուծվե­լու: Նկա­տի ունեմ, որ եթե քաղա­քա­կան ողջ պայքա­րը տարվում է միայն մի կենտ մարդու հեռացնե­լու համար, դա ձախողված պայքար է: Փաշինյանն ինքը ձախողվեց, որովհետև ամեն ինչ գնաց միայն Սերժին մերժե­լու ճանա­պարհով ու հենց այդտեղ էլ ավարտվեց ողջ հեղա­փո­խությունը: Փաշինյա­նը երկրում ձևա­վո­րեց պաշտո­նա­կան իշխա­նություն ու չկա­րո­ղա­ցավ լուծել դատա­րաննե­րի հարցը: Երկրում, ըստ էության, կար ու կա երկիշխա­նություն: Նախկիններն ունեն հսկա­յաան ռեսուրս, Փաշինյա­նը՝ օրի­նա­կան մանդատ: ԱԱԾ‑ն ձերբա­կա­լում է, դատա­րանն ազատ է արձա­կում: Եվ այդպես անցավ երեք տարի: Երեք տարի մենք կորցրինք ոչ մի բանի վրա, խոշոր հաշվով: Ասֆալտն ու մի քանի կոռուպցիո­նե­րի ձերբա­կա­լություննե­րը չհաշված:

Մենք այնքան տարվե­ցինք ընտրություննե­րով, որ կարծես մոռա­ցանք Արցախն էլ, Սյունիքն էլ, մնա­ցած ամեն ինչն էլ:

Ասենք, թե Փաշինյա­նին մերժեին, ի՞նչ էր լինե­լու հետո: Ադրբե­ջանցի­նե­րը հե՞տ էին քաշվե­լու սահմաննե­րից, դեմարկա­ցիա չէ՞ր լինե­լու: Նույնիսկ ստա­տուս քվոն չի փոխվել: Այսինքն այլևս չկա էլ, որ ինչ որ բան փոխվի:

Հենց սա նկա­տի ունեմ, երբ խոսում եմ մեր հասա­րա­կության իռա­ցիո­նա­լության մասին: Խնդիրնե­րը չեն ավարտվել ու չեն ավարտվի, քանի դեռ մենք մեր խնդիրնե­րը տեսնում ենք միայն մեկ մարդու մեջ: Քանի դեռ մենք չենք կարո­ղա­նում հասկա­նալ, որ այս բոլոր հարցե­րը ոչ թե մեկ մարդու անձնա­կան խնդիրներն են այլ ազգա­յին, հասա­րա­կա­կան ու պետա­կան, մեր վիճա­կը միշտ մնա­լու է վատ ու գնա­լով վատա­նա­լու է: 

Ութե­րորդ ամիսն է ընթա­նում, բայց հասա­րա­կության մեջ կոնսենսուս չի առա­ջա­ցել: Ու դրա հիմնա­կան պատասխա­նա­տուներն այստեղ քաղա­քա­կան կուսակցություններն են: Նրանք են, որ չկա­րո­ղա­ցան հասա­րա­կությա­նը քարո­զել, որ սա ազգա­յին ու պետա­կան հարց է ու այդ ազգա­յին հարցը վերա­ծե­ցին կուսակցա­կան մակարդա­կի հարցե­րի:

Ու չկա ոչ մի հարցի պատասխան, թե ինչ ենք անե­լու: Նույնիսկ ճիշտ հարցեր չենք կարո­ղա­նում տալ, իսկ ժամա­նա­կը տեղում չի դոփում: Ի՞նչ ենք անե­լու, չորս ու կես տարի անց, եթե Ռուսաստա­նը չկա­րո­ղա­նա իր դիրքերն ամրացնի այստեղ ու ադրբե­ջանցի­նե­րը պահանջեն, որ նրանք հեռա­նան:  Ի՞նչ ենք անե­լու, եթե ռուսնե­րը որո­շեն մնալ ու ավե­լի երկար մեկնեն ոտքե­րը: Ի՞նչ ենք անե­լու Արցա­խի ստա­տուսի հարցով: Ի՞նչ ենք անում դեմարկա­ցիա­յի հարցով: Մենք դա հասկանո՞ւմ ենք: Լավ ասենք, թե այս պահին մանդատնե­րը կիսե­ցին, իսկ թուրքե­րին ու ռուսնե­րին ինչպե՞ս ենք պարտադրե­լու մեր պահանջնե­րը:

Ո՞րն է ընդհանրա­պես մեր հայե­ցա­կարգը: Ո՞րն է  մեր նպա­տա­կը: Որպես ժողո­վուրդ, որպես հասա­րա­կություն, որպես պետություն: Ի՞նչ ենք անում: Ի՞նչ ենք ուզում:

Սարսա­փե­լին այն է, որ ՀՀ քաղա­քա­կան դաշտն ամբողջո­վին անա­դեկվատ է:

Ու ավե­լի սարսա­փե­լին այն է, որ հիմա նրանք էլի մեկը մյուսի կոկորդից է բռնել իր քաղա­քա­կան հարցե­րով:

Իսկ այն, որ ազգա­յին, պետա­կան հարցը վերածվել է կուսակցա­կան գզվրտո­ցի, դա արդեն ոչ միայն վատ է, այլև՝ կործա­նա­րար:

Մենք հաջո­ղությամբ վատնե­ցինք 1994–2018թթ-երը, երբ ոչինչ չարե­ցինք: Մենք վատնե­ցինք 2018թ պոտենցիա­լը, երբ հեղա­փո­խա­կան ալի­քը համա­կարգա­յին փոփո­խություննե­րի վերածվե­լու փոխա­րեն դարձավ զուտ խորհրդանշա­կան ինչ որ բան:

Մենք հիմա վատնում ենք մեր ապա­գան: Ու այնքան կարճա­տե­սո­րեն, ասես մենք եվրո­պա­կան որևէ կայուն երկիր ենք, ոչ մի խնդիր չունենք ու կարե­լի է նաև ներքա­ղա­քա­կան տուրուդմբոցնե­րով զբաղվել:

Քաղա­քա­կան կուսակցություններն այսօր քանդում են Հայաստա­նը:

Մենք համե­մա­տում ենք այսօրվա վիճա­կը 100 տարի առաջվա վիճա­կի հետ: Բայց համե­մա­տություններն անում ենք այսպես ասած խոշոր պլա­նով, որտեղ Հայաստա­նը կորցրեց, Հայաստանն ունե­ցավ, Հայաստա­նին կողմ էր, Հայաստա­նին դեմ էր: Այսինքն հասկա­նում ենք, որ Հայաստանն էր գլխա­վորն ու կարև­ո­րը: Այն ժամա­նակ էլ կային իհարկե բազմա­թիվ խնդիրներ, որոնց մասին արդեն չենք էլ հիշում:

Մի՞թե 100 տարի հետո գլխա­վոր քննարկումը լինե­լու այն, թե Փաշինյա­նը մուրճ վերցրեց, իսկ Քոչարյա­նը՝ մանգաղ: Իհարկե ոչ: 100 տարի հետո խոսե­լու են այն մասին, թե Հայաստա­նը ինչ կորցրեց, կամ ինչ նվա­ճեց:

Մենք այնքան ենք մանրա­ցել որ ծանծա­ղա­ցել, որ կարև­ո­րը մի կողմ թողած զբաղված ենք մանրախնդիր ու չարա­միտ բամբա­սանքով: Մենք նույնիսկ հիմա լայքի համար ենք սոց.ցանցերում կռիվ սարքում ու հայհո­յում:

Բայց այդ ամե­նը չի հիշվե­լու: Այն, ինչ հիմա կատարվում է, այս վեճե­րը, հայհո­յանքնե­րը, մուրճը, մանգա­ղը, սևը, սպիտակը…այս ամե­նը չի հիշվե­լու, այս ամե­նի մասին չեն խոսե­լու: Խոսե­լու այն այ մասին, թե Հայաստանն ինչ արեց: Իսկ Հայաստա­նը՝ մենք ենք:

Առնչվող Հոդվածներ