16.5 C
Yerevan

Լաուրա Քյո­վե­շիի Պողպա­տե Մուրճը

Հովսեփ Խուրշուդյան

Պողպա­տե մանդատ, կամ մուրճ ասե­լով շատե­րը միանգա­մից պատկե­րացրին միջնա­դարյան դաժա­նություն, մարդու իրա­վունքնե­րի խախտում, մինչդեռ ամեն պետա­կա­նա­մետ մարդ պիտի ունակ լինի հասկա­նա­լու, որ պետություն ասվա­ծը ենթադրում է ամուր և հետև­ո­ղա­կան կամք: Ցույց տվեք որևէ ուժեղ և կայուն երկիր, որտեղ իշխա­նությունը անկամ, թույլ է, և ամեն մեկն անում է ինչ ուզում է: Այդպի­սի երկիր չկա, չի եղել և չի էլ լինի: Ժողովրդա­վա­րության դրոշ համարվող Ֆրանսիա­յում, ԱՄՆ-ում, Գերմա­նիա­յում օրենքն ու իշխա­նությունը մրցակցություն չեն հանդուրժում:

Ամուր ու կայուն պետությունը պիտի լինի արդա­րա­միտ, բայց ուժեղ: Առանց ուժի արդա­րությունն անպաշտպան է, իսկ առանց արդա­րության ուժը՝ բռնա­կալ: Եթե ցանկա­նում ենք ունե­նալ ու ապրել ուժեղ պետության մեջ, որտեղ անհա­տա­կան քաո­սի փոխա­րեն լինի կարգա­վորված մեխա­նիզմ, ապա պիտի հասկա­նանք, որ ոչ միայն պետք է պահանջել, այլ տալ, ոչ միայն հրա­մա­յել, այլև ենթարկվել, ոչ միայն իրա­վունք ունե­նալ, այլև պատասխա­նատվություն կրել:

Պողպա­տե մուրճը հենց այդ ամե­նը վերահսկե­լու ու կարգա­վո­րե­լու համար է:

Այս խոսքե­րի լավ օրի­նակն է Հովսեփ Խուրշուդյան-ի գրա­ռումը՝

Լաուրա Քյո­վե­շիի պողպա­տե մուրճը

Քանի որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը վճռա­կա­նություն են հայտնել իրացնե­լու ժողովրդի տված Պողպա­տե մանդա­տը եւ գործադրե­լու արդա­րա­դա­տության մուրճը բոլոր կոռուպցիո­ներնե­րի հանդեպ, եւ այժմ կարեւոր կադրա­յին նշա­նա­կումնե­րի փուլ է, առա­ջարկում եմ նրանց ծանո­թա­նալ, կամ վերհի­շել 2013-ին Ռումի­նիա­յի ազգա­յին հակա­կո­ռուպցիոն վարչության գլխա­վոր դատա­խազ նշա­նակված այս պատվարժան տիկնոջ փորձը։

Նախկի­նում Եվրո­պա­յի փոխչեմպիոն դարձած Ռումի­նիա­յի բասկետբո­լի պատա­նե­կան հավա­քա­կա­նի անդամ, այս երկաթյա տիկնոջ կազմված անխո­ցե­լի մեղադրանքնե­րի 90 տոկո­սի հիման վրա մեկ տարում բանտ նետվե­ցին կոռուպցիա­յի մեջ ներքաշված հազա­րից ավե­լի բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ։ Իր պաշտո­նա­վարման հինգ տարի­նե­րի ընթացքում նա ճաղա­վանդակնե­րի հետեւ նետեց 3 նախա­րա­րի, 6 սենա­տո­րի, 11 պատգա­մա­վո­րի, շուրջ 50 համայնքա­պե­տե­րի, 16 դատա­վո­րի, պետա­կան ձեռնարկություննե­րի երկու տասնյակ ղեկա­վարնե­րի, հարյուրա­վոր այլ չինովնիկնե­րի։ Նրա պողպա­տե մուրճից չխուսա­փե­ցին ո՛չ Ռումի­նիա­յի նախկին նախա­գա­հի եղբայրը, ո՛չ Բուխա­րեստի քաղա­քա­պե­տը եւ ո՛չ էլ երկրի վարչա­պե­տը։ Նրա շնորհիվ Ազգա­յին հակա­կո­ռուպցիոն վարչությունը դարձել էր բնակչության շրջա­նում ամե­նա­բարձր վստա­հությունը վայե­լող պետա­կան մարմի­նը եւ ընդհանրա­պես, հանրա­յին հաստա­տությունը։

Ի դեպ, երբ նա բանտ էր ուղարկում Ռումի­նիա­յի բարձրաստի­ճան ջեբկիրնե­րին, Ռումի­նիա­յում էլ գտնվե­ցին ծախու լրագրողներ եւ խմբա­գիրներ, ովքեր վայնա­սուն բարձրացրե­ցին, թե իբր նա խախտում է մարդու իրա­վունքնե­րը, թե իբր նա քաղա­քա­կան հետապնդումներ է իրա­կա­նացնում։ Նրա հանդեպ անգամ փորձում էին կոմպրո­մատներ գտնել, որ գոնե ինչ-որ կերպ պահպա­նեին ժողովրդից թալա­նած միլիարդա­վոր եվրո­նե­րը։ Սակայն դատա­խազն անկո­տորւմ էր եւ նրա ջանքե­րի շնորհիվ Ռումի­նիա­յի բյուջե վերա­դարձվեց ժողովրդից գողա­ցած 600–700 միլիոն եվրո։

2019-ին Լաուրա Քյո­վե­շին նշա­նակվեց Եվրա­միության գլխա­վոր դատա­խազ։

Առնչվող Հոդվածներ