26.4 C
Yerevan

Անեկդոտներ Վարդան Մամի­կոնյա­նի Մասին

Ընդհանրա­պես ինչ որ ընդգծված արհա­մա­րանք ու «հետապնդում» կա հայոց պատմության հզոր ու ուժեղ կերպարնե­րի նկատմամբ: Ասես ինչ որ անտե­սա­նե­լի ձեռք ցանկա­նում է այնպես անել, որ հայոց պատմության ոչ մի մեծ կերպար մաքուր չմնա:

Արա­յիկ Մկրտումյան

Ուզում եմ խոսել խիստ տհաճ մի երև­ույթի, այն է հայ պատմա­կան կերպարնե­րի մասին պատմող ծաղրա­կան կամ նվաստա­ցուցիչ անեկդո­ներ հորի­նե­լու ու դրանք տարա­ծե­լու մասին: Մի բան, որ բավա­կան տարածված է մեր մեջ:

Հաճախ կարող ես հանդի­պել ամե­նա­տարբեր պատմա­կան կերպարնե­րի, ազգա­յին ու մտա­վո­րա­կան, ռազմա­կան գործիչնե­րի մասին բավա­կան տգեղ անեկդոտնե­րի: Դրանք աչքի են ընկնում հիմնա­կա­նում լկտի և անցենզուր բառա­պա­շա­րով, համեմված են հայհո­յանքնե­րով ու ծաղրում են հենց պատմա­կան կերպա­րին:

Հարկա­վոր է հասկա­նալ տարբե­րություննե­րը: Ոչ թե հումո­րա­յին մոտե­ցում է արվում որևէ իրա­վի­ճա­կի և սրա­միտ հանգուցա­լուծում, ընդ որում պահպա­նե­լով ու ընդգծե­լով այդ կերպա­րի առա­վե­լություննե­րը, այլ նրանց ներկա­յացնում են ժամա­նա­կա­կից մարդու կենցա­ղա­յին խնդիրնե­րով, ստոր մտա­ծո­ղությամբ ու ընդգժված հիմա­րությամբ:

Սա խնդրա­հա­րույց է այնքա­նով, որ այդ անեկդոտնե­րը այն մարդկանց մասին են, որոնց ոչ թե պետք է ծաղրել, այլ պաշտել, որոնցով պետք է հպարտա­նալ:

Ամե­նա­տա­րածվածն իհարկե Վարդան Մամի­կոնյա­նի մասին է, քիչ չեն Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտո­ցի մասին եղածնե­րը: Տասնյակ նման անո­րակ ու էժա­նա­գին մանրա­պա­տումներ են հնարվում Տիգրան Մեծի, Րաֆֆու, Խաչա­տուր Աբովյա­նի, Նժդե­հի մասին:

Որպես պատմա­բան ու մշա­կութա­յին մարդա­բան, ես շատ լավ ծանոթ եմ ազգագրա­կան այս ճյուղին ու նաև գործընթա­ցին, թե ինչպես են ստեղծվում անկե­դոտնե­րը, հեքիաթներն ու մնա­ցած այն բոլոր գործե­րը, որոնք մեկ կոնկրետ հեղի­նակ չունեն և համարվում են ժողովրդա­կան բանահյուսություն, բայց նաև ցանկա­նում եմ ընդգծել, որ ժողո­վուրդն իր բանահյուսության մեջ ծաղրում է թշնա­մուն ու բարձրացնում իր հերո­սին, ոչ թե իր հերո­սին այնպես ծաղրում ու նվաստա­ցում, որ միանգա­մայն արժեզրկում է նրա կերպա­րը ավե­լի քիչ տեղե­կացված մարդկանց մոտ:

Դեռ դպրո­ցա­կան տարի­նե­րից հիշում եմ, որ բերնե-բերան տարածվում էր մի զզվե­լի, հանգա­վորված «ոտա­նա­վոր», որտեղ բացեի­բաց հայհո­յում էին դպրոց երև­ույթին, Մաշտո­ցին, Եղի­շե Չարենցին: Թե ով էր այդ նողկանքի հեղի­նա­կը՝ պարզ չէ: Բայց այն շատ արագ տարածվեց ու հիմա էլ դեռ կա, թեև իհարկե շատ ավե­լի քիչ թափով: Հիմա շատ են հանդի­պում այդ կերպարնե­րի մասին իբրև թե հումո­րա­յին պատմություննե­րը սկետչե­րում, հումո­րա­յին հաղորդումնե­րում ու մոնո-ներկա­յա­ցումնե­րում:

Ու ընդհանրա­պես ինչ որ ընդգծված արհա­մա­րանք ու «հետապնդում» կա հայոց պատմության հզոր ու ուժեղ կերպարնե­րի նկատմամբ: Ասես ինչ որ անտե­սա­նե­լի ձեռք ցանկա­նում է այնպես անել, որ հայոց պատմության ոչ մի մեծ կերպար մաքուր չմնա:

Որոշնե­րին կարող է թվալ, թե դա առանձնա­պես մեծ բան չէ: Ո՞վ չգի­տե Տիգրան Մեծի մասին, նրա հզո­րության մասին և ոչ մի հիմա անեկդոտ չի կարող աղա­վա­ղել նրա կերպա­րը:

Ցավոք կարող է:

Հարցը միայն Տիգրան Մեծը կամ Վարդան Մամի­կոնյա­նը չէ, այլ ընդհանրա­պես մեր վերբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ: Վարդան Մամի­կոնյա­նի մասին անեկդոտներ լսե­լիս հանդի­պում ես և՛ մեղմ հումո­րի, և՛ չափ ու սահմանն անցած ծաղրի:

Ես չգի­տեմ, թե արդյո՞ք արտա­սահմա­նում տարածված է սեփա­կան մեծություննե­րին ծաղրի ենթարկե­լու պրակտի­կան, բայց Հայաստա­նում դա կա ու շատ վտանգա­վոր տենդենց է: Հատկա­պես, երբ պատմա­կան արժեքն ու կերպա­րը քիչ քիչ իրենց տեղը զիջում են գովազդվող կերպարնե­րին՝ սեքսուալ ու դատարկա­միտ աղջկա, հարուստ ու լկտի երի­տա­սարդի:

Մեր հումո­րա­յին հաղորդումնե­րում հումոր չկա: Այնտեղ հերոսնե­րը իրոք զբաղված են վատ բան անե­լով ու դա ներկա­յացվում է որպես բարի հումոր: Հարկա­վոր է հասկա­նալ հումո­րի ու ծաղրի տարբե­րություննե­րը: Հումո­րը Չարլի Չապլի­նի ֆիլմերն էին, որում դերա­սա­նը կարո­ղա­նում էր կերտել կերպար ու մարդիկ ծիծա­ղում էին այդ կերպա­րի գործո­ղություննե­րի, իրա­վի­ճա­կում հայտնվե­լու ու դրա­նից դուրս պրծնե­լու կարո­ղության վրա: Չապլի­նի կերպա­րը զբաղված չէր եղբո­րից փող գողա­նա­լով, հարև­ան տարեց կնո­ջը համընդհա­նուր ծաղրի ենթարկե­լով: Չապլի­նի կեպա­րը չար ու գռե­հիկ չէր:

Հիմա ծիծա­ղում են, ոչ թե դերա­սա­նի կողմից կերտած կերպա­րի ու իրա­վի­ճա­կի, այլ դերա­սա­նի ծամածռության վրա: Ու իհարկե ինչքան ավե­լի վուլգար, այնքան ավե­լի դիտարժան: Կիսա­մերկ աղջկա լկտի ակնարկը տղա­մարդկա­յին կարո­ղություննե­րի մասին ընդունվում է հրճվանքով, իսկ պատմա­կան կերպա­րի վերլուծությունը՝ «անհա­վես»:

Անեկդոտներ կան նաև ցեղասպա­նության մասին, անեկդոտներ կան ցեղասպա­նությա­նը զոհ գնա­ցած առանձին մարդկանց մասին:

Լիո­վին հասկա­նա­լի թ, երբ ծաղրում են Ստա­լի­նին ու Հիտլե­րին, կամ նրանց ներկա­յացնում են հիմար իրա­վի­ճա­կում: Եթե ուշա­դիր լինենք, կնկա­տենք, որ այդ մանրա­պա­տումնե­րում Ստա­լի­նը, Հիտլե­րը, կամ ցանկա­ցած այլ բռնա­կալ աչքի է ընկնում բթամտությամբ և դաժա­նությամբ, բայց չի կարո­ղա­նում իրա­գործել իր անհե­թեթ պլա­նը: Դա միանգա­մից էլ երև­ում է: Իմաստն էլ հենց այն է, որ Ստա­լի­նի, Հիտլե­րի ու նման մարդկանց մասին հումո­րա­յին մոտե­ցումներն ունեն նպա­տակ ցույց տալու այդ կերպարնե­րի հիմար ու դաժան լինե­լը: Ցույց տալ նրանց բացա­սա­կան լինե­լը, ծաղրել դաժա­նությունն ու հիմա­րությունը:

Սովո­րա­բար այդպես է միշտ լինում: Բռնա­կալներն իրենց մահից հետո սովո­րա­բար ենթարկվում են ծաղրի ու իրենց արժա­նի գնա­հա­տա­կան ստա­նում, լինի դա Հիտլե­րը կամ Ներո­նը:

Բայց Նժդե՞հը, Վարդան Մամիկոնյա՞նը, Խաչա­տուր Աբովյա­նը կամ Մաշտո՞ցը: Ո՞րն է նրանց մեղքը մարդկության կամ հայ ժողովրդի առաջ, որ իրենց մասին մենք հյուսել ու հյուսում ենք ամե­նա­հի­մար անեկդոտնե­րը:

Սովո­րա­բար անկե­դոտնե­րում ծաղրում են բացա­սա­կան կամ գոնե ոչ դրա­կան մարդկանց, իրա­վի­ճակներն ու երև­ույթնե­րը:

Չեմ կարծում, թե Տիգրան Մեծն աչքի է ընկել իր հիմա­րությամբ, կամ Մաշտո­ցը՝ սեռա­քաղցությամբ: Հասկանո՞ւմ եք խոսքն ինչի մասին է:

Ընդհանրա­պես հիմա շատ է ծաղրվում հենց անցյա­լը: Իսկ ամե­նա­մեծ ծաղրն ուղղված է հայոց ինքնությա­նը, որին արհա­մա­րա­կան ասում են «հայու գեն»: Հենց խոսքը գնում է ինչ որ անհե­թե­թության, հիմա­րության մասին, միանգա­մից հայտնվում են մարդիկ(ու նրանք քիչ չեն), որ ավե­լացնում են, թե դա «հայու գենին բնո­րոշ բան է»: Այդ թեմա­յով այնքան աղբ կա կուտակված, որ անհնար է հաշվել:

Այդ անեկդոտնե­րը միգուց ծիծա­ղե­լի են, բայց ունեն իրենց բաժին վնա­սը: Այն երե­խան, որ իր շրջա­պա­տում անընդհատ լսում է, որ «հայու գեն» նշա­նա­կում է անտրա­մա­բա­նա­կան, քրտնած, կեղտոտ, 990 տարե­կա­նում միայն ամուսնա­ցող, հետամնաց ու հիմար, հաստագլուխ մեկը, ու դա լսում է զվարճա­խո­սություննե­րով, ապա նրա մոտ շատ հանգիստ կարող է արհա­մա­րանք ձևա­վորվել հենց նույն «հայու գեն»-ի նկատմամբ:

Ծաղրի թիրա­խում են հատկա­պես ուսուցիչնե­րը, գիտնա­կաննե­րը: Հումո­րա­յին շոունե­րում անընդհատ հանդի­պում ես մանկա­վարժի կերպա­րի, ով ոչ միայն անգրա­գետ է, այլև կաշա­ռա­կեր և ագահ է: Նա կամ շատ տգեղ է, կամ հագնված է կուրտի­զա­նուհու նման: Հեղի­նակնե­րի կարծի­քով երևի շատ զվարճա­լի է ուսուցչի ներկա­յացնել նման կերպ ու նաև միա­ժա­մա­նակ ծաղրել տգեղ արտա­քի­նը:

Մի՞թե այս ամե­նը կարող է նորմալ համարվել:

Հատկա­պես այս օրե­րին, երբ մենք այսքան ծանր վիճա­կում ենք, այսքան թուլա­ցած ու բեկված, մեր պատմության առաքյալներն ու հզորնե­րը մեզ պիտի ոգեշնչեն, դառնան օրի­նակ, սկզբունք ու երա­զանք, ոչ թե էժա­նա­գին անեկդո­տի հիմար կերպար:

Առնչվող Հոդվածներ