14.8 C
Yerevan

Ինչո՞ւ Հայաստանն Ուժեղ Չէ

Մենք ուժեղ էինք, երբ մենք բոլորս , միա­հա­մուռ Հայաստա­նի կողմից էինք ու հայա­մետ էինք ու թուլա­ցանք, երբ ամեն մեկը սկսեց մտա­ծել միայն իր մասին։

Արա­յիկ Մկրտումյան

Այժմ, երբ ամեն ինչ այնքան ծանր ու ջախջախված է, փորձում եմ հասկա­նալ, թե ինչու Հայաստան ուժեղ չէ։ Եվ իրոք։ Ինչո՞ւ Հայաստանն ուժեղ չէ։ Ովքե՞ր են մեղա­վոր ու պատասխա­նա­տու դրա համար։ Հայաստա­նը պարտվեց, որովհետև ուժեղ չէր։ Իսկ  ինչո՞ւ, ինչո՞ւ։ Իսկ Հայաստանն ուժեղ եղե՞լ է․․․․

Այո՛, եղել է ու դա ամենև­ին էլ Տիգրան Մեծի մասին չէ։ Խոսքն ուրիշ ուժի մասին է ու մենք ուժեղ եղել ենք։ Մենք ուժեղ էինք 90-ականնե­րին, երբ ազգո­վի կանգնած էինք արցախյան ճակա­տում ու ազա­տագրե­ցինք մեր հայրե­նի­քի մի մասը։ Մենք ուժեղ էինք 2016թ․ երբ չորս օր պայքա­րե­ցինք ադրբե­ջա­նա­կան հարձակման դեմ, մենք ուժեղ էինք 2020թ․ պատե­րազմի ժամա­նակ, այո՛ գրո­ղը տանի, մենք շատ ուժեղ էինք, Հայաստանն աշխարհում ամե­նաուժեղն էր, որ 44 օր դիմա­ցանք աշխարհի ամե­նաուժեղ բանակնե­րից մեկի հարձակմա­նը, ուժեղ էինք, երբ մերկ ձեռքե­րով կանգնե­ցինք դրոննե­րի դիմաց, երբ օր ու գիշեր ուտե­լիք ու դեղ էինք հավա­քում միմյանց համար։ Այո՛, մենք ուժեղ էինք։

Բայց մենք պարտվե­ցինք։ Պարտվե­ցինք, որովհետև պայքա­րե­ցինք ոչ թե աղքա­տության դեմ, այլ՝ աղքատնե­րի, ոչ թե հարստացրինք երկի­րը, այլ հարստա­ցանք մենք։ Պարտվե­ցինք ու թուլա­ցանք, որովհետև երբեք համարձա­կություն չունե­ցանք մեր բարե­կա­մին, հարա­զա­տին, ընկե­րո­ջը արգե­լե­լու արգելված գործո­ղություններ անե­լու։ Որովհետև մենք գրե­ցինք օրենքներ, որոնք երբեք չպահպանվե­ցին, որովհետև մեկն ունե­ցավ ամեն ինչ, իսկ տասը՝ ոչինչ։

Պարտվե­ցինք, որովհետև ուսուցչի աշխա­տանք ստա­նա­լու համար ոչ թե գիտե­լիք ու փորձ էր պետք, այլ ծանոթ ու կաշառք։ Թուլա­ցանք, որովհետև աշխա­տանքի հայտա­րա­րության մեջ նշե­ցինք, որ «Անհրա­ժեշտ է բարե­տես արտա­քի­նով, երի­տա­սարդ աղջիկ», իսկ ոչ բարե­տե­սին ծաղրե­ցինք։

Թուլա­ցանք, երբ գողությունը համարվեց ճարպկություն, խաբե­լը՝ մտքի սրությունը, քծնե­լը՝ ճարպկություն։

Թուլա­ցանք, երբ հորի­նե­ցինք Մեսրոպ Մաշտո­ցի մասին հայհո­յա­խա­ռը անեկդոտնե­րը։ Թուլա­ցանք, երբ լավ սովո­րող տղա­յին սկսե­ցին ծաղրել, իսկ անգրա­գե­տին՝ պատվել։

Պարտվե­ցինք, երբ աղբը սկսե­ցինք նետել ուր պատա­հի, թուլա­ցանք, երբ սկսե­ցինք աղտո­տել այն երկի­րը, որի պաշտպա­նության համար զոհվե­ցին մեր եղբայրնե­րը։

Թուլա­ցանք, երբ մեր ընկե­րո­ջը չզսպե­ցինք, երբ նա փչացրեց միա­միտ աղջկան, ու դեռ մի բան էլ մեղքը դրինք աղջկա վրա ու փորձե­ցինք մենք էլ նույնն անել։

Թուլա­ցանք ու պարտվե­ցինք, երբ ազգա­յին հերո­սը դարձավ ծաղրի առարկա։

Թուլա­ցանք, երբ ազգա­յին հիմնը դարձավ սրա­խո­սություննե­րի առիթ։

Թուլա­ցանք, երբ սկսե­ցինք մտա­ծել, որ «երկի­րը երկիր չի», որ «արա դե ազգ չենք էլի»։

Թուլա­ցանք, երբ գիտնա­կա­նը ստա­ցավ չնչին աշխա­տա­վարձ, իսկ գող պաշտոնյան ունե­ցավ ամեն ինչ, երբ ուսուցի­չը ստիպված սկսեց կաշառք վերցնել, իսկ աշա­կերտը՝ տալ այդ կաշառքը, երբ ոչ թե կրթությունը դարձավ մատչե­լի, այլ դիպլո­մը, թուլա­ցանք, երբ սրճա­րա­նի վրա ամե­նուր գրե­ցինք կաֆե, իսկ նախա­ճա­շը դարձավ լանչ։

Մենք թուլա­ցանք, երբ Կոմի­տաս, Թումանյան, Չարենց, Տերյան ասե­լիս ոչ թե բանաստեղծնե­րին հիշե­ցինք, այլ՝ փողոցնե­րը, թուլա­ցանք, երբ դադա­րե­ցինք տպել մեր դասա­կաննե­րին այլ սկսե­ցինք փող աշխա­տել արտա­սահմանյան բեսթսելլերնե­րով։

Ու վերջա­պես թուլա­ցանք, որովհետև անկա­խությունից ի վեր ոչ մի անգամ չկարև­որվեց այդ անկա­խությունը։ Այն ուղղա­կի դարձավ բառ, որն օգտա­գործում են։

Թուլա­ցանք, երբ գլուխ էինք գովում, որ մենք առա­ջին քրիստոնյա պետությունն ենք, բայց Զատկի տոնին ընդա­ռաջ թանկացնում էինք ձուն, երբ պարծե­նում էինք մեր հյուրընկա­լությամբ, բայց ամա­չում էինք իրար տուն գնալ առանց նվե­րի։

Թուլա­ցանք, երբ զինվո­րի կենաց էինք խմում ու փողով ազա­տում մեր եղբայրնե­րին ու որդի­նե­րին, երբ գողա­նում էինք բանա­կի սնունդն ու վաճա­ռում խանութնե­րում։

Թուլա­ցանք, երբ գլուխ էինք գովում, որ երեք դիպլոմ ունենք, բայց երկու տող գրել անգամ չէինք կարո­ղա­նում, երբ մեր երե­խա­նե­րին բանաստեղծության փոխա­րեն հայհո­յանք էինք սովո­րեցնում ու հրճվում, որ մի քանի տարե­կան երե­խան առանց հասկա­նա­լու սեռա­կան հայհո­յանքներ է տալիս դիմա­ցի­նին։

Մենք թուլա­նում էինք, երբ մատուցո­ղի աշխա­տանքը համա­րե­ցինք անպատվա­բեր, իսկ ոստի­կա­նի մասնա­գի­տությունը՝ ամո­թա­լի։

Մենք շատ ‑շատ թուլա­ցանք։

Բայց մենք կարող էինք ուժեղ լինել։ Շատ-շատ ուժեղ։ Մենք ուժեղ էինք, երբ մենք բոլորս , միա­հա­մուռ Հայաստա­նի կողմից էինք ու հայա­մետ էինք ու թուլա­ցանք, երբ ամեն մեկը սկսեց մտա­ծել միայն իր մասին։

Մենք քրիստոնյա՞ ենք։ Հետո ինչ։ Աշխարհում բազմա­թիվ քրիստո­նա երկրներ կան, ո՞րն է մեր բացա­ռի­կությունը, որ առաջի՞նն ենք ընդունել։ Դա կեղծա­վո­րություն է։ Քրիստոնյան իր ժողովրդին նման կերպ չի թալա­նի։

Եվ հարցն այն է, որ մենք հենց հիմա էլի կարող ենք ուժեղ լինել, շատ-շատ ուժեղ։ Այնքան, որ մի որոշ ժամա­նակ հետո ոչ ոք չի համարձակվի Հայաստա­նի կողմը թշնա­մությամբ նայել անգամ։

Իսկ ինչո՞ւ այդ ուժը չունենք։ Ինչո՞ւ չենք ուժե­ղա­նում։

Խոսքը նույնիսկ դրո­նի կամ միջուկա­յին զենքի մասին չէ, այլ միասնության։ Հասա­րակ ու միա­ժա­մա­նակ բարդ միասնության։ Չե՞նք կարող, թե չենք ուզում։

Ո՞վ է խանգա­րում մեզ։ Մե՛նք։ Ո՞վ է դավա­ճա­նում հային։ Հա՛յը։

Ո՞վ է ցավե­լու Հայաստա­նի համար։ Հա՛յը։

Ոտքի՛ կանգնիր ՀԱՅ։ 

Առնչվող Հոդվածներ