Բողոքի ցույց են անում Հայաստանի Հանրապետությանը աննախադեպ՝ 2,6 միլիարդ ֆինանսական աջակցություն տրամադրել պատրաստվող Եվրամիության բարձրագույն պաշտոնյայի դեմ, այն դեպքում, երբ հետպատերազմյան Հայաստանում այդ աջակցությունը չափազանց կարևոր է տնտեսության վերականգնման համար:
Արթուր Ադամյան
Հենց նոր երիտդաշնակցականների բողոքի ակցիայի կադրերն էի նայում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցի դեմ (ամենայն հարգանքով ՀՅԴ-ի նկատմամբ) ու պետք է նշեմ, որ ապշած եմ ուղղակի:
Չեմ ցանկանում մեկնաբանել ոստիկաններին ուղղված հանդիմանական կոչերը, որոնք, անբովանդակ էին և հուզական:
Պարզապես ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դաշնակցությունը այդպես էլ չհասկացավ, որ մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենք, որ գոյություն ունի ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, պետության միջազգային վարկ, հեղինակություն եզրույթները: Բողոքի ցույց են անում Հայաստանի Հանրապետությանը աննախադեպ՝ 2,6 միլիարդ ֆինանսական աջակցություն տրամադրել պատրաստվող Եվրամիության բարձրագույն պաշտոնյայի դեմ, այն դեպքում, երբ հետպատերազմյան Հայաստանում այդ աջակցությունը չափազանց կարևոր է տնտեսության վերականգնման համար:
Դա դեռ մի կողմ՝ Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, որը իր անունից է ցույցը կազմակերպում: Այսինքն պետական իշխանության հավակնող ուժի ներկայացուցիչները ցույց են անում Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը համարվող Եվրամիության դեմ. ոչ թե Փաշինյանի կամ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության գործընկեր Եվրամիության, այլ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (պարզա՞ չէ տարբերությունը):
Ամենահետաքրքիրը, սակայն, ինձ համար հիմնավորումն է. տեսա երկու տեսակի պաստառներ. մեկը կապված էր Եվրամիության «լռության» հետ՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, մյուսը և ամենահետաքրքիրը՝ Նիկոլ Փաշինյանի և ժողովրդավարության հետ։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ Եվրամիությունը չէր կարող կանգնեցնել Ադրբեջանին, իսկ միջազգային կառույցները բազմիցս քննադատել են վերջինիս՝ իր գործելաոճի համար. ախր չէ՞ որ «ՍԵՊԱ»-ն կնքվել է նախորդ իշխանությունների օրոք՝ 2017 թվականին, որով սահմանվում էր ՀՀ-ԵՄ՝ միմյանց նկատմամբ պարտավորությունների և փոխգործակցության շրջանակը: Այդ ժամանակ ինչ-որ ցույց ես լավ չեմ հիշում, որ կազմակերպվեց. գուցե՞ ծանոթ չեն փաստաթղթի բովանդակությանը (կարդալը օգտակար է):
Հ.Գ. 1918-1920 թթ Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանվեց հակառուսական քաղաքականության պատճառով. փաստորեն, իրավիճակը շատ կտրուկ է փոխվել…
Քրեմլը պարզօրէն հակառակ է նման օգտաբեր մեծ օգնության հայաստանի նկատմամբ և չի էլ թաքցնում, նա այս քայլով միսժամանակ տարբեր message-ներ է յղում հայաստանին, Օրինակ -զգուշացէք ՝ Արևմտեան կողմ չթեքւել ։