15.3 C
Yerevan

Տարօ­րի­նակ Ցույց

Բողո­քի ցույց են անում Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը աննա­խա­դեպ՝ 2,6 միլիարդ ֆինանսա­կան աջակցություն տրա­մադրել պատրաստվող Եվրա­միության բարձրա­գույն պաշտոնյա­յի դեմ, այն դեպքում, երբ հետպա­տե­րազմյան Հայաստա­նում այդ աջակցությունը չափա­զանց կարև­որ է տնտե­սության վերա­կանգնման համար:

Արթուր Ադամյան

Հենց նոր երիտդաշնակցա­կաննե­րի բողո­քի ակցիա­յի կադրերն էի նայում Եվրո­պա­յի Խորհրդի նախա­գահ Շառլ Միշե­լի այցի դեմ (ամե­նայն հարգանքով ՀՅԴ‑ի նկատմամբ) ու պետք է նշեմ, որ ապշած եմ ուղղա­կի:

Չեմ ցանկա­նում մեկնա­բա­նել ոստի­կաննե­րին ուղղված հանդի­մա­նա­կան կոչե­րը, որոնք, անբո­վանդակ էին և հուզա­կան:

Պարզա­պես ինձ մոտ այնպի­սի տպա­վո­րություն է, որ Դաշնակցությունը այդպես էլ չհասկա­ցավ, որ մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենք, որ գոյություն ունի ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, պետության միջազգա­յին վարկ, հեղի­նա­կություն եզրույթնե­րը: Բողո­քի ցույց են անում Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը աննա­խա­դեպ՝ 2,6 միլիարդ ֆինանսա­կան աջակցություն տրա­մադրել պատրաստվող Եվրա­միության բարձրա­գույն պաշտոնյա­յի դեմ, այն դեպքում, երբ հետպա­տե­րազմյան Հայաստա­նում այդ աջակցությունը չափա­զանց կարև­որ է տնտե­սության վերա­կանգնման համար:

Դա դեռ մի կողմ՝ Դաշնակցությունը քաղա­քա­կան կուսակցություն է, որը իր անունից է ցույցը կազմա­կերպում: Այսինքն պետա­կան իշխա­նության հավակնող ուժի ներկա­յա­ցուցիչնե­րը ցույց են անում Հայաստա­նի ամե­նա­կարև­որ գործընկերնե­րից մեկը համարվող Եվրա­միության դեմ. ոչ թե Փաշինյա­նի կամ «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր» կուսակցության գործընկեր Եվրա­միության, այլ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (պարզա՞ չէ տարբե­րությունը):

Ամե­նա­հե­տաքրքի­րը, սակայն, ինձ համար հիմնա­վո­րումն է. տեսա երկու տեսա­կի պաստառներ. մեկը կապված էր Եվրա­միության «լռության» հետ՝ կապված 44-օրյա պատե­րազմի հետ, մյուսը և ամե­նա­հե­տաքրքի­րը՝ Նիկոլ Փաշինյա­նի և ժողովրդա­վա­րության հետ։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ Եվրա­միությունը չէր կարող կանգնեցնել Ադրբե­ջա­նին, իսկ միջազգա­յին կառույցնե­րը բազմիցս քննա­դա­տել են վերջի­նիս՝ իր գործե­լաո­ճի համար. ախր չէ՞ որ «ՍԵՊԱ»-ն կնքվել է նախորդ իշխա­նություննե­րի օրոք՝ 2017 թվա­կա­նին, որով սահմանվում էր ՀՀ-ԵՄ՝ միմյանց նկատմամբ պարտա­վո­րություննե­րի և փոխգործակցության շրջա­նա­կը: Այդ ժամա­նակ ինչ-որ ցույց ես լավ չեմ հիշում, որ կազմա­կերպվեց. գուցե՞ ծանոթ չեն փաստաթղթի բովանդա­կությա­նը (կարդա­լը օգտա­կար է):

Հ.Գ. 1918–1920 թթ Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությունը կործանվեց հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նության պատճա­ռով. փաստո­րեն, իրա­վի­ճա­կը շատ կտրուկ է փոխվել…

Facebook.com

Առնչվող Հոդվածներ