15.3 C
Yerevan

Հետաքրքիր Հայտա­րա­րություն

Մյուս կարեւոր հանգա­մանքը այն է, որ համա­նա­խա­գահ երկրի մակարդա­կով փաստա­ցի առա­ջին անգամ ասվում է, որ «միջանցք» չկա, թեեւ ակնարկվում, որ Ադրբե­ջանն իհարկե այդ հարցը բերում է «եղած հիշո­ղության», այսինքն բանակցա­յին պատմության հղումով: Բայց, Ֆրանսիա­յի մակարդա­կով ասվում է՝ «մոռա­ցեք»: Սա շատ կարեւոր է, որովհե­տեւ մինչ այդ համա­նա­խա­գահնե­րը չէին երկրորդում Ադրբե­ջա­նին, բայց չէին էլ ասում, թե չկա այդպի­սի բան:

Հակոբ Բադալյան

Ֆրանսիա, հետաքրքիր է.

 «Մենք կարծում ենք, որ պետք է աշխա­տել հունվա­րի 11‑ի եռա­կողմ հայտա­րա­րության հիման վրա, որը ստո­րագրվել է Ռուսաստա­նի, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև և որը նախա­տե­սում է տարա­ծաշրջա­նի երկրնե­րի և նրանց հարև­աննե­րի միջև հաղորդակցության տարա­ծաշրջա­նա­յին ուղի­նե­րի վերա­կանգնում։ Ֆրանսիան լիո­վին պատրաստ է աշխա­տել տարա­ծաշրջա­նի երկրնե­րի հետ՝ տարա­ծաշրջա­նի տրանսպորտա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի գործարկման ուղղությամբ»,- Ազա­տության հետ զրույցում ասել է Ֆրանսիա­յի դեսպան Ջոնա­թան Լաքո­թը, նշե­լով, որ պետք է մի կողմ դնել «միջանցքի» մասին «հիշո­ղությունը»:

Սա շատ կարեւոր հայտա­րա­րություն է՝ մի շարք առումնե­րով: Նախ, Ֆրանսիա­յի դեսպա­նի հայտա­րա­րության տողա­տա­կում ուրվագծվում է այն հնա­րա­վոր գործընթա­ցը, որի մասին խոսել եմ այս օրե­րին եւ որի հավա­նա­կա­նության մասին բարձրա­ձայնել եմ դեռ ամիսներ առաջ՝ Ֆրանսիա­յի դերի համա­տեքստում: Մասնա­վո­րա­պես, Փարի­զը արտա­հայտվում է հունվա­րի 11‑ի եռա­կողմ՝ ՌԴ հովա­նու ներքո ձեւա­չա­փի օգտին եւ խոսում ապաշրջա­փակման անհրա­ժեշտության մասին: Միտքս այն է, որ կա որո­շա­կի քննարկում՝ ընդունել ՌԴ ստանձնած դերը, որի դիմաց էլ Մոսկվան կընդունի Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության գործընթա­ցի աշխուժացման ամե­րի­կա-ֆրանսիա­կան առա­ջարկը:

Դա է ռացիո­նա­լը: Շատ պարզ է, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան գնան Արցա­խում ՌԴ խաղա­ղա­պա­հության լեգի­տի­մությունը կասկա­ծի տակ դնե­լու ճանա­պարհով, Մոսկվան երբեք չի ընդա­ռա­ջի Մինսկի համա­նա­խա­գա­հության գործընթա­ցը ակտի­վացնե­լու ջանքին եւ կարգե­լա­կի ամեն հնա­րա­վոր միջոցնե­րով: Հետեւա­բար, կարեւոր է, որպեսզի առնվազն միջնա­ժամկե­տում խոսակցությունը կառուցվի Արցա­խում նրանց ներկա­յությունն ընդունե­լու եւ դրա­նով ռուսնե­րին Անկա­րա­յից ու Բաքվից կախվա­ծությունից որո­շա­կի դուրս բերե­լու վրա: Մյուս կարեւոր հանգա­մանքը այն է, որ համա­նա­խա­գահ երկրի մակարդա­կով փաստա­ցի առա­ջին անգամ ասվում է, որ «միջանցք» չկա, թեեւ ակնարկվում, որ Ադրբե­ջանն իհարկե այդ հարցը բերում է «եղած հիշո­ղության», այսինքն բանակցա­յին պատմության հղումով: Բայց, Ֆրանսիա­յի մակարդա­կով ասվում է՝ «մոռա­ցեք»: Սա շատ կարեւոր է, որովհե­տեւ մինչ այդ համա­նա­խա­գահնե­րը չէին երկրորդում Ադրբե­ջա­նին, բայց չէին էլ ասում, թե չկա այդպի­սի բան:

Մտա­ծում եմ, որ Ֆրանսիան առա­ջին անգամ այդ մասին բարձրա­ձայնում է որո­շա­կիո­րեն արտա­հայտե­լով նաեւ ԱՄՆ ու ՌԴ տրա­մադրվա­ծությունը: Այդ իմաստով, Ֆրանսիան կարծես թե հենց ստանձնում է համա­նա­խա­գա­հության «յուրօ­րի­նակ» խոսնա­կի դեր, երբ իր անունից կարող է արտա­հայտել որո­շա­կի ընդհա­նուր տրա­մադրություններ, որոնք այս կամ այն պատճառնե­րով չեն անի Վաշինգտոնն ու Մոսկվան:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ