14.8 C
Yerevan

ՀԱՊԿ Եւ ՆԱՏՕ

Ըստ էության արցախյան առա­ջին պատե­րազմում միմյանց դեմ պատե­րազմում էին ՀԱՊԿ անդամնե­րը, քանի որ Ադրբե­ջա­նը ՀԱՊԿ-ից դուրս է եկել 1999 թ․: Այդ ժամա­նակ ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկել: Ինչպես նաև ոչինչ չի ձեռնարկել դրա­նից հետո:

Արա­յիկ Մկրտումյան

Այս օրե­րին հատկա­պես, երբ մենք նորից ու նորից հասկա­նում ենք, որ ՀԱՊԿ‑ը մեզ չի պատրաստվում ոչ մի հարցում օգնել ու հարց է առա­ջա­նում, թե մենք ինչ ենք կորցրել այդ կառույցում, ավե­լի ու ավե­լի հաճախ են մեկնա­բա­նություններ հնչում ՀԱՊԿ‑ի հակա­ռա­կորդ ՆԱՏՕ‑ի հասցեին: Ոմանք այն կարծի­քին են, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ և անդա­մակցնել ՆԱՏՕ-ին, ոմանք՝ դա անհնար են համա­րում, ոմանք էլ շեշտում են, որ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակա­մարտությունը ոչ թե պարզա­պես ԱՄՆ-ՌԴ կոնֆլիկտի պաշտո­նա­կան անվա­նումն է, այլ երկու տեսա­կի աշխարհնե­րի հարց:

Եկեք կարճ ու չոր թվե­րով հասկա­նանք, թե իրենցից ինչ են ներկա­յացնում ՆԱՏՕ‑ն ու ՀԱՊԿ‑ը և փորձենք նաև մտա­ծել, թե դրանցից որն է իրա­կա­նում ավե­լի ուժեղ, կամ որն է ավե­լի համա­պա­տասխան Հայաստա­նի շահե­րին:

Ստորև բերվող թվե­րը կարող են  որո­շա­կի շեղումներ տալ, բայց ընդհա­նուր առմամբ ներկա­յացնում են այդ երկու կառույցնե­րի ներուժը:

Եվ այսպես՝

Ընդհա­նուր առմամբ և՛ ՆԱՏՕ‑ն, և՛ ՀԱՊԿ‑ը ռազմա­կան համա­գործակցություններ են, որոնք ունեն որո­շա­կի նմա­նություն: Երկուսի նպա­տակն էլ խաղա­ղության պահպա­նումն է և իր անդամ երկրնե­րի անվտանգությունը: Այս երկու կառույցնե­րը խիստ տարբեր են իրենց ռազմա­կան ու տնտե­սա­կան ներուժով և գործունեությամբ:

ՆԱՏՕ‑ն այս պահին բաղկա­ցած է 30 երկրից և ընդլայնման ակտիվ քաղա­քա­կա­նություն է վարում: Միայն վերջին 20 տարում ՆԱՏՕ-ին են անդա­մակցել 11 պետություն: Ներկա­յումս անդա­մակցության համար հավա­նա­կան թեկնա­ծուներ են համարվում Բոսնիա և Հերցո­գո­վի­նան, Ուկրաի­նան, Վրաստա­նը:

ՀԱՊԿ-ում պատկերն այլ է: ՀԱՊԿ անդամնե­րը 6‑ն են՝ Հայաստա­նը, Ռուսաստա­նը, Տաջիկստա­նը, Ղրղզստա­նը, Ղազախստա­նը, Բելա­ռուսը: Անձամբ իմ կարծի­քով ՀԱՊԿ‑ը ընդլայնվե­լու առումով մեծ խնդիրներ ունի և ՀԱՊԿ‑ի ապա­գան ինքնին, մշուշոտ է: ՀԱՊԿ անդա­մակցե­լու Իրա­նի հարցը գոյություն ունի դեռևս 2009 թ‑ից, բայց դժվար է ասել, թե ինչ զարգա­ցումներ կլի­նեն մոտ ապա­գա­յում: ՀԱՊԿ‑ը 1999 թ. լքել են Ադրբե­ջա­նը, Վրաստա­նը, Ուզբեկստա­նը:

Հաջորդ բանը, որ միանգա­մից աչքի է զարնում՝ ռազմա­կան պոտենցիալն է: ՆԱՏՕ‑ի բյուջեն կազմում է  մոտ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀԱՊԿ-ինը՝ մոտ  446 մլն ռուբլի կամ մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Բավա­կան կարև­որ է և այն, թե այդ բյուջե­նե­րը ինչ հարա­բե­րակցությամբ են գոյա­նում: ՆԱՏՕ‑ի բյուջեի 50 տոկո­սը փակում են ԱՄՆ‑ն, Ֆրանսիան, Գերմա­նիան, Մեծ Բրի­տա­նիան, իսկ ՀԱՊԿ բյուջեի 50 տոկո­սը բաժին է ընկնում Ռուսաստա­նին: ՆԱՏՕ-ում ծախսե­րը շատ ավե­լի հավա­սա­րակշռված են, քան ՀԱՊԿ-ում:

ՆԱՏՕ անդամ երկրնե­րի միասնա­կան ռազմա­կան բյուջեն գերա­զանցում է 1 տրլն ԱՄՆ դոլա­րը, մինչդեռ ՀԱՊԿ-ում միանգա­մայն այլ պատկեր է:

ՆԱՏՕ‑ի ծախսե­րը հիմնա­կա­նում ընկնում են ԱՄՆ ուսե­րին, որը 2020թ. ծախսել է մոտ 730 մլրդ դոլար, Ֆրանսիան՝ մոտ 50 մլրդ: ՀԱՊԿ-ում, ինչպես նշվեց, հիմնա­կան դերա­կա­տա­րը Ռուսաստանն է, որի 2020թ. ռազմա­կան ծախսե­րը կազմել են մոտ 65 մլրդ, իսկ Ղազախստա­նը ծախսել է մոտ 1.7 մլրդ դոլար: ՀԱՊԿ մյուս անդամնե­րի ռազմա­կան ծասե­րը չնչին են համե­մա­տած ՆԱՏՕ‑ի անդամնե­րի  ծախսե­րի հետ:

Մարդուժի առումով ունենք հետևյալ թվե­րը՝ (բանակնե­րի թվե­րի մասին խոսե­լիս պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ տվյալնե­րը կարող են ամբողջա­պես չհա­մա­պա­տասխա­նել իրա­կա­նին ու դա կախված է տվյալնե­րի թարմացման թվա­կա­նից, ընդհա­նուր ու ակտիվ անձնա­կազմից, ռազմա­կա­նացված անձնա­կազմից, պահեստա­զո­րից, քանի որ բանա­կի թիվ հաշվե­լուց բախվում ենք այն խնդրին, որ ներկա­յացված թվե­րը կարող են տալ կամ ընդհա­նուր թվեր՝ ներառյալ պահեստա­զոր, կամ հաշվել զուտ հենց այդ պահին ակտիվ անձնա­կազմը, կամ ներա­ռել ու չնե­րա­ռել ռազմա­կան համարվող ջոկատներ, այնպես, որ բանա­կի մասին խոսե­լիս կարող ենք ներկա­յացնել միայն շատ ընդհա­նուր տվյալներ)․

Բանա­կի առումով ՆԱՏՕ‑ն անխոս առա­ջա­տար է:  Դա կախված է նրա­նից, որ ՆԱՏՕ անդամ երկրնե­րը քանա­կով 6 անգամ շատ են ՀԱՊԿ-ից ու ՆԱՏՕ անդամն երկրնե­րը հիմնա­կա­նում տնտե­սա­կան ուժով, բնակչության քանա­կով, զարգա­ցա­ծությամբ առա­ջա­տար են ՀԱՊԿ‑ի համե­մատ: Եվ այսպես ՆԱՏՕ‑ի խոշոր բանակ ունե­ցող երկրնե­րը հետևյալն են՝ ԱՄՆ՝ 1 մլն 3 հարյուր հազար, Թուրքիա՝ մոտ 400 հազար, Իտա­լիա, Գերմա­նիա, Ֆրանսիա, Մեծ Բրի­տա­նիա՝ յուրա­քանչյուրը մոտ 200 հազա­րա­կան բանա­կով, իսկ ՀԱՊԿ‑ի խոշո­րա­գույն բանակն ունի Ռուսաստա­նը՝ 1 մլն-ից ավել բանա­կով, ապա մյուսնե­րը՝ Ղազախստան մոտ 80 հազար, Բելա­ռուս՝ մոտ 50 հազար: Մյուսներն ավե­լի քիչ:

Հաջորդ կարև­որ ցուցա­նիշ կարե­լի է համա­րել ատո­մա­յին զենքը: ՀԱՊԿ-ում միակ միջուկա­յին երկի­րը Ռուսաստանն է, իսկ ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ‑ը, Ֆրանսիան, Մեծ Բրի­տա­նիան, որոնք նաև համարվում են ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտա­կան անդամներ (դրանք հինգն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրի­տա­նիա, Ֆրանսիա, Չինաստան):

ԱՄՆ‑ը և Ռուսաստանն այս առումով մոտա­վոր հավա­սա­րակշռված վիճա­կում են, Ֆրանսիան ունի մոտ 290, Մեծ Բրի­տա­նիան՝ մոտ 200 միջուկա­յին մարտագլխիկ, բայց անվի­ճե­լիո­րեն ՆԱՏՕ‑ն տասնյակ անգամներ գերա­զանցում է ՀԱՊԿ-ին նաև այս առումով:

ՆԱՏՕ‑ն առա­ջա­տար է նաև  տնտե­սա­կան հաշվարկով:

ՆԱՏՕ‑ի առա­ջա­տար երկրնե­րի ՀՆԱ‑ն կազմում է (շատ ընդհա­նուր հաշվարկով, ԱՄՆ դոլար) ԱՄՆ՝ 22 տրլն, Գերմա­նիա՝ 4 տրլն, Մեծ Բրի­տա­նիա՝ 3, Իտա­լիա, Ֆրանսիա՝ 2 տրլն,  Կանա­դա՝ 1.5 տրլն:

ՀԱՊԿ-ում՝ Ռուսաստա­նը՝ 1.5 տրլն, իսկ մյուս երկրնե­րը չնչին թվեր են համե­մա­տած ՆԱՏՕ‑ի առա­ջա­տարնե­րի: ՀԱՊԿ‑ի ողջ ՀՆԱ‑ն չի գերա­զանցում օրի­նակ Գերմա­նիա­յի կամ Մեծ Բրի­տա­նիա­յի ՀՆԱ‑ն:

ՀԱՊԿ‑ն ու ՆԱՏՕ‑ն տարբերվում են նաև իրենց գործունեությամբ ու քաղա­քա­կա­նությամբ: Ի տարբե­րություն ՆԱՏՕ‑ի, որն անընդհատ ընդլայնվում է, ակտիվ մասնակցություն ունի բազմա­թիվ աշխարհա­քա­ղա­քա­կան երև­ույթնե­րի, միացյալ բանա­կով ու խաղա­ղա­պահնե­րով, որոնք մեծ դեր ու նշա­նա­կություն ունեն, ՀԱՊԿ‑ը կարծես, թե չունի նման մեծ պլաններ ու ցանկություն: ՀԱՊԿ‑ը չունի նման ակտի­վություն ու ձեռնարկումներ: ՀԱՊԿ‑ը երբևէ ռազմա­կան համա­տեղ օպե­րա­ցիա չի իրա­կա­նացրել ու ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րը տեղա­կայվում են հենց Ռուսաստա­նի անունից, ոչ թե ՀԱՊԿ‑ի, ի տարբե­րություն ՆԱՏՕ‑ի, որը ակտիվ է ամե­նուր՝ և՛ գործո­ղություննե­րով, և՛ խաղաղպահ ներկա­յությամբ:

ՆԱՏՕ-ում անդամ երկրներն ավե­լի ինտենսիվ ու փոխկա­պակցված են աշխա­տում, թեև այստեղ ևս լինում են կոնֆլիկտներ ու վեճեր, ինչպես օրի­նակ Կիպրո­սի հարցը, որն այդպես էլ չի լուծվում, կամ Հունաստան-Թուրքիա խիստ սրված հարա­բե­րություննե­րը: Բայց ՆԱՏՕ‑ն ավե­լի ուշա­դիր և պահանջկոտ է իր անդամնե­րի ու նրանց պահվածքի նկատմամբ այն դեպքում, երբ ՀԱՊԿ երկրնե­րը մեկը մյուսին հաշիվ չի տալիս և ունի իր ինքնուրույն քաղա­քա­կա­նությունը (որքան որ դա հնա­րա­վոր է իհարկե, քանի որ ՀԱՊԿ‑ը համարվում է Ռուսաստա­նի սեփա­կան գրա­սենյա­կը և Մոսկվան ձգտում է հսկել ՀԱՊԿ անդամ երկրնե­րի պահվածքը):

ՀԱՊԿ անդամ երկրնե­րի միջև բավա­կան տարօ­րի­նակ հարա­բե­րություններ են: Այդ երկրնե­րը մեծ հաշվով ոչ մի հարցի շուրջ իրար հետ համա­ձայն չեն: Օրի­նակ ռուս-վրա­ցա­կան պատե­րազմի ժամա­նակ, ՀԱՊԿ երկրներն առանձնա­պես ուշադրություն չեն դարձրել դրան, ու երբ Ռուսաստա­նը ճանա­չեց Հարա­վա­յին Օսե­թիա­յի ու Աբխա­զիա­յի անկա­խությունը, ՀԱՊԿ անդամ երկրնե­րը չարձա­գանքե­ցին դրան: Կամ, երբ Ռուսաստանն ակտի­վա­ցավ Սիրիա­յում, ՀԱՊԿ‑ը որպես այդպի­սին ոչինչ չի արել:

Առանձին թեմա է Արցա­խը: Ըստ էության արցախյան առա­ջին պատե­րազմում միմյանց դեմ պատե­րազմում էին ՀԱՊԿ անդամնե­րը, քանի որ Ադրբե­ջա­նը ՀԱՊԿ-ից դուրս է եկել 1999թ: Այդ ժամա­նակ ՀԱՊԿ‑ը ոչինչ չի ձեռնարկել: Ինչպես նաև ոչինչ չի ձեռնարկել դրա­նից հետո, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստա­նը տարածքա­յին խնդիրներ ուներ, բայց ՀԱՊԿ‑ը նորից լռել է: ՀԱՊԿ‑ը նաև չի ճանա­չել ՀՀ հովա­նա­վո­րության տակ գտնվող Արցա­խի Հանրա­պե­տությունը (նշենք նաև, որ ՀՀ‑ն ևս պաշտո­նա­պես Արցա­խը չի ճանա­չել որպես պետություն): Այդ առումով ՀՀ‑ն բազմա­թիվ արտա­քին ճնշումնե­րի տակ էր գտնվում ու Արցա­խի ճանաչման հարցն առանձին թեմա է, հարցն այն է, որ ՀԱՊԿ‑ը մշտա­պես լռել է:

Ավե­լին, ՀԱՊԿ անդամներն ակտի­վո­րեն մտերմություն են անում կառույցի անդամ չհանդի­սա­ցող Ադրբե­ջա­նի հետ ու ներքին առումով սպա­սարկում նրա շահե­րը: ՀԱՊԿ‑ը լռեց նաև 2020թ. 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ ու ոչինչ չարեց բացի զուտ կոչե­րից, ինչպես որ հիմա ոչինչ չի անում, երբ ադրբե­ջանցի­նե­րը գտնվում են ՀՀ սուվե­րեն տարածքում: Միայն Ռուսաստանն է ակտի­վո­րեն գործում ու արդեն հասկա­նա­լի չէ, թե Ռուսաստա­նը Հայաստա­նի թշնա­մին է, թե դաշնա­կի­ցը, որովհետև ռուսա­կան կողմի հայտա­րա­րություններն ամենև­ին էլ դաշնակցա­յին տեսք չունեն: Իսկ համե­մա­տության համար հիշեցնեմ, որ երբ ՆԱՏՕ անդամ համարվող Թուրքիան Ռուսաստա­նից գնեց С‑400 համա­կարգեր, ԱՄՆ‑ը հրա­ժարվեց Թուրքիա­յին վաճա­ռել F‑35  գերժա­մա­նա­կա­կից կործա­նիչներ և դրանք տվեց ՆԱՏՕ մեկ այլ անդամ Հունաստա­նին ու նաև պատժա­մի­ջոցներ սահմա­նեց Թուրքիա­յի նկատմամբ: Մեկ այլ օրի­նակ՝ հույն-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի սրման ժամա­նակ ՆԱՏՕ մեկ այլ անդամ Ֆրանսիան իր ռազմա­նա­վերն ուղարկեց հունա­կան ջրա­յին տարածքներ և զսպեց Թուրքիա­յին: Իհարկե ՆԱՏՕ‑ն դրախտ չէ, բայց այստեղ այն նույն անկա­յունությունն ու քաո­սը չէ, ինչ որ ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ‑ն ընդհանրա­պես ոչինչ չի արել, բացի անվերջ հանդի­պումնե­րից ու կոչե­րից, որոնք խոշոր հաշվով ոչինչ չեն փոխել:

Խոշոր հաշվով պարզ է, որ ՆԱՏՕ‑ն ամեն առումով առա­վել ուժեղ է ՀԱՊԿ-ից: Կարե­լի է ուրիշ օրի­նակներ ևս բերել ՀԱՊԿ-ՆԱՏՕ թեմա­յով, բայց կարծում եմ հասկա­նա­լի է ամեն ինչ:

Ամե­նա­խո­շոր տարբե­րությունը՝

ՆԱՏՕ‑ն հզոր պոտենցիալ ունե­ցող ռազմա­կան համա­գործակցություն է, իսկ ՀԱՊԿ‑ը կա միայն թղթի վրա:

Հիմա հարց՝ արժե՞ մնալ այս թույլ, ջլատված ու մեզ չպաշտպա­նող, մեր թշնա­մու հետ աշխա­տող կառույցում: ՀԱՊԿ-ում մնալ ու պաշտպա­նություն ակնկա­լել Ադրբե­ջա­նի դեմ, նույնն է, թե մտնես մարդա­կերնե­րի որջն ու փորձես նրանց բուսա­կեր դարձնել:

Առնչվող Հոդվածներ