սոց ցանց

Հետաքրքիր Հայտարարություն

Մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ համանախագահ երկրի մակարդակով փաստացի առաջին անգամ ասվում է, որ «միջանցք» չկա, թեեւ ակնարկվում, որ Ադրբեջանն իհարկե այդ հարցը բերում է «եղած հիշողության», այսինքն բանակցային պատմության հղումով: Բայց, Ֆրանսիայի մակարդակով ասվում է՝ «մոռացեք»: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մինչ այդ համանախագահները չէին երկրորդում Ադրբեջանին, բայց չէին էլ ասում, թե չկա այդպիսի բան:

Հակոբ Բադալյան

Ֆրանսիա, հետաքրքիր է.

 «Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»,- Ազատության հետ զրույցում ասել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, նշելով, որ պետք է մի կողմ դնել «միջանցքի» մասին «հիշողությունը»:

Սա շատ կարեւոր հայտարարություն է՝ մի շարք առումներով: Նախ, Ֆրանսիայի դեսպանի հայտարարության տողատակում ուրվագծվում է այն հնարավոր գործընթացը, որի մասին խոսել եմ այս օրերին եւ որի հավանականության մասին բարձրաձայնել եմ դեռ ամիսներ առաջ՝ Ֆրանսիայի դերի համատեքստում: Մասնավորապես, Փարիզը արտահայտվում է հունվարի 11-ի եռակողմ՝ ՌԴ հովանու ներքո ձեւաչափի օգտին եւ խոսում ապաշրջափակման անհրաժեշտության մասին: Միտքս այն է, որ կա որոշակի քննարկում՝ ընդունել ՌԴ ստանձնած դերը, որի դիմաց էլ Մոսկվան կընդունի Մինսկի խմբի համանախագահության գործընթացի աշխուժացման ամերիկա-ֆրանսիական առաջարկը:

Դա է ռացիոնալը: Շատ պարզ է, եթե ԱՄՆ ու Ֆրանսիան գնան Արցախում ՌԴ խաղաղապահության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ճանապարհով, Մոսկվան երբեք չի ընդառաջի Մինսկի համանախագահության գործընթացը ակտիվացնելու ջանքին եւ կարգելակի ամեն հնարավոր միջոցներով: Հետեւաբար, կարեւոր է, որպեսզի առնվազն միջնաժամկետում խոսակցությունը կառուցվի Արցախում նրանց ներկայությունն ընդունելու եւ դրանով ռուսներին Անկարայից ու Բաքվից կախվածությունից որոշակի դուրս բերելու վրա: Մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ համանախագահ երկրի մակարդակով փաստացի առաջին անգամ ասվում է, որ «միջանցք» չկա, թեեւ ակնարկվում, որ Ադրբեջանն իհարկե այդ հարցը բերում է «եղած հիշողության», այսինքն բանակցային պատմության հղումով: Բայց, Ֆրանսիայի մակարդակով ասվում է՝ «մոռացեք»: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մինչ այդ համանախագահները չէին երկրորդում Ադրբեջանին, բայց չէին էլ ասում, թե չկա այդպիսի բան:

Մտածում եմ, որ Ֆրանսիան առաջին անգամ այդ մասին բարձրաձայնում է որոշակիորեն արտահայտելով նաեւ ԱՄՆ ու ՌԴ տրամադրվածությունը: Այդ իմաստով, Ֆրանսիան կարծես թե հենց ստանձնում է համանախագահության «յուրօրինակ» խոսնակի դեր, երբ իր անունից կարող է արտահայտել որոշակի ընդհանուր տրամադրություններ, որոնք այս կամ այն պատճառներով չեն անի Վաշինգտոնն ու Մոսկվան:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *