15.3 C
Yerevan

Ինչո՞ւ Մենք Պարտվե­ցինք

Արցա­խը դարձավ հայե­րի մաշված արժե­հա­մա­կարգի զոհ։ Այս պարտությունը մեզ ցույց տվեց, որ մեր անցյա­լը ոչինչ է, եթե անգամ արժա­նա­պա­տիվ ներկա չենք կարող մեզ համար կազմա­կերպել, ուր մնաց՝ հուսա­լի ապա­գա։

Լրագրող, հաղորդա­վար, 5165 շարժման մամլո քարտուղար Դավիթ Գրի­գորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Այս հարցի պատասխանն ինքս ինձ էլ եմ հաճախ տալիս։ Բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ չափից շատ եմ քաղա­քա­կա­նացնում պարտությունը։ Իրա­կա­նում այս պարտությունը, իմ համեստ կարծի­քով, ոչ այնքան քաղա­քա­կան էր, որքան քաղա­քակրթա­կան, արժե­հա­մա­կարգա­յին։ Այն ժամա­նակ, երբ մենք ծաղրում էինք ադրբե­ջանցի­նե­րին, թե իրենց դպրոցնե­րում հայատյա­ցություն են քարո­զում, մենք՝ Հայաստա­նում, մեր երե­խա­նե­րին անարժեք հեռուստա­տե­սա­յին սնունդ էինք տալիս, վատ կրթություն ու ապա­գա­յի հանդեպ անվստա­հություն։ Այն ժամա­նակ, երբ Ադրբե­ջա­նում 100 քառա­կուսի մետրա­նոց դրոշներ էին կախվում, մենք հին Երև­անն էինք քանդում։

Այն ժամա­նակ, երբ Ադրբե­ջա­նը սպա­ռա­զինվում էր, մենք հարսա­նիքնե­րին կենաց էինք խմում՝ ասե­լով, որ միևնույն է, պատե­րազմ էլ լինի՝ էդ զենքը մերն է դառնա­լու։

Արդյունքում, մինչև Հայաստա­նից հարյուր հազա­րա­վոր մարդիկ արտա­գաղթում էին, պրոֆե­սորնե­րը թռչում էին Լոս Անջե­լես Ուբե­րի տաքսի քշե­լու, իսկ պահեստա­զո­րի սպա­նե­րը՝ Մոսկվա բանջա­րե­ղե­նի դախլներ բացե­լու ու ասֆալտ փռե­լու, Ադրբե­ջա­նը միլիարդա­վոր դոլարներ էր ծախսում արտերկրից տեխնո­լո­գիա­կան ոլորտի գիգանտներ բերե­լու ու ռազմա­կան արդյունա­բե­րությունը զարգացնե­լու համար։

Ես սիրում եմ քարտեզներ ուսումնա­սի­րել։ Հայրս հետա­խույզ էր, երևի իրե­նից անցած մի բան է։ Ժամե­րով կարող եմ ուսումնա­սի­րել թշնա­մու տարածքն ու հաշվել օդա­նա­վա­կա­յաննե­րի քանակն ու ռազմա­բա­զա­նե­րի տեղա­դիրքն ու հագեցվա­ծությունը։ Ինձ դրա­նով և՛ հանգստացնում եմ, և՛ անհանգստացնում։

Սակայն այդ ուսումնա­սի­րություննե­րիս մեջ մի օրի­նա­չա­փություն նկա­տե­ցի։ Թեպետ մենք 1994-ին հաղթա­նակ տոնե­ցինք ու բուն ԼՂԻՄ տարածքից զատ նաև պատմա­կան այլ տարածքներ ևս ազա­տագրե­ցինք, բայց գործը դրա­նից այն կողմ այդպես էլ առաջ չգնաց։ Հակա­ռակն էր Ադրբե­ջա­նում։

Այսպես։ Իմ յուրա­քանչյուր դիտարկման համար հրա­պա­րակմանն առանձին քարտեզ կցված կլի­նի՝ համա­պա­տասխան նշումնե­րով։

Նախ, ամե­նա­ցա­վո­տը։ Մինչ մենք հաղթա­նա­կի կենացներ կխմեինք, Ադրբե­ջա­նը արագ սկսեց վերա­կանգնել իր շփման գիծը, բայց ոչ միայն ռազմա­կան առումով։ Մենք հաճախ սիրում ենք խոսել սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րի, դրանց արտո­նություններ տրա­մադրե­լու ու պաշտպա­նունա­կությունը բարձրացնե­լու մասին և այլն, սակայն խոսքից բացի վերջին 25 տարի­նե­րին ոչինչ չի արվել։

ՆԿԱՐ 1‑ի արբանյա­կա­յին պատկե­րում հստակ երև­ում է, թե ինչ ահռե­լի աշխա­տանք է իրա­կա­նացրել Ադրբե­ջանն իր սահմաններն ամրացնե­լու ուղղությամբ, և ինչպես ենք թերա­ցել մենք։ Արցախ-Ադրբե­ջան (Ակնա­յի հատված) սահմա­նագծի շատ փոքրիկ հատվա­ծի հայկա­կան կողմում ընդա­մե­նը 3 բնա­կա­վայր է ու ամա­յի, անա­պա­տա­ցած տարածքներ։ Մինչդեռ ադրբե­ջա­նա­կան կողմում դրան հակադրվում է 23 գյուղ՝ բերրի դաշտե­րով։ Անգամ սահմա­նա­յին կարմիր գիծը կարե­լի էր չգծել։ Արբանյա­կից կանա­չի ու անա­պա­տի սահմա­նը պարզ երև­ում է։

Նկար 1

ՆԿԱՐ 2‑ում արդեն Արցա­խի և Ադրբե­ջա­նի սահմագծի մեկ այլ՝ Մարտա­կերտի հատվածն է, որտեղ հայկա­կա­կան սահմա­նա­յին 2  բնա­կա­վայրե­րին հակադրվում է ադրբե­ջա­նա­կան կողմի 26 գյուղա­կան համայնք՝ զարգա­ցած ենթա­կա­ռուցվաքնե­րով ու ծավա­լուն ցանքա­տա­րա­ծություննե­րով, տեխնո­լո­գիա­կան  գյուղատնտե­սությամբ։

Նկար 2

ՆԿԱՐ 3‑ում արդեն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի նախիջև­անյան հատվածն է, վերջին օրե­րին լարվա­ծությամբ աչքի ընկնող Երասխ համայնքով։ Արբանյա­կից անգամ ստույգ ուրվագծվում է, թե ադրբե­ջանցիք մեր կիսա­վեր ու անխնամ Երախսին Հեյդա­րա­բադ անվամբ ինչպի­սի բնա­կա­վայր են հակադրում։ Հեյդա­րա­բա­դը կոկիկ խնամված, զարգա­ցած ենթա­կա­ռուցվածքնե­րով ավան է, մինչդեռ Երասխը կարծես աֆրիկյան ինչ-որ պետության հետնա­խորշ լինի։

Նկար 3

ՆԿԱՐ 4‑ում Նախիջև­ա­նի մի հատվա­ծի արբանյա­կա­յին պատկերն է, որտեղ պարզ կարող եք դիտարկել ադրբե­ջանցի­նե­րի կողմից այնտեղ կազմա­կերպված բնա­կա­վայրե­րի խտությունը։ Ընդա­մե­նը 250 քառա­կուսի կիլո­մետր տարածքի վրա ադրբե­ջանցի­նե­րը կազմա­կերպել են 26 խիտ բնա­կեցված և զարգա­ցած ենթա­կա­ռուցվածքնե­րով բնա­կա­վայրե­րի բույլ։ Մեկը հյուսված մյուսին այնպես, որ նման է կոնգլո­մե­րա­ցիա­յի։ Գյուղատնտե­սա­կան խոշոր ցանց։

Նկար 4

ՆԿԱՐ 5‑ում, ցավոք սրտի, մենք տեսնում ենք հայկա­կան կողմի կատարյալ անտարբե­րությունը մարզա­յին զարգացման առումով։ Ադրբե­ջանցի­նե­րի համար ամե­նա­ցանկա­լի մարզի՝ Սյունի­քի հյուսի­սա­յին հատվա­ծում, Վայոց ձորից Սյունի­քի հարավ տանող ամբողջ միջա­կայքը, Հայաստա­նի ամե­նա­նեղլիկ արանքը, որը արև­ելյան սահմա­նը կապում է արևմտյան սահմա­նին՝ ամա­յություն է։ Ուղիղ գծով 26 կիլո­մետր է օկուպացված Արցա­խի սահմա­նից մինչև Նախի­ջա­նի սահման։ Շուրջ 500 քառա­կուսի կիլո­մետր հայկա­կան տարածքնե­րի վրա իրա­րից հեռու-հեռու փռված են ընդա­մե­նը մի քանի գյուղեր։ Սա ցուցիչ է։ Եթե կան գյուղեր‘ կա նաև դրանց համար պայքա­րի մղում Չկան գյուղեր‘ չկա պաշտպա­նե­լու օբյեկտ։

Նկար 5

Սովե­տա­կան Նախիջև­ա­նում՝ 1989 թվա­կա­նի տվյալնե­րով, ապրում էր 293․000 ադրբե­ջանցի։ 2020 թվա­կա­նի մարդա­հա­մա­րի արդյունքնե­րով Նախիջև­ա­նում արդեն ապրում է շուրջ 460․000 ադրբե­ջանցի․ 165․000 ադրբե­ջանցու ներհոսք է եղել ինքնա­վար մարզ։ Հիշեցնեմ, որ Նախիջև­ա­նի տարածքը 5500 քառա­կուսի կիլո­մետր է։

ԽՍՀՄ ԼՂԻՄ (խորհրդա­յին Ղարա­բա­ղի) տարածքը 4400 քառա­կուսի կիլո­մետր էր։ Մինչև պատե­րազմը այնտեղ բնակվում էր 189․000 մարդ, որոնցից 150․000՝ հայեր։

1994‑ի հաղթա­կան պատե­րա­մից հետո արդեն անկախ Արցա­խի Հանրա­պե­տության տարածքը դարձավ 11․432 քառա­կուսի կիլո­մետր (Նախիջև­ա­նից կրկնա­կի մեծ) ու այնտեղ մշտա­պես բնակվում էին 150․000 հայեր։

Այս թիվը այդպես էլ չփո­փոխվեց դրա­կան իմաստով։ Ոչ պաշտո­նա­կան տվյալնե­րով պատե­րազմից հետո արտա­հոսք սկսվեց և 150 հազար մարդ հազիվ թե ապրեր Արցա­խում։

2021 թվա­կա­նի արդյունքնե­րով Արցա­խից մնա­ցել է 3170 քառա­կուսի կիլո­մետր տարածք ու այնտեղ՝ որոշ հաշվարկնե­րով, հիմա անգամ 100 հազար մարդ չի ապրում։ Թիվը տատանվում է 80․000 բնակչի սահմաննե­րում։

Կրկին․ ինչու՞ պարտվե­ցինք պատե­րազմում։ Որովհետև Ադրբե­ջա­նին այդ հողն ավե­լի շատ էր պետք, քան մեզ։ Որովհետև նրանք Արցա­խը դարձրին երա­զանք, իսկ մենք՝ բեռ։ Որովհետև արցախցին մեզ համար «կլան» էր, իսկ իրենց համար՝ բազմազգ պետության քաղա­քա­ցի։ Որովհետև նրանք իրենց համար հորի­նե­ցին մայր Ղարա­բաղ երկրա­մաս, իսկ մենք մեզ համար՝ ավե­լորդ ծախս Արցախ։ Արցա­խի հանձնումը քաղա­քա­կան խնդիր չէր, քաղա­քակրթա­կան խնդիր էր։

Արցա­խը դարձավ հայե­րի մաշված արժե­հա­մա­կարգի զոհ։ Այս պարտությունը մեզ ցույց տվեց, որ մեր անցյա­լը ոչինչ է, եթե անգամ արժա­նա­պա­տիվ ներկա չենք կարող մեզ համար կազմա­կերպել, ուր մնաց՝ հուսա­լի ապա­գա։

Բնավ, չկարծեք, թե գովա­բա­նում եմ ադրբե­ջանցի­նե­րին, բայց փաստ է, որ իրենք ուզե­ցին ու վերցրին, իսկ մենք չուզե­ցինք ու կորցրինք։

Անկե՞ղծ։ Կուզե­նա­յի այս ամե­նը չհասկա­նալ։ Կուզե­նա­յի վերլուծել չիմա­նալ։ Կուզե­նա­յի չմտա­ծել, երևի բազմա­թիվ հայրե­նա­կիցնե­րիս պես նույնքան հանգիստ ու անհոգ լինեի։ Երևի այսքան չցա­վար․․․

Նյութը և տեքստում տեղ գտած նկարնե­րը վերցված են Դավիթ Գրի­գորյա­նի ֆեյսբուքյան էջից՝

Առնչվող Հոդվածներ