18.3 C
Yerevan

Ինքնիշխա­նության Գինը. (ՄասԳ)

Մեր թշնա­մին մեզ հակադրում է կրո­նա­կան ու ազգա­յին ծայրա­հեղ թշնա­մանք: Ի՞նչ ենք հակադրե­լու նրան՝ հումո­րա­յին էրո­տիկ սիթքո՞մ, թե քրեա-սիրա­յին սերիալ:

Արա­յիկ Մկրտումյան

Ազգա­յին Դաստիա­րա­կություն

Նախորդ հատվա­ծում մենք խոսե­ցինք կրթության ու գիտության, դրա դերի ու կարև­ո­րության մասին, իսկ այժմ շոշա­փենք ոչ պակաս կարև­որ, թեև շատ ավե­լի քիչ շեշտվող երև­ույթի՝ ազգա­յին դաստիա­րա­կության, կամ ազգա­յին կրթության մասին:

Խնդի­րը կայա­նում է նրա­նում, որ Հայաստա­նում կրթությունը գտնվում է բավա­կան վատ վիճա­կում, իսկ երբ խոսքը գնում է ազգա­յին կրթության մասին, նույնիսկ ասե­լու բան էլ չկա, թե ինչ խեղված է այդ ազգա­յին կրթություն ասվածն ընդհանրա­պես:

Բայց ամեն ինչ հերթով:

Ազգա­յին կրթություն կամ ազգա­յին դաստիա­րա­կություն ասվածն իրե­նից չի ենթադրում ինչ որ նեոֆա­շիստա­կան երև­ույթ, ինչպես պատկե­րացնում են շատ նորա­թուխ դեմոկրատներ, ու չի ենթադրում կրո­նա­կան ֆանա­տիկնե­րի դպրոց, որտեղ ծայրա­հե­ղա­կան իմամնե­րը երե­խա­նե­րին դաստիա­րա­կում են ռասիստա­կան ու շովի­նիստա­կան նացիո­նա­լիզմի ոգով:

Ո՛չ, ամենև­ին էլ ոչ: Ընդհանրա­պես «ազգա­յին» բառն արդեն իրե­նով հիմնա­կա­նում բացա­սա­կան երանգա­վո­րում է ստա­նում մեր սպա­ռո­ղա­կան դարաշրջա­նում, որտեղ խրա­խուսվում է գլո­բա­լիստա­կան ամեն ինչ ու մերժվում ազգա­յին ցանկա­ցած երև­ույթ: Հայաստա­նում ևս շատե­րը ազգա­յին դաստիա­րա­կություն ու ազգա­յին պետություն ասվա­ծը հասկա­նում են հիտլե­րիզմի ինչ որ դրսև­ո­րում ու մեզ բոլո­րիս փորձում են հավա­տացնել, որ ազգայնա­կանն ու ազգայնա­մո­լը գրե­թե նույն բանն են ու պետք է ձերբա­զատվել «ազգա­յին շղթա­նե­րից», հաշտվել բոլո­րի հետ ու ապրել խաղաղ ու զարգա­ցող աշխարհում:

Ցավն այն է, որ այս կենացնե­րին շատ են հավա­տա­ցողնե­րը, և որքան ավե­լի շատ են հավա­տում, այնքան ավե­լի են հեռա­նում ազգա­յի­նից, ինչի հետև­անքներն այսօր զգում ենք անմի­ջա­պես մեր մաշկի վրա՝ սկսած պետա­կան արտա­քին քաղա­քա­կա­նությունից մինչև օրո­րո­ցա­յին երգեր ու ֆիլմարտադրություն: Ամե­նից ծանրն իհարկե դպրոցնե­րի, այսինքն ֆորմալ, պաշտո­նա­կան կրթության մասին է:

Ցանկա­ցած մարդ կրթվում է երեք միջա­վայրում՝ ընտա­նի­քում, դպրո­ցում, շրջա­պա­տում: Այս երեքն էլ մեծ ազդե­ցություն ունեն, թե ինչպի­սին կլի­նի մարդու աշխարհա­յացքն ու տեսա­կետնե­րը հայրե­նիք, պետություն, ազգ երև­ույթնե­րի նկատմամբ:

Ուզենք, թե ոչ՝ Հայաստանն ազգա­յին պետություն է, ազգա­յին մոնոէթնիկ պետություն: Եվ այդ ազգին ազգա­յին դաստիա­րա­կություն ու կենցաղ է պետք, ազգա­յին, ոչ թե ռասիստա­կան կամ նացիո­նա­լիստա­կան:

Արդեն բազմիցս շեշտել ենք, որ Հայաստա­նում ազգա­յին դաստիա­րա­կություն չկա: Այն ինչ ասում ենք ազգա­յին դաստիա­րա­կություն, սահմա­նա­փակվում է Վարդան Մամի­կոնյա­նի, Մխի­թար Սպա­րա­պե­տի, ֆիդա­յի­նե­րի ու հայդուկնե­րի մասին կիսաա­նո­րոշ պատմություննե­րով, Տիգրան Մեծի մասին քարտե­զա­յին պատկե­րա­ցումնե­րով ու հայի՝ աստվա­ծաշնչյան սրբա­զան ներշնչանքնե­րով ու դրա­նով էլ ավարտվում է ազգա­յի­նի մասին ընդհա­նուր պատկե­րա­ցումնե­րը: Դպրոցնե­րում ոչ միայն ազգա­յին, այլև նորմալ կրթություն էլ չկա, հեռուստա­տե­սությունը ցուցադրում է ամեն ինչ բացի ընդգծված ազգա­յի­նից, շոու բիզնե­սում, գրա­կա­նության մեջ գերիշխում են կես-սիրա­յին, կես-դրա­մա­տիկ, ընդ որում բավա­կան անո­րակ ստեղծա­գործություններ:

Վիճակն անմխի­թար է նաև կինոաշխարհում: Սերիալնե­րը հիմնա­կա­նում կես-քրեա­կան, կես-սիրա­յին անո­րակ դրա­մա­ներ են, հումո­րա­յին պլա­գիատ էժա­նա­գին սիթքո­մեր: Ինսթագրամն ու տիկ-տոկը հիմնա­կա­նում կամ հումո­րա­յին են, կամ՝ էրո­տիկ, ֆեյսբուքը՝ քաղա­քա­կան:

Մի խոսքով ազգա­յի­նի մասին շատ շատ քիչ է խոսվում: Բայց ազգա­յի­նի մասին հիշում են ամեն անգամ, երբ թուրքե­րը նորից կրա­կում են սահմա­նին, որևէ բան է կատարվում, կամ երբ առիթ է լինում խոսե­լու առա­ջին քրիստոնյա լինե­լու մասին:

Իրոք ավել բան չկա:

Ազգա­յին կրթություն ասվա­ծը պիտի լիներ ու պիտի լինի պետա­կան քաղա­քա­կան ծրա­գիր, ոչ թե անհատ մարդկանց կողմից իրա­կա­նացվող հուսա­հատ ճիչ: Ֆեյսբուքում մի քանի էջով ոչինչ չես փոխի, եթե քարոզչա­կան ամե­նա­մեծ գործիքնե­րով միայն սպա­ռո­ղա­կան ժամանց է մատուցվում:

Ո՞ւր են ազգա­յին ֆիլմերն ու անի­մա­ցիա­նե­րը, սերիալնե­րը, ո՞ւր են անընդհատ տեղադրվող արձաննե­րը, տպագրվող գրքերն ու հանդեսնե­րը, անընդհատ անցկացվող հայրե­նա­սի­րա­կան համերգներն ու այլ երևույթները…չկան: Դժբախտա­բար չկան: Ստեղծվել է մի պարա­դոքս, երբ մոնոէթնիկ պետությունն ազգա­յին չէ: Տխուր է, բայց այդպես է:

-Իսկ մեր ինչի՞ն է պետք ազգա­յին կրթությունը,- հարցնում են լիբե­րալնե­րը, որոնք ազգա­յի­նի մեջ տեսնում են զանա­զան վտանգներ ու հակումներ դեպի նացիո­նա­լիզմ:

Ազգա­յին կրթությունը մեզ պետք է դիմա­նա­լու ու չկործանվե­լու համար: Մենք կարո­ղա­ցել ենք դիմա­նալ հազա­րամյակնե­րի ամե­նա­դա­ժան փորձություննե­րին միայն այն բանի շնորհիվ, որ ազգա­յի­նը մեզ համար եղել է նպա­տակ, առանց որի մենք պատճառ չէինք ունե­նա պայքա­րե­լու ազգի ու ազգա­յի­նի համար:

Հաա­յոց պատմությունն աչքի է ընկնում ոչ միայն արյունա­լի պատե­րազմնե­րով, այլ քաղա­քակրթա­կան հակադրություննե­րով: Այնպես է ստացվել, որ մեր թշնա­մի­նե­րը վերջին հազար տարում եղել են մեծ մասամբ քոչվորնե­րը: Մենք պայքա­րել ենք և՛ ռազմա­պես, և՛ մշա­կութո­րեն: Երկրա­գործ հայը պայքա­րել է անասնա­պահ մոնղո­լի դեմ, նստակյաց հայը պայքա­րել է քոչվոր կոյունլուի ու թուրքի դեմ: Մեր թշնա­մի­նե­րը տարբերվել են ոչ միայն կենցա­ղով, մշա­կույթով, այլև կրո­նով: Մեր առջև կանգնել է ամեն ինչով մեզ հակա­ռակ ուժ: Մենք կամ պիտի ոչնչա­նա­յինք ու ձևա­խեղվեինք-լուծվեինք, կամ ընդունեինք հակադրություննե­րի ճակա­տա­մարտը և ապրեինք: Մենք ընդունել ենք վերջին տարբե­րակն ու պայքա­րել:

Ի տարբե­րություն Եվրո­պա­յի, որտեղ հիմնա­կան պայքա­րը գնա­ցել է ավե­լի շատ քաղա­քա­կան պատճառնե­րով, հայե­րի պայքարն ընդդեմ իր թշնա­մի­նե­րի՝ եղել է ազգա­յին, մշա­կութա­յին ու կրո­նա­կան: Եվ այժմյան եվրո­պա­ցու համար այնքան էլ հասկա­նա­լի չէ, թե ինչու են հայերն այսքան մտա­հոգված ազգա­յին հարցե­րով ու ազգա­յին մտա­ծե­լա­կերպով, քանի որ արդեն շատ երկար ժամա­նակ է, ինչ եվրո­պա­յում չկան ազգա­յին մտա­հո­գություննե­րը: Վերջին այդպի­սի ելույթը Եվրո­պա­յում եղավ նացիստա-ֆաշիստա­կան շարժումը, և այժմ ամեն ազգա­յին խոսք եվրո­պա­ցու աչքին հիտլե­րա­կա­նություն է երև­ում:

Եթե եվրո­պա­ցի­նե­րի պարա­գա­յում դա ինչ որ տեղ հասկա­նա­լի է, ապա տհաճ է այն, որ եվրո­պա­կան լիբե­րա­լիզմը որդեգրած հայե­րը նույն վերա­բերմունքն ունեն ազգա­յին տրա­մա­բա­նության դեմ:

Ի հակադրություն լիբե­րալնե­րի, պահպա­նո­ղա­կաննե­րը, որոնք ազգա­յին գծի ջատա­գովն են, իրենց ազգայնա­կա­նությունն անում են բանա­կան անգրա­գետ ու մակե­րե­սա­յին ձևով: Հիմնա­կա­նում մի քանի կերպարնե­րի ու դեպքե­րի մասին երգե­լով ու երբեմն երբեմն համերգներ, ակցիա­ներ անե­լով:

Ազգա­յին ասվա­ծը մեծ մասամբ սահմա­նա­փակվում է մեքե­նա­յին դրոշ ամրացնե­լով ու եռա­գույն արձա­նիկներ վաճա­ռե­լով:

Ազգա­յին դաստիա­րա­կություն ասվա­ծը պետա­կան քաղա­քա­կա­նություն պիտի լինի: Մենք պիտի ունակ լինենք հասկա­նա­լու այդ ազգա­յին դաստիա­րա­կություն կոչվա­ծի ողջ էությունն ու փիլի­սո­փա­յությունը: Տարբե­րենք մակե­րե­սա­յին ցուցադրությունն ու ազգա­յին պահվածքը: Ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը պիտի լինի գործիք՝ Հայաստա­նը որպես ազգա­յին պետություն պատկե­րացնե­լու ու կառուցե­լու համար:

Միայն երգե­լով ոչնչի չես հասնի:

Օրի­նակ բերեմ հայ ազգա­յին գործիչնե­րից մեկին՝ Րաֆֆուն, որին շատե­րը ճանա­չում են միայն «Սամվել» պատմա­վե­պով: Րաֆֆի ասե­լով, պետք է հասկա­նալ «Կայծեր»-ը: Դա մի վիթխա­րի գործ է, իսկա­կան ծրագրա­յին քաղա­քա­կան վեպ, մի գործ, որի նմա­նը չունենք մինչև այսօր, ու այդ գործն այսօր գրե­թե մոռացված վիճա­կում է:

Մեկ այլ հրա­շա­լի օրի­նակ է Ռափա­յել Պատկանյա­նը, որի գործերն արգելված էին ԽՍՀՄ-ում, որպես ազգայնա­կան գործեր:

Եթե ասում ենք ազգա­յին կրթություն, դա նշա­նա­կում է, որ այդ ազգա­յին կրթություն ասվա­ծը պիտի սկսվի ընտա­նի­քից, սովո­րեցվի դպրո­ցում, քարոզվի բակում, հեռուստա­տե­սությամբ և մեդիա­յով, շոշա­փե­լի ու տեսա­նե­լի լինի ամե­նուր՝ սկսած արձաննե­րից, մինչև ամե­նա­հա­սա­րակ պաստառներ, համերգներ, ելույթներ:

Ազգա­յին կրթությունն այն փրկօ­ղակն է, որը մեզ փրկե­լու է գլո­բա­լի­զա­ցիա­յի օվկիա­նո­սում խեղդվե­լուց: Ես դեմ չեմ գլո­բա­լի­զա­ցիա­յին, բայց դա չպետք է հաստատվի հայկա­կան ազգա­յին մշա­կույթի հաշվին: Օտա­րի գործը հստակ պիտի համարվի օտար գործ, այն չպետք է սեփա­կա­նացվի: Մենք ինքներս ունենք հազա­րամյակնե­րով ձգվող մշա­կույթ, որ կհե­րի­քի մի ողջ աշխարհի, մինչդեռ այսօր «հայ»-ը շատ քիչ է հիշեցնում հայի: Այսօրվա հայի մոտ ազգա­յին ասվա­ծը նույնա­կա­նա­նում է հետամնա­ցության ու ագրե­սիվ կռվի հետ: Ազգա­յին կրթություն ասվա­ծից շատերն այնքան են վախե­նում, որ կարծում են, թե ազգա­յին պետությունը նշա­նա­կում է մի բան, որ բոլոր տղա­մարդիկ փափա­խով ու արխա­լուղով պիտի ֆիդա­յի լինեն ու կով պահեն, իսկ աղջիկնե­րը կապեն գլուխն ու բերա­նը, առա­վո­տից երե­կո ջուր կրեն ու կով կթեն: Սա նշա­նա­կում է, որ հայոց ազգա­յին գաղա­փարն ու կիսա­քոչվոր մահմե­դա­կան հետամնաց կենցա­ղը մեզ մոտ նույնացվում է, ինչը առաջ է քաշում ամե­նազզվե­լի համե­մա­տություններ:

Պետա­կան անգործությունն էլ իր հերթին ավե­լի է խորացնում այս խնդի­րը:

Եթե չունե­նանք ազգա­յին կրթություն ու ազգա­յին դաստիա­րա­կություն, կկորցնենք մեր ինքնիշխա­նության կարև­ո­րա­գույն սյունե­րից մեկը: Նպա­տակ չունե­ցող  ազգը պատճառ չի ունե­նա պայքա­րե­լու:

Մենք չպի­տի մոռա­նանք, որ մեր թշնա­մին, թուրքն ու իր կովկասյան ցեղա­տե­սակ ադրբե­ջանցին մեր թշնա­մին են և՛ մշա­կութո­րեն, և՛ կենցա­ղով, և՛ կրո­նով, և՛ ազգա­յին առումով:

Մեր թշնա­մին մեզ հակադրում է կրո­նա­կան ու ազգա­յին ծայրա­հեղ թշնա­մանք: Ի՞նչ ենք հակադրե­լու նրան՝ հումո­րա­յին էրո­տիկ սիթքո՞մ, թե քրեա-սիրա­յին սերիալ:

Մենք պիտի ունե­նանք ուժեղ տնտե­սություն, հզոր տնտե­սություն, ուժեղ ու մեծ, գաղա­փա­րի երկիր:

Մենք ուզո՞ւմ ենք մնալ ու լինի ինքնիշխան: Այդ դեպքում պարտա­վոր ենք սկսել հենց հիմիկվա­նից, հենց այս պահից: Փոխել կրթա­կան համա­կարգը՝ սկսած մանկարպարտե­զից: Շեշտը դնել ոչ թե թուրքին ատե­լու, այլ հային սիրե­լու վրա, կարև­ո­րել ամեն ինչի հայկա­կա­նը, ազգա­յի­նը: Հայ լինել, ոչ թե ազգա­նունով ու խոսե­լով, այլ հայ՝ էությամբ, մտա­ծե­լա­կերպով, աշխարհա­յացքով: Հայ լինել սկզբունքո­րեն, ոչ թե կենսա­բա­նա­կան պատա­հա­կա­նությամբ, Հայաստա­նը դարձնել նվեր, պատգամ, նպա­տակ, ոչ թե բեռ, պարտադրանք ու ծանրություն: Հայրե­նի­քը սիրել փողո­ցի մաքրությունից սկսած: Հայրե­նի­քը սիրել էությամբ ու անմնա­ցորդ:

Պերճ Զեյթունցյանն ասում էր, որ եթե ուզում ես թուրքից վրեժ լուծել, ապա նրա քթի տակ կառուցիր զարգա­ցած և ուժեղ Հայաստան:

Հայաստա­նից մարդիկ չպի­տի փախչեն: Հայաստա­նը պիտի դառնա բոլոր հայե­րի հայրե­նի­քը, իսկ Երև­ա­նը՝ ամե­նայն հայոց մայրա­քա­ղաք:

Այս ամե­նին հնա­րա­վոր է հասնել միայն ազգա­յին կրթությամբ ու դաստիա­րա­կությամբ, որպեսզի մեզնից վաղը չգո­ղա­նան մեր ազգա­յին ավանդույթներն ու ասեն դա թուրքա­կան է: Որպեսզի վաղը մենք մեզ նայե­լիս հայի տեսնենք, ոչ թե քաղա­քա­կիրթ գնչուի: Այդ ամե­նը ծանր որ տաժա­նե­լի աշխա­տանք է, բայց ապրում են միայն հաղթողնե­րը:

Դու պատրա՞ստ ես վճա­րե­լու այդ գինը հանուն հայոց անկա­խության ու ինքինշխա­նության:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ