13.5 C
Yerevan

Փոփո­խություննե­րի Շեմին

Ռուսնե­րը ոչ միայն Կովկա­սը, այլ մեծ հաշվով ռուսա­կան պետա­կա­նությունը պահե­լու այլ տարբե­րակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիա­յի միջնորդա­կան դերա­կա­տա­րումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգա­պե­տը» Ռուսաստա­նում:

Հակոբ Բադալյան

Փորձեմ համա­ռոտ, բայց էլի երկար կստացվի, որովհե­տեւ շատ ծավա­լուն, անընդհատ ծավա­լուն թեմա է:

 Ռուսաստա­նը թուլա­նում է բոլոր ճակատնե­րում, եւ վաղուց: Ռուսնե­րը վաղուց ի վիճա­կի չեն որեւէ ռեգիո­նում գերա­կա դերա­կա­տա­րության, այդ թվում իրենց համար կենսա­կան հռչակված Կովկա­սում: Նոյեմբե­րի 9‑ից հետո ռուսնե­րի համար կարեւոր է էստեղ հասնել հնա­րա­վո­րինս կառա­վա­րե­լի եւ կայուն ռեժի­մի, որպեսզի Կովկա­սում քիչ բեռ ունե­նան եւ կարո­ղա­նան զբաղվել այլ հարցե­րով, որոնք կուտակվում են: Ադրբե­ջա­նին ճնշե­լու լծակ գրե­թե չկա, քանի որ Բաքվում կա Թուրքիա: Մնում է կայունության հնա­րա­վո­րինս կանխա­տե­սե­լի ռեժի­մի հասնել Հայաստա­նի վրա ազդե­ցության միջո­ցով: Բայց, դա էլ անսահմա­նա­փակ հնա­րա­վո­րություն չէ, որովհե­տեւ ամեն այդպի­սի փորձ զգա­լիո­րեն ավե­լացնում է Ռուսաստա­նի հանդեպ մեղմ ասած բացա­սա­կան վերա­բերմունքը:

Այդ հանգա­մանքը շատ լավ պատկե­րացնում է Արեւմուտքը: Համա­ռո­տության համար ձեւա­կերպեմ այդպես հավա­քա­կա­նո­րեն, որովհե­տեւ առանձին առանձին եվրաատլանտյան բևե­ռում կան շահե­րի էական տարբե­րություննեևր: Արեւմուտքը դեմ չի լինի, որ Կովկա­սում շարունակվի այդ հարա­բե­րա­կա­նության ռեժի­մը, որը թույլ է տալիս ազդել միա­ժա­մա­նակ թե՛ Ռուսաստա­նի, թե՛ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի, թե՛ Իրա­նի վրա: Առա­վել եւս, որ այդ ռեժի­մի համար պատասխա­նատվությունը Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի վրա է: Արեւմուտքի առա­ջա­դի­մությունը դրսեւորվում է ոչ միայն տնտե­սա-քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան, քաղա­քա­ցիա­կան, տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րում, այլ նաեւ աշխարհա­քա­ղա­քա­կա­նության տեխնո­լո­գիա­նե­րի: Դրանց շնորհիվ պատասխա­նատվությունը հմտո­րեն դրվել է Ռուսաստա­նի, եւ արդեն նաեւ Թուրքիա­յի վրա: Մնում է պահել այդ վիճա­կը, ռուսնե­րին ու թուրքե­րին պարբե­րա­բար հասկացնե­լով, թե ով է լայն իմաստով իրա­կա­նում դրության տերը, եթե անգամ թվում է, թե շատ հեռու է դրությունից:

Թուրքերն իհարկե դա գիտեն ամե­նից լավ: Եվ հենց դրա շնորհիվ է, որ հասել են Ռուսաստա­նի հանդեպ տակտի­կա­կան առա­վե­լության, ստեղծե­լով մի իրա­վի­ճակ, երբ ռուսնե­րի համար հիմա դարձել են ընտրություն՝ կա՛մ Արեւմուտք, կա՛մ Թուրքիա: Ընդ որում, դա էլ Արեւմուտք է, բայց արդեն միջնորդա­վորված: Ամբողջ հարցն էն է, որ պուտինյան կառա­վարման շրջա­նում ձեւա­վորվել է Ռուսաստա­նի ներքին սոցիալ-հոգե­բա­նա­կան մի միջա­վայր, որտեղ Արեւմուտք հասկա­ցությունը նույնացվել է դավա­ճա­նության հետ:

Մինչդեռ, ռուսնե­րը ոչ միայն Կովկա­սը, այլ մեծ հաշվով ռուսա­կան պետա­կա­նությունը պահե­լու այլ տարբե­րակ չունեն, քան՝ կամ ուղիղ Արեւմուտք, կամ՝ Թուրքիա­յի միջնորդա­կան դերա­կա­տա­րումով: Այլ կերպ ասած, Թուրքիան կդառնա արեւմտյան «նահանգա­պե­տը» Ռուսաստա­նում, իհարկե շատ պայմա­նա­կան ձեւա­կերպումով: Թեեւ, մեծ հաշվով արդեն դարձել է:

Կա իհարկե Չինաստա­նը, բայց Չինաստա­նը որեւէ ընտրություն չի թողնում: Պատա­հա­կան չէ դրա­կո­նի խորհրդանշա­կան կերպա­րը՝ Չինաստա­նը կուլ է տալիս եւ վերջ, հարցը‘ դանդաղ, թե արագ: Իսկ դա գիտեն բոլո­րը: 

ԱՄՆ այժմ բոլո­րին ըստ էության հիշեցնում է այդ մասին: Այդ թվում Իրա­նին: Իրա­նում էլ, Արեւմուտք հասկա­ցությունը դարձվել է «դավա­ճա­նության»  համարժեք, իսկ օրի­նակ Չինաստա­նի հետ 5‑ամյա պայմա­նա­գի­րը փրկություն, բայց իրա­կա­նում խնդի­րը գուցե ավե­լի պարզ է՝ կամ Իրա­նը կուլ է գնում Չինաստա­նին, կամ պահում ռեգիո­նալ սուբյեկտությունն ու դերը ԱՄՆ հետ ռազմա­վա­րա­կան համա­ձայնության միջո­ցով:

Հասկա­նա­լի է, որ սա բավա­կա­նին ընդհանրա­կան ու համա­ռոտ շարադրանք է, տարբեր աստի­ճա­նի բազմա­թիվ հանգա­մանքնե­րի առկա­յությամբ: Եվ, բնա­կա­նա­բար սուբյեկտիվ դիտարկում:

Հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտը այս մեծ շրջա­նա­կում է, եւ գործնա­կա­նում այդ կոնֆլիկտը կառա­վա­րե­լի չէ թե՛ Երեւա­նից, թե՛ Բաքվից: Մենք սահմա­նա­յին լարվա­ծության որեւէ դեպքում կփնտրենք լոկալ, ընթա­ցիկ պատճառներ, մինչդեռ կոնֆլիկտի առկա­յությունը գործիք է ավե­լի մեծ խաղում, որտեղ փոքր պատճառներ ստեղծե­լը ուղղա­կի տեխնի­կա­յի հարց է:

Թե՛ Երեւա­նը, թե՛ Բաքուն ունեն մի խնդիր՝ կարո­ղա­նալ «որսալ քամին», ինչի համար անհրա­ժեշտ է ներքին տնտե­սա-ռազմա-քաղա­քա­կան դիմադրունա­կության առա­վե­լա­գույն բարձր աստի­ճա­նի ապա­հո­վում, եւ իհարկե լուռ աշխա­տանքի ունակ ուղե­ղա­յին կենտրոններ:

Մենք օրի­նակ խոսում ենք ռազմաարդյունա­բե­րության հարցում ժամա­նակ բաց թողնե­լու մասին, մինչդեռ պակաս բացթո­ղում չէ այսպես ասած «մտքարդյունա­բե­րության» բացա­կա­յությունը, ինչը հատկա­պես զգա­լի է դառնում «թեթեւ մտքե­րի» տեղե­կատվա-տեխնո­լո­գիա­կան դարաշրջա­նում:

Խոսքը  համաշխարհա­յին ուժա­յին կենտրոննե­րի հետ աշխա­տանքի «հայկա­կան պրո­դուկտ» ստեղծե­լու մասին է, առանց որի չափա­զանց դժվար է լինե­լու մանեւրը այդ մեծ շրջա­նում:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ