16.3 C
Yerevan

Մոռացված Հերոսներն Ու «Գրպա­նա­յին» Չէգև­ա­րա­նե­րը

Ու խաղա­յին ապա­րատնե­րի, գովազնե­րի, տիկ-տոկ-ինսթագրա­մի, օլիմպիա­կան խաղե­րի ու շատ և շատ ուրիշ բանե­րի արանքում՝ Լիզպոն 5‑ի տղա­նե­րը մնա­ցին մոռացված ու արհա­մարհված:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր հուլի­սի 29‑ն է: Ոչ մի հատուկ բան, եթե իհարկե չգի­տեք, թե խոսքն ինչի մասին է: Այսօր էլի շարունակվում է հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի լարվա­ծությունը, ունենք զոհեր, վիրա­վորներ: Մեր բաժին սարսա­փը չի դադա­րում:

Ամե­րի­կա­ցի­նե­րը որո­շել են զորքե­րը հանել նաև Իրա­քից, Աֆղանստա­նից արդեն հանում են, կորո­նան բարգա­վա­ճում է, իսկ պատվաստվածնե­րի միջև էլ թատրո­նի տոմսեր կխա­ղարկվեն: Հայկա­կան ներքա­ղա­քա­կան դաշտում կիսատ պռատ սպառնա­լիքներ են, դավա­ճա­նության ապա­ցույցներ, որ անընդհատ մեկը մյուսի մասին տարա­ծում է: Քաղա­քա­պետ Հայկ Մարությա­նը դեմ է, որ իր աշխա­տա­վարձը բարձրացվի…է՞լ ինչ, ախ հա, շատ կարև­որ սուպեր մեգա տեղե­կատվություն այն մասին, որ երթուղա­յիննե­րի վարորդնե­րին կարգելվի վարորդի խցի­կը զարդա­րել փայլուն սկա­վա­ռակնե­րով, խաչե­րով, աչքի հուլունքնե­րով, փափուկ խաղա­լիքնե­րով ու դա ևս մեկ ապա­ցույց է այն բանի, որ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը սատա­նա­յա­պաշտներ են: Դե գոնե ընդդի­մա­դիրներն այդ կարծի­քին են:

Հայաստա­նը պատրաստվում է նախա­գա­հել ՀԱՊԿ-ում, սա կարե­լի է սև հումոր համա­րել, հաշվի առնե­լով իրա­կա­նությունը:

Ու նաև ևս մեկ ապա­ցույց է գտնվել, այն մասին, որ Նիկոլ Փաշինյա­նը միա­ժա­մա­նակ ռուսա­կան, թուրքա­կան, ամե­րիկյան, բրի­տա­նա­կան, ֆրանսիա­կան, հրեա­կան հատուկ գործա­կալ է…

Հա, մեկ էլ 20 տարե­կա­նը լրա­ցած նորա­թուխ շատ երի­տա­սարդներ իրենց պարտքն են համա­րում հայրե­նա­սի­րա­կան խրատներ կարդալ բոլո­րի գլխին ու լուտանքներ թափել, սպառնալ, որ մենք բոլորս պատասխան ենք տալու ամեն ինչի համար: Ճիշտ է այդ ամենն անում են հիմնա­կա­նում Երև­ա­նում նստած, սուրճը սեղա­նին, պաղպա­ղա­կով ու շոգից բողո­քե­լով, բայց մեկ է, նրանք շատ բարկա­ցած են, եկեք լայքենք ու անցնենք, քանի ավե­լի չեն կատա­ղել:

Իսկ եթե լուրջ, ցանկա­նում եմ խոսել հուլի­սի 27‑ի մասին: Ոչ 2021‑ի այլ, 1983‑ի երբ Պորտուգա­լիա­յի Լիսա­բոն քաղա­քում հինգ հայ երի­տա­սարդներ պայթեցրե­ցին թուրքա­կան դեսպա­նա­տունը, բողո­քե­լով աշխարհի լռության դեմ և կրկին բոլո­րը հիշե­ցին 1915թ. սարսափնե­րի մասին և ըստ էության այդ երի­տա­սարդներն իրենց կյանքի գնով թարմացրին Հայոց Ցեղասպա­նության հարցը:

Հանուն հայրե­նի­քի իրենց կյանքը զոհած երի­տա­սարդնե­րի գործունեության հետև­անքով Հայոց ցեղասպա­նության միջազգա­յին ճանաչման հարցը պոկվեց մեռյալ կետից ու առաջ շարժվեց:

Հիմա գլխա­վոր հարցը՝ ինչո՞ւ չհի­շե­ցին Լիսա­բոնյան հնգյա­կին: Չէ, որ հենց երեկ նրանց տարե­կից զինվո­րը նռնա­կը ձեռքում սպա­սել էր, որ եթե թշնա­մին մոտե­նա, ապա պայթեցնի և՛ իրեն, և՛ թշնա­մուն: Մի՞թե չենք հասկա­նում, որ նրանք երկուսն էլ նույն կերպարներն են: Չէ՞ որ 2020թ. պատե­րազմի ժամա­նակ մենք տեսանք այդ նույն համա­ռությունն ու անձնա­զո­հությունը ու դա տեսնում ենք հենց այսօր, երբ արդեն երեք օր է, ինչ նույն անձնա­զո­հությամբ կագնած են հենց նույն թուրքի առաջ:

Բայց լիսա­բոնյան հնգյա­կին գրե­թե հիշող չեղավ: Միայն անհատ մարդիկ, այն էլ իրենց էջե­րում: Մինչդեռ ո՛չ միայն պիտի հիշվեին, այլև հիշվեին շատ ավե­լի ուժեղ ու շռնդա­լից  կերպով:  Որովհետև հենց այսօր մեզ առա­վել քան պետք են այդ կերպարնե­րը, որովհետև այսօր սահմա­նին կանգնած զինվո­րի թիկունքում կանգնած են նաև լիսա­բոնյան հերոսնե­րը:

Ինչո՞ւ չենք հիշում: Ինչո՞ւ չենք քարո­զում նրանց ամեն օր ու ամեն տեղ: Վախենո՞ւմ ենք, թե այլևս պետք չեն մեզ: Չէ որ ամեն օր կանգնում ու հառա­չում ենք, որ մեզ նժդեհներ են պետք: Ի՞նչ ենք անում, բացի Նժդե­հին կիսատ պռատ ցիտե­լով:

Վախե­նում ենք, որ մեզ կհա­մա­րեն ահա­բեկչություն քարոզո՞ղ, թե բրենդինգով պայմա­նա­վորված, լիսա­բոնյան հնգյակն այլևս ակտուալ չէ:

Ու հենց այդտե­ղից սկսվում է մեր գլխա­վոր խնդի­րը: Որովհետև այս տրա­մա­բա­նությունը ենթադրում է, որ մի որոշ ժամա­նակ անց չեն հիշվե­լու այսօրվա հերոսնե­րը: Իսկ դա մեր պատմա­կան ամնե­զիան է, հոգե­բա­նա­կան փակուղին, երբ մենք մոռա­նում ենք հենց մեզ:

Լիսա­բոնյան հնգյա­կի մասին պիտի խոսվեր որպես պայքա­րի խորհրդա­նիշ: Այդ տղա­նե­րը՝ Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմո­նի Յահնի­յան, Արա Քրջլյան և Սարգիս Աբրա­համյան, իրենք իրենց զոհե­ցին, որ հայության ու մարդկության դեմ գործված հանցանքը չմո­ռացվի, որ ճանաչվի, դատա­պարտվի, մինչդեռ նրանց հիշե­ցին հիմնա­կա­նում անհատ մարդիկ ու մի քանի էջեր:

Իսկ չէ որ այսօր մենք ցեղասպա­նության մասին խոսում ենք, վրդո­վում ենք, պահանջում ենք, դատա­պարտում ենք, բայց մեր մտքով չի էլ անցնում, որ ցեղասպա­նության մասին կարող է չհի­շեինք էլ, եթե չլի­նեին լիսա­բոնյան տղա­նե­րը:

Քարո­զարշա­վի ժամա­նակ կուսակցություննե­րը կոկորդ էին պատռում «վասն հայրենյաց», բոլո­րը խոսում, խոսում, անընդմեջ խոսում, գրում, պահանջում, արժեվորում…ու նրանցից գրե­թե ոչ ոք չհի­շեց նրանց, բայց չէ որ տղա­նե­րը իրենց կյանքը տվին՝ աշխարհի հիշո­ղությունը թարմացնե­լու համար:

Չլի­նի՞, թե այս դեմոկրա­տա­կան հեղե­ղի տակ մնա­ցած ու գրպա­նի, այսպես ասած ծալո­վի Չէ Գևա­րա­նե­րը միայն խոսում են խոսե­լու համար: Իսկ գուցե այս դեկո­րա­տիվ փրկիչնե­րը վախե­նում են, որ իրենց չնչին, կենցա­ղա­յին քաղա­քա­կան նպա­տակներն ու «հայրե­նա­սի­րությունը» վտանգի տակ կհայտնվի, եթե ինչ որ դեմոկրատ համա­րի, որ լիսա­բոնյան հնգյա­կը ահա­բեկչա­կան էր ու նրանց մասին խոսո­ղը նույնպես կհա­մարվի ահա­բե­կիչ:

Ինչ որ բան այն չէ ու դա՝ հաստատ: Մշա­կութա­յին շոկի մեջ ենք գտնվում և՛ ազգո­վի, և պետա­կա­նո­րեն: Այլևս չենք հասկա­նում, թե ում պարտա­վոր ենք հիշել, իսկ ում՝ կարող ենք մոռա­նալ:

Ու խաղա­յին ապա­րատնե­րի, գովազնե­րի, տիկ-տոկ-ինսթագրա­մի, օլիմպիա­կան խաղե­րի ու շատ և շատ ուրիշ բանե­րի արանքում՝ Լիզպոն 5‑ի տղա­նե­րը մնա­ցին մոռացված ու արհա­մարհված:

Վախե­նամ, որ տարի­ներ անց մենք այսօրվա հերոսնե­րին էլ չհի­շենք: Չէ՞ որ տվյալ պահին հնչող ակտուալ աղմուկն ավե­լի հաճե­լի է:

Լիլիթ Հովհաննիսյա­նի տեսա­հո­լո­վա­կը հինգ օրում 675 հազա­րից ավել դիտում ունե­ցավ: Երա­նի թե այդ թվի չնչին մասն իսկ ուղղված լիներ լիսա­բոնյան հնգյա­կին:

Շոկ է, բայց նույնիսկ այսօր, երբ սահմա­նին ամեն օր զոհ ու վիրա­վոր ունենք, Երև­ա­նում շատերն ապրում են բավա­կան ուրախ, զվարթ ու կարծես, թե նրանց չի էլ վերա­բերվում սահմա­նա­յին վիճա­կը, ՀՀ քաղա­քա­կան կիսա­մե­կուսացված դրությունն ու ՌԴ-Թուրքիա, տարա­ծաշրջանն իրար մեջ անդա­մա­հա­տե­լու դամոկլյան վտանգը:

Հասկա­նում եմ, լիսա­բոնյան հնգյա­կը ուրախ թեմա չէ, ինչ որ մեկի ամուսնա­լուծության նման գովազդված կամ նոր ու հիմար տեսա­հո­լո­վա­կի նման եկամտա­բեր ու գարշե­լի չէ ու գուցե հենց այդ պատճա­ռով է, որ «վասն հայրենյաց» ճղճղա­ցողնե­րի ձայնը միանգա­մից կտրվում է, երբ ստիպված պիտի լինեն կոշտ ու անմարս թեմա­նե­րի անդրա­դառնա­լու:

Իսկ լիսա­բոնյան տղա­ներն այսօր ապրում են մեզ հետ ու մեր մեջ: Նրանք սահմա­նում կանգնած ամեն զինվո­րի հոգու մի մասնիկն են ու սրտի մի խփո­ցը ու այնպես ինչպես 1983-ին, այնպես էլ դրա­նից առաջ ու հետո հայ երի­տա­սարդը պատրաստ է ընկնել, որ մենք շարունա­կենք ապրել, հիշել, գնա­հա­տել, չմո­ռա­նալ, պահանջել, տեր կանգնել…

Միայն թե, նրանք թող ներեն մեզ մեր այս երախտա­մո­ռության ու չնչին հոգսե­րի տակ կռա­ցած չնչին կերպա­րա­նե­րի համար:

Խաղա­ղություն ու փառք հանուն հայրե­նի­քի կանգնած բոլոր բոլո­րին:

Խաղա­ղություն մեզ, Հայաստա­նին ու աշխարհին:

Առնչվող Հոդվածներ