14 C
Yerevan

Սփիւռքի Պետա­կա­նացման Հրա­մա­յա­կա­նը

Հայաստա­նի Ինքնիշխա­նութիւնը իւրա­յա­տուկ հնչե­ղութիւն կը ստա­նայ իր լիի­րաւ գործընկե­րոջմով՝ Հզօր Սփիւռքով։

Մտո­րումներ Սփյուռքի Շուրջ

Մենք մշտա­պես շեշտել ենք Սփյուռքի կարև­ո­րությունը և բավա­րարվել անո­րոշ նախա­դա­սություննե­րով: Սփյուռքի կարև­ո­րությունը գումար խնդրե­լուց այն կողմ չի անցել ու մեր «Սփյուռքա­սի­րությունը» մշտա­պես կախված է եղել հենց նույն Սփյուռքից ստացված գումարնե­րի չափից: Ու քանի որ այդ գումարնե­րի մեծ մասը գրպանվել է և տեղ չի հասել, հասա­րակ հայաստանցու համար Սփյուռքը քիչ քիչ դադա­րել է մշա­կութա­յին առումով հարա­զատ լինե­լուց:

Եթե մենք մի քիչ ավե­լի լուրջ մոտե­ցում ցուցա­բե­րեինք այդ հարցին որպես պետություն, ապա Սփյուռքը ոչ թե բեռ ու մտա­հո­գություն կդառնար, ինչպես ոմանք այսօր են փորձում ներկա­յացնել, այլ Սփյուռքը կդառնար ՀՀ‑ի գլխա­վոր գործընկե­րը ողջ աշխարհում, կդառնար ամե­նա­կարև­որ տնտե­սա­կան, գիտա­կան դաշնա­կի­ցը:

Բայց… ունենք այն ինչ ունենք և այսօր հրա­մա­յա­կան է նոր ու լուրջ մոտե­ցում ցուցա­բե­րել այս հարցին: Կան բազմա­թիվ առա­ջարկություններ ու ծրագրեր: Ահա դրանցից առա­վել հետաքրքրա­կաննե­րից մեկը:

Յարութ Գալայճեան

Հայոց Ցեղասպա­նութեամբ մեր ժողո­վուրդին պարտադրուե­ցաւ ցիր ու ցան սփիւռք մը, որ 75 տարի­նե­րու կտրուածքով կատա­րեց իր պատմա­կան սրբա­զան առա­քե­լութիւնը հայա­պահպանման վիթխա­րի ջանքե­րով, Հայ Դատի հետապնդման սխրանքնե­րով եւ իր աչքե­րը Եռա­գոյնին միշտ սեւե­ռած պահե­լու վճռա­կա­մութեամբ։

Եւ սակայն, Հայաստա­նի անկա­խա­ցումէն ետք եւ 30 տարի՝ Սփիւռքը հետզհե­տէ դրսեւո­րեց ներքին յոգնա­ծութեան նշաններ  եւ երբեմն ալ հայրե­նի­քի նկատմամբ անհասկանալի յարա­բե­րութիւններ, որովհե­տեւ՝ ոչ Հայաստա­նը եւ ոչ ալ Սփիւռքը ի վիճա­կի եղան կազմա­կերպչա­կան նոր պատշա­ճե­ցումնե­րով եւ փոխա­դարձ հասկա­ցո­ղութեամբ գործընկե­րութեան նոր տարազ մը իրա­կա­նացնել։

2018-ի Յեղա­փո­խութեամբ ժողովրդա­վա­րա­կա­նա­ցած Հայաստա­նը պարտաւոր է իր յատուկ ուշադրութեան առարկան դարձնել Սփիւռքը եւ համա­կարգա­յին փոփո­խո­թիւննե­րով զայն վերա­ծել Հայաստա­նեան Մնա­յուն Արժէ­քի։

Ժամա­նակն է նաեւ, որ Սփիւռքը ներքին հոգե­փո­խութեամբ մը դուրս գայ կուսակցա­կան հովա­նաւո­րակչա­կա­նութե­նէն եւ ընդունի Հայաստա­նի վերահսկո­ղութիւնը յատկա­պէս կրթամշա­կութա­յին եւ ընկե­րատնտե­սա­կան ոլորտնե­րուն մէջ։

Մէկ խօսքով, Հայաստա­նի Ինքնիշխա­նութիւնը իւրա­յա­տուկ հնչե­ղութիւն կը ստա­նայ իր լիի­րաւ գործընկե­րոջմով՝ Հզօր Սփիւռքով։

Սփիւռքը պիտի դառնայ Հայաստա­նին ուղե­ղուժ եւ տնտե­սա­կան ներդրումներ մատա­կա­րա­րո­ղը. իսկ Հայաստա­նը՝ անոր հզօ­րացման Արիւնա­տար Երա­կը։

Առնչվող Հոդվածներ