16.3 C
Yerevan

Ինքնիշխա­նության Գինը.(Մաս Դ)

Բարի ցանկություննե­րը շատ քիչ են պետությունը կառա­վա­րե­լու, բայց միանգա­մայն բավա­րար են այն կործա­նե­լու համար: Անգրա­գի­տությունը սպա­նում է Հայաստա­նը:

Արա­յիկ Մկրտումյան

Կառա­վա­րում

Ամեն պետություն նախ և առաջ աչքի է ընկնում իր պետա­կան համա­կարգով, կառա­վարման հմտություննե­րով ու կառա­վարման լծակնե­րի արդյունա­վետ ու ճիշտ կիրառմամբ: Եթե կառա­վա­րումն արդյունա­վետ չէ, ապա այդ պետությունն անպայման ձախո­ղե­լու է, նույնիսկ եթե ունե­նա աշխարհի ողջ հարստություննե­րը: Դրա օրի­նակնե­րը բազմա­թիվ են ու դեռ շատ անգամներ մարդկությունն ակա­նա­տես կլի­նի վատ կառա­վարման աղե­տա­լի հետև­անքնե­րին:

Մենք ինքներս հենց այսօր տեսնում ենք վատ կառա­վարման ողջ սարսա­փը: Հենց այսօր այն ինչ տեղի է ունե­նում ՀՀ Ազգա­յին Ժողո­վում, ցավա­լի ցուցիչ է, թե ինչ վիճա­կում է գտնվում Հայաստա­նը՝ որպես պետություն:

Հայաստա­նի անհա­ջո­ղություննե­րի ու դժվա­րություննե­րի մասին խոսե­լիս մենք սովո­րա­բար նշում ենք տնտե­սա­կան կիսաա­վերված վիճա­կը, մասնա­կի շրջա­փա­կումը, ծովա­յին ելքեր չունե­նալն ու էլի հազար ու մի բան, բայց շատ քիչ ենք խոսում, մեր կառա­վարման որա­կի մասին: Եթե կարծում ենք, որ Հայաստա­նը հաջո­ղե­լու է ամեն ինչում նավթ ու ծով ունե­նա­լով ու մնա­լով կառա­վարման նույն մակարդա­կի վրա, ապա շատ ենք սխալվում:

Աշխարհում չի եղել այնպի­սի հարուստ երկիր, ինչպի­սին ԽՍՀՄ‑ն էր: ԽՍՀՄ‑ն ուներ ամեն ինչ ու այդ ամեն ինչից ուներ շատ շատ: Տարածքով ամե­նա­մեծն էր, բնա­կան հարստություննե­րի ահռե­լի պաշար ուներ, հարյուր միլիո­նա­վոր բնա­կիչներ, մոլո­րա­կի ամե­նա­մեծ բանակնե­րից մեկը, միջուկա­յին գերտե­րություն, ուժեղ գիտություն և կայուն կրթա­կան համա­կարգ: Բայց այդ կայսրությունը երբեք չկա­րո­ղա­ցավ մրցակցել եվրո­պա­կան տերություննե­րի ու ԱՄՆ‑ի հետ: Ամե­նի պատճա­ռը վատ կառա­վա­րումն էր: Տնտե­սությունից մինչև ներքին սպառման քաղա­քա­կա­նություն՝ ԽՍՀՄ-ում վատ վիճա­կում էր գտնվում: ԽՍՀՄ‑ը քանդվեց ոչ թե թշնա­մա­կան բանակնե­րի հզո­րությունից, այլմո­լո­րա­կա­յին հարձա­կումից կամ բնա­կան աղե­տից, այլ իր իսկ վատ կառա­վա­րումից: Վատ կառա­վա­րումը 1991թ. ավարտին հասցրեց այն, ինչ 1941թ. փորձե­լի էին անել գերմա­նա­կան բանակնե­րը: Գերմա­նա­կան սարսա­փե­լի հարձակմա­նը դիմադրած կայսրությունը չկա­րո­ղա­ցավ դիմա­նալ մեկ ռուբլի ավել ունե­նա­լու գայթակղությա­նը:

ԽՍՀՄ‑ը կարող է շատ լավ օրի­նակ լինել աշխարհի բոլոր պետություննե­րի՝ մասնա­վո­րա­պես Հայաստա­նի համար, որը գտնվե­լով սոցիա­լիստա­կան ճամբա­րում ու յուրացնե­լով վատ կառա­վարման բոլոր հմտություննե­րը, այդպես էլ ի վիճա­կի չեղավ խորը ու վերլուծա­կան մակարդա­կով պետության ու պետա­կան կառա­վարման լրջություն հասկա­նալ: Հայաստա­նի կառա­վա­րումն իրա­կա­նացվեց այնպես, ինչպես սովե­տի տարի­նե­րին ղեկա­վարվում էր որևէ ոչ այնքան կարև­որ գործա­րան, կամ էլ գյուղա­կան ֆերմա: Մինչև հիմա էլ բյուրոկրա­տիան ու միջին օղակնե­րի բացա­կա­յությունը քաղցկե­ղի պես քայքա­յում են պետա­կան ոլորտ ասվա­ծը: Ցանկա­ցած քիչ թե շատ լուրջ դրության ժամա­նակ մենք հայտնվում ենք խառնաշփո­թի մեջ, ուր ոչ ոք չի հասկա­նում, թե ինչ է պետք անել:

Մի օրի­նակ բերեմ: Կարգուկա­նո­նի կարև­ո­րությունը ես հասկա­ցա դեռևս զինվո­րա­կան ծառա­յության տարի­նե­րին, երբ մեզ բացի կրա­կե­լուց ու քայլերթ անե­լուց, սովո­րեցնում էին «տագնապ» կոչվող վարժություննե­րը: Իդեա­լա­կան չէր իհարկե, բայց ամեն դեպքում մենք գիտեինք թե երբ ով ինչ պիտի անի ու երբ հնչում էր ուսումնա­կան տագնա­պի ազդանշա­նը, մենք ոչ թե խելա­գարված վազում էինք աջ ու ձախ և բղա­վում, այլ հստակ ու գիտակցված քայլե­րով, միմյանց հետ համակցված աշխա­տե­լով անում էինք պետք եկա­ծը: Ոմանք տեղա­փո­խում էին արկղեր, ոմանք՝ զինամթերք, մի դասա­կը գնում էր զենք ստա­նա­լու, մյուս դասակն այդ ժամա­նակ տնտե­սա­կան ապրանքներն էր դասա­վո­րում ու այդպես շարունակ: Ու կարճ ժամա­նակ հետո ողջ գունդը արդեն իր նախնա­կան պատրաստությունը տեսած ու գործն արած, սպա­սում էր պայմա­նա­կան թշնա­մուն: Մենք գիտեինք, թե ինչ պիտի անենք ու դա մեր ամե­նա­մեծ զենքն էր: Այդ զենքի անունը կարգ ու կանոն է: Եվ այդ կարգ ու կանո­նը կատարվում էր լավ կառա­վարմամբ: Ամեն սխա­լի ժամա­նակ մենք իսկույն հասկա­նում էինք, թե որ վրի­պումը մեզ ինչ փորձանքի մեջ էր գցե­լու և փորձում էինք հաջորդ անգամ ավե­լի լավ կատա­րել առա­ջադրանքը: Բայց մենք չգի­տեինք, թե հաջորդ անգամ տագնա­պը ուսումնակա՞ն է լինե­լու, թե մարտա­կան: Նույնն է կառա­վարման ոլորտում: Երբեք չգի­տես, թե վաղն ինչ կլի­նի:

2020թ. պատե­րազմը ցույց տվեց, որ մենք պատե­րազմին պատրաստ չէինք ու ոչ թե շարքա­յի­նը պատրաստ չէր, այլ գենե­րալն ու նախա­րա­րը: Ճակա­տի մի գծում զինվորնե­րը օրե­րով ուտե­լիք չէին ստա­նում, իսկ մեծ քանա­կությամբ սննդամթերք փտում էր պահեստնե­րում, կամ որևէ դիրքում բազմա­թիվ սաղա­վարտներ կային, իսկ ճակա­տի մեկ այլ գծում անգամ զենքը չէր հերի­քում: Դա այն պատճա­ռով, որ չկար նորմալ ու գրա­գետ կառա­վա­րում, այսինքն շտա­բը չէր աշխա­տում այնպես, ինչպես պիտի աշխա­տեր: Դա էլ այն պատճա­ռով, որ 1991թ. սկսած ՀՀ-ում կառա­վարման լծակնե­րը մշտա­պես եղել են ոչ պրոֆե­սիո­նալ, շատ դեպքե­րում կիսագրա­գետ մարդկանց ձեռքում, ովքեր եթե ուզե­նա­յին էլ, չէին կարող լավ աշխա­տել, որովհետև չունեին բավա­րար հմտություն ու փորձ:

Պետությունը կառա­վա­րե­լու համար միայն ցանկությունը քիչ է, կարո­ղա­նալ է պետք: Հայաստա­նի գլխա­վոր դժբախտություննե­րից մեկը կրթա­կան ցածր ցենզն է: Կրթության մասին արդեն իսկ խոսել ենք, բայց ցանկա­նում եմ նորից հիշեցնել ու շեշտել, որ այդ ցածր մակարդա­կի հետև­անքը ցածր որա­կա­վո­րումն է և վատ կառա­վա­րումը: Անգրա­գի­տությունը սպա­նում է Հայաստա­նը: Սկսած ամե­նա­բարձր օղակնե­րից մինչև փողո­ցում աղբ թափե­լը մեզ մոտ ջախջախված վիճա­կում է: Բոլո­րը գիտեն, թե ինչ զզվե­լի խնդիր է դառնում պետա­կան որևէ հիմնարկից ինչ որ թուղթ ստա­նա­լը: Աշխա­տա­կիցնե­րը մշտա­պես անհա­սա­նե­լի են, ամեն ինչ արվում է կիսատ պռատ և բավա­կան ուշա­ցած: Հայաստա­նի գլխա­վոր խնդիրնե­րից մեկը հենց դա է: Ոչ ոք իր տեղում չէ: Մենք չունենք միջին օղակներ, որոնք կիրա­կա­նացնեին հսկման ու զսպման մեխա­նիզմ վերին ու ներքին շերտե­րի մեջ:

Մի պահ թողնենք Հայաստանն ու գնանք սոցիա­լիստա­կան խմո­րումնե­րի դարաշրջան, երբ Եվրո­պա­յում ամե­նուր բողոքներ, ցույցեր ու բախումներ էին ու հասա­րակ աշխա­տա­վորնե­րը պայքա­րում էին իրենց իրա­վունքնե­րի համար: Այն ինչ ծնվեց այդ պայքա­րի արդյունքում ու մինչև հիմա էլ արդյունա­վետ կիրառվում է Եվրո­պա­յում ու Արևմուտքում, բայց ձևա­կան դարձավ ԽՍՀՄ-ում, իսկ Հայաստա­նում ընդհանրա­պես մոռացվեց, դարձավ միջին օղա­կի խորհրդա­նիշ: Խոսքն իհարկե գնում է արհմիություննե­րի, կամ ինչպես մենք ենք ասում «պրոֆմիություննե­րի» մասին:

Կարճ արհմիության մասին՝

Արհմիությունը (կամ՝ արհեստակցա­կան միությունը) որո­շա­կի ոլորտի, արդյունա­բե­րության կամ կազմա­կերպության աշխա­տողնե­րի միա­վո­րում է, որը ստեղծված է արհմիության անդամնե­րի շահե­րի (վարձատրության, աշխա­տանքա­յին պայմաննե­րի, սոցիա­լա­կան երաշխիքնե­րի և քաղա­քա­կան ստա­տուսի բարե­լավման) ներկա­յացման ու առաջխա­ղացման համար՝ հիմնա­կա­նում կոլեկտիվ բանակցություննե­րի միջո­ցով: Առա­ջին արհմիություննե­րը ստեղծվել են Մեծ Բրի­տա­նիա­յում՝ 18-րդ դարում:

Եթե ավե­լի պարզ, ապա արհմիություննե­րը նախա­տեսված են աշխա­տո­ղի իրա­վունքնե­րը  պաշտպա­նե­լու համար, այսինքն զսպող մեխա­նիզմի դեր են կատա­րում: Արևմուտքում արհմիություննե­րը կարո­ղա­նում են մեծ մասամբ կատա­րել իրենց առա­քե­լությունը, իսկ ահա Հայաստա­նում ոչ միայն ոչ մի ֆունկցիա չունեն, այլև աշխա­տող մարդկանցից շատերն անգամ չգի­տեն այդ հրա­շա­լի ստի մասին:

Արհմիություննե­րի օրի­նակն ինքնա­կա­ռա­վարման լավ տեսակ է, որը պաշտպա­նե­լով աշխա­տողնե­րին իրա­րից ու գործա­տուից, նաև վերահսկում է այդ աշխա­տանքը: Կոպիտ ասած, դա այն օղակն է, որը թույլ է տալիս հրա­շա­լիո­րեն ինքնա­կա­ռա­վարվել ու դա ավե­լի է կարև­որվում, ասենք գործա­րա­նը տվյալ պահին չունի ղեկա­վա­րություն կամ տնօ­րեն:

Պատկե­րացրեք, որ արհմիություններ կան բոլոր աշխա­տա­վայրե­րում և լավ են կատա­րում իրենց ֆունկցիան:

Ու պատկե­րացրեք նաև որ պաշտպանված միջին օղա­կը արդյունա­վետ է աշխա­տում: Պետությա­նը մնում է միայն  պահպա­նել այդ մեխա­նիզմը: Բայց երբ այդ ամե­նը չկա, կառա­վա­րումը դառնում է քաոս, այսինքն այնպես, ինչպես Հայաստա­նում է:

Այսօր Հայաստա­նում միջին օղա­կը սեղմված է ներքևի ու վերևի արանքում, միջին օղա­կը պարտա­վոր է բավա­րա­րել « շեֆին» ու հսկել «ենթա­կա­յին»: Մտեք ցանկա­ցած խանութ կամ այլ տեղ և հարցեք մենե­ջե­րին, թե ինչպես է գնա­հա­տում իր աշխա­տանքն իրա­կա­նում: Նրանք բոլո­րը զզված են իրենց աշխա­տանքա­յին չգրված պարտա­կա­նություննե­րից:

Իսկ հիմա պատկե­րացրեք, որ եթե փոքր գործա­րա­նում կամ խանութում են առա­ջա­նում այդ խնդի­րե­րը, էլ ինչքան ահա­վոր է վիճա­կը պետա­կան մասշտա­բում:

Վատ կառա­վա­րումը կսնանկացնի ամե­նա­հա­րուստին և լավ կառա­վա­րումը կարող է քարից ջուր հանել:

Եթե Հայաստա­նում կառա­վարման ոլորտը սկզբունքա­յին բարե­փո­խումնե­րի չենթարկվի, ապա Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երբեք չի կայա­նա որպես պետություն: Իսկ դա հնա­րա­վոր է միայն գիտակցված արդյունա­վե­տության, այսինքն կրթա­կան հմտության շնորհիվ: Բարի ցանկություննե­րը շատ քիչ են պետությունը կառա­վա­րե­լու, բայց միանգա­մայն բավա­րար են այն կործա­նե­լու համար: Անգրա­գի­տությունը սպա­նում է Հայաստա­նը:

Վատ մենեջմենթի հետև­անքն է նաև չաշխա­տող օրենքն ու չպահպանվող կարգ ու կանո­նը: Ինչո՞ւ չի պահպանվում օրենքը: Որովհետև այն դեռևս գիտակցված անհրա­ժեշտություն չէ այլ ընդա­մե­նը դեկո­րա­տիվ առկա­յություն: Ինչպես նշում էր լատի­նա­մե­րիկյան մի գրող. «Հիվանդ ու մեռնող պետությունը կուտա­կում է օրենքներն այնպես, ինչպես մահա­ցու հիվանդը՝ դեղեր»:

Ու հիշեք, պետության համար ամե­նավտանգա­վոր մարդիկ բարձր մոտի­վա­ցիա ու ցածր որա­կա­վո­րում ունե­ցողներն են:

Մենք պատրա՞ստ ենք հանուն մեր մեր պետության կայացման  վճա­րել այս գինը:

Առնչվող Հոդվածներ