14.8 C
Yerevan

Ո՞ւր են Հայա­շունչ Ֆիլմե­րը

Նման կերպ շարունա­կե­լու պարա­գա­յում մենք մի քանի տասնամյակ հետո գուցե վախով նկա­տենք, որ Դավիթ Բեկը վերածվել է ինչ որ թուրք զորա­վար «Դավութ Բեգի», իսկ Մխի­թար Սպա­րա­պե­տը՝ ադրբե­ջանցի խիզախ հրա­մա­նա­տար «Մուխթար Սերասկյա­րի»:

Արա­յիկ Մկրտումյան

Ազգա­յին դաստիա­րա­կության մասին խոսե­լիս մենք բախվում ենք երկու խոշոր խնդրի՝

  1. Ազգա­յին թեմա­նե­րի մատուցման հնաոճ սկզբունքը
  2. Օտար թեմա­նե­րի չափից ավե­լի շատ առա­տությունն ու տարա­ծումը

Ամե­րի­կա չեմ հայտնա­գործի, եթե ասեմ, որ այսօր ՀՀ տարա­ծում ցուցադրվող ու հասա­նե­լի ֆիլմե­րի, մուլտֆիլմե­րի, գրքե­րի ու հաղորդումնե­րի, սեմի­նարնե­րի, քննարկումնե­րի մեծ մասն ուղղա­կի ոչ մի կապ չունի Հայաստա­նի հետ:

Հայաստա­նում ֆիլմեր հիմնա­կա­նում դիտում են ռուսա­կան կայքե­րում, ռուսե­րե­նով, ավե­լի քիչ թվով մարդիկ դիտում են ամե­րիկյան կամ անգլիա­կան հայտնի սերիալներ ու ֆիլմեր: Կա՛մ անգլե­րե­նով, կա՛մ ռուսե­րե­նով:

 Հեռուսա­տե­սությամբ ցուցադրվող ֆիլմե­րի ու սերիալնե­րի 90 տոկո­սը ոչ մի կապ չունի Հայաստա­նի հետ: Գեղարվեստա­կան ֆիլմե­րը 95 տոկո­սը չգի­տես ինչու ցուցադրվում է ռուսե­րե­նով: Թարգմանվում են հիմնա­կա­նում սերիալնե­րը, որոնք ունեն հնդկա­կան ու լատի­նաա­մե­րիկյան ծագում: Վերջին տարի­նե­րին շատա­ցել են հայկա­կան արտադրության սերի­լա­ներն ու հումո­րա­յին սիթքո­մե­րը, որոնք շատ հաճախ ոչ մի յուրա­հա­տուկ բան չունեն ու ինքնա­տիպ չեն, մեծ մասամբ կրկնում են ռուսա­կան ու արևմտյան ֆիլմե­րի ու հեռա­հա­ղորդումնե­րի նյութը:

Նույնն է մուլտֆիլմե­րի պարա­գա­յում: Նույնն է գրա­կա­նության ու սեմի­նար-քննարկում-ֆորումնե­րի պարա­գա­յում:

Գրվում են ամեն տեսակ գրքեր, որոնց մեծ մասը լոկալ ու անձնա­կան թեմա­նե­րով են, իսկ նրանք, որոնք Հայաստա­նի մասին են, ապա հայա­շունչ չեն:

Ամեն անգամ այս թեման բարձրացնե­լիս մենք հանդի­պում ենք մի քանի տարածված կարծիքնե­րի, որ «մենք այդքան փող չունենք, որ հայկա­կան Գլա­դիա­տոր նկա­րենք», «մարդիկ սիրում են հնդկա­կան ու հայկա­կան սերիալնե­րը», «Հայաստա­նում նորմալ վիճակ չկա, որ հայկա­կան լավ մուլտեր նկա­րենք», «մարդկանց հետաքրքիր չէ»:

Իսկ ո՞վ ասաց, որ մարդկանց հետաքրքիր չէ, կամ որ մարդիկ ազգա­յին թեմա­յով ֆիլմի փոխա­րեն նախընտրում են հնդկա­կան սերիալ նայել: Դա կեղծ ու անբան կարծիք է: Ի՞նչ է մատուցվել մարդկանց: Այդ ե՞րբ ազգա­յին թեմա­նե­րով մուլտերն ու ֆիլմե­րը չընդունվե­ցին:

Վիճա­կը պարզ է: Չեն նկարվել, դրա համար էլ մարդիկ չեն նայում: Չեղա­ծի ի՞նչը նայես: Նկա­րա­հանվել են միայն մի քանի ֆիլմեր ինչպես օրի­նակ Գարե­գին Նժդե­հը, Կյանք ու կռիվ և ևս մի քանի բան, կամ մուլտֆիլմե­րից՝ կոմե­դիա­յի ժանրում «Անա­հի­տը»: 7–8 տարի տևեց մինչև հասա­րա­կությա­նը ներկա­յացրին Սասունցի Դավթի մասին մուլտֆիլմը:

Կարող եմ հաստատ ասել, որ շատ շատե­րը մեծ հաճույքով են դիտել հայկա­կան այդ ֆիլմերն ու մուլտֆիլմե­րը և էլի մեծ հաճույքով կդի­տեն, եթե լինի: Նաև կկարդան հայա­շունչ գրքեր: Ու եթե չեն կարդում կամ դիտում հայկա­կան ու հայա­շունչ գրքեր ու ֆիլմեր, ապա դա այն պատճա­ռով, որ դրանք ուղղա­կի չկան:

Իսկ ինչո՞ւ չկան: Այդ հարցն ունի բավա­կան տհաճ պատասխան: Փող չկա, կամ էլ այնքան եկամտա­բեր չէ, որքան կոմե­դիա­ներն ու սերիալնե­րը:

Արտադրողնե­րը նախընտրում են նույն կենցա­ղա­յին թեման ծամեն-ծամծմեն սերիալնե­րում, կոմե­դիա ֆիլմե­րում, որոնք դրանք համե­մա­տա­բար էժան են և լավ փող են բերում, իսկ պատմա­կան որևէ ֆիլմ նկա­րա­հա­նե­լու համար ավե­լի մեծ բյուջե է անհրա­ժեշտ ու նորմալ դերա­սա­նա­կան կազմ ու տեխնի­կա: Սերիա­լա­յին դերա­սաննե­րից շատ շատե­րը կնա­խընտրեին խաղալ հայա­շունչ ֆիլմե­րում ու երբ առիթ է լինում, նրանք շատ լավ են իրենց դրսև­ո­րում այդ պարա­գա­յում: Բայց միևնույն է, ֆիլմե­րը չկան: Բիզնեսմե­նի համար հայրե­նի­քը լավն է, եթե փող է բերում: Բայց Հայաստա­նում նույնիսկ այն չեն հասկա­նում, որ կարե­լի է նորմալ հայա­շունչ մի բան նկա­րա­հա­նել ու համ բնակչությա­նը որա­կով ֆիլմեր մատուցել, համ էլ փող աշխա­տել: Նրանք արդեն սովո­րել են, որ կարե­լի է սիրո մասին հերթա­կան անո­րակ սերիա­լը նկա­րել մի քանի տարի շարունակ ու շատ լավ գիտեն, որ մարդկանց մի մեծ մասը շարունա­կե­լու է դա դիտել, որովհետև ուրիշ բան չկա:

Այդ երբվանի՞ց Հայաստա­նում հնդկա­կան մշա­կույթը դարձավ այդքան սիրե­լի ու գերա­գահ հայկա­կա­նի նկատմամբ: Այն պահից սկսած, երբ հնդա­կան սերիալնե­րով հեղե­ղե­ցին հայկա­կան հեռուսաա­լիքնե­րը:

Իսկ մենք տեղյա՞կ ենք, թե ինչ է կատարվում մեր հարև­ան Թուրքիա­յում, Ադրբե­ջա­նում: Տեղյա՞կ ենք, թե ամեն տարի քանի պատմա­կան ֆիլմ ու սերիալ են նկա­րա­հա­նում նրանք ու սեփա­կան բնակչությա­նը զինում ազգա­յին ինքնա­գի­տակցությամբ, քանի դեռ Հայաստա­նում նույն դերա­սաննե­րը դեմքի նույն արտա­հայտությամբ ու նույն նախա­դա­սություննե­րով մի սերիա­լից անցնում են մյուսը:

Վստահ եմ, որ բոլորս էլ տեսել ենք հայկա­կան ապրանքա­նիշնե­րի կամ Հայաստա­նում գործունեություն ծավա­լող բրենդնե­րի գովազդնե­րը: Դրանք շատ մեծ որա­կով են, հրա­շա­լի լուսա­վո­րությամբ, ընտիր ռեկվի­զի­տով ու բավա­կան որակյալ անի­մա­ցիա­յով: Այսինքն ի՞նչ է ստացվում՝ լավ ֆիլմ ու մուլտ չենք կարո­ղա­նում նկա­րա­հա­նել, իսկ լավ գովազդ կարո­ղա­նում ենք:

Պարզ է, որ այստեղ հնա­րա­վո­րության հարցը չէ, այլ ցանկության: Նաև պարզ է, որ ցանկության դեպքում հայե­րը ևս կարող են հրա­շա­լի ֆիլմեր ու մուլտֆիլմեր նկա­րել: Բայց չեն անում: Որովհետև դրա­նից միանգա­մից փող չի գալիս, որովհետև անո­րակ ու էժան զիբիլ արտադրելն ավե­լի ձեռնտու է: Ավե­լի ձեռնտու է դերա­սաննե­րին ամեն սերիա­յի համար 5–20 հազար դրամ տալ ու եթեր զբա­ղեցնել, այդ աղբը մատուցել հասա­րա­կությանն ու գերշա­հույթ ստա­նալ, քան թե փորձել իրոք հայա­շունչ մի բան ստեղծել:

Լուսա­հո­գի Արտակ Մովսիսյա­նը մեծ ջանքե­րի գնով կարո­ղա­ցավ մի քանի փաստա­վա­վե­րագրա­կան ֆիլմեր ստեղծել՝ «Տիգրան Մեծ», «Արտա­վազդ», «Հռո­մից հին մայրա­քա­ղա­քը» և այլն: Այդ ֆիլմե­րը հազա­րա­վոր մարդիկ են դիտել, շատ են հավա­նել և երա­զանքով ասում են, երա­նի էսպես բաներ շատ լինեին:

Թուրքա­կան ընկե­րություններն իրար հերթ չտա­լով նկա­րա­հա­նում են ֆիլմեր ու սերիալներ ու թուրքա­կան տարրը հասցնում մինչև երկինք: Նրանք իրենց ֆիլմե­րում թուրքե­րին ներկա­յացնում են ազնիվ, խիզախ, պայքա­րող, նրանք ֆիլմե­րում այնպես քարոզ են անում, որ թուրքը իրեն հպարտ զգա թուրք լինե­լու համար: Ես դիտել եմ այդպի­սի մի քանի ֆիլմեր և պետք է ասեմ, որ դրանք բավա­կան տպա­վո­րիչ են:

Դուք դեռ զարմանո՞ւմ եք, թե ինչու են թուրքե­րը մեզ հաղթում:

Ու ամե­նա­ցա­վա­լին այն է, որ հայոց պատմա­կան թեմա­նե­րով ֆիլմե­րի մեծ մասը նկա­րա­հանվել է ապազգա­յին համարվող ԽՍՀՄ-ում: Թեև այդ ֆիլմե­րի մեծ մասը այնքան էլ արդա­րա­ցիո­րեն չի ներկա­յացնում պատմա­կան իրա­դարձություննե­րը, բայց ամեն դեպքում հայե­րը Դավիթ Բեկին ու Մխի­թար Սպա­րա­պե­տին էկրա­նի վրա տեսնում են միայն խորհրդա­յին ժամա­նակվա ֆիլմե­րում: Սա նորմա՞լ է:

Ո՛չ: Նորմալ չէ: Մենք շարունա­կում ենք հենց հիմա էլի ու էլի կորցնել ու կորցնել: Կորցնել ժամա­նա­կը, մշա­կույթը: Հիմա Դավիթ Բեկի մասին ինչո՞ւ ֆիլմ չի նկա­րա­հանվում: Ախ հա՜, երևի այն պատճա­ռով, որ հայե­րը հնդկա­կան սերիալներ շատ են սիրում:

Հիմա, երբ Արցա­խի մի մեծ մասը կորցրել ենք ու վտանգ է սպառնում Սյունի­քին, փոխա­նակ գոնե մի կարճ անի­մա­ցիա նկա­րեն Սյունի­քի պահա­պան Դավիթ Բեկի ու Մխի­թար Սպա­րա­պե­տի մասին, գոնե մի տեսա­հո­լո­վակ, շարունա­կում են իրենց քրեա-օլի­գարխիկ սերիալներն ու հիմար հումո­րա­յին էժա­նա­գին շոունե­րը, մինչդեռ թուրքերն ու ադրբե­ջանցի­ներն իրենց բնակչությա­նը համո­զել են, որ Արցախն ու Սյունի­քը իրենց դարա­վոր հայրե­նիքն է:

Մենք ինչ որ ընդարմության մեջ ենք, մեզ ինչ որ բացա­ռիկ կուրություն ու խլություն է պատել: Նման կերպ շարունա­կե­լու պարա­գա­յում մենք մի քանի տասնամյակ հետո գուցե վախով նկա­տենք, որ Դավիթ Բեկը վերածվել է ինչ որ թուրք զորա­վար «Դավութ Բեգի», իսկ Մխի­թար Սպա­րա­պե­տը՝ ադրբե­ջանցի խիզախ հրա­մա­նա­տար «Մուխթար Սերասկյա­րի»:

Մենք պատրա՞ստ ենք դրան: Պատրա՞ստ ենք կորցնել նախ մեր տարածքը, իսկ հետո նաև մեր հիշո­ղություննե­րը:

Առնչվող Հոդվածներ