16.2 C
Yerevan

Հարցազրույց Քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի Հետ

Հայաստա­նին Նոր Սփյուռք է պետք՝ իր կրթա­կան, ֆինանսատնտե­սա­կան և այլ սկզբունքնե­րով: «Բոլոր երկրնե­րը ձգտում են Սփյուռք ունե­նալ»:

Երեկ‘ օգոստո­սի 12-ին, ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը ՍիվիլՆեթ ‑ի «Զարկե­րակ» հաղորդա­շա­րի վարող Արէն Քերթե­շեա­նի հետ հարցազրույցում ներկա­յացրեց, թե ինչ իրա­վի­ճակ է տիրում ֆրանսիա­կան արտա­քին դիվա­նա­գի­տա­կան ճակա­տում և թե ինչ սկզբունքնե­րով է Ֆրանսիան փորձում վերա­կանգնել Մինսկի խմբի ձևա­չափն ու արդյո՞ք որպես միջնորդ ի վիճա­կի է իրա­վի­ճա­կը հարթեցնե­լու իր բաժինն ունե­նա­լու տարա­ծաշրջա­նա­յին կարև­որ հարցե­րում:

Կայծ Մինասյա­նը հերքեց շրջա­նառվող այն կարծիքներն ու տեսա­կետնե­րը, թե Ֆրանսիան Ռուսաստա­նի դեմ է աշխա­տում և ընդգծեց, որ ի տարբե­րություն բրի­տա­նա­կան քաղա­քա­կա­նության, որն ունի կլա­նող ու ճնշող սկզբունք, Ֆրանսիան փորձում է «լավ լինել բոլո­րի հետ» և միա­ժա­մա­նակ ներկա­յություն ապա­հո­վել բոլոր գործընթացնե­րում: Ֆրանսիան այսօր ակտի­վո­րեն փորձում է հետ բերել գաղութա­յին ժամա­նակնե­րի իր ազդե­ցությունը, բայց հիմա իհարկե ռազմա­կան ձևա­չափն իր տեղը զիջել է տնտե­սա­կան ու դիվա­նա­գի­տա­կան ձևա­չա­փե­րին:

Կայծ Մինասյա­նը նշեց նաև մի քանի կարև­որ հարց, որոնք վերա­բերվում են Ֆրանսիա­յի հայ համայնքին ու ընդհանրա­պես Սփյուռքին: Քաղա­քա­գետն այն կարծի­քին է, որ այսքան տարվա բացթո­ղումնե­րից հետո Հայաստանն այլևս իրա­վունք չունի  ճկուն չլի­նե­լու և որ արդեն հրա­տապ հարց է Հայաստան-Սփյուռք իրա­կան համա­գործակցության: Հայաստա­նին Նոր Սփյուռք է պետք՝ իր կրթա­կան, ֆինանսատնտե­սա­կան և այլ սկզբունքնե­րով: «Բոլոր երկրնե­րը ձգտում են Սփյուռք ունե­նալ»,- շեշտեց Մինասյա­նը:

Նրա կարծի­քով կարե­լի է նույնիսկ մի կողմ դնել բոլոր տեսա­կի երկար բարակ ու ձգձգվող խոսակցություններն ու աշխարհի բոլոր հայե­րին միանգա­մից հայկա­կան անձնա­գիր տալ և ունե­նալ ՀՀ քաղա­քա­ցի­ներ ամե­նուր, քանի որ միայն երգե­լու և ֆիդա­յի­նե­րի մասին պատմե­լու ժամա­նակն արդեն անցել է:

Ամբողջա­կան հարցազրույցը‘ տեսանյութում

Առնչվող Հոդվածներ