14.6 C
Yerevan

Հայոց Նավա­սարդ

Քանի՞ ազգ ու ժողո­վուրդ կա, որը կարող է հետ նայել ու իր հետև­ում ոչ թե ինչ որ ՄԱԿ-ից տրված ծննդյան վկա­յա­կան կամ բոլշև­իկնե­րի կողմից հիմնադրված պետա­կան գրանցում տեսնել, այլ հազա­րա­վոր տարի­նե­րի մեծ ու խորը պատմություն, որի ամեն օրն ու ժամը նույնիսկ իր անունն ու պատմությունն ունի:

Արա­յիկ Մկրտումյան

Մի քանի օր առաջ՝ օգոստո­սի 11-ին լրա­ցավ հայոց բուն թվա­կա­նը: Հիմա, ըստ հայոց օրա­ցույցի, մենք դիմա­վո­րե­ցինք 4513-րդ տարին:

Ըստ ակա­նա­վոր Ղևոնդ Ալի­շա­նի հաշվարկնե­րի, Հայկ և Բելի պատե­րազմը տեղի է ունե­ցել մ.թ.ա. 2492թ.-ին, երբ Հայկը սպա­նեց Բելին և այդ տարե­թի­վը համարվում է հայ ժողովրդի հիմնադրման տարե­թի­վը: Այսինքն, ըստ Ալի­շա­նի հաշվարկնե­րի, այժմ հայոց 4513-րդ տարե­թիվն է: Ամսվա անունն է Նավա­սարդ, այսօր օգոստո­սի 14‑ն է, որի հայկա­կան անունն է Վանա­տուր, օրը շաբաթ է, հայոց անվանմամբ Երև­ա­կի օր(հայերը Երև­ակ են անվա­նում Սատուռն մոլո­րա­կին):

Հին հայե­րը ոչ միայն ամիսնե­րի ու օրե­րի, այլև ժամե­րի սեփա­կան անուններն ունեին՝ օրի­նակ առա­վոտյան ժամը 6‑ի անունն է Այգ, ցերեկվա ժամա­նուննե­րից են՝ 12:00‑ը՝ Շանթատկող, 13:00‑ը՝ Հրա­կաթ: Եվ իրոք: Ցերե­կը ժամը 13:00-ին, հատկա­պես ամռա­նը, երկնքից ասես հուր է թափվում, իսկ 14:00‑ի անունն է Հուրփայլայլ, երբ երկնքում փայլում է կրա­կե արևը: Իսկ երե­կո­յան 20:00‑ի անունն է Մթա­ցեալ, կամ Մթացյալ:

Հրա­շա­լի է այնպես չէ՞: Ունե­նալ սեփա­կա­նը, ամեն ինչի սեփա­կանն ու չկրկնվո­ղը, հայկա­կա­նը, իսկա­կան, յուրա­հա­տուկ…

Հին հայե­րը հիմար մարդիկ չէին և ամեն ինչ շատ լավ էին պատկե­րացնում, տիե­զերքն էլ, անուններն էլ: Նրանք նաև լավ էին պատկե­րացնում, թե ասենք ինչպես սեփա­կան երկի­րը չկործա­նել: Համե­մա­տեք պատմությունը և տեսեք, թե ինչ են արել Հայաստա­նի հետ հին հայն ու նոր հայը:

Բայց դա մի կողմ, այսօր ուզում եմ խոսել Հայոց Նավա­սարդի ու դրա նշա­նա­կության մասին: Ցավոք, ես տոմա­րա­գետ չեմ և գուցե ասածս անուննե­րի ու թվե­րի մեջ որո­շա­կի անհարթություններ լինեն, բայց վստահ եմ, որ պետք եղած դեպքում տոմա­րա­գետնե­րը ամբողջո­վին կվե­րա­կանգնեն, բոլո­րիս կներկա­յացնեն մեր հայոց անուննե­րը:

Աշխարհում քանի՞ պետություն կա, որի ժողո­վուրդը կարող է հպարտա­նալ նման պատմությամբ ու մշա­կութա­յին ամրությամբ: Քանի՞ ազգ ու ժողո­վուրդ կա, որը կարող է հետ նայել ու իր հետև­ում ոչ թե ինչ որ ՄԱԿ-ից տրված ծննդյան վկա­յա­կան կամ բոլշև­իկնե­րի կողմից հիմնադրված պետա­կան գրանցում տեսնել, այլ հազա­րա­վոր տարի­նե­րի մեծ ու խորը պատմություն, որի ամեն օրն ու ժամը նույնիսկ իր անունն ու պատմությունն ունի:

Այս ողջ հրա­շա­լի­քից ստացվող հրճվանքն ու ակնա­ծանքը կարե­լի է համա­տել  այսօրվա խայտա­ռակ մոռացման հետ միայն: Շատ քչե­րը հիշե­ցին, որ մենք ունենք սեփա­կան ամա­նոր, ունենք սեփա­կան տարեգրություն, ունենք սեփա­կան անուններ:

Էլ ավե­լի քչե­րը հիշե­ցին, որ մինչև հուլյան տոմա­րով հունվա­րի 1‑ին պարտքով գնած խոզի բդով կերկոխ լինե­լուց ու հրե­շա­վոր քանա­կով ստա­մոքսի խանգարման հասնե­լուց առաջ(դրան մենք նոր տարի ենք ասում) մենք հազա­րա­վոր տարի­ներ նշել ենք մեր սեփա­կան ամա­նո­րը և շատ լավ գիտակցել ենք, թե ինչու ենք հենց այդ ժամա­նակ նշում:

Իհարկե ես չեմ առա­ջարկում մի կողմ դնել ժամա­նա­կա­կից աշխարհն ու միայն հայկա­կան անուններն ու սկզբուքնե­րը կիրա­ռել: Դա շիլա-շփոթ կդարձնի մեր ներկան ու մեզ կխճճի ժամա­նա­կա­յին անո­մա­լիա­նե­րի մեջ: Ո՛չ, ես չեմ առա­ջարկում զբաղվել ցնդա­բա­նությամբ, այլ ցավում եմ, որ մենք, որ այդքան մեծ շուքով ենք նշում ինչ որ Վալենտի­նի սիրա­յին տոնը, խելա­գարված նշում ենք մեզ հետ ընդհանրա­պես կապ չունե­ցող Հելլոի­նը, լրիվ մոռա­ցել ենք ազգա­յին տոնե­րի մասին: Ազգա­յին տոնե­րից գրե­թե ոչինչ չի մնա­ցել: Հավա­նա­բար միայն Վարդա­վա­ռը, որը ջուր ցողե­լու փոխա­րեն դարձել է կատա­ղի ջրո­ցի, որն ամեն տարի ավարտվում է ծեծկռտուքնե­րով ու վիճա­բա­նությամբ: Այս տարի օրի­նակ, «ջրո­ցի» խաղա­լու հետև­անքով անչա­փա­հա­սը դանա­կա­հա­րել էր մի քանի տարի իրենց մեծ տղա­յի՝ ջրել-չջրել թեմա­յի պատճա­ռով:

Շնորհա­վոր արյունոտ Ջրո­ցին:

Այս տարի ևս պետա­կան մակարդա­կով ոչինչ չկազմա­կերպվեց Հայոց Նավա­սարդի հետ կապված: Մենք մեզ չշնորհա­վո­րե­ցինք:

Չնա­յած զարմա­նա­լի էլ չի: Մենք այնպես ինչպես խելա­գարված դիտում ենք Մարվե­լի ֆիլմե­րը Կանաչ մկա­նուտ հրեշի(Hulk) ու այլմո­լո­րա­կա­յին Գերմարդու մասին(Super Man) և ուրա­խությամբ մեզ արյունոտ ենք ներկում, ուրվա­կա­նի ու զոմբիի դեր ենք տանում Հելլոի­նի օրե­րին, նույնքան անտարբեր ենք հայկա­կան տոնե­րի ու հայկա­կան ավանդույթնե­րի մասին: Հայ երի­տա­սարդներն այսօր լավ գիտեն Թորի, Օդի­նի, Վալհալլա­յի մասին ու գրե­թե ոչինչ չգի­տեն Աստղի­կի, Տիրի, Միհրի մասին: Նորմալ է, բրենդինգ է՝ ամե­րի­կա­ցի­նե­րը գովազդե­ցին ու տարա­ծե­ցին սկանդի­նավյան աստվածնե­րին, մենք չգո­վազդե­ցինք ու չտա­րա­ծե­ցինք հայկա­կան աստվածնե­րին ու հենց այդ պատճա­ռով էլ հայե­րը կնշեն ամե­րիկյան տոնե­րը, իսկ ամե­րի­կա­ցի­նե­րը չեն նշի հայկա­կան տոնե­րը:

Որովհետև նույնիսկ հայե­րը նորմալ գաղա­փար չունեն այդ տոնե­րի մասին, ուր մնաց ամե­րի­կա­ցին:

Ու սա ոչ միայն էքզիստենցիալ տառա­պանք է, այլ պետա­կան ներ ու արտա­քին հիմար ու անգրա­գետ քաղա­քա­կա­նության արդյունք:

Ինչո՞ւ երբևէ պետա­կան մասշտա­բով Նավա­սարդ չի նշվել, որպես հին հայկա­կան տոն ու ողջ աշխարհով մեկ չեն տարա­ծել, որ գիտե՞ք մեր ազգը տոնում է իր 4513 կամ 14-րդ տարին:

Մեր արյունա­սեր հարև­աննե­րը առի­թը չեն թողնում ասե­լու, որ Աստված ստեղծեց նախ թուրքե­րին, իսկ հետո աշխարհը, և ամեն կերպ իրենց կեղտոտ կեղծի­քը հասցնում են մշա­կութա­յին կառա­վարման աստի­ճա­նի, իսկ մենք ծուլա­նում ենք, գոնե տարին մեկ անգամ ասել , որ այսօր Ամա­նոր է հայեր, այսօր ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆԱՈՐՆ Է:

Ամեն անգամ, երբ ողջ աշխարհով նորություննե­րում ասում են, որ չինա­ցի­նե­րը նշում են իրենց ամա­նո­րը և աշխարհում շատ շատ զբո­սաշրջիկներ պատրաստվում են գնալ ու մասնակցել այդ հրա­շա­լի տոնախմբությա­նը և իրենց զգալ հին ու իմաստուն աշխարհի մի մաս, մեկ օրով կտրվել ձանձրա­լի առօրյա­յից, մենք նայում ենք ու ասում ենք, հա՛, մենք էլ հայկա­կան նոր տարին ունենք, հետո ինչ, որ չենք նշում:

Ամեն անգամ, երբ աշխարհում հազա­րա­վոր մարդիկ գնում են Հռոմ, Վենե­տիկ ու Բրա­զի­լիա, Արգենտի­նա՝ ամե­նամյա դիմա­կա­հանդե­սի ու պարա­հանդե­սի մասնակցե­լու, մենք նայում ենք ու ասում ենք, էս հեչ, մենք էլ մեր Վարդա­վառն ունենք: Ամեն անգամ երբ ողջ աշխարհը նշում է Հելլոի­նը, մենք ասում ենք, պա՜հ, զարմացրիք, մենք էլ մեր Բարե­կենդանն ունենք(որը չենք նշում), իսկ քանի որ սերը քաղցր բան է, մենք նշում ենք և՛ Սուրբ Սարգի­սը և Վալենտի­նը:

Իսկ ի՞նչն է խանգա­րում, որ մենք մեր հայկա­կան տոնե­րը նշենք: Երևի այն, որ չգի­տենք, կամ տրա­մադրություն չունենք, կամ էլ մտա­ծում ենք, որ դա ինչ որ հետամնաց բան է:

Մե մշա­կութա­յին զենքե­րը ահա ժանգոտվում են մոռա­ցության պատյա­նում արդեն շատ շատ տարի­ներ:

Մենք քիչ քիչ կորցնում ենք ոչ միայն մեր ներկան, այլև անցյա­լը:

Օրուելն ասում էր. «Ով վերահսկում է անցյա­լը, վերահսկում է ապա­գան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյա­լը»

Հասկանո՞ւմ եք ինչ նկա­տի ունեմ: Գրո­ղը տանի մենք հիմա կարող ենք մոռա­ցության դասեր տալ ցանկա­ցած հիշո­ղության սարքա­վորման: Թե ինչպես մոռա­նալ ամեն ինչ:

Իսկ մի ժամա­նակ մենք ոչ միայն չէինք մոռա­նում մերը, այլև սովո­րեցնում ու պաշտպա­նում էինք ուրիշնե­րին:

Մի քանի օր ուշա­ցումով շնորհա­վո­րում եմ աշխարհում ապրող բոլոր հայե­րին՝ հայոց Նավա­սարդի առի­թով: Թող մեր հազա­րամյա պատմության այս տարին լինի ավե­լի հայկա­կան, ավե­լի հայա­մետ:

Հայքն ու հայոց աստվածնե­րը պահա­պան բոլո­րին:

Առնչվող Հոդվածներ