14.6 C
Yerevan

Անտեսված Անկա­խություն Անտեսված Հռչա­կա­գիր

Երեկ մենք պիտի կրկնա­կի թնդությամբ ու կատա­ղությամբ երգեինք այդ երգը ու իրոք տոնեինք Անկա­խության հռչա­կագրի 31- ամյա­կը ու բոլո­րով երդում տայինք իրար, որ էլ երբևէ այնպի­սի օրեր չեն գա, ինչպես եղան անցած տարվա 44 օրե­րը, մենք երեկ պիտի հասկա­նա­յինք, որ ահա 31 տարի է մենք անկախ ենք ու ամեն տարի օգոստո­սի 23-ին նորից թարմացնեինք մեր մտքերն ու նոր ուժով Հռչա­կա­գի­րը հաստա­տեինք մեր խոսքով ու գործով:

Արայիկ Մկրտումյան

Երեկ՝ օգոստո­սի 23-ին ՀՀ-ում նշվեց Անկա­խության Հռչա­կագրի 31 ամյա­կը: Նշվեց շատ փառա­հեղ կերպով՝ նախ պետա­կան գործիչնե­րը, ապա և տասնյակ հազար քաղա­քա­ցի­ներ երթ կատա­րե­ցին դեպի Եռաբլուր՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցե­լու հանուն հայրե­նի­քի ընկած հերոսնե­րին, այնուհետև 13:00-ին տեղի ունե­ցավ իր նմա­նը չունե­ցող նոր, մարտա­կան «Կայծակ» աթս-ների գործա­րա­նի պաշտո­նա­կան բացումը,  ապա Հանրա­պե­տության Հրա­պա­րա­կում մոտ հարյուր հազա­րա­նոց ցույց-միտինգ տեղի ունե­ցավ, որի ընթացքում ելույթ ունե­ցան իշխա­նության ու ընդդի­մության ներկա­յա­ցուցիչներ, նրանք բոլորն էլ հայտա­րա­րե­ցին, որ օգոստո­սի 23‑ը մեր անկա­խության սուրբ ուխտի երդման օրն է և մենք պարտա­վոր ենք ամե­նա­լուրջ մոտե­ցումը ցույց տալ անկա­խությանն ու պետա­կա­նությա­նը: Ողջ ժողո­վուրդն ու Ազգա­յին Ժողո­վի պատգա­մա­վորնե­րը վերա­հաստա­տե­ցին միասնա­կան կամքն ու հանուն հայրե­նի­քի գործե­լու իրենց անխախտ նպա­տա­կը: Հեռուստա­տե­սությամբ ողջ օրը ցուցադրվե­ցին անկա­խության մասին տեսաֆիլմեր, հոլո­վակներ: Երե­կո­յան բոլոր ալիքնե­րով ցուցադրվեց «Երդում» ֆիլմը՝ նվիրված Հայոց Պետա­կա­նությանն ու պատե­րազմի զոհե­րին: Օրը եզրա­փակվեց «Հարգանքի» րոպեով: Այդ պահին բոլո­րը լռում են, հանրա­պե­տության բոլոր էկրաննե­րով ցուցադրվում է հայոց եռա­գույնը, զինանշանն ու ամեն մեկն իր սրտում նորից ու նորից իր երախտիքն է հայտնում հայոց անկա­խության պաշտպաննե­րին և երդվում էլ ավե­լի մեծ թափով լծվել հայրե­նի­քի շենացման ու ամրացման գործին…

Լավ եմ գրել չէ՞: Քիչ մնաց ես էլ հավա­տա­յի, որ մենք խելքի ենք եկել ու փորձում ենք պետություն դառնալ: Իրա­կա­նում երեկ՝ օգոստո­սի 23-ին Անկա­խության հռչա­կագրի 31-ամյա­կը տոնվեց այնպես, ինչպես և Սահմա­նադրության օրն է տոնվում, այսինքն ոչ մի կերպ էլ չտոնվեց: Ընդդդի­մությունն ու իշխա­նությունն էլի զբաղված էին կիսատ-պռատ մեղադրանքնե­րով ու կծոցնե­րով, ոչ մի հավաք տեղի չունե­ցավ: Հայաստա­նում ոչ աթս‑ի գործա­րան բացվեց, ոչ ֆիլմ նկա­րա­հանվեց, ոչ էլ «Հարգանքի» րոպե գոյություն ունի:

Հայաստա­նում օգոստո­սի 23‑ն անցավ սովո­րա­կան օրվա նման: Հյուսի­սա­յին պողո­տան ու Հանրա­պե­տության հրա­պա­րա­կը վաղուց վերածվել են արև­ելյան բազա­րի, ուր քաղցր բամբակ ու չինա­կան խաղա­լիքներ են վաճա­ռում, ամեն տասը մետրը մեկ ինչ որ զզվե­լի երաժշտություն է հնչում, առա­վե­լա­պես կիսա­մուղամ: Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում գոնե երբեմն երգող շատրվաննե­րին միա­նում է դասա­կան կամ հայկա­կան երաժշտություն, բայց դա չկար, անձայն խշշոց էր ու ինչ որ մեկն էլ բարձր ձայնով կլառնե­տի կլկլոց էր միացրել: Հա մի բան էլ, այնտեղ հիմա կարե­լի է վարձով ձի քշել: Չէ, կնե­րեք, ձի չէ, պոնի: Մի խոսքով դա ոչ թե Հանրա­պե­տության հրա­պա­րակ է, այլ ինչ որ կիսա­խա­ղահրա­պա­րակ-կիսաառևտրա­յին հրա­պա­րակ:

Անկա­խության հռչա­կագրի մասին միայն անհատ մարդիկ ու որոշ ֆեյսբուքյան էջեր  գրե­ցին ու վերջ:

Չգի­տես լաս, թե խնդաս:

Նույնիսկ Հռչա­կագրի տեքստն էլ բանի պետք չէ: Դա ավե­լի շատ տեղե­կա­գիր է, ոչ թե հռչա­կա­գիր: Վստահ եմ, որ կլի­նեն մարդիկ, ովքեր կարդա­ցել են ամե­րիկյան կամ ֆրանսիա­կան հռչա­կագրե­րը: Ոչ մի համե­մա­տություն: Հռչա­կագրի տեքստը փոխա­նակ անսահման էմո­ցիա ու հպարտություն առա­ջացնի, ավե­լի շատ լրատվա­կա­նի նյութ է հիշեցնում:

Իսկ մեր անտարբե­րությունը… այն արհա­մարհա­կան վերա­բերմունքը, որ ունենք սահմա­նադրության ու հռչա­կագրի վերա­բերյալ: Մենք դա նույնիսկ տոն էլ չենք ընկա­լում: Սոց-ցանցե­րում ավե­լի շատ ծաղրե­ցին՝ ասե­լով, որ դա թղթի վրա գրված բան է ու իրա­կա­նության հետ ոչ մի կապ էլ չունի:

Ու արդեն չգի­տես էլ ինչպես շնորհա­վո­րես, որ ասածդ բառե­րը տեղ հասնեն, որ չծաղրեն, կամ չհայհո­յեն:

Այնպես ինչպես Սահմա­նադրությունն ենք արհա­մարհում, այնպես էլ Անկա­խության Հռչա­կա­գի­րը: Այնպես ինչպես Սահմա­նադրության կետերն են խախտվում, այնպես էլ Հռչա­կա­գիրն է մնում անտեսված ու չհասկացված մի բան:

Այնպես ինչպես Հանրա­պե­տության օրհներգը լսե­լիս մենք կնճռո­տում ենք մեր դեմքե­րը, այնպես էլ Հռչա­կա­գի­րը մեզ ոչինչ չի ասում:

Վերջին անգամ ո՞վ է ոտքի կանգնել Հանրա­պե­տության օրհներգը լսե­լիս ու հպարտության զգա­ցումով հասկա­ցել, որ դա իր պետության, իր հայրե­նի­քի, իր Հայաստա­նի երգն է, ամե­նաերգը, որ դա բոլոր հայե­րի երգն է, երգ, որով գնա­ցել են հաղթա­նա­կի ու մխի­թարվել պարտության ժամա­նակ:

Երեկ մենք պիտի կրկնա­կի թնդությամբ ու կատա­ղությամբ երգեինք այդ երգը ու իրոք տոնեինք Անկա­խության հռչա­կագրի 31- ամյա­կը ու բոլո­րով երդում տայինք իրար, որ էլ երբևէ այնպի­սի օրեր չեն գա, ինչպես եղան անցած տարվա 44 օրե­րը, մենք երեկ պիտի հասկա­նա­յինք, որ ահա 31 տարի է մենք անկախ ենք ու ամեն տարի օգոստո­սի 23-ին նորից թարմացնեինք մեր մտքերն ու նոր ուժով Հռչա­կա­գի­րը հաստա­տեինք մեր խոսքով ու գործով:

Երեկ ես ծանոթնե­րիցս մեկին շնորհա­վո­րե­ցի Անկա­խության Հռչա­կագրի առի­թով: Նա սկզբից հարցեց, թե դա ինչ տոն է, ու երբ բացատրե­ցի, անտարբեր դեմքով ասաց. «ապրես, քոնն էլ»: Այնքան անտարբեր, ինչքան, որ փողո­ցում պատա­հա­կան մարդուն լուցկի ես տալիս ծխա­խո­տը վառե­լու համար ու նա էլ ասում է. «ապրես ախպերս»:

Սա է աղե­տը:

Սա է այն փոսե­րից մեկը, որում մենք հայտնվել ենք ու որն արդեն 31 տարի է, ինչ չի լցվում:

Կուզեի շնորհա­վո­րել, կուզեի, որ ինձ շնորհա­վո­րեին երեկ, բայց ինձ ոչ ոք երեկ չի շնորհա­վո­րել: Ո՛չ ոք: Ոչ մի տառ:

Սրճա­րաննե­րը լեփ լեցուն են, ռեստո­րաննե­րը՝ նույնպես: Այնտեղ երևի էլի քեֆի ժամա­նակ կխմեն զինվո­րի կենա­ցը: Իսկ փողո­ցում «տանջված» ժողո­վուրդն է՝ լավ հագնվածներ, մոդա­յիկ, բարձր երաժշտություն ու պարզա­պես անո­րոշ մի թմբիր: Կարե­լի է քայլել Հյուսի­սա­յի­նով, Աբովյա­նով, Օպե­րա­յի շրջա­կայքով ու ամեն տեղ տեսնել նույնը՝ քաղցր բամբակ, չինա­կան խաղա­լիքներ, սրճա­րաններ, փող հավա­քով մուրացկաններ ու բոքսի «տանձիկներ», որոնցից ամեն մեկի շուրջ հինգ-ութ հոգի կանգնած, երկու հարյուր դրա­մով շրխկացնում է ու իր ուժը փորձում էլեկտրո­նա­յին սարքի վրա:

Ո՞ւր են հայաստանյան 100-ից ավել կուսակցություննե­րի հայտա­րա­րություննե­րը, ուր են պետա­կան միջո­ցա­ռումնե­րը, ուր են դպրոցնե­րում՝ այս օրվան նվիրված միջո­ցա­ռումնե­րը:

Չկան: Չեն եղել: Հայաստա­նում տասնամյակներ շարունակ ամե­նա­կարև­որ պետա­կան տոներն արհա­մարհվել են ամե­նա­բարձր ձևա­չա­փով:

Հասկանո՞ւմ եք, թե ինչու մենք կորցրինք Արցա­խը ու ինչու գուցե կկորցնենք Տիգրա­նա­շե­նը:

Ցավոք, բայց Հայաստա­նում օգոստո­սի 23‑ը դեռևս տոն չէ: Գուցե գա ժամա­նակ, երբ մենք իրա­պես ու լրջո­րեն հասկա­նանք ու գնա­հա­տենք թե՛ հուլի­սի 5‑ը, թե՛ օգոստո­սի 23‑ը, թե՛ սեպտեմբե­րի 21‑ը, թե հունվա­րի 28‑ը: Այդ ժամա­նակ է, որ մենք կդառնանք պետություն և դրո­շը հարգանք կառա­ջացնի, օրհներգը՝ հպարտություն, իսկ պետա­կան տոնե­րը՝ հավատ:

Իսկ մինչ այդ…

Առնչվող Հոդվածներ