14.6 C
Yerevan

Վիճե­լին, Որի Մասին Գրել Էի Նախօ­րեին

Մենք կրկե­սի վերա­ծե­լու հայրե­նիք չունենք, բայց ցավոք սրտի հայրե­նի­քը առայմ չունի «կրկե­սից» դուրս այլ լուրջ ռեսուրս: 

Հակոբ Բադալյան

Կան բավա­կա­նին լուրջ հարցեր, որոնց շուրջ մենք պետք է խորհենք:

Խորհրդա­րա­նում տեղի ունե­ցո­ղի թողած տպա­վո­րության, «վաստա­կած» գնա­հա­տա­կա­նի եւ վերա­բերմունքի մասին խոսե­լը թերեւս ավե­լորդ է, հանրությունը տարբեր դիտանկյուննե­րով տալիս է այդ ամե­նը լիուլի եւ ըստ էության արժա­նիո­րեն:

Բայց, քաղա­քա­կա­նությունն ունի բազմա­թիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առե­րեւույթ հարթության վրա: Մի պարզ օրի­նակ: Երբ որեւէ երկիր հայտա­րա­րում է, թե դեմ է իքսին, դա դեռ որեւէ կերպ բացարձակ երաշխիք չէ, որ իրա­կա­նում չկա այդ իքսի հետ ընդհա­նուր շահի ուղղությամբ սերտ աշխա­տանք կուլիսնե­րում:

Սա, իմի­ջայլոց: Հայաստա­նի շուրջ կուլիսնե­րում, այլ կերպ ասած իրա­կան քաղա­քա­կան ռեժի­մում կա բավա­կա­նին մտա­հո­գիչ իրա­վի­ճակ: Եվ որքան էլ մեզա­նում ոգեւո­րություններ են առա­ջացնում այս կամ այն դեսպա­նի հայտա­րա­րություննե­րը, դրանցում օրի­նակ առանցքա­յին ուշադրության առարկա է մի բան՝ հայ-ադրբե­ջա­նա­կան շուտա­փույթ սահմա­նա­զատման ու սահմա­նագծման անհրա­ժեշտության մասին հայտա­րա­րություննե­րը:

Սրան կողմ է արտա­հայտվում նաեւ Հայաստա­նը, բայց Հայաստա­նի համար այստեղ կա առանցքա­յին մի հարց՝ այդ գործընթա­ցը չպետք է լինի մի տրա­մա­բա­նությամբ, որը մեզ համար կստեղծի Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցի հետ կապված ծուղակ: Բայց այն, որ համա­նա­խա­գահ երկրնե­րի հայտա­րարւթյուննե­րը արվում են «հավա­սա­րության» նշա­նով, հիմք է տալիս ենթադրել, որ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ երկրնե­րի շրջա­նա­կում չի ընդունվում սահմա­նագծումն ու սահմա­նա­զա­տումը կարգա­վի­ճա­կի հետ չկա­պակցելլու հայկա­կան կողմի «վերա­պա­հումը», գոնե մինչեւ հիմա: Դա չի նշա­նա­կում, որ նրանք մեզ թշնա­մի են, իսկ Ադրբե­ջա­նին՝ բարե­կամ: Պարզա­պես, նրանք չեն ուզում հանուն մեր խնդիրնե­րի ավե­լորդ խնդիրներ ունե­նալ Ադրբե­ջա­նի հետ, մի շարք լայն պատճառնե­րով: Հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի կիլո­մետրե­րը իրա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում նրանց համար սկզբունքա­յին հարց չեն:

Ավե­լին, այստեղ կա բավա­կա­նին նուրբ մի իրա­վի­ճակ: Շահագրգիռ բոլոր ուժա­յին կենտրոննե­րը կարող են փորձել խնդիրներ լուծել, օգտա­գործե­լով իրա­վի­ճա­կը, երբ գործնա­կա­նում ամեն ինչ մնում է Ռուսաստա­նի վրա կամ դուրս գրվում Ռուսաստա­նի վրա: Ռուսնե­րը այդ իմաստով շատ լավ են հասկա­նում, որ հայտնվել են ծուղա­կում, իհարկե առա­ջին հերթին իրենց քաղա­քա­կա­նության «շնորհիվ», բայց մեզ համար դրա­նից խնդիրներն ու մարտահրա­վերնե­րը պակաս չեն դառնում:

Եվ այստեղ մի էական բան, որ նախօ­րեին հնչեց վարչա­պետ Փաշինյա­նի ելույթում: Նա ասաց մոտա­վո­րա­պես հետեւյա­լը՝ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրադրությունը թույլ չտվեց ամիսներ առաջ գործնա­կան քայլեր այդ ուղղությամբ: Խոսքը բնա­կա­նա­բար հայտնի փաստաթղթի արտա­հոսքի եւ դրա առաջ բերած աղմուկի մասին էր:

Բայց, իիրա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում այստեղ հարց է առա­ջա­նում՝ թույլ չտվե՞ց, թե՞ Հայաստա­նին թույլ տվեց խուսա­նա­վել այդ պահին որեւէ որո­շումից, ժամա­նակ շահել: Բանն այն է, որ հատկա­պես պատե­րազմում պարտված կողմ լինե­լով, Հայաստա­նը չունի այդօ­րի­նակ հարցե­րում իր դիրքո­րո­շումը միարժեք եւ բաց հայտնե­լու ուժ: Ինչի մասին է խոսքը, այդպի­սի լիարժեք հնա­րա­վո­րություն չունի անգամ Ադրբե­ջա­նը: Հայաստա­նի մանեւրի հնա­րա­վո­րությունը այն է, ինչ կա, ինչ ունենք: Ցավոք, ունեն ներքին բավա­կա­նին անմխի­թար վիճակ՝ խորքա­յին պետա­կան դիմադրունա­կության իմաստով, չունենք կայա­ցած եւ իրա­պես կենսունակ թե քաղա­քա­կան, թե պետա­կան ինստի­տուտներ, տնտե­սա­կան կառուցվածք եւ այլն: Սրանք տասնամյակնե­րի խորք ունե­ցող հայտնի խնդիրներ են:

Մեր ունե­ցա­ծը ներքին տխուր, «քաղա­քա­կա­նա­պես աղքատ ու աղճատ» վիճակն է, բայց մենք ստիպված ենք խաղալ այդ վիճա­կով: Որովհե­տեւ իրա­կան քաղա­քա­կա­նությունը լոկ ֆեյսբուքյան խրոխտ ստա­տուսնե­րի կամ հարցազրույցնե­րի խաղ չէ:

Այստեղ տեղին է հիշել Սերժ Սարգսյա­նի բաց թողած նախընտրա­կան արտա­հոսքի մի բավա­կա­նին նուրբ դրվագ, Փաշինյա­նի խոսքի ձայնագրության արտա­հոսքի: Փաշինյանն ասում է արցախյան հարցում եվրա­սիա­կան տոտալ պահանջնե­րի մասին եւ նշում, որ պարզ էր՝ Հայաստա­նը պետք է մի կերպ դուրս գա էդ գնացքից, թեկուզ «գժա­կան» խաղա­լով: Բառա­ցի չի մեջբե­րումս: Տխուր է, երբ Հայաստա­նը ստիպված է մանեւրել «գժա­կա­նով», կամ որո­շա­կի հավելյալ իմաստով՝ «կրկե­սով»:

Բայց, երբ Պուտինն ասում է՝ դե, 55 տոկոս ձայն ունես, եկել է ցավոտ որո­շումնե­րի ժամա­նա­կը, առա­ջա­նում է հարց՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է խուսա­նա­վի ցավոտ որո­շումնե­րից, եթե ցավոք սրտի այս երկու-երեք տասնամյա­կում պետա­կան ներուժը այնպես է մսխվել, որ մնա­ցել է միայն «գժա­կա­նը» կամ «կրկե­սը»:

Այո, մենք կրկե­սի վերա­ծե­լու հայրե­նիք չունենք, բայց ցավոք սրտի հայրե­նի­քը առայժմ չունի «կրկե­սից» դուրս այլ լուրջ ռեսուրս: Իսկ ո՞րն է լուրջ ռեսուրսը: Այն, որը մրցակցա­յին դաշտում կվա­յե­լի հանրա­յին լուրջ աջակցություն, կունե­նա հանրա­յին բազա, ինչի առկա­յությունն աներկբա կլի­նի արտա­քին խաղա­ցողնե­րի համար, ինչն էլ կստի­պի հաշվի նստել իր հետ, իհարկե նաեւ լուրջ, առանց պաթե­տիկ կամ անմեղսունակ իռա­ցիո­նա­լության ձեւա­կերպված օրա­կարգ-առա­ջարկի պարա­գա­յում:

Ամբողջ հարցն այն է, որ «կրկե­սի» ռեսուրսը խիստ, խիստ սահմա­նա­փակ է, եւ անգամ որո­շա­կի իմաստով նաեւ ինքնախժռող: Լուրջ մեխա­նիզմնե­րի հնա­րա­վո­րինս արագ ձեւա­վո­րումը, առնվազն դրա շուրջ լուրջ նախա­ձեռնություննե­րի գալը համա­հայկա­կան խնդիր է, բայց նաեւ հիբրրի­դա­յին համաշխարհա­յին պատե­րազմի պայմաննե­րում՝ չափա­զանց բարդ խնդիր:

Առնչվող Հոդվածներ