14 C
Yerevan

Մեր Ժառանգությունը

Բայց քանի դեռ ՀՀ ԱԺ-ում իրար վրա շշեր շպրտե­լուց բացի ավե­լի արդյունա­վետ ոչինչ չի կատարվում, ապա այս ամբողջ թեման, գոնե ներկա դրությամբ անհուսա­լի բան է:

Արա­յիկ Մկրտումյան

Քանի դեռ ՀՀ Ազգա­յին Ժողո­վում շարունա­կում են իրար շշե­րով ծեծել ու հայհո­յել, մենք փորձենք ավե­լի կարև­որ հարցե­րին անդրա­դառնալ, քան փողո­ցա­յին բառա­պա­շարն է ու պատգա­մա­վորնե­րի զզվե­լի պահվածքը:

Խոսքը կրկին գնում է ՀՀ սահմաննե­րի ու ՀՀ ժառանգության մասին: Մենք արդեն տասնյակ անգամներ ենք խոսել այդ հարցի մասին ու նաև անդրա­դարձել այն խնդրին, թե ի վերջո ո՞ր երկրի ժառանգորդն է Հայաստա­նի Հանրա­պե­տությունը:

Մենք այդ հարցին արդեն իսկ մանրա­մասն անդրա­դարձել ենք «Մի ծանր ժառանգության մասին» հոդվա­ծում:

Թերևս որոշ կրկնություններ կարող են պատա­հել, բայց դրանք անխուսա­փե­լի են, քանի որ խոսքը գնում է մի բանի մասին, որը չարչրկվել է արդեն քանի քանի տարի ու մինչև հիմա էլ վերջնա­կան ոչ կարծի­քի չենք եկել: Քանի որ վերը նշված հոդվա­ծում շոշա­փել ենք հարցի իրա­վա­կան կողմը ու նշել, թե ինչու ՀՀ‑ն չի կարող լինել ՀԽՍՀ ժառանգորդ իրա­վա­կան առումով, այստեղ կխո­սենք հանրա­յին ընդգրկման մասին:

Ինչքան էլ որ զարմա­նա­լի է, մեր հանրությունն աչքի չի ընկնում այդ հարցե­րի մասին լավա­տեղյա­կությամբ ու մեր քաղա­քա­ցի­նե­րի պատկե­րա­ցումնե­րը սահմա­նա­զա­տումնե­րի ու հատկա­պես առա­ջին հանրա­պե­տության մասին, բավա­կան լղոզված վիճա­կում են:

Սովո­րա­կան քաղա­քա­ցի­նե­րից շատ շատերն անգամ չգի­տեն առա­ջին հանրա­պե­տության ստեղծման պայմաննե­րի, նախադրյալնե­րի ու անհրա­ժեշտության մասին, ինչպես նաև մեծ մասամբ չեն պատկե­րացնում, թե ինչ վիճա­կում էր Հարա­վա­յին Կովկա­սը 1915–1920-ականներին: Նրանց պատկե­րա­ցումնե­րով թուրքե­րը կոտո­րե­ցին հայե­րին 1915թ. ապրի­լի 24-ին և 1918թ. ստեղծվեց Հայաստա­նի Հանրա­պե­տությունը: Ոմանք իհարկե նաև գիտեն Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի մասին և դրա­նով էլ ավարտվում է հանրա­պե­տության ստեղծման մասին նրանց պատկե­րա­ցումնե­րը: Իսկ հետո 1920թ. բոլշև­իկնե­րը գրա­վե­ցին Հայաստա­նը ու վերջ: Թե ինչ էր տեղի ունե­ցել 1918–20թթ․ ընթացքում, մնում է պատմա­բաննե­րին ու հետաքրքրված հետա­զո­տողնե­րին և որքան ավե­լի շատ են նյութերն այդ ուղղությամբ, այնքան ավե­լի մեծ է փաստե­րի աղա­վա­ղումն ու լճա­ցումը:

Այդ հարցե­րի մասին անտեղյա­կությունից է բխում նաև մեր երրորդ հանրա­պե­տության իրա­վունքնե­րի մասին անտեղյա­կությունը: Եթե քաղա­քա­ցին չգի­տե, թե իրե­նից ինչ է ներկա­յացնում 1918թ. հիմնադրված հանրա­պե­տությունը, նույն կերպ էլ չի պատկե­րացնում 1991թ. անկա­խա­ցած հանրա­պե­տության, նրա սահմաննե­րի ու մնա­ցա­ծի մասին ընդհանրա­պես: Նույնիսկ Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րը պատշաճ ուշադրությամբ չեն ներկա­յացվում և սովո­րա­կան մարդիկ այդ պայմա­նագրե­րի մասին գիտեն միայն այն, որ «մեր հողե­րը ռուսը տվեց թուրքին», իսկ ավե­լի զգուշա­վորնե­րը ասում են. «Լենի­նը տվեց թուրքին»: Թե որ հողե­րի մասին է խոսք գնում, հայտնի չէ:

Հենց այդ պատճա­ռով էլ, երբ այսօր, սահմա­նա­զատման հետև­անքով առա­ջա­ցած աղմուկի մեջ հնչում են հարցեր, թե ինչ հիմքե­րով են որո­շա­կի տարածքներ անկլավներ համարվում և ինչի հիման վրա է ՀՀ‑ի սահմաննե­րը որոշվում, հասա­րա­կության մեծ մասը տառա­պում է սեփա­կան անտեղյա­կության պատճա­ռով:

Խնդրին ավե­լի շատ տեղյակ մարդիկ փորձում են բացատրել Հայաստա­նի առա­ջին Հանրա­պե­տության ու ՀԽՍՀ‑ի տարբե­րություննե­րը և իրենց սեփա­կան եզրա­հանգումներն են անում, որ ՀՀ‑ն պիտի լինի ոչ թե ՀԽՍՀ‑ի, այլ առա­ջին հանրա­պե­տության ժառանգորդը: Բայց դա առանձնա­կի ոգև­ո­րություն չի առա­ջացնում, քանի որ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րից շատե­րը չգի­տեն, թե ինչ տարբե­րություն կա դրանց միջև, մինչդեռ դրանց տարբե­րություններն ահռե­լի են ու եթե ՀԽՍՀ ժառանգությունը կազմում է մերօրյա ՀՀ‑ի տարածքը, որից փորձում են քերել ինչ հնա­րա­վոր է, ապա առա­ջին հանրա­պե­տության ժառանգությունը կազմում է բավա­կան պատկա­ռե­լի տարածքներ, ավե­լացրած Սևրի պայմա­նա­գիր և մի շարք այլ միջազգա­յին պայմա­նագրեր ու դաշնագրեր, որոնք սակայն մնա­ցել են ստվե­րում:

Միանգա­մայն հասկա­նա­լի է, որ թե՛ Սևրը ու թե՛ ՀՀ‑ի կողմից տարվող արտա­քին քաղա­քա­կա­նությունը չի կարող մեկ վայրկյա­նում ամեն ինչ իր տեղը գցել, բայց մենք գործ ունենք մի իրա­վի­ճա­կի հետ, երբ Ադրբե­ջա­նը հստակ ձևա­կերպում է իր պահանջնե­րը, իսկ մենք՝ ոչ:

Ադրբե­ջա­նը, որն իրեն հայտա­րա­րում է 1918թ. հիմնադրված Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության ժառանգորդը, շարունա­կում է նաև տիրել Նախիջև­ա­նին, որն իրեն նվիրվել էր բոլշև­ի­կա-քեմա­լա­կան տանդե­մի հետև­անքով և Արցախն էլ պահանջում է՝ համա­րե­լով իր սուվե­րեն տարածքի անբա­ժա­նե­լի մաս՝ մոռա­նա­լով, որ Արցա­խի այն հատվա­ծը, որ բոլշև­իկնե­րը կոչե­ցին ԼՂԻՄ, ուներ ոչ թե ադրբե­ջա­նա­կան ստա­տուս, այլ ինքնա­վար մարզի կարգա­վի­ճակ, իսկ ԼՂԻՄ‑ը շրջա­պա­տող տարածքնե­րը, որ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի կազմում էին ու ազա­տագրվել էին արցախյան առա­ջին պատե­րազմի օրոք, չեն եղել Ադրբե­ջա­նի կազմում 1918թ:

Խոսքը գնում է այսպես կոչված «գրավյալ», իսկ իրա­կա­նում ազա­տագրված տարածքնե­րի մասին, որոնք 2020թ. պատե­րազմի հետո նոյեմբե­րի 9‑ի պայմա­նագրով հանձնվե­ցին Ադրբե­ջա­նին:

Եթե մենք ուշա­դիր լինենք կհասկա­նանք, որ Արցա­խը ոչ միայն չի պատկա­նում Ադրբե­ջա­նին, այլև մենք պիտի Նախիջև­ա­նը պահանջենք Ադրբե­ջա­նից ու հայտա­րա­րենք, որ Նախիջև­ա­նը ոչ թե Ադրբե­ջա­նի էքսկլավն է, այլ Հայաստա­նի անկլա­վը:  Բայց քանի դեռ ՀՀ ԱԺ-ում իրար վրա շշեր շպրտե­լուց բացի ավե­լի արդյունա­վետ ոչինչ չի կատարվում, ապա այս ամբողջ թեման, գոնե ներկա դրությամբ անհուսա­լի բան է: Անհա­վա­տա­լի է, որ պատգա­մա­վորնե­րը, որ այս մի ամիս է, իրար հետ հաշիվներ մաքրե­լուց բացի ուրիշ ոչնչով չեն զբաղվում, հանկարծ դադա­րեցնեն այդ ողջ խայտա­ռա­կությունն ու փորձեն զբաղվել պետա­կան գործե­րով, այսինքն անեն այն, ինչ օրենքով իրենց պարտա­կա­նությունն է, որովհետև ես մանրա­մասն կարդա­ցել եմ ԱԺ-ին վերա­բերվող հատվածնե­րը և գեթ մի տող չգտա, որ այսինչ դեպքում կարե­լի է շշով խփել, իսկ այնինչ դեպքում՝ բռունցքով: Ինչևէ, ԱԺ‑ի հետ ամեն ինչ պարզ է: Վերա­դառնանք պետությա­նը վերա­բերվող հարցե­րին:

Ընդհանրա­պես սահմա­նա­զա­տում ասվա­ծը մեկ-երկու օր չի տևում: Սահմա­նա­զա­տումը կարող է նույնիսկ տասնամյակներ տևել, բայց միայն այդ դեպքում, եթե երկու կողմն էլ իրոք զբաղված են դրա­նով, ոչ թե միայն մի կողմը:

Ադրբե­ջա­նը հավա­նա­բար շտա­պում է որքան հնա­րա­վոր է շուտ իրա­կա­նացնել սահմա­նա­զա­տումը, դրան օրի­նա­կան բնույթ տալ ու փակել այն հարցե­րը, որ մենք կարող ենք տալ, եթե իրոք մի քիչ լուրջ լինենք: Իսկ այդ լրջությունն իրոք մեզ անհրա­ժեշտ է: Անհրա­ժեշտ է ոչ միայն այն պատճա­ռով, որ մենք գտնվում ենք սարսա­փե­լի ծանր վիճա­կում, այլև այն պատճա­ռով, որ մենք մեր ձեռքում ունենք մի շարք հաղթաթղթեր, որոնք փոշիա­նում են մեր անլրջության հետև­անքով:

Նորից կրկնեմ, որ Ադրբե­ջա­նը իրեն հայտա­րա­րել է իր առա­ջին հանրա­պե­տության ժառանգորդ, բայց վայե­լում է խորհրդա­յին նվերնե­րը, Հայաստանն էլ իրեն հայտա­րա­րել է իր առա­ջին հանրա­պե­տության ժառանգորդ և «վայե­լում է» խորհրդա­յի­նից մնա­ցած չարիքնե­րը:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ աշխարհում ոչ մի օրենք կամ սկզբունք չկա, որով Արցա­խը և  Նախիջև­ա­նը պատկա­նեն Ադրբե­ջա­նին, ու ոչ միայն պատմա­կա­նո­րեն ու բարո­յա­պես, այլև օրի­նա­կան հիմքե­րով:

Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րը անօ­րի­նա­կան են ու կեղծ:

Ադրբե­ջա­նի այսօրվա սահմաննե­րը կեղծ են ու անօ­րի­նա­կան:

ԽՍՀՄ‑ը իր ամեն ինչով կեղծ էր ու անօ­րի­նա­կան, իսկ մենք հաշտվել ենք դրա հետ և դեռ մի բան էլ անկլավնե­րի հարցեր են առա­ջա­նում:

Նույնիսկ միջին կարգի պատմա­բանն ու միջազգա­յին իրա­վունքի մասնա­գետն էլ շատ լավ գիտե, որ կարե­լի է տալ հարցեր, որոնց Բաքուն, Անկա­րան ու Մոսկվան չեն կարող հստակ պատասխաններ տալ:

Դժվա­րա­նում եմ ասել, թե ինչու ՀՀ‑ն 1991թ. սկսած չի փորձում միջազգա­յին իրա­վունքնե­րով արձա­նագրված սկզբունքնե­րով պաշտպա­նել ինքն իրեն, մինչդեռ Ադրբե­ջա­նը հմտո­րեն իր կեղծի­քը մատուցում է իրա­կա­նության փոխա­րեն և մի բան էլ՝ շահած դուրս գալիս: Հավա­նա­բար դրա պատճա­ռը մեր ողորմե­լի դրությունն է, որ մեզ ստի­պում է լռել, լռել, լռել ու համբե­րել: Բայց սա համբե­րություն չէ, սա արդեն մեռյա­լի լռություն է, սա դիա­կի համբե­րություն է: Միայն մեռածն է, որ ի վիճա­կի է անընդմեջ լռե­լու:

Եթե մենք շտա­պենք, գուցե և ամեն ինչ չկորցնենք: Ադրբե­ջա­նը ոչ մի իրա­վա­կան հիմք չունի ո՛չ Արցա­խի, ո՛չ Նախիջև­ա­նի վրա: Այդ հարցե­րը բարձրացնե­լով մենք նրանց կզրկենք իրենց երա­զած միջանցքնե­րից ու սահմա­նա­զա­տումից:

Բայց չի արվում: Չեմ ցանկա­նում խախտել պատշա­ճության սահմաններն ու ասել, որ Մոսկվան պաշտպա­նում է Բաքվին՝ ընդդեմ Երև­ա­նի: Բայց հաստատ կարող եմ ասել, որ Երև­ա­նի անգործությունը սարսա­փե­լի նկա­տե­լի է:

Բայց այս բոլոր հարցե­րի մասին կարող ենք մտա­ծել միայն այն դեպքում, եթե մենք որպես պետություն սկսենք կայա­նալ: Նայեք ԱԺ-ին: Մի՞թե այս ԱԺ‑ն ի վիճա­կի է նման հարցեր բաձրացնել: Ո՛չ:

Եվ ամե­նատխուրն այն է, որ հենց հիմա մեզ խանգա­րում են ոչ թե թուրքե­րը կամ ռուսնե­րը, այլ…մենք: Մենք ենք, որ իրար վրա շիշ ենք շպրտում: Մեր պատգա­մա­վորներն այնքան անլուրջ են, որ իրենց թույլ են տալիս գրե­թե մեկ ամիս ոչինչ չանել իրար հայհո­յե­լուց բացի և ահա սեպտեմբե­րին ամեն մեկը մոտ 700 հազար դրամ կստա­նա չաշխա­տե­լու, խուժա­նություն անե­լու, հայհո­յե­լու համար:

Պատկե­րացնում եմ, թե ինչ կլի­ներ երկրի վիճա­կը, եթե մենք էլ բոլո­րով մեկ ամիս չաշխա­տեինք՝ չգրեինք, մեքե­նա­նե­րը չվա­րեինք, հաստոցնե­րը չաշխա­տեին, խանութնե­րը փակվեին:

Մենք դեռևս ունենք հնա­րա­վո­րություն: Ունենք հնա­րա­վո­րություն, եթե ոչ  Նախիջև­անն ու Արցա­խը հետ բերե­լու, ապա գոնե Արցա­խի հարցի պրոադրբե­ջա­նա­կան հեղե­ղը կանգնեցնե­լու և ՀՀ սուվե­րեն տարածքի անկլավնե­րը փակե­լու թեման: Էլ չեմ ասում միջանցքի ու մնա­ցած մասին:

Հիմա խոսքը պատկա­նում է միայն ՀՀ ԱԺ-ին:

Առնչվող Հոդվածներ