14.6 C
Yerevan

Չյուրացված Դասեր

Քչե­րը չգի­տեն, որ Րաֆֆու այդ խոսքը շարունա­կություն ունի, որում ասում է, որ «թուրքերն այսօր բռնի ուժով են գողա­նում մեր կանանց ու մանուկնե­րին և տանում իրենց մոտ, իսկ վաղն էնպի­սի հրա­պուրիչ պայմաններ կստեղծեն, որ հայ երի­տա­սարդն իր կամքով կմտնի մզկիթ»:

Արա­յիկ Մկրտումյան

Ամեն անգամ, երբ խոսք է գնում հայոց պատմության անվա­նի դեմքե­րի, հասա­րա­կա­կան, գիտա­կան ու ազգա­յին գործիչնե­րի մասին, միանգա­մից առաջ է գալիս հայ գրող, վիպա­սան, հասա­րա­կա­կան գործիչ և մանկա­վարժ, գիտնա­կան Հակոբ Մելիք Հակոբյա­նը, կամ ինչպես ավե­լի հայտնի է՝ Րաֆֆին:

Րաֆֆին առանձնա­նում է իր ողջ կեցվածքով, մտքի խորությամբ և ռացիո­նա­լիզմով: Ի հակադրություն շատ շատե­րի, ովքեր Րաֆֆուն համա­րում են ռոմանտիկ գրող, հաշվի առնե­լով «Սամվել» կամ «Ոսկե աքա­ղաղ» գործե­րը, ես ավե­լի շատ տրա­մադրված եմ նրան անվա­նել հայ գիտա­կան-վերլուծա­կան մտքի հիմնա­դիրնե­րից մեկը:

Ինչո՞ւ արժե խոսել Րաֆֆու մասին: Այն պարզ պատճա­ռով, որ լինե­լով հանճա­րեղ և խորա­թա­փանց գործիչ, Րաֆֆին շատ պարզ պատկե­րա­ցում էր կազմում իր ժամա­նակնե­րի ու ապա­գա­յի վտանգնե­րի մասին: Րաֆֆին այն գործիչնե­րից էր, որ չվա­խե­ցավ քանդե­լու հայ հասա­րա­կության «կեղտոտ սպի­տա­կե­ղենն» ու համարձա­կո­րեն ցույց տվեց, թե ինչ վիճա­կում է գտնվում հայ հասա­րա­կությունն ու որտե­ղից ինչ վտանգ է պետք սպա­սել: Բոլոր նրանք, ովքեր Րաֆֆուն ճանա­չում են «Սամվել» պատմա­վե­պով, գաղա­փար անգամ չունեն, թե ինչ հզոր դեմք էր Հակոբ Մելիք Հակոբյանն ու ինչ վիթխա­րի ավանդ ունի հայ ժողովրդի կյանքում որպես գիտնա­կան և որպես մանկա­վարժ:

Բայց ամեն ինչ հերթով:

Րաֆֆին պարզա­պես գրող չէր, ով հմա­յում էր ընթերցո­ղին կամ նրա համար հայրե­նա­սի­րա­կան ժամանց ապա­հո­վում, ո՛չ, Րաֆֆին այն մարդն էր, ով չվա­խե­ցավ ասել, որ հայկա­կան եկե­ղե­ցին, հայկա­կան կրթա­կան համա­կարգը, հայկա­կան ընտա­նե­կան բարքե­րը փտած են ու այլա­սերված, նա չվա­խե­ցավ ասել, որ սարսա­փե­լի ընչա­քաղցությունը հայ վաճա­ռա­կա­նին վերա­ծել է մի ագահ սարդի, որը ներծծում է իր իսկ ազգակցի արյունը, Րաֆֆին չվա­խե­ցավ ասե­լու, որ հայկա­կան լրա­գիրնե­րը զբաղված են աննպա­տակ ժամա­վա­ճա­ռությամբ և ամեն կողմից փող աշխա­տե­լով հիմա­րացնում են հասա­րա­կությանն ու նրան վերա­ծում փափուկ ու աննպա­տակ զանգվա­ծի, Րաֆֆին չվա­խե­ցավ ասե­լու, որ իրենց ազգա­յին  հռչա­կած ուժե­րը զբաղված են իրար ատե­լով ու իրար ոչնչացնե­լով, դառնո­րեն նշե­լով, որ աշխարհում ամեն հայ ունի իրեն ատող մեկ այլ հայի ու եթե հայերն իրար այսպես ատե­լու փոխա­րեն այդ ատե­լությունն ուղղեին թշնա­մու դեմ, ապա ամեն ինչ լրիվ այլ կերպ կլի­ներ:

Լինե­լով իր ժամա­նա­կի լավա­գույն կրթություն ստա­ցած մարդանցից մեկը, Րաֆֆին առաջ քաշեց կրթության նոր փոփո­խություններ ու առա­ջարկներ և ուշադրություն հրա­վի­րեց հայ ազա­տագրա­կան մտքի պատմության, ընթացքի ու հնա­րա­վոր ապա­գա­յի վրա:

Րաֆֆուն մենք կարող ենք համե­մա­տել հայ ազգի մեծա­գույն դեմքե­րի հետ, ցանկա­ցա­ծի հետ և չենք սխալվի:

Այնքան մեծ է Րաֆֆու ժառանգությունը, որ նույնիսկ չես կարո­ղա­նում հասկա­նալ, թե որտե­ղից սկսել և որտեղ վերջացնել: Մեր առաջ կանգնում է Րաֆֆի-գիտնա­կան, Րաֆֆի-մանկա­վարժ, Րաֆֆի-ազգա­յին գործիչ և այս կերպարնե­րից ամեն մեկն ունի հսկա­յա­կան ավանդ ու ներդրում հայոց կյանքում:

Հաշվի առնե­լով ժամա­նա­կաշրջանն ու մեր առաջ կանգնած մարտահրա­վերնե­րը, եկեք խորա­նանք Րաֆֆի-գիտնա­կա­նի ու Րաֆֆի-ազգա­յին գործի­չի կերպարնե­րի մեջ:

Վստա­հա­բար ասում եմ, որ մենք երա­նի կտա­յինք, եթե այսօր ունե­նա­յինք մերօրյա Րաֆֆի: Այն հարցե­րը, որ մեզ մտա­հո­գում է այսօր, թե ինչ պիտի լինի հետո, ինչ են անե­լու թուրքե­րը, ինչ ենք անե­լու մենք կամ ինչ վիճա­կում ենք գտնվում, Րաֆֆին այդ հարցե­րին պատասխա­նել է դեռ իր ժամա­նա­կին: Մեզ մնում է միայն կարդալ, հասկա­նալ ու գործել: Ու եթե չենք անում, դա կամ այն պատճա­ռով, որ մենք հիմար ենք, կամ էլ բավա­րար չափով քաջություն չունենք մինչև հատա­կը խորա­սուզվել որևէ խնդրի մեջ: Չէ, որ ազգա­սի­րություն խաղա­լը և՛ հաճե­լի է, և՛ եկամտա­բեր, այսպես ասած՝ աչքի համար հաճե­լի, սրտի համար օգտա­կար: Րաֆֆին տանել չէր կարո­ղա­նում դատարկա­խո­սություններն ու ժամա­վա­ճա­ռությունը և հավա­նա­բար դա էր նաև այն պատճառնե­րից մեկը, որ նա չէր թղթակցում տարա­տե­սակ ու փող բերող ամսագրե­րի ու թերթե­րի, ապրեց շատ համեստ, կիսա­քաղց, բայց երբեք չնա­հանջեց իր սկզբունքնե­րից:

Րաֆֆին այն կերպարն է, որ պակա­սում է մեզ այսօր:

Լինե­լով ռեա­լիստ գործիչ, Րաֆֆին համա­րում էր, որ հայոց դժբախտություննե­րի հիմնա­կան պատճառնե­րից մեկը ցածր կրթա­կան մակարդակն է և սեփա­կան ինքնա­գի­տակցության պակա­սը, որը թույլ չի տալիս համախմբվել և գործել մեկ միասնա­կան ճակա­տով: Դեպի Պարսկաստան և Թուրքիա կատա­րած այցե­րից հետո Րաֆֆին մանրա­մասն ներկա­յացրեց, թե ինչ վիճա­կում են գտնվում հայե­րը, ինչ խնդիրներ ունեն, ինչպես կարե­լի է լուծել հայե­րի խնդիրնե­րը: Մեծ աշխա­տանքներ կատա­րե­լով արև­ե­լա­հա­յոց կյանքի ուսումնա­սիրման գործում Րաֆֆին կրկին ցույց էր տալիս, թե ինչի վրա է պետք առա­վե­լա­պես կենտրո­նացնել ուշադրությունն ու ջանքե­րը: Րաֆֆին նաև հստա­կո­րեն տեսնում էր, թե ռուսա­կան, պարսկա­կան ու թուրքա­կան իշխա­նություններն ինչ կարծիք ու վերա­բերմունք ունեն հայե­րի նկատմամբ և ընդգծում էր այն լճա­ցած ու փչա­ցած մթնո­լորտը, որ կար հայե­րի մեջ: Րաֆֆին միայնակ արեց շատ ավե­լին, քան ՀՀ ազգա­յին մտա­վո­րա­կա­նությունը 1991թ. սկսած:

Րաֆֆին բացի իր տասնյակ հոդվածնե­րից, որ հրա­պա­րա­կեց, ունի նաև մի քանի շատ խոշոր նշա­նա­կության գործեր: Մեկը «Խամսա­յի Մելի­քություններ» անվամբ պատմա­գի­տա­կան աշխա­տանքն է, որն այնքան կարև­որ է, որ այսօրվա մեր պատմագրությունը հենց Րաֆֆու աշխա­տության վրա է հենվում այդ շրջաննե­րի պատմությունն ամբողջացնե­լու համար և իհարկե Րաֆֆու գործե­րի թագն ու պսա­կը՝ «Կայծե­րը»: Կայծե­րը երկհա­տոր մեծա­ծա­վալ գեղարվեստա­կան վեպ է՝ ռոմանտիստա­կան շնչով հագե­ցած, որում մի խումբ նվիրյալներ կարո­ղա­նում են չեզո­քացնել թուրքա­կան վտանգն ու ստեղծել պայմաններ, ուր բոլո­րը հարգում են հայե­րին՝ սեփա­կան ուժի ու հզո­րության համար:

«Կայծե­րը», որի արժե­քը մենք դեռ բավա­րար չափով չենք գիտակցել Րաֆֆու քաղա­քա­կան-ծրագրա­յին գործե­րից է, որտեղ մեծ մտա­ծո­ղը նախ ներկա­յացնում է իրա­վի­ճակն ու խնդիրնե­րը, ապա և առա­ջարկում այն ճանա­պարհը, որով մենք կարող ենք հասնել այդ խնդիրնե­րի լուծմա­նը: «Կայծե­րը» այն բացա­ռիկ աշխա­տությունն է, որի վրա հենվե­լով նույնիսկ հիմա կարող ենք ապա­գա­յի տեսլա­կան կառուցել: Իհարկե 2021թ‑ի օգոստո­սը մեկ այլ իրա­վի­ճակ է, իսկ Րաֆֆու ժամա­նա­կա­հատվա­ծը՝ ուրիշ, բայց Րաֆֆուց մենք կարող ենք ու պիտի սովո­րենք ինչ որ բան անե­լու ու ճանա­չե­լու նրա սկզբունքը, որը հիմնված է կրթության, ինքնա­ճա­նա­չո­ղության վրա:

Ինչպես և շատ շատե­րը, Րաֆֆին ևս հալածվել է իր ժամա­նա­կի խավա­րա­միտնե­րի կողմից: Նրան անգամ մի քանի անգամ փորձել են սպա­նել Թավրի­զում, իսկ Թիֆլիսում(ներկայիս Թբի­լի­սին) Րաֆֆու կյանքը լի է եղել մշտա­կան հետապնդումնե­րով, հալա­ծանքնե­րով, չարքաշ աշխա­տանքով և նյութա­կան սուր պակա­սով: Ինչպես ինքն է գրում իր նամակնե­րից մեկում, «նյութա­կան միջոցներս սարսա­փե­լի պակաս են և առողջա­կան լիո­վին քայքայվել է»:

Րաֆֆին կարծես հայ մտա­ծո­ղի ու գործի­չի դասա­կան կերպար լինի, հայրե­նա­սեր, խելա­ցի մտա­վո­րա­կան և գիտնա­կան, ով արհա­մարված է, քաղցած ու հիվանդ:

Րաֆֆին մահա­ցել է ընդա­մե­նը 53 տարե­կա­նում: Հովհաննես Թումանյա­նը նրա գերեզմա­նի առաջ ճառ է ասել, հույս հայտնե­լով, որ հավա­նա­բար կգան օրեր երբ հայոց ճակա­տա­գի­րը կլուսա­վորվի, հայոց աշխարհը կրկին կապրի, իսկ Րաֆֆու անհանգիստ հոգին վերջա­պես կկա­րո­ղա­նա խաղա­ղություն գտնել:

Րաֆֆու մասին մենք խոսե­ցինք կարճ: Շատ ավե­լի կարճ, բայց ցանկա­նում ենք հիշեցնել, որ հայ ազգը ունե­ցել է կերպարներ և հզոր մտա­վո­րա­կաններ, որոնք մի ամբողջ դարաշրջան են ամբողջացրել: Երբ նայում ենք այսօր կատարվող խեղկա­տա­կությանն ու խայտա­ռա­կությա­նը, ավե­լի ու ավե­լի է մեծա­նում կարոտն ու փափա­գը ևս մեկ Րաֆֆի ունե­նա­լու:

Ինչպես ինքն իր մասին ասում էր Բոնա­պարտը. «Հիսուն հազար զինվոր, դրան գումա­րած ինձ, հավա­սար է հարյուր հիսուն հազա­րա­նոց բանակ»:

Նույնը կարե­լի է ասել Րաֆֆու մասին: Րաֆֆին իր կարճատև կյանքում կատա­րեց մի ամբողջ գիտա­կան ինստի­տուտի աշխա­տանք ու մահա­ցավ՝ մեզ ավանդ թողնե­լով բազմա­թիվ ցավոտ պատասխաններ, բայց որոնք մենք առ այսօր չենք կարո­ղա­նում հասկա­նալ:

Րաֆֆին, որպես իսկա­կան մտա­վո­րա­կան, կրկին ու կրկին ապա­ցուցեց, որ ուժե­ղի մոտ թույլը միշտ մեղա­վոր է, նա նորից ու նորից կրկնեց, որ անընդմեջ եկե­ղե­ցի սարքե­լու փոխա­րեն եթե մենք զենք ձուլած լինեինք, ապա հայոց ճակա­տա­գիրն այլ կլի­ներ:

Հայկա­կան սոց ցանցե­րում տարածվում է Րաֆֆու հայտնի խոսքե­րից մեկը, ուր նա ասում է. «Թուրքն այսօր անկիրթ բարբա­րոս է, բայց քաղա­քակրթվե­լուց հետո նա կդառնա կրթյալ ավա­զակ և ավե­լի վտանգա­վոր կլի­նի»: Քչե­րը չգի­տեն, որ Րաֆֆու այդ խոսքը շարունա­կություն ունի, որում ասում է, որ «թուրքերն այսօր բռնի ուժով են գողա­նում մեր կանանց ու մանուկնե­րին և տանում իրենց մոտ, իսկ վաղն էնպի­սի հրա­պուրիչ պայմաններ կստեղծեն, որ հայ երի­տա­սարդն իր կամքով կմտնի մզկիթ»:

Րաֆֆին մարգա­րեա­նում էր իր ամեն հոդվա­ծով, ամեն աշխա­տանքով: Այն ինչի մասին նա զգուշացնում էր, կատարվում էին հերթով, բայց նրան լսող չկար:

Այնպես ինչպես հիմա, երբ շատերն են զգուշացնում, շատերն էին զգուշացնում, բաց ոչ ոք չլսեց ու մենք հերթա­կան անգամ կանգնե­ցինք նոր աղե­տի առաջ, Րաֆֆին մեզ զգուշացրեց և՛ հայ հասա­րա­կության բարո­յա­կան անկման, և՛ նոր ու շատ ավե­լի մեծ պատե­րազմի և ցեղասպա­նության հասունացման մասին: Րաֆֆին հստա­կո­րեն նշում էր, որ պետք չէ միա­միտ լինել և փորձել կրթել թուրքին ու նրա հետ ապրել, դա անհնար է: Թուրքը թշնա­մի է ոչ թե դեպքե­րի բերումով, այլ գենա­յին մակարդա­կում:

Րաֆֆու մարգա­րեությունն այն ռացիո­նալ ու  սթափ հայացքն էր, որ մեզ պակա­սում է նաև հիմա ու պակա­սում է շատ շատ ավե­լի շատ:

Ես ցանկա­նում եմ դիմել մեր մեծ մտա­վո­րա­կա­նին ու ասել. «Հայոց ճակա­տա­գի­րը լուսա­վորվե­լու է անհանգի՛ստ մարդ: Այն ինչի համար դու ողջ կյանքդ պայքա­րե­ցիր, հաջո­ղությամբ է պսակվել: Հայն իր կամքով ազատ է ու զորեղ, Հայաստա­նում հանգիստ է ու խաղաղ, խաղաղվիր և դու Անհանգիստ մարդ և թող քո ոգին մեզ իմաստություն ու սթա­փություն տա»:

Ցավոք մենք դեռ չենք կարող ասել, որովհետև մենք մեր ձեռքով քանդե­ցինք մեր հայրե­նիքն ու նոր դժբախտություննե­րի առաջ կանգնեցրինք մեզ: Արդյո՞ք կլուսա­վորվի Հայսա­տանն ու հայոց ճակա­տա­գի­րը: Այո: Մեր ճակա­տագրի կերո­նը վառ էր պահում Րաֆֆին և մեր պարտքն է նրա­նից վերցնել իր ծանր բեռն ու ի վերջո տեր լինել նրան, ինչ մեզ ավանդեց Հայաստա­նը, ինչ մեզ պատվի­րեց Րաֆֆին:

Րաֆֆին հայ ազգա­յին ոգու մեծա­գույն սրբե­րից մեկն է:

Առնչվող Հոդվածներ