Մտավորականությունը չգիտե, թե պետությունն ինչ է: Եվ ըստ դրա, Հայաստանի ապագան միայն և միայն հայրենաշինության մշակութային ձևի մեջ է: Պետք է տարանջատել գովերգվող պարզունակությունն ու պայքար մղել դրա դեմ, այլապես հաջորդ փուլն ավելի բարդ է լինելու:
Դեռևս հուլիսի 7-ին հրապարակված հարցազրույցում թարգմանիչ, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն անդրադարձել է մի շարք կարևոր ու էական խնդիրների, որոնք առաջին հայացքից կարծես այնքան էլ նկատելի չեն, բայց և խորը և անջնջելի հետք են թողել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայոց պետության վրա:
Հակոբ Մովսեսը ցավալի է համարում այն հոգեկան ճգնաժամը, որ այսօր արտահայտված է, բայց և վստահ է, որ հայ ժողովուրդը չի կարող դուրս մղվել համաշխարհային իրադարձություններից , քանի որ հայերը իրենք համաշխարհային իրադարձությունների մի մասի ստեղծողն են՝ քաղաքակրթորեն ու մշակութորեն: Խոսելով հայի մասին որպես կերպար, նա նշում է, որ հայերը Քրիստոսի իմպուլս, այսինքն մշակութային ազդեցությունն ու հոգեբանությունը կրող են և դա վառ արտահայտված հատկանիշ է: Համեմատելով հայերին ու Քրիստոսին, Հակոբ Մովսեսը նշեց, որ այնպես ինչպես Քրիստոսն է հարություն առել խաչելությունից հետո, այնպես էլ հայերը պիտի հարություն առնեն: Բանաստեղծը վստահ է, որ ցանկացած տառապանք անիմաստ է, եթե չկա դրա վերաժևորում ու դրանից ազատագրում:
Այս խնդրից բխեց նաև այն տեսակետը, որ հայերը կենսական մեծ ուժ ունեն ու դա ի վերջո նորից արտահայտվելու է և դրսևորվելու, բայց թե ինչու չհաղթեցինք, դա արդեն ոչ միայն փիլիսփայական հարց է, այլև ռեալ նյությական: Հակոբ Մովսեսը կարծում է, որ մենք հաղթելու ոչ մի շանս չունեինք արցախյան երկրորդ պատերազմում նշելով, որ գեներալների, նախարարների ու օլիգարխների շքեղ դղյակներն ու առանձնատները այն բայրաքթարներն են, որ դեռևս տարիներ առաջ ընկան հայ ժողովրդի գլխին և կանխորոշեցին պարտությունը՝ պատերազմը դեռևս չսկսած: Անդրադառնալով մտավորականության դերին՝ բանաստեղծը ցավով նշեց, որ վերջին տասնամյակներին հայ մտավորականությունն այդպես էլ չհասկացավ իրական պետության գոյության նշանակությունն ու ռեալ պետությունը թողած շարունակեց գովերգել վերացական հայրենիքը ու դրանով նաև ժողովրդին զրկեց սթափ մտածելու ու իր ունեցածն արժեվորելու հնարավորությունից: Մտավորականությունը չգիտե, թե պետությունն ինչ է: Եվ ըստ դրա, Հայաստանի ապագան միայն և միայն հայրենաշինության մշակութային ձևի մեջ է: Պետք է տարանջատել գովերգվող պարզունակությունն ու պայքար մղել դրա դեմ, այլապես հաջորդ փուլն ավելի բարդ է լինելու:
Ի թիվս այլ խնդիրների՝ Հակոբ Մովսեսը նշեց նաև կաշառակերության դեմ պայքարի մասին: Նա հատուկ շեշտեց, որ հայերի մեջ կաշառակերությունն ընդունված է ավելի շատ որպես բարոյական նկարագիր ու բնութագիր, քան թե հստակ արտահայտված չարիք: Իրականում կաշառակերությունը պետության հիմքերը քայքայող ամենածանր պատճառներից մեկն է:
Այն հարցին, թե խաղաղություն կա՞, սպասվո՞ւմ է, բանաստեղծն ասաց, որ ռուսները գնում են այս տարածաշրջանից, իսկ թուրքերը մնում: Ռուսները հետևում են իրենց աշխարհաքաղաքական շահերին և մենք պետք է ռեալ ու սթափ լինենք, քանի որ շատ մեծ անհանգստություն ու անկայունություն է սպասվում:
Հարցազրույցը ստորև:
Ապրես Հակոբ ջան, ինձ համար շատ ճիշտ էր վերլուծությունդ: