սոց ցանց

Մի Կարևոր Հուշահամալիր

Մեր ապագայի թիկունքում կանգնած է մեր հզոր անցյալը: Մեր անցայլը մեզնից պահանջում է ուժեղ ու գիտակցված ապագա:

Արտյոմ Երկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վերջապես: 8 տարվա ջանքերի արդյունքում Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն քվեարկությամբ հավանության արժանացրեց իմ ու Արմեն Գևորգյանի նախաձեռնությունը: Մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվելու է երիտթուրքերի պարագլուխներին պատժած «Նեմեզիս» հատուկ գործողությանը մասնակցած մեր նվիրյալ հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Կոթողը կառուցվելու է օղակաձև զբոսայգում՝ Ռադիոտան դիմաց: Այն խորհրդանշելու է Արժանապատվությունը, Արդարադատությունն ու պատժի անխուսափելիությունը: Այն նաև զգուշացում է լինելու մարդկության դեմ հանցանք գործող բոլոր այն ոճրագործներին, որոնք հույս ունեն, որ անպատիժ են մնալու: Հուշահամալիրի կառուցման համար ստեղծելու ենք հատուկ հիմնադրամ, որի միջոցավ իրականացնելու ենք հանգանակությունը: Սա այն հարցը չէ, որ պետք է լուծվի 1-2 բարերարների հովանավորությամբ: Բոլորս ենք մասնակցելու: Հուսամ, դուք էլ:

P.S. Այս գաղափարը իրականություն չէր դառնա, եթե չլիներ հետևյալ հայրենասեր հայորդիների սկզբունքայնությունն ու հետևողականությունը՝

 Արմեն Գևորգյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Արեյան, Արթուր Մեսչյան, Դավիթ Ճգնավորյան, Արմեն Գալջյան, Սուրեն Էյրամջյան, Աշոտ Մելքոնյան, Արսեն Ավագյան, Արարատ Գոմցյան, Լյուդվիգ Սարգսյան, Իզաբելա Աբգարյան։

Նկարը՝ Արտյոմ Երկանյանի Ֆեյսբուքյան էջում

Հիրավի ողջունելի նախաձեռնություն: Ազգային, հայրենասիրական նման ակտը միանշանակ ողջունելի է և էլ ավելի ոգևորիչ, երբ խոսքը վերաբերվում է Նեմեսիսին: Այս արձանը գալիս է լրացնելու այն ազգային հարյուրավոր բացերից մեկը, որը չենք փակել արդեն 3 տասնամյակ, մինչդեռ Նեմեսիսի տղաներին պատվելը անկախության առաջին քայլերից մեկը կլիներ: Բայց չեմ ուզում սոփեստություն անել և այս մի լուրն էլ բավական է ուրախանալու և ապագայի վերաբեյալ ավելի պայծառ տարամդրվելու, որովեհտև այս հուշահամալիրի մասին լուրն ինձ կրկին հիշեցրեց այն հերոսական կերպարների ու դեպքերի մասին, որոնք հայոց պատմության բազմաթիվ վերքերի համար հրաշագործ դեղի ազդեցություն ունեն:

Նեմեսիս: Վերժխնդրության աստված, որ իրենց մեջ մարմնավորեցին հայ վրիժառուները և վրեժ լուծեցին մարդկային կերպարանքով հրեշներից, ովքեր մի ողջ ժողովրդի համար քերեզմանաքար էին պատրաստել և միաժամանակ էլ մի ողջ քաղաքակրթություն էին ուզում ոչնչացնել: Ու ահա այդ մարդակերպ գազաններին ոչնչացնելու հարցն իրենց վրա վերցրին հայորդները:

Նեմեսիս: Մանրակրկիտ մշակված ու փայլուն իրականցված գործողություն: Վրեժի բոցը՝ զուգակցված սառը տրամաբանության հետ:

Դա հայոց վրեժն էր՝ դարերով կուտակված զայրույթի մի ահեղ պոռթկում: Դա նաև հայ քաղաքական մտքի սյուներից մեկի՝ ՀՅԴ-ի փառահեղ օրերից մեկն էր:

Դա հայոց զայրույթի ժամն էր:

Նեմեսիս: Այդ անվան հետ ն կապված հայոց պատմության վերջին մեկ դարում ապրած ամենահզոր կերպարներից շատերը: Նեմեսիսին մասնակցություն ունեցան զինվորականներ, գաղափարականներ, մտավորականներ…Շահան Նաթալի, Հրաչ Փափազյան, Ավետիք Իսահակյան և անմիջապես ձգանը քաշողներ Սողոմոն Թեհլերյան, Արամ Երկանյան….անհնար է առանձնացնել որևէ մեկին: Այդ բոլոր մարդիկ հայ ժողովրդի ու հայոց էներգիայի մի հզոր պայթյուն էին:

Եվ հիմա երբ լսում ես, որ նրանց նվիրված հուշահամալիր…էլ ի՞նչը կարող է ավելի ուրախալի լինել: Թերևս միայն այն, որ այդ գործը շարունակական լինի:Եվ չսահմանափակի Նեմեսիսով, այլ շարունակվի և իր մեջ ընդգրկի Նեմեսիսից առաջ ու հետո մաքառած կերպարներին՝ զինվորականներին, գաղափարականներին, մտավորականներին…բոլորին: Եվ այդ ամենը դուրս գա ուղղակի արձանախմբի տրամաբանությունից ու դառնա շատ շատ ավելի հզոր մի բան՝ նոր ոգու ու նոր արժեքի նոր շունչ:

Մենք այսօր երբ թվում է, թե ջարդված ենք ու հուսահատ, այս լուրն իսկ բավական է, որ մենք հիշենք նրանց և նման հզոր անցյալի մեկ շունչ իսկ բավական լինի ապագան կառուցելու համարձակության համար:

Մեր ապագայի թիկունքում կանգնած է մեր հզոր անցյալը: Մեր անցայլը մեզնից պահանջում է ուժեղ ու գիտակցված ապագա: Հայ վրիժառուն մեզ չի ների մեր թուլությունն ու վախկոտությունը: Մի՞թե հայ ժողովուրդն այն ժամանակ ավելի լավ վիճակում էր: Ո՛չ; Տասնապատիկ անգամ ոչ: բավական է ասել, որ նոր էր վերջացել միլիոնավոր հայերի հրեշավոր կոտորածները: Եվ եղավ Նեմեսիսը; Եվ թող լինի Նեմեսիսը: Մենք մեծ վրեժ ունենք դեռ լուծելու: Մեկ և կես միլիոն պատճառին ավելացավ նաև ևս հինգ հազարից ավել պատճառ: Նեմեսիս լինելու է:

Այսօր ունենք այդ շունչը, նկատվում է թարմությունը:

Չվատնենք այն: Չվատնենք մեր ապագան;

Խոնարհում և հավերժ փառք ժողովրդի հերոսներին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *