15.3 C
Yerevan

«Ամե­նա­կա­րող» Պուտի­նը

Պուտինյան ամբողջ իշխա­նությունը կառուցված է դրա վրա՝ «նա չի կարող պարտվել», «նա միայն հաղթում» է…

Հակոբ Բադալյան

Նոյեմբե­րի 9‑ից հետո ռուսա­կան այսպես ասած փորձա­գի­տա­կան մի բանակ անդա­դար փորձում է հավաստիացնել, որ ամեն ինչ որո­շել կամ վճռել է Պուտի­նը:

Սա շատ հասկա­նա­լի մղում է ՌԴ տեսանկյունից, ու նաեւ իհարկե թուրքե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի համար օգտա­կար:

Ռուսաստա­նի տեսանկյունից, իշխա­նությունը պետք է համո­զի բոլո­րին, որ, ոչ թե անկա­րո­ղությունից կամ թուլությունից կորցրել է Կովկա­սը եւ թույլ տվել թուրքե­րին հաղթել իր դաշնա­կից համարվող հայե­րին, այլ ինքն է այդպես որո­շել, ինքն է այդ հաղթա­նա­կի տերը: Ոչինչ, որ հայե­րը կհայհո­յեն դրա համար: Մեկ է, ունեն հայհո­յե­լու լիքը այլ պատճառներ եւ առիթներ: Կարեւո­րը, որ Ռուսաստա­նի ներսում լինի համո­զումը, որ Պուտի­նը կովկասյան պատե­րազմում ոչ թե պարտվողն է, այլ հաղթո­ղը, որ, ոչ թե ստիպված է եղել հրա­ժարվել Կովկա­սի «մենաշնորհից», այլ ինքն է որո­շել «մաս հանել», ինքն է շարունա­կում լինել «որո­շո­ղը»:

Պուտինյան ամբողջ իշխա­նությունը կառուցված է դրա վրա՝ «նա չի կարող պարտվել», «նա միայն հաղթում» է, «չի կարող լինել նրա կամքին հակա­ռակ որեւէ միջազգա­յին իրադրություն, առա­վել եւս ՌԴ կենսա­կան շահե­րի գոտի դիտվող ռեգիո­նում»: Սա է ամբողջ իմաստը՝ ամեն կերպ քողարկել Կովկա­սում Ռուսաստա­նի, Պուտի­նի պարտությունը:

Թուրքե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի համար այդ վիճա­կը շահե­կան է նրա­նով, որ քաղա­քա­կան առումով «թեթեւացնում» են պատե­րազմի համար իրենց պատասխա­նատվությունը՝ ամեն ինչ որո­շել է Պուտի­նը:

Իրա­կա­նում, Պուտի­նը որո­շել է ամե­նեւին ոչ ամեն ինչ, եւ նույնիսկ թերեւս քիչ բան: Եվ ոչ այն պատճա­ռով, որ նա ավե­լի «լավն ու բարի» է, քան մենք կարծում ենք. քաղա­քա­կա­նության մեջ ծիծա­ղե­լի է այդօ­րի­նակ չափումը որեւէ մի գործչի հանդեպ: Այլ, որովհե­տեւ նա թույլ է, առնվազն տակտի­կա­կան հնա­րա­վո­րություննե­րի առումով նա թույլ է: Նրա ուժը ներկա­յումս առա­վե­լա­պես քարոզչության, ու մի քիչ էլ «միջազգա­յին խուլի­գա­նության» քաղա­քա­կան էության եւ ոճի մեջ է: Պարզա­պես, ամբողջ հարցն այն է, որ միջազգա­յին հանրությունը մի շարք գոտի­նե­րում, այդ թվում Կովկա­սում, նրան դեմ է տվել իր պես մի «միջազգա­յին խուլի­գա­նի» Էրդո­ղա­նի. որը տակտի­կա­կան ճակա­տա­մարտում Պուտի­նից վերցրել է Կովկա­սի կեսից ավե­լին:

Սա անշուշտ ռազմա­վա­րա­կան ելք կանխո­րո­շող իրադրություն չէ, բայց այն է, ինչ կա այս պահին:

Գրությունը Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից

Առնչվող Հոդվածներ