15.3 C
Yerevan

Առաջնա­հերթություն Եւ Հակա­սություն

Մեզ, պետություն ունե­նա­լու համար պետք են մտա­ծող մարդիկ

Գարե­գին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրի­նակ, ես չգի­տեմ, Նախիջև­ա­նը մերը լինե­լու է, թե ոչ։ Ես չգի­տեմ, թե որպես ՀՀ քաղա­քա­ցի, իմ առաջնա­հերթություննե­րի մեջ, որ տեղում է այն հարցը, թե արդյոք Նախիջև­ա­նը մերը լինե­լու է, թե ոչ, երբ է լինե­լու, ինչպես է լինե­լու, ով է դա անե­լու։ Ես, որպես ՀՀ, քաղա­քա­ցի մի խնդիր ունեմ՝ ունե­նալ ուժեղ պետություն, որպի­սին կարող է ապա­հո­վել Հայաստա­նի Հանրա­պե­տության մեջ մարդու արժա­նա­պա­տիվ կյանքը։ Էդ պետությունը կլի­նի Նախիջև­ա­նով, թե առանց Նախի­ջեւա­նի, ինձ համար մեկ է։

Բայց ես հարգում եմ Ժիրայր Սեֆիլյա­նին, որովհետև նա ինքնո­րոշված քաղա­քա­ցի է, նա ունի իր համոզմունքնե­րը, իր պատկե­րա­ցումնե­րը այս տարածքում պետություն ունե­նա­լու վերա­բերյալ և պայքա­րում է դրա համար։

Առա­ջին հայացքից կարող է թվալ, որ իրար հակա­սող երկու գաղա­փար՝ որոնցից մեկը կարև­ո­րում է հողը, մյուսը մարդուն, չեն կարող իրար չխանգա­րել առա­ջընթա­ցի հարցում։ Բայց իրա­կա­նում այդ դիսկուրս է հենց քաղաքկան ազգ դառնա­լու ճանա­պարհը, իսկ այդ դիսկուրսը առանց կողմե­րից մեկի, չի կարող տեղի ունե­նալ։

Մեզ, պետություն ունե­նա­լու համար պետք են մտա­ծող մարդիկ, մեր կյանքը կազմա­կերպե­լու վերա­բերյալ համոզմունքներ ունե­ցող և իրենց համոզմունքնե­րը, գաղա­փարնե­րը առաջ տանե­լու համար պայքա­րող մարդիկ։

Երբ ինձ ասում են միա­վորվեք ԱԺԲ‑ի հետ, ես սովո­րա­բար էդ հարցին չեմ պատասխա­նում, որովհետև գաղա­փա­րա­կան, առանցքա­յին թեմա­յին, չես կարող երկու բառով անդրա­դառնալ, բայց ես հարգում եմ այնտեղ գտնվող մի շարք անհատնե­րի, ու գտնում եմ, որ առանց նման մարդկանց, մենք առա­ջընթաց չենք կարող ունե­նալ։

Մի հարցի պատասխա­նը տալով ենք մենք դուրս գալու միջնա­դա­րից։ Այդ բանա­լի հարցն է՝ մարդն է կարև­որ, թե հողը։ Եվ կարծում եմ հեռու չէ այդ օրը, երբ մենք մեզ համար, որպես ինքնո­րոշված ազգ, այդ կարև­որ հարցի պատասխա­նը տված, հպարտո­րեն քայլ կանենք դեպի էվոլյուցիոն ճանա­պարհի հաջորդ մակարդակ։

Առնչվող Հոդվածներ