13.4 C
Yerevan

Համա­պարփակ Լուծումներ

Երբ կարգա­վի­ճա­կի մասին խոսակցությա­նը զուգա­հեռ ԱՄՆ դեսպա­նը խոսում է «համա­պարփակ լուծման» մասին, որն ըստ նրա կհանգուցա­լուծի լարվա­ծությունը, դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ պատկե­րացմամբ Ադրբե­ջանն էլ պետք է այդ «համա­պարփա­կության» մեջ ինչ որ բան ստա­նա, փաստո­րեն բացի պատե­րազմով վերցրա­ծից, որպե­սի լինի լարվա­ծության հաստա­տուն հանգուցա­լուծում:

Հակոբ Բադալյան

Փորձենք որո­շա­կի հարցե­րի միջո­ցով հասկա­նալ, թե ինչ է նշա­նա­կում՝ «ծագող տարբեր լարվա­ծություննե­րը լուծե­լու համար անհրա­ժեշտ է համա­պարփակ լուծում»: Այդ արտա­հայտությունը արել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, հայաստանցի լրագրողնե­րի հարցե­րին ի պատասխան վերստին անդրա­դառնա­լով արցախյան հարցին, հայ-ադրբե­ջա­նա­կան լարվա­ծությա­նը, Գորիս-Կապան ճանա­պարհին: 

ԱՄՆ դեսպա­նը խոսում է կարգա­վի­ճա­կի հարցը լուծե­լու անհրա­ժեշտության մասին, ինչը իհարկե շատ կարեւոր հայտա­րա­րություն է: Բայց, պատասխա­նե­լով պարբե­րա­բար ծագող լարվա­ծության մասին հարցին, նա ասում է՝ «մենք միշտ ասել ենք, որ պետք է համա­պարփակ լուծում»: 

Սա ակնհայտո­րեն չի նշա­նա­կում միայն կարգա­վի­ճակ: Համե­նայն դեպս այդպես է հուշում տրա­մա­բա­նությունը: Ի վերջո, լարվա­ծության աղբյուրը կամ լարվա­ծություն առա­ջացնո­ղը Ադրբե­ջանն է: Կարգա­վի­ճա­կի հարցը այն է, որը այսպես ասած «ջրե­լու» համար էլ Ադրբե­ջանն առա­ջացնում է լարվա­ծությունը: 

Հետեւա­բար, չի կարող կարգա­վի­ճա­կի մասին պարբե­րա­կան շեշտադրումը լինել լարվա­ծություն չեզո­քացնող, եւ հակա­ռա­կը՝ կարգա­վի­ճա­կի մասին հաճա­խա­կի հայտա­րա­րություննե­րը կարող են Ադրրբե­ջա­նին մղել լարվա­ծության: Չէ՞ որ պետք է իրա­վի­ճա­կը գնա­հա­տենք առնվազն հնա­րա­վոր տարբեր կողմե­րից: Հետեւա­բար, երբ կարգա­վի­ճա­կի մասին խոսակցությա­նը զուգա­հեռ ԱՄՆ դեսպա­նը խոսում է «համա­պարփակ լուծման» մասին, որն ըստ նրա կհանգուցա­լուծի լարվա­ծությունը, դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ պատկե­րացմամբ Ադրբե­ջանն էլ պետք է այդ «համա­պարփա­կության» մեջ ինչ որ բան ստա­նա, փաստո­րեն բացի պատե­րազմով վերցրա­ծից, որպե­սի լինի լարվա­ծության հաստա­տուն հանգուցա­լուծում: 

Հետեւա­բար, շատ կարեւոր է հասկա­նալ, որոնք են թիվ մեկ գերտե­րության համար «համա­պարփակ լուծման» այսպես ասած սյունե­րը (արմա­տը Սյունի­քը չէ): Մեր հանրա­յին, փորձա­գի­տա­կան շրջա­նա­կում իհարկե հարցե­րի «զննության» հաստա­տուն «ավանդույթ» չկա իհարկե: Մեր փորձա­գի­տա­կան-հանրա­յին դիսկուրսը գերակշռող մասով հիշեցննում է ավե­լի շուտ զանա­զան ներքին ու արտա­քին ֆան-ակումբնե­րի ամբողջություն:

Առնչվող Հոդվածներ